Հուղարկավորել են ոստիկանների ներկայությամբ
Նոր Հաճըն քաղաքի բնակիչներից մեկը մեզ տեղեկացրեց, որ միայն իրենց քաղաքից մարտի մեկին տեղի ունեցած ջարդի արդյունքում 4 հոգի մահացել է: Ըստ քաղաքում պտտվող լուրերի, մահացածներից երկուսի մահվան վկայականում գրված է, որ վախճանվել են ավտովթարից, իսկ մյուս երկուսի մահվան պատճառներն էլ փաստաթղթավորել են որպես երկարատեւ հիվանդության հետեւանք: Նույն աղբյուրի վկայությամբ, մահացածների հուղարկավորությունը տեղի է ունեցել հնարավորինս ծածուկ պայմաններում, ոստիկանների ներկայությամբ, որպեսզի ոչ ոք հանկարծ ՙավելորդ՚ բան չխոսի:
2 comments:
Քոչարյանը պատերազմ է հայտարարել մեր ժողովրդի դեմ:
Հայ զինվորի ձեռքով սպանում է հայ մարդուն...
Հայաստանի ֆաշիստական խունտան ջարդեց անմեղ ժողովրդին , որը արդարություն էր պահանջում: Ջարդեցին, Չիլլիի Փինոչետի ֆաշիստների օրինակով, կրակեցին հունական Փափադոփուլոսի ֆաշիստների նման, ձերբակալում ու բանտարկում են Իրանի շահի ֆաշիստական ռեժիմի հմտությամբ:
Ֆաշիզմը ամենուրեք նույն կերպ է վարվում, երբ ժողովուրդը արդարություն ու իրավունք է պահանջում: Տասը տարի շարունակ ալան թալանից հետո հիմա էլ ժողովրդի պահանջներին կրակով են պատասխանում: Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հայաստանյան ֆաշիզմը իր հաստատուն տեղը զբաղեցրեց համաշխարհային ֆաշիզմի պատմության մեջ:
Ինչ ապշեցուցիչ նմանություն՝ 1973թ. սեպտեմբերի 11-ին Չիլլիի ֆաշիստները ցուցարարներին մեկուսացրին Սանթիագոյի Ֆուտբոլի ստադիոնում և գազանաբար կոտորեցին ժողովրդին: Մարտի 1-ի գիշերը Հայաստանի խունտան փորձել է ցուցարարներին տեղափոխել Հրազդանի մարզադաշտ օտարերկրացիների աչքից հեռւ հաշվեհարդար տեսնելու համար, մի բան, որը կանխվել է Լևոն Տեր- Պետրոսյանի պայծառամտության շնորհիվ:
Ամեն ինչ «օրինաչափ» է: Քարը կապել և շներին արձակել են: Հեռուստատեսությամբ լոտանք են թափում հարյուր հազարավոր ազնիվ քաղաքացիների ու շարժման ղեկավարների վրա: Զինվորական Խունտան ու ֆինանսական մաֆիան Լ. Տեր- Պետրոսյանին են թիրախ դարձրել, բայց սարսափում են ժողովրդի զայրույթից: Ուշ թե շուտ Հայաստանի խունտան կկանգնի ժողովրդական դատարանի առաջ, ինչպես իրենց նախորդները:
Post a Comment