Սերժ Սարգսյան: <<Ես Ռոբերտ Քոչարյանի լայթս տեսակն եմ>>
via Robbt
սոցիալական բեւեռացման փաստը վարձապետը չի հերքել, պարզապես, հրաժարվել է որեւէ արմատական քայլեր ձեռնարկել այն վերացնելու ուղղությամբ:
Ինչ վերաբերվում է հանդիպման մասին մանրամասները տարածելուն, ապա, ներող եղիր, ես անիմաստ եմ դա համարում մի պարզ պատճառով` տեղեկությունները երրորդ անձից եմ ստացել եւ անանուն էլ տեղադրել, հետեւաբար նրա համապատասխանությունն իրականությանը չեմ կարող երաշխավորել: Թող մնա ինչպես որ կա:
Իսկ հարցերը կարող ես տալ ինչ ուզես` եթե նժդեհական կուսակցության նախագահը եւ 15 տարի իշխանության մեջ գտնվող մարդըմինչեւ հիմա չի գիտակցել, որ այդ թվում ազգային արժեքների ներմուծման միջոցով է հնարավոր դուրս գալ այս բոլորից առանց կորուստների, ուրեմն նրան ուղղվելիք հազարումի հարցերը դրան չեն օգնի:

Անկման տարեգրություն-1
Երեկ Սերժ Սարգսյանը իրավիճակի եւ դրանից ելք գտնելու քննարկումների շրջանակներում հանդիպել է մի խումբ /10-12 հոգի/ մտավորականների հետ: Այդ հանդիպման մասնակիցներից մեկի փոխանցմամբ բոլոր ներկաները բավականին սուր հարցադրումներ են ուղղել վարձապետին, ներկա իրավիճակի արմատները տեսնելով, մասնավորապես, սոցիալական անարդարության, ազգային-բարոյական դաստիարակության եւ կրթության բացակայության, ԶԼՄ-ներում, հատկապես հանրային հեռուստատեսության եթերում ծաղկող անբարոյականության մեջ: Մտավորականները շեշտել են, որ իշխանության կողմից այսօր իրականացվող միջոցառումները, ոչ միայն չեն մեղմում կացությունը, այլ ընդհակառակը` խորացնում են հասարակության մեջ բեւեռացումն ու չարությունը: Բոլոր ներկաները փաստել են, որ երկիրը կարիք ունի արմատական փոփոխությունների իրավիճակը շտկելու, հատկապես` սոցիալական անարդարությունը մեղմելու համար:
Շատ սուր բանավեճ էր գնում: Անգամ, ներկաներից մեկը վարչապետի երեսին ասել էր, որ "դուք շրջապատված եք ապաշնորհ պնակալեզներով, որոնք ձեզ սխալ եւ սուտ տեղեկատվություն են փոխանցում իրավիճակի վերաբերյալ":
Ընդհանրապես Սերժ Սարգսյանը հասարակության բեւեռացման, ցասման ալիքի հետագա բորբոքման հետ կապված հավաքվածների մտահոգությունները չի կիսել: Ըստ նրա մարտի 1-2 դեպքերը խուժան ամբոխի կողմից իրականացված ակցիա էր, որը որեւէ շարունակություն չի ունենալու: Նա կտրականապես մերժեց իր կողմից արմատական բարեփոխումների անցկացումը, ասելով, որ դեմ է արմատական քայլերի, միայն լինելու են քաղաքական կուրսի որոշակի շտկումներ:
Երկու ուշագրավ դրվագ.
1. Երբ խոսքը գնաց ազգային կրթության ավանդույթների մասին, նա ասաց, որ մենք երբեւիցե "ազգային կրություն" չենք ունեցել, իսկ կրթական համակրգը փոխառել ենք հույներից եւ ասորիներից, ինչին ներկա հայագետները ստիպված էին հակաճառել, որ միայն միջնդարհյան հայկական համալսարանների անունների թվարկումը կարող է մոտ երկու րոպե տեւել:
2. Երբ ներկաներից մեկը խոսեց ժողովրդի կողմից ՌՔ-ի եւ նրա ընկալման տարբերությունների մասին, ասելով, որ ՌՔ-ն ժողովրդի մոտ ունի տեղի-անտեղի բիրտ ուժին ապավինող մարդու համբավ, ՍՍ-ն ասաց, որ անհրաժեշտության դեպքում նա էլ կդիի ուժի գործադրմանը, եզրափակելով իր խոսքը բառացիորեն հետեւյալ կատակով` "Ես Ռոբերտ Քոչարյանի լայթս տեսակն եմ":
Հանդիպմանը ներկա էր ԿԲ-ի նախագահ Տիգրան Սարգսյանը, որին Սերժ Սարգսյանը հենց սկզբում խնդրեց գրառել ներկաների մտահոգություններն ու առաջարկությունները: Ըստ երեւույթին, Տիգրան Սարգսյանն է լինելու մեր հաջորդ վարչապետը:
No comments:
Post a Comment