Wednesday, March 19, 2008

Samizdat vol. 1.13

If you are in Armenia, please print and distribute among friends. If you are in Armenia and know people who want to have news but cannot access it on the internet, please print copies and distribute. But remember NOT to print a color copy - print only a black and white copy. Items printed in color leave markers, originally done to defeat counterfeiters, that will enable security forces to match a print with the printer. Black and white prints do not have that problem.

Another interesting idea: generate viral emails to spread the word. You can send an email to you friends with the link, the whole text, or the zip file from the link below, and ask them to send it to their friends as well. This way, we can spread the news quickly among people who care about freedom and keep them informed before the Armenian government manages to shut down or block the source. But please use discretion - we do not want to resemble spam. Do not send more than one or two emails a day. And if someone objects receiving these emails, please stop sending it to them.

The zip file containing the doc and pdf version can be downloaded here.

ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋ
ընդհատակյա թերթ
www.Payqar.org

19.03.08 թողարկում

Արյունոտ Սուլթան Աբդուլ-Համիդի հոգեզավակները

19.03.2008, Երեւան

Առաջին պահին միայն ծիծաղի ու ծաղրի արժանի համարվեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հայտարարությունները` Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա քաղաքական թիմի կողմից հասարակության վրա հիպնոսի, հոգեբանական ներգործության միջոցների օգտագործման մասին, ինչը, իբր, զանգվածայինհոգեխանգարմանէ հասցրել հասարակության մեծ մասին: Քոչարյանա-սերժականհանճարիերկնած այս գյուտը իր բնական բացատրությունն ունի:

Նրանք չեն կարողանում համակերպվել հետեւյալ փաստի հետ. իրենք ամբողջ 10 տարի, իրենց անմիջական վերահսկողության տակ պահելով զանգվածային լրատվության բոլոր միջոցներով, հսկայական ծախսեր անելով, կաշառելով մտավորակության մեծ մասին, “գաղափարական աշխատանքիհեղեղով, բոլոր միջոցների գործադրմամբ չկարողացան հասնել անգամ 10 տոկոսին այն արդյունքի, ինչին Լեւոն Տեր-Պետրոսյանը հասավ ընդամենը 4-5 ամսվա ընթացքում 5-6 հանրահավաքային ելույթով: Եւ եթե դրան որեւէ այսօրինակկախարդականբացատրություն էլ չգտնեին, ուրեմն ստիպված պետք է լինեին ընդունել, որ պատճառն այլ բան չէ, քան ինտելեկտուալ առումով Լեւոն Տեր-Պետրասյանի մի քանի հազար անգամ գերազանցությունը իրենց երկուսի նկատմամբ միասին վերցրած:

Բայց վերադառնանք քոչարյանասերժականհոգեներգործությանուհոգեխանգարմանգյուտի հետագա զարգացումներին, ինչը զարմանալի որոշակիությամբ բացահայտում է դրա ակունքները: Հաջորդ օրը, զարգացնելով գլխավոր դատախազի թեզը, “պետական հեղաշրջմանընդհանուր գործի հատուկ քննիչներից մեկը խոսեց այդօրինակ ներգործության միջոցներից մեկի` “նեյրո-լինգվիստական” (նյարդա-լեզվաբանական) մեթոդի մասին: Նա առանձնացրեց նման մոգական ազդեցություն ունեցող երեք բառ. “Հայրենիք”, “ընտանիք”, “հաղթել”, որոնք, իբր, “կոդավորվածեն եւ, հաճախ օգտագործվելով ելույթներում ու նախընտրական քարոզչական նյութերում, ահա, “հոգեխանգարմանեն հասցրել հասարակության մեծ մասին: Անշուշտ, այս գյուտն էլ սովորական քննիչի խելքի բանը չէր, եւ տվյալ բառացանկը նրան ուղարկվել էրվերեւից”:

Քոչարյանասերժական հանճարը, ինչպես պարզվում է, ամենեւին էլ էկզոտիկ եւ եզակի չէ իր դրսեւորումներում ու չի կարող հեղինակային իրավունքի հավակնել: Այն ունեցել է իր նախատիպը, որի հետ ուղղակի արյունակցական կապն ակնհայտ է: Մի քանի պատմաբաններ, միմյանցից անկախ, մեզ հիշեցրեցին ճիշտ նույնպիսի մի դրվագ, որ վերաբերում է 19-րդ դարի 90-ական թվականներին: Դա հետեւյալն է. 1894թ. Օսմանյան բռնապետության դեմ հերոսական Զեյթունի հերթական ապստամբությունից հետո արյունոտ սուլթան Աբդուլ-Համիդը նույնքան ահաբեկված էր, որքան այսօր Հայաստանում իշխող այս զույգը: Այդ ժամանկվա հնչակյան գործիչները անեկդոտանման պատմություն էին պատմում միմյանց, թե ինչպես սուլթանը ամեն օր քնելուց առաջ նախ ստուգում էր` հոթախտիտակ հնչակ ահաբեկիչ չկա՞: Եւ ահա, նույն այդ սուլթան Աբդուլ-Համիդը, այն ժամանակ իր հրամանագրով արգելեց հայերենումՀայաստան”, “Ազատություն”, “Եղբայրությունբառերի օգտագործումը` ճիշտ նույն կերպ համարելով, որկոդավորվածայդ բառերը հոգեներգործուն ազդեցություն են ունենում հայ զանգվածների վրա, նրանց հասցնում հոգեխանգարման` անհնազանդության, դրանով իսկ խախտում երկրի ներքին կայունությունը: Հայտնի է, օրինակ, որ Մ. Նալբանդյանի հայտնիԱզատությունբանաստեղծությունն այդ շրջանում որպեսզի տպագրվեր, “Ազատությունբառի փոխարեն դրվում էրԱշխատանքբառը:

Ինչպես դժվար չէ նկատել, սուլթան Աբդուլ-Համիդը կարծես թե ավելի խելոք է եղել, ավելի խորն է ուսումնասիրելնեյրո-լինգվիստիկանու ճիշտ է հասկացել, թե հատկապես որ բառերն են առավել վտանգավոր բռնապետական իշխանության համար: Դժվար չէ նկատել նաեւ, որ Ռ. Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Արյունոտ սուլթանի արյունակից հոգեզավակներն են: Այնպես որ` Ռ. Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին խորհուրդ ենք տալիս ավելի հիմնավոր հետազոտել իրենց քաղաքական նախապապի թողած թանկարժեք ժառանգությունը:

Ագոն է գալիս

19.03.2008, Երեւան - Բրյուսել

Մարտի 30¬-ին Հայաստան է ժամանելու Եվրախորհրդի նախարարների կոմիտեի Ագոյի խումբը` Եվրախորհրդում Շվեդիայի դեսպան Պեր Սյոգրենի գլխավորությամբ: Խմբի անդամները կհանդիպեն Հայաստանի ղեկավարների հետ: Ագոյի խումբը զբաղվում է Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման մոնիտորինգով:

Չենք կարող Ձեզ դիմել “Վեհափառ Տեր” դիմելաձեւով

19.03.2008, Երեւան

Հայ Առաքելական Եկեղեցու մի խումբ հավատացյալներ եւ սպասավորներ այսօր Գարեգին 2-րդ կաթողիկոսին հղել են մի նամակ, որում, մասնավորապես, նշվում է հետեւյալը.

“Ցավոք, մենք չենք կարող Ձեզ դիմել “Վեհափառ Տեր”` Մայր Աթոռ ս. Էջմիածնի գահակալին սեպհական ու պատշաճ դիմելաձեւով: Մեզ մեծ անհանգստություն պատճառեց վերջին շրջանում կատարված բուռն ու ճակատագրական իրադարձությունների ընթացքում Մայր Աթոռի եւ անձամբ Ձեր դրսեւորած վարքագիծը: Այս դեպքում մենք չենք կարող ընդունել եկեղեցին պետությունից անջատված լինելու, “աշխարհիկ” գործերին չմիջամտելու եւ նմանօրինակ հնարավոր այլ բացատրություններն ու պատճառաբանությունները: Դրանք փարիսեցիական վատթարագույն օրինակներ են: Մեր պատմության մեջ միաձուլված են եղել ազատագրական ու կրոնական պատերազմները: Քանզի ամեն մի իրական հավատացյալ նախ եւ առաջ իր երկրի, պետության քաղաղաքացին է, ուստիեւ իր պարտքը պետք է կատարի առաջինը հենց հավատի թելադրանքով: Առավել եւս` երբ խոսքը վերաբերում է հոգեւոր հովվին, առավել եւս` հովվապետին: Դարձյալ` մեր պատմությունը տարբեր կարգի հոգեւորականների, այդ թվում նաեւ կաթողիկոսների հարյուրավոր օրինակներն ունի, թե ինչպես են նրանք իրենց դրսեւորել նման դեպքերում: Հիշենք թեկուզ վերջին նմանօրինակ փաստը` երբ երջանկահիշատակ Վազգեն Առաջին վեհափառ հայրապետը Մոսկվայում “աշխարհիկ” քայլի դիմեց` հացադուլ հայտարարեց հանուն Արցախի “աշխարհիկ” խնդրի:

Այն, ինչ տեղի ունեցավ վերջին շրջանում ու շարունակվում է առ այսօր, նույն խնդիրն է ըստ էության: Նվաճողը, բռնացողը, հարստահարիչը, ազատազրկողը, լլկողը, սպանողը, այո°, սովորաբար օտարն է լինում: Սակայն դա ամենեւին պարտադիր պայման չէ, եւ պատմությունն ունի նաեւ դրա, ճիշտ է` ավելի սակավ, սակայն բավարար ու համոզիչ օրինակներ: Օտարի նվաճողի վարքագիծը դեռ ինչ-որ տեղ բնական ու սպասելի է` նվաճվածին հնազանդ պահելու համար նա այլ ձեւ չունի: Դրան էլ հակադրվում է նվաճված ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը որպես նրա սրբազան իրավունք: Իսկ երբ իրեն վատթարագույն օտարի նման է պահում սեփական իշխանությունը, դա տասնապատիկ ավելի զայրացուցիչ է ու արգահատելի, տասնապատիկ ավելի վիրավորական ու անհանդուրժելի: Ուստիեւ դրա դեմ բարձրացած պայքարը նույնպես ազգային-ազատագրական է, նույնքան սրբազան, իր բնույթով ու խնդիրներով նման Ավարայրին ու Սարդարապատին:

Մենք ոչինչ չենք չափազանցնում: Մեր ժողովրդի ու Ձեր հոտի դեմ ահա 10 տարի սեփական երկրում, սեփական իշխանության կողմից իրականացվում է օտարին հատուկ մի քաղաքականություն, ինչի հետեւանքով`

- ընչազուրկ էր դարձել բնակչության 99 տոկոսը, իսկ մեկ տոկոսը լողում էր առատության մեջ.

- վախն ու սարսափը, կյանքի ու ապագայի անապահովության զգացումը դարձել էր համատարած.

- ստորացված, անարժանապատիվ, ճորտական կյանքով էին ապրում ոչ միայն ընչազուրկները, այլ նաեւ շատ թե քիչ ունեւորները.

- պանդխտությունը դարձել է համատարած. ամեն 3 ընտանիքից 2-ը պարզապես ապրել չի կարող, եթե աշխատող պանդուխտ չուղարկի դուրս.

- օրենքի փոխարեն ամենուր եւ վերից վար իշխանավորների կամքն է ու կամայականությունը.

- խաղաղ պայմաններում երկիրը դատարկվում է բնիկ բնակչույթունից տարեկան մի քանի տասնյակ հազար արտագաղթով:

Համեմատեք այս, բոլորին հայտնի ու անսակարկելի պատկերը 19-րդ դարում կամ 20-ի սկզբում Օսման կայսրության մեջ Արեւմտահայաստանի պատկերի հետ: Պակաս բան կա՞, եւ հօգուտ ո՞ր կողմի: Պակասում է 1915 թվականի եղեռնն ու ցեղասպանությո՞ւնը: Իսկ հոկտեմբերի 27-ի ոճի՞րը, իսկ տասնյակ ցինիկ ու անպատիժ սպանությունները, իսկ մարտի 1-ի անողորմ ու դաժան ջա՞րդը, խաղաղ ու անմեղ մարդկանց գնդակահարություննե՞րը: Թանկարժեք ու կարեւոր է ամեն մի մարդկային կյանք: Սակայն 1915-ի ցեղասպանության անուղղելի արդյունքը երկրի կորուստն էր` բնակչությունից զրկելու միջոցով: Ու ազգասպաններ են նրանք, ում քմահաճույքի, հարստանալու տենչի թե մոլագար ուղեղի պատճառով մի իրական, իր հետեւանքներով ոչնչով չտարբերվող ազգասպանություն է իրականացվում Հայաստանում ահա 10 տարի:

Այս ամենը Ձեր հոգեւոր հոտին չէ՞ր վերաբերում: Այս ամենը այդ հոտի հովվապետին չէ՞ր վերաբերում: Այս ամենը տեսնում ու հասկանում էին միլիոնավոր մարդիկ, որ դուրս եկան պայքարի, Դուք չէի՞ք տեսնում: Գեթ չէի՞ք տեսնում, որ հենց այս պետճառով էր Հայ Առաքելական եկեղեցու` հուսահատության եզրին հասած հարյուր հազարավոր հավատացյալներ դառնում հոգեւորսության առատ ասպարեզ: Մենք տեսնում էինք, բոլորը տեսնում էին: Ուստիեւ պայքարը ազգասպան ու հավատը վտանգող իշխանության դեմ, ազգային-ազատագրական է, մեզ համար` նաեւ հոգեւոր, նաեւ սրբազան, ինչպես Ավարայրը: Ամբողջ մի ժողովուրդ, որ նաեւ Ձեր հոգեւոր հոտն է, այդ պայքարն ավարտեց փառավոր հաղթանակով: Մինչդեռ այդ հաղթանակի դեմ դրվեց, օտարին հատուկ բարբարոսական մեթոդներով կատարված կեղծիքների հսկա մի աղբալեռ: Եւ Դուք, այդ ամենին ականատես ու վկա, ոչ միայն Ձեր ժողովրդի ու հոտի կողքին չեղաք` փարիսեցիաբար, այլեւ առաջինը շնորհավորեցիք` դավաճանաբար: Շնորհավորեցիք ազգասպան, հայանուն օտարին` իր տարած կեղծ հաղթանակի համար:

Ահա թե ինչու, որպես Հայ Առաքելական եկեղեցու 1700-ամյա Մայր Աթոռին նստած անձի, մենք չենք կարող Ձեզ դիմել “Վեհապառ տեր” հորջորջմամբ:

Եւ Ձեր խղճին եւ առ Աստված ունեցած հավատի իսկությանն ենք թողնում սեփական ժողովրդի նկատմամբ գործած ահավոր մեղքը քավելու ձեւի ընտրությունը: Հակառակ դեպքում այդ մեղքը բազմապատկվելու է Հայ Առաքելական Եկեղեցու տկարացմամբ ու հիմքերի խարխլմամբ: Եւ Ձեզ հիշելու են Վեստ Սարգսի կողքին:”

Ո՞ւմ վրա է հղում անում Լարիսկան

19.03.2008, Երեւան

Երկու օր առաջ հրավիրված հայտնի մամուլի ասուլիսի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի Լարիսկա կլիչկայով հայտնի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, թե Հանրային կոչվող հեռուստաըներության “Հայլուր” լրատվականը ամենաբարձր ռեյտինգ ունեցող հաղորդումներից է, եւ անգամ հայտարարել է, թե այդ հաղորդումը 85 տոկոս ռեյտինգ ունի: Սողոմոնյանը նաեւ ինչ-ինչ հայտնի ընկերության անուններ է տվել, որոնք էլ ռեյտինգավորում են իրականացնում Հայաստանում: Որպեսզի հանրահայտ Լարիսկան ինքն էլ չսկսի հավատալ իր ասածներին, ներկայացնենք այն տեղեկությունները, որ կա մեր ձեռքի տակ` կապված Հայաստանում ռեյտինգավորում իրականացնող ընկերությունների հետ: Նախ նշենք, որ Հայաստանում նման 2 ընկերություն կա միայն: Առաջինը կոչվում է GFK, որը պատկանում է Սերժի փեսա Միշիկին, եւ որի տնօրենն է “Jazzve” ընկերության նախկին մենեջեր Տիգրան Սաֆարյանը: Երկրորդ ընկերությունը կոչվում է “AGB NEILSN Armenia”, սա էլ գտնվում է հոկտեմբերի 27-ի գործով անցնող, հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի վերահսկողության տակ: Ահա սրանք են այն ընկերությունները, որոնց վրա հղում է անում Վիկտորը: Զարմանալին այն է միայն, որ անգամ Սերժիկի եւ Ռոբիկի անձնական օգտագործման այս ընկերությունները Սերժիկի եւ Ռոբիկի անձնական օգտագործման “Հայլուրի” համար հազիվ 85 տոկոս ռեյտինգ են կրակում, եւ ոչ թե 100:

ԵԽԽվ-ն մտահոգված է

19.03.2008, Երեւան - Բրյուսել

Եվրախորհրդի մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որում, մասնավորապես, նշվում է, որ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովը Փարիզում երեկ կայացած հանդիպման ժամանակ իր խորին մտահոգությունն է հայտնել Հայաստանում ավելի քան 100 մարդու կալանավորման եւ այդ կալանքների իրականացման պայմանների առնչությամբ: Հանձնաժողովի կարծիքով, ընդդիմության մեծ թվով առաջնորդների եւ խորհրդարանի երեք պատգամավորների կալանավորումը անխուսափելիորեն ընկալվում է որպես իշխանությունների կողմից ընդդիմության նկատմամբ բռնություններ եւ չի նպաստի Հայաստանում լարվածության թուլացմանը: Հանձնաժողովը բոլոր կողմերին կոչ է անում ձեռնպահ մնալ լարվածությունը մեծացնող որեւէ գործողությունից եւ ներգրավվել ներկայիս ճգնաժամի հաղթահարմանն ուղղված իրական երկխոսության մեջ:

Հաղորդագրության համաձայն, հանձնաժողովը իր բանագնաց Ջոն Պրեսկոտից տեղեկացել է մարտի 7-8-ը Երեւանում նրա իրականացրած փաստահավաք առաքելության հիմնական եզրակացություններին եւ կոչ է արել բոլոր կողմերին ընդունել Պրեսկոտի առաջարկները` ուղղված ներկայիս ճգնաժամի հաղթահարմանը: Այդ առաջարկներից են, մասնավորապես, նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարանի վճռի ճանաչումը, արտակարգ դրության վերացումը եւ մարդու իրավունքների եւ ազատությունների վերականգնումը, ազատազրկված այն ակտիվիստների ազատ արձակումը, որոնք բռնություններ չեն գործել, մարտի 1-ի իրադարձություններին հանգեցրած հանգամանքների անկախ հետաքննության նախաձեռնումը եւ ընթացող քննության դիտարկումը:

Ջոն Պրեսկոտը նաեւ առաջարկում է բոլոր քաղաքական ուժերի միջեւ երկխոսություն նախաձեռնել հետեւյալ բնագավառներում` ընտրական միջավայրի բարեփոխում` վերականգնելու համար ընտրությունների անցկացման եւ արդյունքների նկատմամբ հասարակական վստահությունը, քաղաքական համակարգի բարեփոխում` որոշումների կայացման գործընթացում եւ երկրի կառավարման մեջ ընդդիմությանը պատշաճ տեղ հատկացնելու հեռանկարով, եւ լրատվամիջոցների բարեփոխում, հատկապես` ուղղված իրապես անկախ հանրային հեռարձակողի ստեղծմանը: Մոնիտորինգի հանձնաժողովը նշել է, որ բոլոր քաղաքական ուժերի միջեւ երկխոսությունը կարող է նախաձեռնվել “կլոր սեղանների” ձեւով` Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հովանու ներքո:

Հանձնաժողովը ողջունել է նաեւ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ապրիլի 14-18-ը կայանալիք նստաշրջանում Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործառնությանը նվիրված հրատապ ընթացակարգով քննարկում կազմակերպելու` Վեհաժողովի քաղաքական խմբակցությունների ղեկավարների առաջարկը:

Դրամահավաք ԳԱԼԱ-ն փրկելու համար

19.03.2008, Երեւան - Գյումրի

Այսօր առավոտյան Գյումրիում մեկնարկել է ԳԱԼԱ հեռուստաընկերությանը ֆինանսապես աջակցելու նպատակով նախաձեռնված դրամահավաք-մարաթոնը: Հեռուստաընկերության պաշտպանության շտաբի տարածած հայտարարության համաձայն, “հեռուստամարաթոնի նպատակն է` մեկ օրվա ընթացքում հավաքել 25 միլիոն 665 հազար 100 դրամ”: Սա այն գումարն է, որը պահանջում են հեռուստաընկերությունից Հայաստանի հարկային մարմինները: Այսօր օրվա երկրորդ կեսին Գյումրիի դատարանում հրապարակվելու է ԳԱԼԱ հեռուստաընկերության գործով վճիռը:

Հեռուստաընկերության պաշտպանության շտաբի հաղորդագրության մեջ ասված է. - “Մենք պարտավոր ենք պատրաստ լինել ցանկացած տարբերակի: Եթե դատավորը բավարարի հարկայինի հայցը, ինչը շատ հավանական է, ԳԱԼԱ հեռուստաընկերությունը կամ ստիպված կլինի անմիջապես վճարել գումարը եւ շարունակել պայքարը վնասի փոխհատուցում ստանալու համար` մնալով եթերում եւ շարունակելով աշխատել, կամ ուղղակի ստիպված կլինի եթերազրկվել, որովհետեւ այդ գումարը բռնագանձելու համար պետությունը աճուրդի կհանի հեռուստաընկերության գույքը: Դրա հետեւանքով հեռուստաընկերությունը կկորցնի իր ունեցած հեռարձակման լիցենզիան, որի գործողության ժամկետը սպառվում է 2012 թվականին”:

Կամայականությունների հնարավորություն տվող օրենք

19.03.2008, Երեւան

Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն այսօր “Ազատություն” ռադիոկայանին տված հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ զանգվածային միջոցառումների մասին օրենքի` այս շաբաթ ընդունված փոփոխությունները, որոնք սահմանափակում են հանրահավաքներ անցկացնելու հնարավորությունը, հակասահմանադրական են: Նրա խոսքերով “ակնհայտ է, որ այդ փոփոխությունները հնարավորություն են տալիս կամայականորեն արգելել ցանկացած հանրահավաք”:

“Իշխանությունները պետք է գիտակցեն, որ ռեպրեսիվ մեթոդներով հնարավոր չէ հաղթահարել այս ճգնաժամը: Առաջին հերթին, պետք է պատասխանատվության ենթարկել կեղծարարներին եւ բռնարարքներ իրականացրած անձանց, դադարեցնել քաղաքական հետապնդումները, տարանջատել քրեական հանցագործություններ կատարած անձանց իրենց քաղաքական դիրքորոշումն արտահայտող մարդկանցից: Եվ անկասկած, պետք է անցկացվի մարտի 1¬-ին կատարվածի անկախ միջազգային հետաքննություն”,¬ - ասել է Դեմիրճյանը: Նա նաեւ հայտնել է, որ իր կուսակցության որեւէ անդամ ձերբակալված եւ կալանավորված չէ, սակայն “շատերին հրավիրում են ոստիկանություն, զրույցներ են տեղի ունենում` հիմնական նպատակն այն է, որ մարդիկ չմասնակցեն առաջիկա հանրահավաքներին”:

Փաստացի արգելված կուսակցություն

19.03.2008, Երեւան

“Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը այսօր “Ազատություն” ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է, որ կուսակցությունը “փաստացի արգելված է”: “Որեւիցե մեկը թող իլյուզիաներ չունենա, թե Հայաստանում այս ռեժիմի օրոք կուսակցություններ չեն արգելվել”,-նշել է Զեյնալյանը` փաստարկելով.-”Եթե փաստացի քաղխորհրդի անդամների մի զգալի մասը ազատազրկված է` եւ քաղաքական հոդվածներով է ազատազրկված, հետեւաբար այդ կուսակցությունը փաստացի արգելված է: Դա արվում է նրա համար, որ կուսակցությունը չգործի”: Կալանավորված են “Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի 3 անդամներ` Սմբատ Այվազյանը, Սուրեն Սուրենյանցը եւ Գեղամ Հարությունյանը: Կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ինչպես նաեւ քաղխորհրդի մյուս անդամներից Սուրեն Աբրահամյանը եւ Ռաֆիկ Մկրտչյանը թաքնվում են: Զեյնալյանի խոսքերով, ազատազրկման մեջ են նաեւ կուսակցության տարածքային կազմակերպությունների ղեկավարներ, ակտիվ անդամներ. - “Կան մարդիկ, ում տեղը չգիտենք, կամ կապը կորած է, որոնք գտնվում են ընդհատակում, որպեսզի չհայտնվեն ազատազրկման մեջ: Նրանց շարքում է նաեւ Արամ Սարգսյանը”: “Որեւիցե մեկս երաշխիք չունենք, որ այս իշխանությունների պարագայում չի հայտնվի ճաղավանդակների այն կողմում: Համոզված ենք, որ եթե Արամ Սարգսյանը ընդհատակում չլինի, անպայման կազատազրկեն”, - եզրափակեց Արտակ Զեյնալյանը:

Շվեդները անհանգստացած են Հայաստանում ստեղծված իրավիճակից

19.03.2008, Երեւան - Ստոկհոլմ

Շվեդիայի խորհրդարանի Ձախերի կուսակցությունը օրերս հանդես է եկել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկումներ սկսելու նախաձեռնությամբ: Ձախերի կարծիքով, Շվեդիան պետք է միջոցներ ձեռնարկի Հայաստանում մարդու իրավունքների նկատմամբ իրականացվող հանցանքի դեմ: Այդ կապակցությամբ Ձախերի կուսակցությունը օրերս տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. “Վերջերս Հայաստանում անցկացվեցին նախագահական ընտրություններ, որոնք անկախ դիտորդների կողմից նկարագրվում են որպես ոչ դեմոկրատական: Ներկայիս նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտրյալ վարչապետ Սերժ Սարգսյանը ճանաչվեց հաղթող: Սա հայտարարելուց հետո մեծ թվով ցույցեր տեղի ունեցան մայրաքաղաք Երեւանում: Ռեժիմը որոշեց բռնությամբ ճնշել խախաղ բողոքը, որպեսզի լռեցնի ցուցարարներին: Արտակարգ դրություն հայտարարվեց, շատ պատգամավորներ եւ ընդդիմության առաջնորդներ են ձերբակալվել: Պատկերը ծանոթ է անցյալ տարվա խորհրդարանային ընտրություններից, երբ նախագահը փակեց անկախ լրատվությունը: Շվեդիայի լրատվության եւ քաղաքական գործիչների շրջանում Հայաստանի վերաբերյալ տեղեկացվացությունը սարսափեցնելու աստիճան քիչ է: Իրավիճակը շատ անհանգստացնող է: Լրատվությունը չափազանց խիստ հսկողության տակ է: Որսում են լրագրողներին, ձերբակալում են պատգամավորների եւ բանտարկում ընդդիմության առաջնորդներին: Մենք ցանկանում ենք ընդլայնել տեղեկացվածությունը եւ Հայաստանի իրավիճակի վերաբերյալ քննարկում անցկացնել: Միաժամանակ, երբ միջազգային հանրությունը կենտրոնացած է Վրաստանի, Ուկրաինայի եւ Բելոռուսի վրա, Հայաստանն ամբողջովին մոռացվել է, որտեղ իրավիճակն առնվազն նույնչափ վատ է: Նույնիսկ մեր երկրում Հայաստանը շարունակում է մնալ թե քաղաքական, եւ թե լրատվական ստվերում: Բացի այդ այս տարվանից սկսած Շվեդիան դադարեցրել է իր օժանդակությունը այդ երկրին: Դա կատարվում է այն ժամանակ, երբ, ընդհակառակն, չափազանց կարեւոր է, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Շվեդիան եւ շվեդական կառավարությունը օգնեն եւ աջակցեն ժողովրդավարական ուժերին, որոնք չնայած այս ամենին գոյություն ունեն երկրում: Ձախ կուսակցությունը պահանջում է, որ Շվեդիան հստակորեն դատապարտի Հայաստանում օրեցօր տեղի ունեցող ոտնձգությունները: Շվեդիան պետք է ստիպի Հայաստանի կառավարությանը վերջ տալ բռնություններին եւ ժողովրդավարական ազատություններն ու իրավունքները ոտնահարելուն: Մարդու իրավունքները պետք է անվերապահորեն հարգվեն, իսկ Հայաստանի կառավարությունը չպետք է բացառություն լինի: Այն հաշվետվությունները, որոնք օրեցօր ստանում ենք Հայաստանից, ցույց են տալիս, որ իրավիճակը ոչ մի կերպ կառավարելի չէ: Հայաստանի ռեժիմի կողմից ընդդիմության նկատմամբ կատարվող մշտական գրոհումներից պարզ է դառնում, թե մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը որքան քիչ են հարգված: Պարզապես անընդունելի է, որ Շվեդիան լուռ է նույնիսկ այս իրավիճակում”:

Համատեղ ուժերով ընդդեմ 53 տոկոսանոց բռնապետների

19.03.2008, Երեւան - Մոսկվա

Ռուսական “Նեզավիսիմայա գազետա” պարբերականը երեկ հրապարակել է մի հոդված, որում, մասնավորապես, նշվում է, որ Հայաստանի խորհրդարանը փոփոխություններ է կատարել “Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին” օրենքի մեջ, որը փաստացի սահմանափակում է քաղաքացիների` հանրահավաքներ եւ ցույցեր անցկացնելու իրավունքը: Ըստ հոդվածագրի, նոր օրենքը պրակտիկորեն արգելում է իշխանությունների դեմ որեւէ բողոքի ակցիայի անցկացումը:, քանզի դրանց անցկացման հնարավորությունը նախապես պետք է որոշեն հենց իշխանությունները:Ի դեպ, պարբերականը նշում է, որ 6 պատգամավորներ, որոնցից 5-ը ներկայացնում են Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմն անցած ընդդիմադիր “Ժառանգություն” կուսակցությունը, նոր օրենքը անվանել են “դրակոնյան”: “Նեզավիսիմայա գազետա”-ն գրում է, որ նոր օրենքի էությունը կայանում է նրանում, որ եթե նախկինում բողոքի ակցիայի անցկացման պայմանները կրում էին իրազեկիչ բնույթ, ապա այժմ իրավասու մարմինները դիմողից ինչ-որ ակցիայի իրականացնելու մասին իրազեկում ստանալու դեպքում կարող են մերժել, ընդ որում, նույնիսկ պատճառների ցուցակը, որոնց հիման վրա կարող է հիմնավորվել մերժումը, այնքան մեծ է, որ ինչ որ բանից “կախվել” իշխանությունների համար դժվարություն չի ներկայացնի:

Միաժամանակ, “Նեզավիսիմայա գազետա”-ն գրում է, որ երեքշաբթի օրվանից Վաշինգտոնում տեղի հայերը` ի նշան իրենց պատմական հայրենիքում նախագահական ընտրություններից հետո ստեղծված վիճակի, ցույց են կազմակերպել:Հոդվածագիրը նշում է, որ ԱՄՆ-ում գտնվող վրացի գրող Իրակլի Կակաբաձեն “Նեզավիսիմայա գազետա”-ին տեղեկացրել է, որ հայերին միանալու են նաեւ վրացական համայնքի ներկայացուցիչները: Այդ կապակցությամբ Կակաբաձեն “Նեզավիսիմայա գազետա”-ին ասել է հետեւյալը.”Հայաստանում եւ Վրաստանում կառավարում են 53 տոկոսանոց բռնապետները (պաշտոնական տվյալներով ընտրություններում մոտավորապես հենց այդքան ձայն են ստացել Սերժ Սարգսյանն ու Միխայիլ Սահակաշվիլին): Համատեղ ուժերով պետք է պայքարենք Հարավային Կովկասում հաստատված բռնապետության դեմ”:

Օմբուդսմենի գրասենյակի ստուգայցերից

19.03.2008, Երեւան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հաղորդագրության համաձայն մարտի 14-ից 17-ը օմբուդսմենի հանձնարարությամբ աշխատանքային խմբերը այցելել են “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկ եւ առանձնազրույց ունեցել երկու տասնյակից ավել կալանավորների հետ: Օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցները զրուցել են մարտի 1-ի իրադարձություններից հետո քաղաքական հայացքների համար անազատության մեջ հայտնված կալանավորների հետ: Ըստ առանձնազրույցների արդյունքում կազմված եզրակացության, կալանավորները հիմնականում փաստել են, որ իրենք հետապնդվում են քաղաքական հայացքների համար, իսկ իրենց առաջադրված մեղադրանքները անհիմն են եւ իրականությանը չեն համապատասխանում: “Նուբարաշեն” ՔԿՀ-ում օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցների հետ առանձնազրույց ունեցած անձանցից միայն երկուսն են հայտնել իրենց նկատմամբ բռնություններ կիրառելու եւ իրենց խոշտանգելու մասին: Ի դեպ, քաղբանտարկյալներից մեկը հաշմանդամ է. խուլ ու համր:

ՄԻ գրասենյակի աշխատակիցները այցելել են նաեւ “Վարդաշեն” քրեակատարողական հիմնարկ որտեղ հանդիպել եւ առանձնազրույց են ունեցել տաս կալանավորների հետ, որոնք անազատության մեջ են գտնվում քաղաքական դրդապատճառներով: Ի դեպ, նրանցից մեկը տեղեկացրել է, որ իրեն մարտի 1-ին ոստիկանություն բերման ենթարկելիս խոշտանգել են: Նա այդ մասին պաշտոնապես հայտարարություն է տվել: Ոստիկանները ստիպված են եղել նրան դատաբժշկի ուղեգիր տալ, սակայն, դատաբժիշկը ի հայտ է եկել տաս օր անց, այսինքն այնքան ուշ, որպեսզի կալանավորի մարմնական վնասվածքների հետքերը գործնականում վերացած լինեն:

1 comment:

Anonymous said...

ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈ՛ՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ,

Հիմա քեզ Մուղնու սուրբ Գևորգ եկեղեցի են տանում: Քո ոտքը չեն գալիս, ինչպես Շուրիշկանում, այլ քեզ են տանում: Տանում են , որ բուժես, տանում
են , որ լույս ու հավատ սփռես, քանզի շատացել է սուտը, մեղքը, անարդարու-թյունը, ոճրագործությունը, ազգադավությունը, դավաճանությունը... Կրկին քո զորությանն են ապավինում, քանզի իրենք մեղավոր են ու անզոր :

ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ,
Մենք չորս հարյուր տարվա բարեկամներ ենք, հարազատներ ենք: Հավատա՛, որ ամբողջ կյանքում անկեղծ հավատացել եմ քեզ ու քո անունով միայն ճշմարիտն եմ խոսել: Դու մեր խորհրդատուն ես եղել, չարից ու վատից պաշտպանել ես մեզ, բուժել ես հիվանդություններից: Հիմա իմ սիրտը հարազատի պես դողում է քեզ համար, չլինի խաբեն քեզ, քո անունով սուտ երդվեն՝ իրենց աններելի մեղքերը քավելու համար:
Ծնկաչոք համբուրում եմ քեզ, ուշադիր եղիր...

Պապիս պապը պատմել է .- Երբ շահը հրաման տվեց անցեք՝ « հետևից սուր, առաջից ջուր...» , դու նրա մեջքին կապված ես եղել, այծի մորթուց պատ-րաստված ջուր չքաշող տիկի մեջ, հացի ու պանրի հետ: Նա պատմել է նաև, որ քո զորությամբ ու հոrդորանքով գոտեպնդվել , քաջացել ու տասնյակ հազարավոր հայեր ձեռք ձեռքի բռնած անցել են Արաքսը... «Արաքսն ելման...»

Գաղթականներից շատերն են իմացել , որ դու իրենց հետ ես, ուստի չեն վախեցել արհավիրքներից, շահի ղոշունի անմարդկային հալածանքներից, ֆառաշների այրող մտրակներից, նրանք հավատացել են իրար, օգնել են իրար, սուտ չեն ասել, հավատարիմ են եղել, իրենց ունեցած հացը նշխարի պես կիսել են իրար մեջ, մինչև հասել են շահանիստ Իսֆահան քաղաքը:

Շահ Աբբաս արքան հրաման է արձակել. « Գնացե'ք, շենացրեք Փերիա գավառը, դուք անկրոն եք, բայց մշակ ժողովուրդ եք, շինարար...»:
Պապս լսել է իր պապից, պատմում էր, որ Փերիայում, մի գեղատեսիլ վայրում գյուղ շինեցին Շուրիշկան անունով, քեզ համար եկեղեցի կառուցեցին, ժամ պատարագ արին ու քեզ անվանեցին «ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ» :

Մենք չորս հարյուր տարի շարունակ ապրեցինք միասին , Դու պաշտպանեցիր մեզ զուլումից, ձուլումից, դավադրություններից, դավանափոխությունից, դու մեզ հետ եղար մեր կյանքի լավ ու վատ օրերին, դու հավատ ներշնչեցիր մեզ գոյատևելու ու ապրելու, պահպանելու մեր լեզուն: Դու մեզ հորդորեցիր լինել ազնիվ , աշխատասեր, ճշտապահ, ճշտախոս օտար երկրում, օտար ազգի մեջ, որպեսզի նվաճենք նրանց հարգանքն ու համակրանքը : Դու մեր ռահվիրան եղար մինչև մեր վաթան վերադառնալու բաղձալի օրը:

ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ,
դու էլ վերադարձար քո վերածնված հայրենիք, եկար լիուլի կատարած քեզ վրա դրված՝ ազգի բոլոր պարտականությունները: Եկար ու քո պատվավոր հանգիստը գտար Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում: Թե ինչե՞ր ես պատմել քո հասակակիցներին մատենադարանում, քո դեգերումների մասին, այդ միայն քեզ է հայտնի...

Հիմա կրկին հիշել են քեզ ու Մուղնի են տանում: « Քո զորությանը մեռնեմ, ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ»,- մշտապես ասում էր մայրս: Մենք քո զորությանը ապավինեցինք, որպեսզի պարսից շահերից ու խաներից պաշտպանվենք, որ օտար ազգի լծի դեմ պայքարելու ուժ ամբարենք: Հիմա մեր երկրին՝ Հայաստանին տիրացած հայալեզու խաներն ու իշխանները, ցանկանում են մեզ ստրկացնել, ֆեոդալիզմի դարը տանել, մեր ազատ, մարդավայել ապրելու իրավունքները ոտնակոխ անել, փականք դնել մեր լեզվի ու գրի ազատության վրա: Հիմա էլ ուզում են քեզ խաբել, ժողովրդից հեռացնել: Սրանց ոգին՝ ծույլ ու օտար, չի կարողանում հասկանալ, որ դու դարեր շարունակ ժողովրդի կողքին ես եղել և նրան այս ծանր պահին չես լքելու:
Գիտենք, որ Դու էլ ես տառապում տեղեկատվության խավար զնդանում: Լույսի ու գիտության թշամիները մի քանի օր առաջ շղթայեցին քո մշակին, քո հոգևոր սպասավորներից մեկին՝ Մատենադարանի փոխտնօրենին:
Ասա', հրամյի'ր, ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ, ինչպե՞ս վարվել այս՝ լույսի ու ազնվության թշնամիների հետ:

Տարիներ շարունակ կեղեքում ու հարստահարում են ազնիվ աշխատանքով ապրող ժողովրդին՝ քաղաքացուն, գյուղացուն, մտավորականին: Սրանք կշտում չունեն, քչով չեն բավարարվում: Դու գիտես, որ Հայաստանը հարուստ երկիր չէ, բայց իշխանավորները, «ազգային ժողովի» անդամները, Ղարաբաղի կռվում անտառների մեջ գեներալ ու հերոս դարձածները իրանի շահից քիչ հարստություն չեն դիզել: Սրանք Իսկական պատուհաս են դարձել ժողովրդի գլխին, ղարաբաղի պատերազմում զոհվածների հաղթանակն են մսխում: Արդարություն, ազնվություն, ազգասիրություն, հայրենասիրություն, մարդասիրություն հասկացողությունները խորթ բաներ են Երևանի նոր Սարդար խաների համար:
Ասա', հրամայի'ր, ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ, ինչպե՞ս վարվել սրանց հետ:

Այս գազազած ավազակապետները, ժողովրդի հացը խլելով չեն բավարարվում, հիմա էլ ժողովրդի կյանքն են խլում: Քեզ հայտնի եղավ, թե ինչպիսի օրինախախտումներով պահեցին իրենց հանցավոր իշխանությունը և պահանջատեր ժողովրդի արյունը թափեցին իր հայրենքի ու իր քաղաքի՝ Մաշտոցի փողոցի վրա: Այսպիսի բան պարսից շահերն ու թուրքական սուլթաններն են արել մեր դեմ, սրբությունդ վկա է:

Այս արնահեղությունը կազմակերպեցին, վերարտադրվելու ու կատարած ծանր հանցանքները պարտկելու նպատակով, որպեսզի լուրջ «փաստարկներ» ունենան , լեռան գետի պես վարարող շարժումը կանգնեցնելու համար: Ռեժիմի գեներալները, ստրատեգները, ազգային անվտանգության ծառայողները, խորհրդատու հոգեբանները, պետք էր որ մանրամասն քննարկումներ ու վերլուծություններ արած լինեին, իրենց կատարելիք օպերացիայի ու նրա անխուսափելի հետևանքների շուրջ: Հարդը և կրակը իրար կողքի անվտանգ չես պահի: Հազիվ թե այս պարզ դատողությունը դժվար հասկանալի լիներ գլխավոր հրամանատարի ու նրա գեներալիտետի համար: ...Նրանց պետք էր բախումը և դրա համար էլ հարյուր հազարավոր, մինչև հոգու խորքը վիրավորված մարդկանց «կարգ ու կանոն հասկացնելու համար», դեմ դիմաց հանեցին զինված ոստիկանությանը, բանակը և ժողովրդի մեջ խցկեցին իրենց արհեստավարժ սադրիչներին ու օլիգարխների սափրագլուխ զինյալներին :

Շարժման ղեկավարները թերագնահատեցին բռնապետության դաժանության աստիճանը, միաժամանակ գերագնահատելով ուժայինների ժողովրդին մոտ կանգնած լինելու պատրանքը: Ամեն գնով պետք էր բացառվեր ռեժիմի նախապատրաստած ու նրան օդի պես անհրաժեշտ բախումը:
Ռեժիմը ավելի հստակ աշխատեց՝ գլխատեց շարժումը և անկառավարելի դարձրեց այն: Հետագա քայլերը կատարվեցին ըստ իրենց նախագծած սցենարի...


Երկրին տեր ու տիրական դարձաց արտոնյալ օլիգարխները ու նրանց հովանավորող կաշառակեր պետական չինովնիկները, իրենց շահերը վտանգի մեջ տեսնելով, բոլոր միջոցներով ցանկանում են կանգնեցնել համաժողովրդական շարժման ու, ազգային վերելքի բուռն ընթացքը: Իրավունքի ու ապրուստի համար պայքարը անթույլատրելի ու աններելի մեղք են համարում ու զնդանները լցրել են ամենահայրենասեր մարդկանցով, շարժման ղեկավարներով, պարզ քաղաքացիներով: Հրամայական դատավարություններ ու շինծու քրեական մեղադրանքներ են հարուցում քաղաքական բանտարկյալների դեմ: Ստալինիզմի ուրվականն է շրջում այսօր Հայաստանի գյուղերում ու քաղաքներում:

Մեջլիսում իրենց գործին հարմար «օրենքներ» են հորինում ու հանձնում են իրենց տաշտակից սնվող դաժան ոստիկանապետներին՝ ի կատար ածելու դրանք:
Իրենց շահերին են ծառայեցնում երկրի լրատվության բոլոր միջոցները: Հ1-ը ,Վայ լուրը ստի ու կեղծիքի ծանր հրետանիով օրնիբուն ռմբակոծում է երկրի բնակչությանը...

Տիեզերքում հարդ են գողանում, գիշերները երևում է հարդագողի ճանապարհը պարզ երկնքում, դու արի ու տես, սրբությունդ, օրը ցերեկով հյուսիսային պողոտան դարձրել են մարդագողի ճանապարհ: Քայլելն ու նստելը, կարդալն ու բարձրաձայն մտածելն էլ հանցաք է մեր օրերին, սրանք բռնակալ շահերից առաջ անցան: Սրանք կրակեցին մեր հայրենասիրության վրա, մեր իրար սիրելու զգացմունքների վրա, սրանք ատելություն են սփռում Հայաստանում, Ղարաբաղում, Սփյուռքը հեռացնում են Հայաստանից: Վտանգել են մեր ազգային համերաշխությունն ու անվտանգությունը:

Ղարաբաղցիները մեր արյունակիցներն են ու բախտակիցները: Սրանք ղարաբաղցի աշխատավոր ժողովրդին էլ են հարստահարում, թալանում իրենց դրածոների ձեռքով: Անմեղ զոհերի արյունը դեռ չցորացած Երևանում, դեռ նրանց մահվան քառասուն օրը չլրացած, գլխավոր հանցագործին Ստեփանակերտում պարգևատրեցին Լուսավորչի մեդալով:
«Դե ե'կ վարդապետ ու մի խենթանա» :
Ղարաբաղի հանցախմբակը, որը Թրոյայի ձիու դերն է կատարում ազգային կյանքում, իր արարքով աղ լցրեց ազգին ցավ պատճառող բաց վերքի վրա՝ դրանով իսկ խորացնելով Հայաստանցի, Ղարաբաղցի անմիտ հակադրությունները:

Սրբությունդ ,դու տես, մեծ շեյթանի մտքով ինչպիսի դավադիր մտքեր է անցնում: Ուզում է օրենք անցկացնել, որ «ղարաբաղցիներն ու հայաստանցիները իրար դեմ խոսելու իրավուք չունենան»: Պարզից էլ պարզ է, որ մեծ շեյթանը ցանկանում է «օրենքով» խեղդել ժողովրդի ձայնը, Ղարաբաղի կլանի դեմ քննադատական խոսքը:
Ասա՛, հրամայի՛ր, ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ, ինչպե՞ս վարվել սրանց հետ:
Իշխանությունը զավթողների ջրաղացին ջուր լցրեցին զառամյալ հարյուրքսանամյա «հեղափոխական » պոչով կուսակցությունն ու դեռ նոր քայլել սկսած անօրինաց երկրի կուսակցությունը: Քաղաքակիրթ աշխարհի բոլոր սկզբունքներին հակառակ, ընդդիմադիրների ձայները տոպրակեցին և քաղաքական իրենց բնորոշ շառլաթանությաբ հանձնեցին բռնապետությանը: Թվաբանության խառնաշփոթություն է: Իշխանությունները այդ ձայները գումարում են իրար, իսկ ժողովուրդը՝ հանում է ու իր ձայները հետ է պահանջում: Երեկ «դավաճան », այսօր երկրի անվատանգության քարտուղար: Դավաճանությունն էլ պետք է մարդավարի լինի: Տեսնես Մխիթար Գոշն իր դաստանագրում ինչպիսի՞ մեղք է սահմանում այս տիպի քաղաքական աճպարարների համար:

Կեղծիքներով տարած իրենց հաղթանակը տոնելու են զինվորական շքերթով, հրասայլերով, օդային ուժով՝ իրենց չունեցած «պատիվը» բարձր պահելու համար: Ցուցադրել մի պետություն ու բանակ, որը ցուցարարները իբր « բռնի ուժով գրավելու» փորձ էին անում փայտերով ու քարերով ,մեծ ամոթ է, բայց սրանք ամոթ չունեն...

Սրբությունդ, դու միշտ հնազանդության, համերաշխության ու մեծահոգի լինելու խորհուրդ ես տվել մեզ... Ասա', ինչպես բարի լինել և հնազանդվել մարդկային արհամարհանքին ու նվաստացմանը: ժողովրդի ձայնը խլել , գողացել են և դեռ ապտակ էլ են հասցնում : Ասա սրբությունդ, ինչպես բարի լինել, երբ ծեծում ու ջարդում են ոչ թե՛ հարյուր մարդ ,հազար մարդ, այլ հայրուր հազարավոր երկրի քաղաքացիներին, որոնց պահանջները պարզ, մարդկային իրավունքի, արդարության, աշխատանքի, առօրյա կյանքի, իրենց ընտանիքների ու երեխաների կյանքի ապահովության խնդիրներ են : Եթե այս բոլոր պահանջները անիրավացին են ու արժանի ջարդի՝ ապա, սրբությունդ, ինձ համարիր վերջին անուղղելի հեթանոսը: Եթե հարյուր հազարավոր մարդիք «սխալ» են, ուրեմն մի կարևոր բան ճիշտ է՝ այս իշխանությունը հակաժողովրդական ու հակաազգային է : Սրանք իրենց հոգիները ծախել են սատանային արծաթով ու ոսկով:
Չարի դեմ բարի լինելը, անկասկած, սրբությունդ, դու չես ընդունի: Սրանք պետք է հեռանան:

Պետության ծաղրանկար այս իշխանության զավեշտական արարողությունների գագաթնակետը լինելու է, այսպես կոչված, նախագահի երդման արարողությունը: Եթե այդ կեղծ ու ամոթալի արարողությունները սահմանափակվեին միայն իրենց գրած ու փոխած սահմանադրության վրա ձեռք դնելով, կարելի էր այն վերագրել նրանց հերթական կեղծարարությանն ու խեղկատակությանը, բայց արի ու տես , ավազակապետները Աստծոն էլ են խաբում, իրենց անազնիվ ձեռքը դնելով նաև ավետարանի վրա, իրենց գործընկեր, Էջմածնի սպասավորի ներկայությամբ ու մեղսակցությամբ:

Վախենում եմ, շատ եմ վախենում, որ հանկարծ այս ազգադավերի մտքով չանցնի քեզ էլ մեղսակից դարձնեն: Ծնկաչոք աղաչում եմ, զգուշացիր դավադրությունից: Եթե պատահի դավադրություն կազմակերպեն, ու նա իր արնոտ ձեռքը քեզ մոտեցնի, չորացրո'ւ տեղն ու տեղը...

ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ,
Քո աչքի առաջ, Ազատության հրապարակում՝ ժողովուրդը դարձավ լիարժեք քաղաքացի, գիտակից իր քաղաքացիական իրավունքներին: Մեր նորածին քաղաքացին իմաստուն է, հզոր , անվախ ու անպարտելի: Գիտակից զանգվածը ցուցադրեց իր անմնացորդ սիվիլ քուրաժը և այլևս պատրաստ չէ ենթարկվելու այս բռնապետության անօրինություններին:

ՈՒ Քանի դեռ սրանք կան,
Հայաստանում չի լինելու՝ «...ոչ շիտակ խոսք, ոչ կյանք, ոչ սեր...» :

Նարեկ Դավթյան
Ծնած ի Փերիայ
03.04.2008