Sunday, March 16, 2008

Discrediting themselves

The Armenian ISP-s and the trustee of the .am domain have essentially discredited themselves by illegally blocking web sites (the ISP-s) and by removing a number of .am sites (the trustee of the .am domain). While an Armenian citizen has no choice in ISP-s - they all block websites - there is a choice for domain names. Since it's been proven that .am cannot be trusted, there is no reason to spend good amount of money in registering such names. Choosing a .com, .org or .net name will make sure that no one will arbitrarily take your site down.

Hopefully by boycotting .am web site owners can hit their pockets and make them change their attitude. The internet is not their 'bostan'.

Սահմանափակումներ հայաստանյան ինտերնետ-ցանցում
from Radio Liberty
Հեռահաղորդակցման միջազգային միության տվյալներով` 2007 թվականի օգոստոսի դրությամբ Հայաստանում ինտերնետ օգտագործողների թիվը 172 800 է (բնակչության 5.9 տոկոսը), իսկ հայաստանյան .am տիրույթում գրանցված դոմեյնների` ենթատիրույթների թիվը, 2007 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ` 9300:

Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարտի 1-ի հրամանագրով հայտարարված արտակարգ դրությունից հետո լրատվամիջոցների գործունեությանը զուգահեռ մտցվեցին նաեւ ինտերնետային սահմանափակումներ, հայաստանյան մի շարք կայքէջեր, այդ թվում եւ «Ազատությունե ռադիոկայանի հայկական ծառայության կայքէջը` azatutyun.am-ը, դարձան անմատչելի:

«Հայաստանում ինտերնետը լրատվության աղբյուր է ծառայում ինտերնետից օգտվողների ոչ ավել, քան 5 տոկոսի համար, մոտ 5 տարի առաջ, ըստ հարցման, այդ ցուցանիշը 1 տոկոս էր: Հետեւաբար ինտերնետային սահմանափակումները հիմնավորված եւ ողջամիտ չեմ համարում: Իրաքյան պատերազմի ընթացքում ԱՄՆ-ում եւս լրատվամիջոցներին կոչ արվեց լինել զուսպ եւ խուսափել կտրուկ, միակողմ հայտարարություններից, ոչ ստուգված տեղեկությունների հրապարակումից, սակայն ոչ ոք ինտերնետային զտում չէր իրականացնում, վերջինս ավելի բնորոշ է տոտալիտար երկրներինե,- «Ազատությունե ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց «Տեղեկատվական իրավունքի եւ քաղաքականության կենտրոնե-ի տնօրեն, Հայաստանի ինտերնետ մատակարարող ընկերությունների միության խորհրդի անդամ Դավիթ Սանդուխչյանը:

«Ինտերնետ միությունե հասարակական կազմակերպությունը, որը տնօրինում է երկրի տեղային` am տիրույթների ցանցը եւ ենթատիրույթների գրանցումը, մի քանի օր «լռությունիցե հետո կայքում տեղադրել է հաղորդագրություն այն մասին, որ ԱԱԾ-ի պահանջով կասեցվել է որոշ ենթատիրույթների սպասարկումը: Իրենց բաժանորդներին որեւէ կերպ չեն տեղեկացրել նաեւ ինտերնետ մատակարարող ընկերությունները, որոնք թեեւ չեն տնօրինում ենթատիրույթները, սակայն, ըստ Դավիթ Սանդուխչյանի, կատարում են կայքէջերի բովանդակության զտում:

«Ենթադրաբար ինտերնետ մատակարարող ընկերություններն են ֆիլտրացիա կատարում, այսինքն` զտում են այն բովանդակությունը, որն ինչ-ինչ պատճառներով համարում են արտակարգ դրությանը «հակասողե: Իրենք իրենց բաժանորդներին որեւէ տեղեկություն չեն տրամադրում, այս ամենը պարզաբանվում է բամբասանքների մակարդակով: Այսօր մենք ոչ թե տեղեկատվության, այլ բամբասանքների հասարակություն ենք, քանի որ Հայաստանում, թերեւս, հիմնական լրատվամիջոցն այսօր բամբասանքն էե,- նշեց Դավիթ Սանդուխչյանը:

Հայաստանում ինտերնետ մատակարարող ընկերություններից մեկի` «Վեբե ընկերության ղեկավար Ալբերտ Տոնեյանը «Ազատությունե ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ «արտակարգ իրավիճակի հետ կապված կայքերի որոշակի սահմանափակումներ կանե եւ «որոշակի ցանկեր գոյություն ունենե:

«Արմինկոե հայկական տեղեկատական ընկերության գլխավոր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանի խոսքով էլ, նախագահի հրամանագրից բխող սահմանափակումների մասին «տեղեկացնում է Ազգային անվտանգության ծառայությունը` գրեթե ամենօրյա պարբերականությամբե:

«Տեղեկատվական իրավունքի եւ քաղաքականության կենտրոնե-ի տնօրեն Դավիթ Սանդուխչյանը փաստեց, որ այս ամենը բացասաբար է անդրադառնում ինտերնետ -շուկայի վրա, սակայն ինտերնետ մատակարարող ընկերությունները չեն պայքարում սպառողների իրավունքների համար եւ իրենց բիզնեսի կրած վնասների դեմ:

«Հայաստանում բիզնեսը աշխատում է չվիճել, բախումներ չունենալ իշխանությունների հետ: Իր իրավունքները պաշտպանել փորձող ցանկացած ընկերություն ի վերջո պարտվում է: Հետեւաբար, նման քայլի դիմելու համար պետք է ունենանք անկախ դատական համակարգեւ օրինապաշտ հասարակություն, ինչը մենք այսօր չունենք,- եզրափակեց Դավիթ Սանդուխչյանը:

5 comments:

r_i_d said...

//Choosing a .com, .org or .net name will make sure that no one will arbitrarily take your site down.//

Do not be so sure. I was reading a few days ago about a UK travel agent who saw his websites about Cuba closed by the US governement ; the servers were located in the USA. This means that Washington could shut down your website, if somebody over there didn't like it, and if there were some law that could be twisted well enough to justify such action.

My comment is off topic, but sometimes an off-topic is a good way to say hello when so much of everything else could be looked at suspiciously.

Ankakh_Hayastan said...

I've heard domain names being shut down after a court order but never shut down arbitrarily.

Do you have a link to the story? I want to see the details of it.

r_i_d said...

KAPUT....Adam Liptak has a story worth reading in the New York Times today. Here's how it starts:

Steve Marshall is an English travel agent. He lives in Spain, and he sells trips to Europeans who want to go to sunny places, including Cuba. In October, about 80 of his Web sites stopped working, thanks to the United States government.

.... "I came to work in the morning, and we had no reservations at all," Mr. Marshall said on the phone from the Canary Islands. "We thought it was a technical problem."

It turned out, though, that Mr. Marshall's Web sites had been put on a Treasury Department blacklist and, as a consequence, his American domain name registrar, eNom Inc., had disabled them. Mr. Marshall said eNom told him it did so after a call from the Treasury Department; the company, based in Bellevue, Wash., says it learned that the sites were on the blacklist through a blog.

So that's that. Register your domain name through a U.S. company and your business goes kaput if the U.S. Treasury Department decides it doesn't like you. It doesn't matter if you're based in Spain, your servers are in the Bahamas, your customers are mostly European, and you've broken no laws. No warning. Just kaput.

Solution: make sure your business has as little connection to the U.S. as you possibly can. It's just not worth the potential hassle. I'm sure the rest of the world is getting this message loud and clear.

source: http://www.washingtonmonthly.com/archives/individual/2008_03/013257.php

took me a while to find it again.
I couldn't remember in what language I read it.

r_i_d said...

source:
http://www.washingtonmonthly.com/
archives/individual/
2008_03/013257.php

Ankakh_Hayastan said...

Thanks for the article. I am not surprised: Bush's America is as bad as Kocharian's Armenia.

Looks like I was wrong about the arbitrary closure of .com/.net/.org websites.

I can't stand totalitarianism. I hope we bring in a normal government in November.