Ժողովրդավարության առաջամարտիկը` քաղբանտարկյալ
Հայաստանում այսօր 50-ից ավել քաղբանտարկյալ կա: Սա ընդամենը նրանցից մեկի պատմությունն է: Մի մարդու պատմություն, որ իր գիտակցական կյանքի 20-ից ավելի տարիները նվիրել է Հայաստանում ժողովրդավարության կայացմանը: Մարդու, որ դեռեւս 25 տարեկանում, լինելով Հայաստանի համայնքների ղեկավարներից ամենաերիտասարդը, Մեղրիում առաջինն է ներդրել պետական սեփականություն հանդիսացող հողակտորները վարձակալությամբ տալու մեխանիզմը, որով փրկել է քայքայման եզրին գտնվող շրջանի տնտեսությունը: Այսպիսով, իր ազատական հայացքների շնորհիվ նա դեռեւս Խորհրդային Հայաստանում արդեն գործնականում ժողովրդավարություն էր կառուցում: Հիմա ժողովրդավարության առաջամարտիկը քաղբանտարկյալ է…
Դավիթ Մաթեւոսյանը 2007 թվականի աշնանը Հայաստանում սկիզբ առած համաժողովրդական շարժման առաջնորդներից է եւ ՀՀ առաջին նախագահ, 2008 թվականի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար կազմի անդամ, քաղաքական թիմի առանցքային դերակատարներից է:
Այստեղ նշված ամբողջ տեղեկատվությունը կարող է հաստատվել պետական արխիվներում պահվող մեծաքանակ փաստաթղթերով, Դավիթ Մաթեւոսյանի անձնական արխիվի նյութերով, տեսաերիզներով եւ ֆոտոնյութերով, ինչպես նաեւ մամուլում տեղ գտած բազմաթիվ հրապարակումներով եւ հազարավոր մարդկանց վկայություններով:
Բռնարարքներ Դավիթի եւ իր ընտանիքի նկատմամբ
2006-2008
2008-ի մարտի 1-ի առավոտյան, խաղաղ ցուցարարներին Ազատության հրապարակից դաժանաբար հեռացնելուց մոտ 1 ժամ հետո, Դավիթն իրեն ուղեկցող երկու քաղաքացիների` Արմեն Ռաֆիկի Օհանյանի եւ Հովհաննես Հրաչիկի Մաթեւոսյանի հետ Աբովյան փողոցի վրա գտնվող Սիլ Պլազայի շենքի կողքից բերման է ենթարկվել Երեւանի Քանաքեռ-Զեյթուն ոստիկանական բաժանմունք, որտեղ ապօրինաբար պահվել է երկու օր շարունակ: Հետաքրքրական է, որ Քանաքեռ-Զեյթունում միեւնույն վայրից, միեւնույն ժամին բերման ենթարկված քաղաքացիների բերման մասին արձանագրությունները կազմվել են տարբեր ժամերի եւ տարբեր կերպ: Քանաքեռ-Զեյթունի բաժանմունքի աշխատակից ոմն Աբրահամյան անմիջականորեն հրահանգել է իր ենթականերին բերման ակտերում “բերման է ենթարկվել ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու կասկածանքով” արտահայտությունը փոխարինել “բերման է ենթարկվել ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար”« որպեսզի կեղծ վկայությունների հիման վրա հեշտությամբ հնարավոր լինի “գործ սարքել”: Այս ընթացքում ավազակապետական իշխանություններն իրենց ստորաբար ծառայող հետաքննչական մարմինների օժանդակությամբ, առանց հիմքերի կեղծ եւ ընթացքում հետին ամսաթվով լրացվող վկայությունների հիման վրա ձերբակալել են նրան: Հետաքննչական մարմինները առայժմ վկայություններ ստանալու համար չեն կանչել դատախազություն ոչ միայն այդ օրը Դավիթի կողքին եղած քաղաքացիներին, այլեւ մի շարք քաղաքացիների, ովքեր իրենց տան պատուհաններից տեսել են, թե ինչպես են նրանց ոստիկանները նստեցնում մեքենա, եւ ճանաչել են թե Դավիթին, թե Արմենին: Բնական է, որ ոստիկանությանը ոչ մի դիմադրություն էլ չի եղել, որ փոխգնդապետ Մաթեւոսյանը շատ-շատերից ավելի լավ է պատկերացնում ոստիկանության հետ շփվելու կարգը, որ վաղը դատարանում կեղծ վկայություն տվող ոստիկանները հայտնվելու են զավեշտալի իրավիճակում, որ գործով զբաղվող քննիչները մեկընդմիշտ կորցնելու են երբեւէ իրենց մասնագիտական հեղինակությունը վերականգնելու հեռանկարը, որ անմեղ մարդկանց դեմ “գործեր սարքելով” ապարանա-ղարաբաղյան կլանը ավելի վատ վիճակի մեջ է դնում ինքն իրեն եւ յուղ լցնում կրակի վրա:
Բերված փաստերն արդեն իսկ վկայում են, որ հետաքննությունն իրականացվում է օրենքի լրջագույն խախտումներով: Հավելենք նաեւ, որ Քանաքեռ-Զեյթուն ոստիկանատուն բերման ենթարկվածների հետ հանդիպել չեն թույլատրել Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին, ինչի մասին նշվում է իր պաշտոնական հաղորդագրության մեջ:
Բռնարարքները եւ ճնշումները Դավիթ Մաթեւոսյանի նկատմամբ ունեն իրենց նախապատմությունը: Ավազակապետական իշխանությունները վաղուց են նրան պահում ուշադրության կենտրոնում` սկսած 2006 թվականից, երբ նա վերադարձել է ակտիվ քաղաքական կյանք եւ հրապարակայնորեն հանդես է եկել գործող իշխանությունների կոմից տարվող քաղաքականության դեմ: Նա հանդիսանում է ՙԱյլընտրանք՚ հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր եւ խորհրդի անդամ: “Այլընտրանքի” ձեւավորման հենց առաջին իսկ օրերից անընդմեջ ենթարկվում է հետապնդումների, բռնարարքների, ճնշումների: 2007 թվականի Ազգային ժողովի ընտրություններում նա մասնակցել է որպես թեկնածու` ընդդիմադիր ՙԻմպիչմենտ՚ դաշինքի կողմից:
Նախկինում` 2007-ի մայիսի 9-ին Նալբանդյան փողոցով անցնող խաղաղ ցուցարարների նկատմամբ ԱԱԾ շենքի մոտ կիրառվեց բռնություն, որի ընթացքում Դավիթ Մաթեւոսյանը դաժանաբար ծեծի է ենթարկվել, եւ առեւանգվել իրավապահների կողմից, միայն համառորեն կանգնած եւ առեւանգվածների ազատումը պահանջող ցուցարարների ճնշման տակ նրան բաց թողեցին: Այս բախման համար ոչ ոք պատասխան այդպես էլ չտվեց` չնայած կային բազմաթիվ ապացույցներ, կադրեր, թե ինչպես է խաղաղ երթը կասեցվում եւ օգտագործվում արցունքաբեր գազ եւ բռնություն իրավապահների կողմից, միայն ազատ մամուլը հանդես եկավ այդ օրվա բռնարարքները դատապարտող հայտարարություններով: Երբ դաժանաբար ծեծում էին Դավիթին եւ իր համախոհներին, հենց նույն պահին, մի քանի փողոց այնկողմ` Հանրապետության Հրապարակում Հայաստանի իշխանությունները հրավառություն եւ բացօթյա շքեղ համերգ էին կազմակերպել եւ տոնում էին Հաղթանակի օրը:
2007 թվականի հոկտեմբերի 23-ին մի խումբ համախոհների հետ բերման է ենթարկվել Կենտրոնի ոստիկանատուն, որտեղ պահվել է մինչեւ գիշերվա ժամը 3-ը եւ միայն ոստիկանատան առջեւ հավաքված հոծ բազմության եւ առաջին նախագահի անձնական ներկայությամբ եւ պահանջով բաց է թողնվել, այդ օրը բերման է ենթարկվել նաեւ նրա 18-ամյա որդին: Նրա որդուն` Թեւոս Մաթեւոսյանին եւ անչափահաս աղջկան` Հերմինե Մաթեւոսյանին նույնպես տարբեր առիթներով ոստիկաններն առեւանգել են փողոցից եւ ապօրինաբար պահել մի քանի ժամ ոստիկանատանը` հոր գործունեության մասին տեղեկություն կորզելու նպատակով:
Կենսագրական մանրամասներ
1991-2000
1991թվականից նշանակվել է Մեղրու Ներքին գործերի բաժնի պետ` շրջանի պաշտպանությունը ապահովելու եւ տեղում բանակի ձեւավորման աշխատանքները համակարգելու լիազորություններով: Այդ թվականներին նրա անմիջական նախաձեռնությամբ եւ ջանքերով, վտանգելով սեփական կյանքը ` նա կարողացավ գերությունից ազատել ադրբեջանական զինված ուժերի մոտ գերության մեջ գտնվող մեր 14 հայրենակիցներին, նաեւ հայկական կողմում հայտնված բազմաթիվ ադրբեջանցիների կյանքի եւ անվտանգության միակ երաշխիքը եղել է անձամբ Դավիթը, ով ամեն ինչ արել է, որ անմեղ մարդկանց արյուն չթափվի, կազմակերպել է գերիների փոխանակման հարցերը: Պատերազմական իրավիճակում նրան հաջողվել է երկխոսության մեջ մտնել ադրբեջանական կողմի հետ, կազմակերպել Մեղրու տարածաշրջանի ադրբեջանաբնակ վայրերից խաղաղ բնակչության արտագաղթը` թույլ չտալով, որ անմեղ մարդիկ դառնան վրեժխնդրության զոհեր:
Պատերազմի ողջ ընթացքում` ընդհուպ մինչեւ զինադադարի կնքումը Դավիթը մեծագույն ներդրում է ունեցել ոչ միայն Մեղրիի ինքնապաշտպանության կազմակերպման գործում, այլեւ ընդհանրապես ողջ Սյունիքի:
Այս տարիների հայրենանվեր, մարդասիրական աշխատանքն է, որ գնահատվեց մեր ժողովրդի կողմից, եւ 1995թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում նա հաղթեց ձայների ճնշող մեծամասնությամբ:
Ազգային ժողովում որպես պատգամավոր նա ակտիվ օրենսդրական գործունեություն է ծավալել: Նրա ջանքերի շնորհիվ լուծվել են բազմաթիվ տնտեսական հիմնախնդիրներ` կատարվել են փոփոխություններ գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին օրենքում, փոփոխություններ բյուջեի մասին օրենքում: Կրթության մասին օրենքում նրա առաջարկած փոփոխությունների արդյունքում լուծվել է լեռնային եւ սահմանամերձ գյուղերում ուսուցիչների աշխատավարձի լրավճարի հարցը: Հարկային արտոնություններ են շնորհվել Ագարակի եւ Կապանի Լեռնահարստացման ՊՓԲԸ-ներին: Թերեւս Ազգային ժողովում նրա ներկայացրած ամենալուրջ փաստաթուղթն իր հեղինակած Ընտրական օրենսգրքի նախագիծն էր, որը« ցավոք« չի ընդունվել այն տարիներին: Այս օրենսգրքի նախագիծը պատմական մեծ նշանակություն ունի, քանի որ նրանում առաջարկվող մեխանիզմները ժամանակին ընդունվելու դեպքում` այսօր թերեւս կասեցնեին այն խայտառակ ընտրական գործընթացները, որ տեղի են ունենում ՀՀ-ում: Համոզված ենք, որ ապագայում օրենսդիրները վերադառնալու են Դավիթ Մաթեւոսյանի առաջարկած Ընտրական օրենսգրքի նախագծին, որը ժողովրդավարական սկզբունքների եւ հայկական իրողությունների ներդաշնակ իրագործումը երաշխավորող հեռանկարային տարբերակ է:
1996թ փետրվարին նա նշանակվել է Սյունիքի փոխմարզպետ: Թե ինչ նվիրումով եւ իր պաշտոնեական դիրքի նկատմամբ ինչպիսի պատասխանատվությամբ է նա աշխատել որպես փոխմարզպետ` կարող է պատմել ցանկացած սյունեցի, ով այդ տարիներին գոնե մեկ անգամ առնչվել է մարզպետարանի հետ:
1999-2000 թթ. նա գլխավորել է ՀՀ Կառավարությանն առընթեր ՙՀայանտառ՚-ը, այսինքն եղել է հանրապետության ողջ տարածքով անտառածածկ տարածքների համար գլխավոր պատասխանատու պաշտոնյան: Այդ կարճ ժամանակում նա հասցրեց արմատապես փոխել վերաբերմունքն անտառի նկատմամբ, հանդես եկավ բնագավառի բարեփոխումների վերաբերյալ բազմաթիվ օրենսդրական առաջարկություններով, որոնց մի մասը ընդունվեց ՀՀ Ազգային ժողովի կողմից եւ հաջողությամբ գործում է առ այսօր: Դավիթ Մաթեւոսյանը բարձր հեղինակություն է վայելում բնապահպանների շրջանակներում, նրա պաշտոնավարման ընթացքում էական երկխոսություն է սկսվել բնապահպանական հարցերով զբաղվող մի շարք միջազգային կառույցների հետ:
Վերջնականապես հիասթափվելով Հայաստանում հաստատված քոչարյանա-սերժական ռեժիմից Ոստիկանության փոխգնդապետ Դավիթ Մաթեւոսյանն իր կամքով հեռացել է պետական ապարատից եւ հանուն ժողովրդավարության եւ ազատության իր պայքարը շարունակել` սկզբում որպես քաղաքացի, իսկ 2006-ից որպես հրապարակային եւ քաղաքական գործիչ վերադառնալով ակտիվ քաղաքական կյանք:

5 comments:
havatacnum em bolorin vor nman mardik 100 tarin mek en cnvum- mard mecatarov. Ashxari bolor drakan imast unecox acakannery bavakan chen nran bnutagrelu hamar.Kga jamanakY, erb bolor irakan hancagorcnery kpatjven, isk na klini iren arjani bardzunqum. menq dzez anchap sirum enq mer shat sireli D.M.
Չենք ների!
Հայաստանում քաղաքական ու տնտեսական ջրբաժան է,
Հայաստանի ժողովուրդը երկու մասի է բաժանված: Ֆինանսական մաֆիան,
մեծահարուստները, շահագործողները, պետական ապառատը ենթարկելով
իրենց ,երկրի հարստությունը կիսում են իրար մեջ: Ժողովրդի աշխատավոր,
մտավորական, ծառայող ու սոցիալապես անապահով մասը, երկրորդ
շահագործվող մասն է,որը հակադրված է վերնախավին և իր իրավունքները
պաշտպանելու համար 100 000-ով ազատության հրապարակ է գալիս: Այս
մարդիք կյանքի, ապրուստի պռոբլեմ ունեն: Այս մարդիք ազնիվ աշխատանքով
ապրող մարդիք են: Անարդարություն ու լկտիություն է այս մարդկանց պիտակավորումը...
Լևոն Տեր- Պետրոսյանը և նրա թիմակիցները չեն , որ հայ ժողովրդի այս ազնվագույն զանգվածին հրապարակ են բերում (ինչպես պնդում են տգետ իշխանությունները) այլ հենց այս քաջ, հզոր ու գիտակից մարդիք են, որ Լևոն Տեր- Պետրոսյանին ու շարժման ղեկավարներին պահում են հարթակի վրա, իրենց խնդիրների համար լուծում գտնելու ակնկալիքով:
Այս իսկական հայ մարդկանց պիտակավորել և թուրքաբարո հաշվեհարդար տեսնել նրանց հետ , ոչ մենք կներենք, ոչ էլ պատմությունը: Իշխանությունները կատարեցին աններելի սխալ: Նրանք վառեցին իրենց ու ժողովրդի մեջ եղած բոլոր կամուրջները: Մարդիք ինը զոր ու գտշեր երգեցին ու պարեցին և մեկի քթից արյուն չեկավ: Այս տեսավ բովանդակ աշխարհը և փաստագրեց իր հեռուսատեսություններով: Այս իշխանությունները պետք հեռանան: Սրանք արյուն թափեցին...
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին
Սփյուռքի և Հայաստանի ճանաչված քաղաքական, մշակութային, հասարակական գործիչ Սարգիս Հացպանյանը, հանրահավաքներում ունեցած իր հայրենաշունչ ելույթների համար, գտնվում է հետապնդումների մեջ: Նրա անունը գտնվում է ձերբակալվածների ցանկում:
shatspanian@yahoo.fr
ԺՈՂՈՎՈ՞ՒՐԴ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱՑԻ
That is the question!
Հայաստանում ապրող ո՞վ չգիտի, որ բոլոր տեսակի ընտրություններում իշխանություն ունեցողները դրանք կեղծում են: Կեղծում, քանի որ նրանց հետաքրքրող միակ բանը, ինչ գնով ուզում է լինի, վերարտադրվելն է:
Վերարտադրվելն ինքնանպատակ է նրանց համար, քանի որ նրանք կարծում են, թե Հայաստանը ոչ թե ժողովրդին պատկանող երկիր է, այլ մի հողատարածք, որտեղ եւ պետք է իշխեն իրենք՝ «գահաժառանգները»: Իրենց պատկերացումներում հանրապետություն հասկացությունը գոյություն չունի, քանի որ հանրությունն ի՞նչ է, նրանք չգիտեն: Էլ ուր մնաց, որ իմանան, թե պետությունը ուրիշ քաղաքակրթություններում պատկանում է հանրությանը:
Նրանց ուղեղներին հասու չէ ժողովրդին ծառայելու, հանրության օգտին աշխատելու գաղափարն իսկ եւ նրանք հակառակը պատկերացնելով, կարծում են, որ ժողովուրդը պետք է նրանց ծառայի:
Նրանք չեն հասկանում, որ ժողովուրդն է ձեւավորում իշխանություններին եւ գործելով հակառակն ապացուցելու մոլուցքով, իրենք են փորձում ժողովրդին ձեւավորել: Ձեւավորել այդպես, ինչպես նրանք են ցանկանում եւ իրենց ձեւավորածին պատկերացնում միայն ֆեոդալական կացութաձեւին հատուկ կարգավիճակում: Նրանց ցանկությունը մեկն է՝ ունենալ կույր, խուլ ու համր հավաքականություն եւ այդ տիրույթներում լսել իրենց հաճելի միակ երաժշտությունը՝ լռության սիմֆոնիան:
Ահա սա է Հայաստանում իշխանություն ներկայացնող փոքրաթիվ մի խումբ մարդկանց մտածելակերտվածքը, այսինքն՝ մենթալիտետը: Եվ հենց այդպիսի մտածելակերտվածքի կրողը հանդիսացողների մոտ առկա բարդույթների պատճառով էլ մեզ մոտ ժողովուրդը հաճախ հայտնվում է զոհի կարգավիճակում: Նա զոհ է, պարզագույն զոհ: Զոհ, հենց այնքան, ինչքան մատաղացու գառները, մի տարբերությամբ, որ այդ չորքոտանիները գոնե անմեղ են: Իսկ ասունների աշխարհին պատկանող ժողովուրդը մեղավոր է, որովհետեւ ինքնիրեն գառ պատկերացնելով՝ սպասում է հերթական գայլի հարձակմանը, որպես հոշոտման ենթակայի դերի մեջ մտածի եւ արդյունքում՝ իր կամքով են նրան հոշոտում, թե իր կամքին հակառակ, այդքան էլ էական չի լինում: Չի լինում, քանի որ նախ գայլերի փորը միշտ էլ լավ կուշտ է լինում, հետո էլ պարզ չէ, որ կուշտը սովածի հալից չի հասկանում: Գառները, ճիշտ է, միշտ էլ շատ-շատ են լինում ու միասին, կողք կողքի են ապրում, իսկ գայլերը մի փոքր ոհմակով անընդհատ տեղափոխվելով՝ գաղտագողի են ապրում: Դե, միեւնույն է, շատ քիչ լինելով հանդերձ, նրանց միշտ էլ հաջողվում է որսալ իրենցից շատ ու շատ եղող գառներին, քանի որ այդ գառներին անհայտ մի ձայն ասել է, թե «սա է բնության օրենքը» եւ խեղճերն էլ հավատացել ու մշտապես հլու-հնազանդ ենթարկվել են բնության այդ օրենքին:
Ինչքան նման է մեր ապրած իրականությանը վերեւում պատմածը ու ինչքան վիրավորական բնության ամենա, չէ՝ միակ «բանական էակ» հանդիսացող մարդուս համար արված համեմատությունն իսկ: Ապա բանականի վիրավորվածությունից մինչեւ մյուս վիրավորվածությանը հասնելը ընդամենը մեկ ընտրություն է: Ավելի ճիշտ, մինչեւ մյուս ընտրություն:
Ի՞նչ անենք, սա է իրերի դրվածքն ու մեզ հասանելին ու բավարարվելով եղածով, մեզ բաժին ընկած օրը «մենք այսպես էլ ապրում ենք մեր սիրած քաղաքում»:
Մեզ մոտ, այն էլ խորհրդային ժամանակաշրջանում, երազելիին հասնելու ուղղությամբ առաջին լուրջ քայլը արվել է 1988թ. սկսած արցախյան շարժման շնորհիվ եւ երկու տարի տեւած պայքարի արդյունքում ձեռք բերվածը եղել է անկախ Հայաստանը: Անկախ Հայաստանն էլ իր հերթին երկարատեւ ու դժվարին պայքարի արդյունքում ձեռք է բերել ազատ Արցախ: Այս երկու ձեռքբերումից հետո արդեն հոգնած ու հյուծված ժողովուրդը ընդմիջել է, հանգստանալու համար մի փոքր դադար է վերցրել՝ իր սկսած պատմական առաքելությունը ավարտին հասցնելու գործում: Իր գործի ավարտը՝ անկախություն-ազատության պատմական ձեռքբերումների ամրացումների եւ դրանց անշրջելիության ապահովմամբ պայմանավորող ժողովուրդը հիմա կրկին ոտքի է կանգնել: Մտածում է հաստատ, որ իր պայքարի շնորհիվ ձերք բերվածը վտանգված է եւ անցնող ժամանակահատվածում հայտնված «ինքնակոչ իշխանները» ապաշնորհ գտնվելով վատնում, փոշիացնում են ամեն ձեռքբերում, ամայացնելով երկիրը իր յուրայիններից: Սա է, հավանաբար, ժողովրդի հոգու խորքում տարիներ շարունակ կուտակված ցավից ազատվելու նպատակով ոտքի կանգնելու եւ իրեն ցավ պատճառողներին ապտակելու շարժառիթը:
Հստակ է, որ ամեն ինչ սահմանվում, պարփակվում է ինչ-որ ժամանակի, տարածության մեջ: Այժմ, ըստ ժողովրդի նետած քայլերի, հասկանում ենք, որ ժամանակը սպառվել է ու քայլելու տարածությունը հատել, վերջացել է վաղուց: Եղածը փոխելու, իրենց ժամանակը ի չարս օգտագործողներին հեռացնելու ժամն է արդեն: Ահա այս իմաստն է պարունակում 2008թ. փետրվարի 19-ին ժողովրդի մեծամասնության անվստահությանն ու պարսավանքին արժանացածների մոտ ի հայտ եկած վախը, սարսափն ու խուճապը: Նրանք ավելի շատ վախենում էին ոչ թե պարտվելուց, այլ պատժվելուց: Քանի որ ամենալավն իրենք գիտեն, թե առաջինը լավ է, երկրորդը բավ է, երրորդը՝ ցավ: Եվ գիտեին, որ մարդկանց անասուններից տարբերող ամենակարեւոր բանը հիշողությունն է: Մարդիկ հիշում էին 1998 եւ 2003թթ. իրենց պարտադրված վիրավորանքը եւ անցնող ժամանակը չէր բուժել ծանր հետք թողած վերքը: Հայ մարդկանց սրտում «զավթիչները» երբեք տեղ չեն գտել, այլ միշտ խորթ ու օտար են մնացել իրենց չարագործություններով եւ դարձել տխրահռչակ, հիշվել ատելությամբ, մնացել իբրեւ պատմության աղբանոցում իրենց արժանի տեղը զբաղեցնողներ: Զավթիչի հոգեբանությունը ավելի լավ, քան իրենք՝ զավթիչները, ուրիշ ոչ ոք այնքան լավ չի հասկանա: Ուստի եւ նրանք ամեն օր հայելու մեջ նայելով են տեսնում իրենց ու տառապում այդ պատկերի ծանր, ցնցող, ճնշող, սարսափազդու հոգեվիճակից: Նրանց ամեն օր, ամեն ժամ տեսնում, հանդիպում են հենց իրենք եւ սա հասկանալի է, որ անտանելի տանջանք է: Եվ, ի վերջո, նրանք կարող են ստել ու խաբել ում ուզեք, բացի իրենք իրենց եւ այդ կեղծ, մշտապես խարդախի հոգեվիճակով էլ ապրում, ավելի ճիշտ՝ գոյատեւում են մի կերպ: Ծանր է, իրոք շատ ծանր՝ նրանց վիճակը, մարդ նույնիսկ իր թշնամուն չի կարող ցանկանա այն, ինչ մեր երկրում «զավթիչները» իբրեւ մարդկային պատիժ կրում են: Սերը նրանց հոգիներում տեղ չունի, նրանք չգիտեն սիրելն ինչ բան է եւ հենց դա է պատճառը, որ սիրելու փոխարեն բռնաբարում են:
Բռնաբարության արդյունքում ծնվող երեխան լինում եւ ճանաչվում է ապօրինի, իսկ ժողովուրդը նրան ասում է բիջ: Եվ ոչ սիրո, այլ ատելությամբ սերմանված պտուղն իր աշխարհ եկած օրից մինչեւ վերջին շունչը կրում է բջի ծանր խարանը ու գոյատեւում մշտապես ապօրինու կարգավիճակով:
Մայր Հայաստանը չի կարող բռնաբարվել այլեւս, նրա ենթարկված բռնության ծնունդ ապօրինի զավակները չեն կարող սիրո եւ գուրգուրանքի մթնոլորտին արժանանալ, հարազատ քույրեր, եղբայրներ ունենալ: Նրանք մեղք են, իրոք մեղք են:
Իսկ Մայր Հայաստանի սիրո արդյունքում ծնված բոլոր հոգեպես առողջ զավակները իրենց ամենաբնական զգացումների արտահայտման, դրսեւորման ձեւը գտել են՝ ծնողի հանդեպ ունեցած հարգանքը ի ցույց դնելու համար: Սերը առ հայրենիք, ծնողների, հարազատի, գյուղի, քաղաքի, ապրած միջավայրի ու դեռ հարյուրներով այլ արժեքների համար իր արտահայտման ձեւը գտավ փետրվարի 20-ից մինչեւ մարտի 1-ը տեւած օրերին հայոց մայրաքաղաքի Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաք-նստացույցում:
«Հերիք է»: «Չի կարելի հանդուրժել անհանդուրժելին»: «Չար ծառը բարի պտուղ չի տա»: «Վերջ կեղծարարությանը»: Նմանատիպ այլ ասույթների իրավացի ճշմարտացիությամբ գոյացող հանրահավաքը կերպարանափոխվելով հանուն իր իրավունքների պաշտպանության ու ոտնահարված, վիրավորված մարդկային պատվի եւ արժանապատվությանը տեր կանգնելուն պատրաստ քաղաքացիական շարժման վերածվեց: Ժողովրդից փորձում էին իր ձայնը գողանալ եւ նա այս անգամ որոշել էր չթողնել այդ գողությունն իրագործվի: Ժողովուրդը արդեն հասկանում էր, որ եթե թույլ տա իրենից ձայնը գողանան, ուրեմն նա կդառնա ձայնազուրկ: Իսկ ձայնազուրկին ո՞վ արդեն որեւէ արժեք կտար, բանի տեղ կդներ:
Ոչ, այս անգամ իր ձայնը գողացողներին բռնելով, ուզում էր պատժել: Ուզում էր, որ գողերը իրենց հանցանքի համար պատասխան տան, օրենքն իր խոսքն ասի վերջապես եւ ապօրինի ու ինքնակոչ զավթիչները թողնեն-հեռանան:
Ես գտնում եմ, որ 1988թ. Արցախյան շարժումը Հայաստանում ծնեց ժողովուրդ, իսկ 2008թ. փետրվարը՝ քաղաքացի: Եվ ինչ էլ ասեն հասարակական, ազգային, միջազգային, քաղաքական այս ու այն այրերն իրենց ունեցած կամ չունեցած խոսքի իրավունքով հանդերձ, նորածինը լույս աշխարհ է եկել 2008թ. փետրվար ամսի վերջին շաբաթը, Ազատության հրապարակում, ազգությամբ հայ է, անունը՝ քաղաքացի: Նորածնի ծնունդը նշվել է օր ու գիշեր տեւած աննախադեպ ցնծությամբ, աննկարագրելի ուրախությամբ եւ երգ ու պարով: Մանուկ քաղաքացուն ծնող մայրը՝ Հայաստանը, նրան ներկայացրել է իր հարազատ քույրերին եւ եղբայրներին, ստանալով հարյուր- հազարների շնորհավորանքները: Նորածին քաղաքացու ծնունդից սարսափած ինքնակոչ զավթիչները, շատ լավ հասկանալով, որ հենց նա է դառնալու հայոց աշխարհի իշխանը, իբրեւ օրինական ժառանգ ընդունելով համայն հայության կողմից, հարձակվել են ծննդատան վրա եւ փորձել խեղդամահ անել նրան: Դավադրությունը, բարեբախտաբար, չի հաջողվել եւ նորածնի հարազատ քույրերին, եղբայրներին ծանր վերքեր հասցնելով, անդառնալի կորուստներ պատճառողներից խույս տված մանկիկն այժմ, ասում են, ողջ, առողջ, ապահով ու անվտանգ վայրերում, իրեն ծնած հարազատ մոր գրկում մեծանում է:
Իսկ ժողովուրդն այժմ համբերատար աղոթում է եւ երկար կյանք, առողջ մանկություն ցանկանում նորածնին: Բոլորս ենք միանում բարեմաղթանքներին. ծնունդդ շնորհավոր, մեր առաջին քաղաքացի, դու ես հույսը մեր՝ հայության, քո հույսով ապրենք:
Հ. Գ. Իմ միակ երազանքն է ժողովրդի օրհնյալ զավակ նորածնի մեծանալը տեսնել մեր «Սասնա ծռեր» էպոսի հերոսի օրինակով, ոչ թե ամիսներով, տարիներով, այլ շաբաթներով, օրերով, ժամերով: Վստահում եմ, հավատալով իմ երազանքների բարի փերուն, նա գնալու է փոքր Մհերին ընդառաջ
ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆԵԱՆ
ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈ՛ՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ,
Հիմա քեզ Մուղնու սուրբ Գևորգ եկեղեցի են տանում: Քո ոտքը չեն գալիս, ինչպես Շուրիշկանում, այլ քեզ են տանում: Տանում են , որ բուժես, տանում
են , որ լույս ու հավատ սփռես, քանզի շատացել է սուտը, մեղքը, անարդարու-թյունը, ոճրագործությունը, ազգադավությունը, դավաճանությունը... Կրկին քո զորությանն են ապավինում, քանզի իրենք մեղավոր են ու անզոր :
ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ,
Մենք չորս հարյուր տարվա բարեկամներ ենք, հարազատներ ենք: Հավատա՛, որ ամբողջ կյանքում անկեղծ հավատացել եմ քեզ ու քո անունով միայն ճշմարիտն եմ խոսել: Դու մեր խորհրդատուն ես եղել, չարից ու վատից պաշտպանել ես մեզ, բուժել ես հիվանդություններից: Հիմա իմ սիրտը հարազատի պես դողում է քեզ համար, չլինի խաբեն քեզ, քո անունով սուտ երդվեն՝ իրենց աններելի մեղքերը քավելու համար:
Ծնկաչոք համբուրում եմ քեզ, ուշադիր եղիր...
Պապիս պապը պատմել է .- Երբ շահը հրաման տվեց անցեք՝ « հետևից սուր, առաջից ջուր...» , դու նրա մեջքին կապված ես եղել, այծի մորթուց պատ-րաստված ջուր չքաշող տիկի մեջ, հացի ու պանրի հետ: Նա պատմել է նաև, որ քո զորությամբ ու հոrդորանքով գոտեպնդվել , քաջացել ու տասնյակ հազարավոր հայեր ձեռք ձեռքի բռնած անցել են Արաքսը... «Արաքսն ելման...»
Գաղթականներից շատերն են իմացել , որ դու իրենց հետ ես, ուստի չեն վախեցել արհավիրքներից, շահի ղոշունի անմարդկային հալածանքներից, ֆառաշների այրող մտրակներից, նրանք հավատացել են իրար, օգնել են իրար, սուտ չեն ասել, հավատարիմ են եղել, իրենց ունեցած հացը նշխարի պես կիսել են իրար մեջ, մինչև հասել են շահանիստ Իսֆահան քաղաքը:
Շահ Աբբաս արքան հրաման է արձակել. « Գնացե'ք, շենացրեք Փերիա գավառը, դուք անկրոն եք, բայց մշակ ժողովուրդ եք, շինարար...»:
Պապս լսել է իր պապից, պատմում էր, որ Փերիայում, մի գեղատեսիլ վայրում գյուղ շինեցին Շուրիշկան անունով, քեզ համար եկեղեցի կառուցեցին, ժամ պատարագ արին ու քեզ անվանեցին «ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ» :
Մենք չորս հարյուր տարի շարունակ ապրեցինք միասին , Դու պաշտպանեցիր մեզ զուլումից, ձուլումից, դավադրություններից, դավանափոխությունից, դու մեզ հետ եղար մեր կյանքի լավ ու վատ օրերին, դու հավատ ներշնչեցիր մեզ գոյատևելու ու ապրելու, պահպանելու մեր լեզուն: Դու մեզ հորդորեցիր լինել ազնիվ , աշխատասեր, ճշտապահ, ճշտախոս օտար երկրում, օտար ազգի մեջ, որպեսզի նվաճենք նրանց հարգանքն ու համակրանքը : Դու մեր ռահվիրան եղար մինչև մեր վաթան վերադառնալու բաղձալի օրը:
ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ,
դու էլ վերադարձար քո վերածնված հայրենիք, եկար լիուլի կատարած քեզ վրա դրված՝ ազգի բոլոր պարտականությունները: Եկար ու քո պատվավոր հանգիստը գտար Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում: Թե ինչե՞ր ես պատմել քո հասակակիցներին մատենադարանում, քո դեգերումների մասին, այդ միայն քեզ է հայտնի...
Հիմա կրկին հիշել են քեզ ու Մուղնի են տանում: « Քո զորությանը մեռնեմ, ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ»,- մշտապես ասում էր մայրս: Մենք քո զորությանը ապավինեցինք, որպեսզի պարսից շահերից ու խաներից պաշտպանվենք, որ օտար ազգի լծի դեմ պայքարելու ուժ ամբարենք: Հիմա մեր երկրին՝ Հայաստանին տիրացած հայալեզու խաներն ու իշխանները, ցանկանում են մեզ ստրկացնել, ֆեոդալիզմի դարը տանել, մեր ազատ, մարդավայել ապրելու իրավունքները ոտնակոխ անել, փականք դնել մեր լեզվի ու գրի ազատության վրա: Հիմա էլ ուզում են քեզ խաբել, ժողովրդից հեռացնել: Սրանց ոգին՝ ծույլ ու օտար, չի կարողանում հասկանալ, որ դու դարեր շարունակ ժողովրդի կողքին ես եղել և նրան այս ծանր պահին չես լքելու:
Գիտենք, որ Դու էլ ես տառապում տեղեկատվության խավար զնդանում: Լույսի ու գիտության թշամիները մի քանի օր առաջ շղթայեցին քո մշակին, քո հոգևոր սպասավորներից մեկին՝ Մատենադարանի փոխտնօրենին:
Ասա', հրամյի'ր, ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ, ինչպե՞ս վարվել այս՝ լույսի ու ազնվության թշնամիների հետ:
Տարիներ շարունակ կեղեքում ու հարստահարում են ազնիվ աշխատանքով ապրող ժողովրդին՝ քաղաքացուն, գյուղացուն, մտավորականին: Սրանք կշտում չունեն, քչով չեն բավարարվում: Դու գիտես, որ Հայաստանը հարուստ երկիր չէ, բայց իշխանավորները, «ազգային ժողովի» անդամները, Ղարաբաղի կռվում անտառների մեջ գեներալ ու հերոս դարձածները իրանի շահից քիչ հարստություն չեն դիզել: Սրանք Իսկական պատուհաս են դարձել ժողովրդի գլխին, ղարաբաղի պատերազմում զոհվածների հաղթանակն են մսխում: Արդարություն, ազնվություն, ազգասիրություն, հայրենասիրություն, մարդասիրություն հասկացողությունները խորթ բաներ են Երևանի նոր Սարդար խաների համար:
Ասա', հրամայի'ր, ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ, ինչպե՞ս վարվել սրանց հետ:
Այս գազազած ավազակապետները, ժողովրդի հացը խլելով չեն բավարարվում, հիմա էլ ժողովրդի կյանքն են խլում: Քեզ հայտնի եղավ, թե ինչպիսի օրինախախտումներով պահեցին իրենց հանցավոր իշխանությունը և պահանջատեր ժողովրդի արյունը թափեցին իր հայրենքի ու իր քաղաքի՝ Մաշտոցի փողոցի վրա: Այսպիսի բան պարսից շահերն ու թուրքական սուլթաններն են արել մեր դեմ, սրբությունդ վկա է:
Այս արնահեղությունը կազմակերպեցին, վերարտադրվելու ու կատարած ծանր հանցանքները պարտկելու նպատակով, որպեսզի լուրջ «փաստարկներ» ունենան , լեռան գետի պես վարարող շարժումը կանգնեցնելու համար: Ռեժիմի գեներալները, ստրատեգները, ազգային անվտանգության ծառայողները, խորհրդատու հոգեբանները, պետք էր որ մանրամասն քննարկումներ ու վերլուծություններ արած լինեին, իրենց կատարելիք օպերացիայի ու նրա անխուսափելի հետևանքների շուրջ: Հարդը և կրակը իրար կողքի անվտանգ չես պահի: Հազիվ թե այս պարզ դատողությունը դժվար հասկանալի լիներ գլխավոր հրամանատարի ու նրա գեներալիտետի համար: ...Նրանց պետք էր բախումը և դրա համար էլ հարյուր հազարավոր, մինչև հոգու խորքը վիրավորված մարդկանց «կարգ ու կանոն հասկացնելու համար», դեմ դիմաց հանեցին զինված ոստիկանությանը, բանակը և ժողովրդի մեջ խցկեցին իրենց արհեստավարժ սադրիչներին ու օլիգարխների սափրագլուխ զինյալներին :
Շարժման ղեկավարները թերագնահատեցին բռնապետության դաժանության աստիճանը, միաժամանակ գերագնահատելով ուժայինների ժողովրդին մոտ կանգնած լինելու պատրանքը: Ամեն գնով պետք էր բացառվեր ռեժիմի նախապատրաստած ու նրան օդի պես անհրաժեշտ բախումը:
Ռեժիմը ավելի հստակ աշխատեց՝ գլխատեց շարժումը և անկառավարելի դարձրեց այն: Հետագա քայլերը կատարվեցին ըստ իրենց նախագծած սցենարի...
Երկրին տեր ու տիրական դարձաց արտոնյալ օլիգարխները ու նրանց հովանավորող կաշառակեր պետական չինովնիկները, իրենց շահերը վտանգի մեջ տեսնելով, բոլոր միջոցներով ցանկանում են կանգնեցնել համաժողովրդական շարժման ու, ազգային վերելքի բուռն ընթացքը: Իրավունքի ու ապրուստի համար պայքարը անթույլատրելի ու աններելի մեղք են համարում ու զնդանները լցրել են ամենահայրենասեր մարդկանցով, շարժման ղեկավարներով, պարզ քաղաքացիներով: Հրամայական դատավարություններ ու շինծու քրեական մեղադրանքներ են հարուցում քաղաքական բանտարկյալների դեմ: Ստալինիզմի ուրվականն է շրջում այսօր Հայաստանի գյուղերում ու քաղաքներում:
Մեջլիսում իրենց գործին հարմար «օրենքներ» են հորինում ու հանձնում են իրենց տաշտակից սնվող դաժան ոստիկանապետներին՝ ի կատար ածելու դրանք:
Իրենց շահերին են ծառայեցնում երկրի լրատվության բոլոր միջոցները: Հ1-ը ,Վայ լուրը ստի ու կեղծիքի ծանր հրետանիով օրնիբուն ռմբակոծում է երկրի բնակչությանը...
Տիեզերքում հարդ են գողանում, գիշերները երևում է հարդագողի ճանապարհը պարզ երկնքում, դու արի ու տես, սրբությունդ, օրը ցերեկով հյուսիսային պողոտան դարձրել են մարդագողի ճանապարհ: Քայլելն ու նստելը, կարդալն ու բարձրաձայն մտածելն էլ հանցաք է մեր օրերին, սրանք բռնակալ շահերից առաջ անցան: Սրանք կրակեցին մեր հայրենասիրության վրա, մեր իրար սիրելու զգացմունքների վրա, սրանք ատելություն են սփռում Հայաստանում, Ղարաբաղում, Սփյուռքը հեռացնում են Հայաստանից: Վտանգել են մեր ազգային համերաշխությունն ու անվտանգությունը:
Ղարաբաղցիները մեր արյունակիցներն են ու բախտակիցները: Սրանք ղարաբաղցի աշխատավոր ժողովրդին էլ են հարստահարում, թալանում իրենց դրածոների ձեռքով: Անմեղ զոհերի արյունը դեռ չցորացած Երևանում, դեռ նրանց մահվան քառասուն օրը չլրացած, գլխավոր հանցագործին Ստեփանակերտում պարգևատրեցին Լուսավորչի մեդալով:
«Դե ե'կ վարդապետ ու մի խենթանա» :
Ղարաբաղի հանցախմբակը, որը Թրոյայի ձիու դերն է կատարում ազգային կյանքում, իր արարքով աղ լցրեց ազգին ցավ պատճառող բաց վերքի վրա՝ դրանով իսկ խորացնելով Հայաստանցի, Ղարաբաղցի անմիտ հակադրությունները:
Սրբությունդ ,դու տես, մեծ շեյթանի մտքով ինչպիսի դավադիր մտքեր է անցնում: Ուզում է օրենք անցկացնել, որ «ղարաբաղցիներն ու հայաստանցիները իրար դեմ խոսելու իրավուք չունենան»: Պարզից էլ պարզ է, որ մեծ շեյթանը ցանկանում է «օրենքով» խեղդել ժողովրդի ձայնը, Ղարաբաղի կլանի դեմ քննադատական խոսքը:
Ասա՛, հրամայի՛ր, ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ, ինչպե՞ս վարվել սրանց հետ:
Իշխանությունը զավթողների ջրաղացին ջուր լցրեցին զառամյալ հարյուրքսանամյա «հեղափոխական » պոչով կուսակցությունն ու դեռ նոր քայլել սկսած անօրինաց երկրի կուսակցությունը: Քաղաքակիրթ աշխարհի բոլոր սկզբունքներին հակառակ, ընդդիմադիրների ձայները տոպրակեցին և քաղաքական իրենց բնորոշ շառլաթանությաբ հանձնեցին բռնապետությանը: Թվաբանության խառնաշփոթություն է: Իշխանությունները այդ ձայները գումարում են իրար, իսկ ժողովուրդը՝ հանում է ու իր ձայները հետ է եպահանջում: Երեկ «դավաճան », այսօր երկրի անվատանգության քարտուղար: Դավաճանությունն էլ պետք է մարդավարի լինի: Տեսնես Մխիթար Գոշն իր դաստանագրում ինչպիսի՞ մեղք է սահմանում այս տիպի քաղաքական աճպարարների համար:
Կեղծիքներով տարած իրենց հաղթանակը տոնելու են զինվորական շքերթով, հրասայլերով, օդային ուժով՝ իրենց չունեցած «պատիվը» բարձր պահելու համար: Ցուցադրել մի պետություն ու բանակ, որը ցուցարարները իբր « բռնի ուժով գրավելու» փորձ էին անում փայտերով ու քարերով ,մեծ ամոթ է, բայց սրանք ամոթ չունեն...
Սրբությունդ, դու միշտ հնազանդության, համերաշխության ու մեծահոգի լինելու խորհուրդ ես տվել մեզ... Ասա', ինչպես բարի լինել և հնազանդվել մարդկային արհամարհանքին ու նվաստացմանը: ժողովրդի ձայնը խլել , գողացել են և դեռ ապտակ էլ են հասցնում : Ասա սրբությունդ, ինչպես բարի լինել, երբ ծեծում ու ջարդում են ոչ թե՛ հարյուր մարդ ,հազար մարդ, այլ հայրուր հազարավոր երկրի քաղաքացիներին, որոնց պահանջները պարզ, մարդկային իրավունքի, արդարության, աշխատանքի, առօրյա կյանքի, իրենց ընտանիքների ու երեխաների կյանքի ապահովության խնդիրներ են : Եթե այս բոլոր պահանջները անիրավացին են ու արժանի ջարդի՝ ապա, սրբությունդ, ինձ համարիր վերջին անուղղելի հեթանոսը: Եթե հարյուր հազարավոր մարդիք «սխալ» են, ուրեմն մի կարևոր բան ճիշտ է՝ այս իշխանությունը հակաժողովրդական ու հակաազգային է : Սրանք իրենց հոգիները ծախել են սատանային արծաթով ու ոսկով:
Չարի դեմ բարի լինելը, անկասկած, սրբությունդ, դու չես ընդունի: Սրանք պետքէ հեռանան:
Պետության ծաղրանկար այս իշխանության զավեշտական արարողությունների գագաթնակետը լինելու է, այսպես կոչված, նախագահի երդման արարողությունը: Եթե այդ կեղծ ու ամոթալի արարողությունները սահմանափակվեին միայն իրենց գրած ու փոխած սահմանադրության վրա ձեռք դնելով, կարելի էր այն վերագրել նրանց հերթական կեղծարարությանն ու խեղկատակությանը, բայց արի ու տես , ավազակապետները Աստծոն էլ են խաբում, իրենց անազնիվ ձեռքը դնելով նաև ավետարանի վրա, իրենց գործընկեր, Էջմածնի սպասավորի ներկայությամբ ու մեղսակցությամբ:
Վախենում եմ, շատ եմ վախենում, որ հանկարծ այս ազգադավերի մտքով չանցնի քեզ էլ մեղսակից դարձնեն: Ծնկաչոք աղաչում եմ, զգուշացիր դավադրությունից: Եթե պատահի դավադրություն կազմակերպեն, ու նա իր արնոտ ձեռքը քեզ մոտեցնի, չորացրո'ւ տեղն ու տեղը...
ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ,
Քո աչքի առաջ, Ազատության հրապարակում՝ ժողովուրդը դարձավ լիարժեք քաղաքացի, գիտակից իր քաղաքացիական իրավունքներին: Մեր նորածին քաղաքացին իմաստուն է, հզոր , անվախ ու անպարտելի: Գիտակից զանգվածը ցուցադրեց իր անմնացորդ սիվիլ քուրաժը և այլևս պատրաստ չէ ենթարկվելու այս բռնապետության անօրինություններին:
ՈՒ Քանի դեռ սրանք կան,
Հայաստանում չի լինելու՝ «...ոչ շիտակ խոսք, ոչ կյանք, ոչ սեր...» :
Նարեկ Դավթյան
Ծնած ի Փերիայ
03.04.2008
ԿԵՑՑԵ' ՄԱՅԻՍԻ 1-Ը
ԿԵՑՑԵ' ՄԱՅԻՍԻ1-Ը, աշխարհի բոլոր աշատավորների, ծառայողների, գյուղացիների ու աշխատավորների կողքին կանգնած մտավորականների՝ պայքարի ու համերաշխության օրը:
Հարգելի Լյուդմիլա Սարգսյան, Սոցիալ- դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ, ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ և հանձինս Ձեզ Հայաստանի ողջ աշխատավորությանը ՄԱՅԻՍ 1-Ի պայքարի տոնի առիթով, մևնույն ժամանակ դատապարտում ենք Հայաստանի ռեժիմի հակաժողովրդական ու հակաաշխատավորական ամոթալի կեցվացքը՝ ձեր դիմումին ՄԱՅԻՍ 1-ի ցույցեր անցկացնելու կապակցությամբ կատարած մերժումը:
Մեր համերաշխությունն ենք հայտնում Հայաստանի աշխատավորության պայքարի հետ: Մենք այսօր գնում ենք ցույցի նաև ձեր փոխարեն:
Շվեդիայի Սոցիալ- դեմոկրատ բանվորական socialdemokratiska arbetareparti (SAP)-ի և ձախ VÄNSTER կուսակցությունների անդամ մի խումբ հայ աշխատավորներ:
ՄԱՅԻՍ 1, 2008թ.
Սթոքհոլմ
Post a Comment