Ձերբակալվել են Տեր-Պետրոսյանի Սյունիքի նախընտրական շտաբի պետը եւ ԵԿՄ-ի Կապանի կառույցի ղեկավարը
Երեկ դեպի Երեւան ճանապարհին ձերբակալվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի Սյունիքի նախընտրական շտաբի պետ Ռոման Նավասարդյանը եւ Երկրապահ կամավորականների միության Կապանի կառույցի ղեկավար, նախկին ոստիկանապետ Ռաֆիկ Ասրյանը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Տեր-Պետրոսյանի գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը, նրանց ձերբակալել են «Սիսիանի պոստ» կոչված վայրում եւ տարել ոստիկանության Կապանի բաժին:
Թե ի՞նչ կասկածանքով են Նավասարդյանին եւ Ասրյանին ձերբակալել` Խաչատրյանը պարզաբանեց. - «Հիմնականում 225 հոդվածն է` զանգվածային անկարգություններ, 300 հոդվածն է` իշխանության զավթում, 235 հոդվածն է` զենք-զինամթերք, հիմնականում այդ երկու-երեք հոդվածների մեջ է: Քանի որ, մեծ հաշվով, քրեական գործ իրականում չկա, քաղաքական է ամբողջ «փաթեթը», մանավանդ որ իրենք կարծես ուզում են «փաթեթով» էլ գործերը կարեն, բոլորին համարյա նույն հոդվածներն են»:
Արմեն Խաչատրյանի դիտարկմամբ` մոտավորապես հետեւյալ սխեման է աշխատում. - «Հավաքում են 5-6 հոգու, միանգամից ձերբակալում են, բերման են ենթարկում, փորձում են 5-6 հոգու միջից գտնել այդ թույլ օղակը, որը ցուցմունք կտա ավելի ամուր կորիզի վրա, ու այդ ցուցմունքների հիմքով, կամ ընդհանրապես անօրինական, առանց որեւէ հիմքի մեղադրանք են առաջադրում»:
«Կապանի մեր ակտիվիստների մասին դեռ տեղեկատվություն չունենք, թե հետո ինչ է եղել, գիտենք, որ երեկ ամբողջ օրը ձերբակալված են եղել, բերման ենթարկված` Նավասարդյանը եւ Ասրյանը, այսօր կճշտենք, թե ինչ է: Համենայն դեպս, ունենք հիմքեր, որ իրենք շուտով կլինեն Երեւանում. կբերեն, ենթադրում եմ, Ազգային անվտանգություն, զուտ նախընտրական շրջանում իրենց զբաղեցրած դիրքից», - ասաց Տեր-Պետրոսյանի գրասենյակի ներկայացուցիչը` հավելելով. - «Մենք արդեն մոտավորապես պատկերացնում ենք, թե ում ուր են տանում»:
«Այսինքն, այնքան պարզունակ է այդ ամեն ինչը, այդ սարքոցին, այնքան պարզունակ մեխանիզմ է օգտագործում հայրենի իրավապահը, որ արդեն հանգիստ հնարավոր է այդ քայլերը հաշվարկել` ում ուր են տանում, ում ինչ հոդված են ներկայացնում եւ այլն», - հայտարարեց Արմեն Խաչատրյանը:
via Radio Liberty

No comments:
Post a Comment