Who killed Levon Gulian?
via Radio Liberty
Լեւոն Գուլյանի մահվան առիթով հարուցված գործը կարճվել է
Անցած տարվա մայիսի 12-֊ին քրեական հետախուզության վարչությունում վախճանված Լեւոն Գուլյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է:
Ինչպես այսօր հայտնի դարձավ "Ազատություն" ռադիոկայանին, մարտի 12֊-ին Հայաստանի հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Գաբրիել Պետրոսյանը որոշում է կայացրել, որում ասված է. - "Լեւոն Գուլյանի մահվան փաստի առթիվ հարուցված թիվ 63200707 քրեական գործի վարույթը կարճել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ":
Որոշման մեջ նշված է, որ մայիսի 9-֊ին "Պանդոկ" հացատան տնօրեն Լեւոն Գուլյանը տեսել է, որ Ստեփան Վարդանյանը եւ ընկերները վիճաբանում են "Եմո" մականունով անձնավորության հետ: Գուլյանը մոտեցել է նրանց եւ պահանջել հեռանալ, ինչն առիթ է հանդիսացել Ստեփան Վարդանյանի եւ նրա ընկերների հետ վիճաբանության, ապա ծեծկռտուքի, որի ընթացքում Ստեփան Վարդանյանը հրազենից արձակած կրակոցներից սպանվել է:
Հաջորդ օրը Գուլյանը հրավիրվել է դատախազություն, որտեղ պնդել է, թե սպանության ժամանակ դեպքի վայրում չի եղել, մինչդեռ հացատան մատուցողուհի Մարինե Գրիգորյանը իր ցուցմունքում նշել է, որ վիճաբանության, ծեծկռտուքի եւ կրակոցների ընթացքում Գուլյանն այնտեղ է եղել:
Ըստ քննիչի, մարտի 12-֊ին Գուլյանը հրավիրվել է քրեական հետախուզության գլխավոր վարչություն: "Լեւոն Գուլյանը զրույցի ընթացքում իմանալով, որ վարչություն է հրավիրվել նաեւ մատուցողուհի Մարինե Գրիգորյանը եւ հասկանալով առերեսման անխուսափելիությունը, որի արդյունքում չի կարող թաքցնել վիճաբանության եւ կռվի մասնակիցների, ապա սպանությունը կատարող անձի ինքնությունը, որոշել է դիմել փախուստի: Այդ նպատակով աշխատասենյակում գտնվող Արայիկ Մկոյանից խնդրել է ջուր տալ, իսկ երբ վերջինս գնացել է ջուր բերելու, աշխատասենյակի պատուհանից փորձել է դիմել փախուստի, սակայն շուրջ 7 մետր բարձրությունից վայր է ընկել գետնին եւ ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է",֊ - նշված է որոշման մեջ:
Լեւոն Գուլյանի մահը տարաբնույթ մեկնաբանությունների եւ կասկածների առիթ է տվել:
Նրա իրավահաջորդների ներկայացուցիչները մտադիր են դիմել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Ներկայացուցիչների կազմած բողոքում ասված է. - "Գտնում ենք, որ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումն անօրինական է, չհիմնավորված ու չպատճառաբանված եւ ենթակա է վերացման": Բերելով մի շարք պատճառաբանություններ, ներկայացուցիչները խնդրում են "վերացնել քրեական գործի վարույթը կարճելու մասին անօրինական ու չհիմնավորված որոշումը եւ վերսկսել սույն քրեական գործով վարույթը":

No comments:
Post a Comment