ինչ էին մտածում մերոնք այլ երկրների քաղաքացիներին ապօրինի խուզարկելիս
Այսինքն, եթե Լյուդովիկոս 14-րդն ասում էր. ՙՊետությունը` այդ ես եմ՚: ապա Քոչարյանն ու Սարգսյանն իրենցն են համարում ողջ աշխարհը: Մի կողմ թողնենք կլինիկական բժշկության մեջ բավականաչափ լավ նկարագրված մեր իշխանությունների վարքագիծը, թեպետ կարծում եմ, որ աշխարհի բժշկական պարբերականները մեծ գումարներ կտային մեր իշխանությունների վարքագիծը նկարագրող հոդվածների համար: Ինձ շատ հետաքրքրում է, թե ինչ էին մտածում մերոնք այլ երկրների քաղաքացիներին ապօրինի խուզարկելիս:
Տարբերակ թիվ մեկ. Նրանք հույս ունեին Բրայզայի գրպանում գտնել այն մետաղյա ձողերից, որոնք դատախազության ենթադրությամբ ծառայել են ընդդիմության կողմից իշխանությունը ուզուրպացնելու գործիք: Հաշվի առնելով ամերիկյան տեխնիկայի մակարդակը, կարելի է ենթադրել, որ նշված ձողերը պետք է լինեին ծալովի եւ տեղավորվեին պարոնայք Բրայզայի եւ Սեմնեբիի գրպանի ծխախոտի տուփի մեջ:
Տարբերակ երկրորդ. արդեն հիշատակված ծխախոտի տուփի մեջ գտնվում էր ոչ թե ծալովի մետաղյա ձող, այլ, ասենք, ծալովի ինքնաթիռ օդաչուով, որով նախագահ Տեր-Պետրոսյանը պետք է փախչեր փաստացի կալանքի վայր դարձած իր առանձնատնից:
Տարբերակ երրորդ. Սեմնեբիի ավտոմեքենայի մեջ թաքնված էր ամերիկյան 6-րդ նավատորմը, որը ներկայացնելով ՀՀ դատախազության կողմից նշված անհայտ արտաքին ուժերը պետք է իրականացներ մեր հայրենիքում իշխանության բռնազավթումը:
Տարբերակ չորրորդ. Բրայզան եւ Սեմնեբին ցանկանում էին խախտել արտակարգ դրության իրավական ռեժիմը, Վիկտոր Սողոմոնյանի եւ բանակի գլխավոր շտաբի ցուցումները եւ չարանենգորեն տրամադրել Լեւոն Տեր-Պետրոսյանին արգելված գրականություն: Ի դեպ, հաշվի առնելով, թե արտակարգ դրության օրերին ինչպիսի նյութեր պարունակող պարբերականներ չի թույլատրվել լույս տեսնել, կարելի է ենթադրել, որ Բրայզան ու Սեմնեբին Տեր-Պետրոսյանին էին բերել Հեմինգուեյի կամ Ֆոլքների գրքերը, որոնց հեղինակները ժամանակին չեն ֆայմել իրենց գրածները համաձայնեցնել Հայաստանի Անվտանգության ծառայության հետ: Ավելին, հնարավոր է, որ ամերիկացիների ձախ գրպանում Աստվածաշունչն էր, որում պարունակվող ՙմի սպանաներ՚ պատվիրանը ակնհայտ դուր չի գալիս մեր որոշ գեներալներին, իսկ ՙմի պաշտի այլ աստծու, բացի քո Տեր Աստծուց՚ պատվիրանը որպես մարտահրավեր կարող են ընդունել մեր շատ եկեղեցականներ, որոնք հաջողությամբ փոխարինել են Հիսուսի պաշտամունքը Սերժ Սարգսյանի պաշտամունքով, իսկ ՙՀայր Մերի՚ փոխարեն պարբերաբար արտասանում են ՙԱռաջ, Հայաստան՚ եւ բանակի գլխավոր շտաբի շրջաբերականները:
Վերջապես պետք է նկատի ունենալ, որ հաշվի առնելով Տեր-Պետրոսյանի ընտանիքի անդամների քանակը եւ առանձնատան կից այգու (այսինքն, բաց տարածք) լինելը կարելի է ենթադրել, որ Սեմնեբին եւ Բրայզան ցանկանում էին Լ. Տեր-Պետրոսյանի բակում անցկացնել չարտոնված միտինգ, իսկ գուցե նաեւ երթ առանձնատան մուտքից մինչեւ բնակելի տարածք: Այսքանը կատակով:
Այժմ մեկ-երկու խոսք ավելի լուրջ: Հազիվ թե մեր իշխանություններն այնքան անգրագետ են, որ չգիտեն դիվանագիտական անձեռնմխելիության մասին, ինչպես նաեւ այն մասին, որ դիվանագետի կանգնած վայրը մի քանի մետր շառավղով համարվում է տվյալ երկրի տարածք: Թեպետ այս հանգամանքն էլ չի կարելի բացառել, սակայն առավել հավանական է, որ մերոնք պարզապես ցանկանում էին ցույց տալ, որ թքած ունեն բոլորի եւ բոլոր օրենքների վրա եւ պատրաստ են մինչեւ վերջ քշել իրենց էշը` չհասկանալով, որ քուչում ընդունված մեթոդները քաղաքակիրթ աշխարհում կարող են արժանանալ մեղմ ասած ոչ ադեկվատ վերաբերմունքի:

No comments:
Post a Comment