Չենք կարող Ձեզ դիմել “Վեհափառ Տեր” դիմելաձեւով
Հայ Առաքելական Եկեղեցու մի խումբ հավատացյալներ եւ սպասավորներ այսօր Գարեգին 2-րդ կաթողիկոսին հղել են մի նամակ, որում, մասնավորապես, նշվում է հետեւյալը.
“Ցավոք, մենք չենք կարող Ձեզ դիմել “Վեհափառ Տեր”` Մայր Աթոռ ս. Էջմիածնի գահակալին սեպհական ու պատշաճ դիմելաձեւով: Մեզ մեծ անհանգստություն պատճառեց վերջին շրջանում կատարված բուռն ու ճակատագրական իրադարձությունների ընթացքում Մայր Աթոռի եւ անձամբ Ձեր դրսեւորած վարքագիծը: Այս դեպքում մենք չենք կարող ընդունել եկեղեցին պետությունից անջատված լինելու, “աշխարհիկ” գործերին չմիջամտելու եւ նմանօրինակ հնարավոր այլ բացատրություններն ու պատճառաբանությունները: Դրանք փարիսեցիական վատթարագույն օրինակներ են: Մեր պատմության մեջ միաձուլված են եղել ազատագրական ու կրոնական պատերազմները: Քանզի ամեն մի իրական հավատացյալ նախ եւ առաջ իր երկրի, պետության քաղաղաքացին է, ուստիեւ իր պարտքը պետք է կատարի առաջինը հենց հավատի թելադրանքով: Առավել եւս` երբ խոսքը վերաբերում է հոգեւոր հովվին, առավել եւս` հովվապետին: Դարձյալ` մեր պատմությունը տարբեր կարգի հոգեւորականների, այդ թվում նաեւ կաթողիկոսների հարյուրավոր օրինակներն ունի, թե ինչպես են նրանք իրենց դրսեւորել նման դեպքերում: Հիշենք թեկուզ վերջին նմանօրինակ փաստը` երբ երջանկահիշատակ Վազգեն Առաջին վեհափառ հայրապետը Մոսկվայում “աշխարհիկ” քայլի դիմեց` հացադուլ հայտարարեց հանուն Արցախի “աշխարհիկ” խնդրի:
Այն, ինչ տեղի ունեցավ վերջին շրջանում ու շարունակվում է առ այսօր, նույն խնդիրն է ըստ էության: Նվաճողը, բռնացողը, հարստահարիչը, ազատազրկողը, լլկողը, սպանողը, այո°, սովորաբար օտարն է լինում: Սակայն դա ամենեւին պարտադիր պայման չէ, եւ պատմությունն ունի նաեւ դրա, ճիշտ է` ավելի սակավ, սակայն բավարար ու համոզիչ օրինակներ: Օտարի նվաճողի վարքագիծը դեռ ինչ-որ տեղ բնական ու սպասելի է` նվաճվածին հնազանդ պահելու համար նա այլ ձեւ չունի: Դրան էլ հակադրվում է նվաճված ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը որպես նրա սրբազան իրավունք: Իսկ երբ իրեն վատթարագույն օտարի նման է պահում սեփական իշխանությունը, դա տասնապատիկ ավելի զայրացուցիչ է ու արգահատելի, տասնապատիկ ավելի վիրավորական ու անհանդուրժելի: Ուստիեւ դրա դեմ բարձրացած պայքարը նույնպես ազգային-ազատագրական է, նույնքան սրբազան, իր բնույթով ու խնդիրներով նման Ավարայրին ու Սարդարապատին:
Մենք ոչինչ չենք չափազանցնում: Մեր ժողովրդի ու Ձեր հոտի դեմ ահա 10 տարի սեփական երկրում, սեփական իշխանության կողմից իրականացվում է օտարին հատուկ մի քաղաքականություն, ինչի հետեւանքով`
Այս ամենը Ձեր հոգեւոր հոտին չէ՞ր վերաբերում: Այս ամենը այդ հոտի հովվապետին չէ՞ր վերաբերում: Այս ամենը տեսնում ու հասկանում էին միլիոնավոր մարդիկ, որ դուրս եկան պայքարի, Դուք չէի՞ք տեսնում: Գեթ չէի՞ք տեսնում, որ հենց այս պետճառով էր Հայ Առաքելական եկեղեցու` հուսահատության եզրին հասած հարյուր հազարավոր հավատացյալներ դառնում հոգեւորսության առատ ասպարեզ: Մենք տեսնում էինք, բոլորը տեսնում էին: Ուստիեւ պայքարը ազգասպան ու հավատը վտանգող իշխանության դեմ, ազգային-ազատագրական է, մեզ համար` նաեւ հոգեւոր, նաեւ սրբազան, ինչպես Ավարայրը: Ամբողջ մի ժողովուրդ, որ նաեւ Ձեր հոգեւոր հոտն է, այդ պայքարն ավարտեց փառավոր հաղթանակով: Մինչդեռ այդ հաղթանակի դեմ դրվեց, օտարին հատուկ բարբարոսական մեթոդներով կատարված կեղծիքների հսկա մի աղբալեռ: Եւ Դուք, այդ ամենին ականատես ու վկա, ոչ միայն Ձեր ժողովրդի ու հոտի կողքին չեղաք` փարիսեցիաբար, այլեւ առաջինը շնորհավորեցիք` դավաճանաբար: Շնորհավորեցիք ազգասպան, հայանուն օտարին` իր տարած կեղծ հաղթանակի համար:
Ահա թե ինչու, որպես Հայ Առաքելական եկեղեցու 1700-ամյա Մայր Աթոռին նստած անձի, մենք չենք կարող Ձեզ դիմել “Վեհապառ տեր” հորջորջմամբ:
Եւ Ձեր խղճին եւ առ Աստված ունեցած հավատի իսկությանն ենք թողնում սեփական ժողովրդի նկատմամբ գործած ահավոր մեղքը քավելու ձեւի ընտրությունը: Հակառակ դեպքում այդ մեղքը բազմապատկվելու է Հայ Առաքելական Եկեղեցու տկարացմամբ ու հիմքերի խարխլմամբ: Եւ Ձեզ հիշելու են Վեստ Սարգսի կողքին:”

- ընչազուրկ էր դարձել բնակչության 99 տոկոսը, իսկ մեկ տոկոսը լողում էր առատության մեջ.Համեմատեք այս, բոլորին հայտնի ու անսակարկելի պատկերը 19-րդ դարում կամ 20-ի սկզբում Օսման կայսրության մեջ Արեւմտահայաստանի պատկերի հետ: Պակաս բան կա՞, եւ հօգուտ ո՞ր կողմի: Պակասում է 1915 թվականի եղեռնն ու ցեղասպանությո՞ւնը: Իսկ հոկտեմբերի 27-ի ոճի՞րը, իսկ տասնյակ ցինիկ ու անպատիժ սպանությունները, իսկ մարտի 1-ի անողորմ ու դաժան ջա՞րդը, խաղաղ ու անմեղ մարդկանց գնդակահարություննե՞րը: Թանկարժեք ու կարեւոր է ամեն մի մարդկային կյանք: Սակայն 1915-ի ցեղասպանության անուղղելի արդյունքը երկրի կորուստն էր` բնակչությունից զրկելու միջոցով: Ու ազգասպաններ են նրանք, ում քմահաճույքի, հարստանալու տենչի թե մոլագար ուղեղի պատճառով մի իրական, իր հետեւանքներով ոչնչով չտարբերվող ազգասպանություն է իրականացվում Հայաստանում ահա 10 տարի:
- վախն ու սարսափը, կյանքի ու ապագայի անապահովության զգացումը դարձել էր համատարած.
- ստորացված, անարժանապատիվ, ճորտական կյանքով էին ապրում ոչ միայն ընչազուրկները, այլ նաեւ շատ թե քիչ ունեւորները.
- պանդխտությունը դարձել է համատարած. ամեն 3 ընտանիքից 2-ը պարզապես ապրել չի կարող, եթե աշխատող պանդուխտ չուղարկի դուրս.
- օրենքի փոխարեն ամենուր եւ վերից վար իշխանավորների կամքն է ու կամայականությունը.
- խաղաղ պայմաններում երկիրը դատարկվում է բնիկ բնակչույթունից տարեկան մի քանի տասնյակ հազար արտագաղթով:
Այս ամենը Ձեր հոգեւոր հոտին չէ՞ր վերաբերում: Այս ամենը այդ հոտի հովվապետին չէ՞ր վերաբերում: Այս ամենը տեսնում ու հասկանում էին միլիոնավոր մարդիկ, որ դուրս եկան պայքարի, Դուք չէի՞ք տեսնում: Գեթ չէի՞ք տեսնում, որ հենց այս պետճառով էր Հայ Առաքելական եկեղեցու` հուսահատության եզրին հասած հարյուր հազարավոր հավատացյալներ դառնում հոգեւորսության առատ ասպարեզ: Մենք տեսնում էինք, բոլորը տեսնում էին: Ուստիեւ պայքարը ազգասպան ու հավատը վտանգող իշխանության դեմ, ազգային-ազատագրական է, մեզ համար` նաեւ հոգեւոր, նաեւ սրբազան, ինչպես Ավարայրը: Ամբողջ մի ժողովուրդ, որ նաեւ Ձեր հոգեւոր հոտն է, այդ պայքարն ավարտեց փառավոր հաղթանակով: Մինչդեռ այդ հաղթանակի դեմ դրվեց, օտարին հատուկ բարբարոսական մեթոդներով կատարված կեղծիքների հսկա մի աղբալեռ: Եւ Դուք, այդ ամենին ականատես ու վկա, ոչ միայն Ձեր ժողովրդի ու հոտի կողքին չեղաք` փարիսեցիաբար, այլեւ առաջինը շնորհավորեցիք` դավաճանաբար: Շնորհավորեցիք ազգասպան, հայանուն օտարին` իր տարած կեղծ հաղթանակի համար:
Ահա թե ինչու, որպես Հայ Առաքելական եկեղեցու 1700-ամյա Մայր Աթոռին նստած անձի, մենք չենք կարող Ձեզ դիմել “Վեհապառ տեր” հորջորջմամբ:
Եւ Ձեր խղճին եւ առ Աստված ունեցած հավատի իսկությանն ենք թողնում սեփական ժողովրդի նկատմամբ գործած ահավոր մեղքը քավելու ձեւի ընտրությունը: Հակառակ դեպքում այդ մեղքը բազմապատկվելու է Հայ Առաքելական Եկեղեցու տկարացմամբ ու հիմքերի խարխլմամբ: Եւ Ձեզ հիշելու են Վեստ Սարգսի կողքին:”
1 comment:
et amenayn hayoc .... iravunq chuni katoxikos kochvelu et azgi davajan@ piti kangner joxovrdi koxqin voch te @ntruyunner@ chavartvac Serjikin shnorhavorer.
Post a Comment