tag:blogger.com,1999:blog-5660834.post9058297606903298032..comments2023-10-06T04:47:29.028-04:00Comments on Independent Armenia - Ազա՛տ, Անկա՛խ Հայաստան: Samizdat vol. 1.13Unknownnoreply@blogger.comBlogger1125tag:blogger.com,1999:blog-5660834.post-87752413650505480182008-04-10T16:04:00.000-04:002008-04-10T16:04:00.000-04:00ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈ՛ՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ,Հիմա քեզ Մուղնու սուր...ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈ՛ՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ,

Հիմա քեզ Մուղնու սուրբ Գևորգ եկեղեցի են տանում: Քո ոտքը չեն գալիս, ինչպես Շուրիշկանում, այլ քեզ են տանում: Տանում են , որ բուժես, տանում
են , որ լույս ու հավատ սփռես, քանզի շատացել է սուտը, մեղքը, անարդարու-թյունը, ոճրագործությունը, ազգադավությունը, դավաճանությունը... Կրկին քո զորությանն են ապավինում, քանզի իրենք մեղավոր են ու անզոր :

ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ,
Մենք չորս հարյուր տարվա բարեկամներ ենք, հարազատներ ենք: Հավատա՛, որ ամբողջ կյանքում անկեղծ հավատացել եմ քեզ ու քո անունով միայն ճշմարիտն եմ խոսել: Դու մեր խորհրդատուն ես եղել, չարից ու վատից պաշտպանել ես մեզ, բուժել ես հիվանդություններից: Հիմա իմ սիրտը հարազատի պես դողում է քեզ համար, չլինի խաբեն քեզ, քո անունով սուտ երդվեն՝ իրենց աններելի մեղքերը քավելու համար:
Ծնկաչոք համբուրում եմ քեզ, ուշադիր եղիր...

Պապիս պապը պատմել է .- Երբ շահը հրաման տվեց անցեք՝ « հետևից սուր, առաջից ջուր...» , դու նրա մեջքին կապված ես եղել, այծի մորթուց պատ-րաստված ջուր չքաշող տիկի մեջ, հացի ու պանրի հետ: Նա պատմել է նաև, որ քո զորությամբ ու հոrդորանքով գոտեպնդվել , քաջացել ու տասնյակ հազարավոր հայեր ձեռք ձեռքի բռնած անցել են Արաքսը... «Արաքսն ելման...»

Գաղթականներից շատերն են իմացել , որ դու իրենց հետ ես, ուստի չեն վախեցել արհավիրքներից, շահի ղոշունի անմարդկային հալածանքներից, ֆառաշների այրող մտրակներից, նրանք հավատացել են իրար, օգնել են իրար, սուտ չեն ասել, հավատարիմ են եղել, իրենց ունեցած հացը նշխարի պես կիսել են իրար մեջ, մինչև հասել են շահանիստ Իսֆահան քաղաքը:

Շահ Աբբաս արքան հրաման է արձակել. « Գնացե'ք, շենացրեք Փերիա գավառը, դուք անկրոն եք, բայց մշակ ժողովուրդ եք, շինարար...»:
Պապս լսել է իր պապից, պատմում էր, որ Փերիայում, մի գեղատեսիլ վայրում գյուղ շինեցին Շուրիշկան անունով, քեզ համար եկեղեցի կառուցեցին, ժամ պատարագ արին ու քեզ անվանեցին «ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ» :

Մենք չորս հարյուր տարի շարունակ ապրեցինք միասին , Դու պաշտպանեցիր մեզ զուլումից, ձուլումից, դավադրություններից, դավանափոխությունից, դու մեզ հետ եղար մեր կյանքի լավ ու վատ օրերին, դու հավատ ներշնչեցիր մեզ գոյատևելու ու ապրելու, պահպանելու մեր լեզուն: Դու մեզ հորդորեցիր լինել ազնիվ , աշխատասեր, ճշտապահ, ճշտախոս օտար երկրում, օտար ազգի մեջ, որպեսզի նվաճենք նրանց հարգանքն ու համակրանքը : Դու մեր ռահվիրան եղար մինչև մեր վաթան վերադառնալու բաղձալի օրը:

ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ,
դու էլ վերադարձար քո վերածնված հայրենիք, եկար լիուլի կատարած քեզ վրա դրված՝ ազգի բոլոր պարտականությունները: Եկար ու քո պատվավոր հանգիստը գտար Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում: Թե ինչե՞ր ես պատմել քո հասակակիցներին մատենադարանում, քո դեգերումների մասին, այդ միայն քեզ է հայտնի...

Հիմա կրկին հիշել են քեզ ու Մուղնի են տանում: « Քո զորությանը մեռնեմ, ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ»,- մշտապես ասում էր մայրս: Մենք քո զորությանը ապավինեցինք, որպեսզի պարսից շահերից ու խաներից պաշտպանվենք, որ օտար ազգի լծի դեմ պայքարելու ուժ ամբարենք: Հիմա մեր երկրին՝ Հայաստանին տիրացած հայալեզու խաներն ու իշխանները, ցանկանում են մեզ ստրկացնել, ֆեոդալիզմի դարը տանել, մեր ազատ, մարդավայել ապրելու իրավունքները ոտնակոխ անել, փականք դնել մեր լեզվի ու գրի ազատության վրա: Հիմա էլ ուզում են քեզ խաբել, ժողովրդից հեռացնել: Սրանց ոգին՝ ծույլ ու օտար, չի կարողանում հասկանալ, որ դու դարեր շարունակ ժողովրդի կողքին ես եղել և նրան այս ծանր պահին չես լքելու:
Գիտենք, որ Դու էլ ես տառապում տեղեկատվության խավար զնդանում: Լույսի ու գիտության թշամիները մի քանի օր առաջ շղթայեցին քո մշակին, քո հոգևոր սպասավորներից մեկին՝ Մատենադարանի փոխտնօրենին:
Ասա', հրամյի'ր, ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ, ինչպե՞ս վարվել այս՝ լույսի ու ազնվության թշնամիների հետ:

Տարիներ շարունակ կեղեքում ու հարստահարում են ազնիվ աշխատանքով ապրող ժողովրդին՝ քաղաքացուն, գյուղացուն, մտավորականին: Սրանք կշտում չունեն, քչով չեն բավարարվում: Դու գիտես, որ Հայաստանը հարուստ երկիր չէ, բայց իշխանավորները, «ազգային ժողովի» անդամները, Ղարաբաղի կռվում անտառների մեջ գեներալ ու հերոս դարձածները իրանի շահից քիչ հարստություն չեն դիզել: Սրանք Իսկական պատուհաս են դարձել ժողովրդի գլխին, ղարաբաղի պատերազմում զոհվածների հաղթանակն են մսխում: Արդարություն, ազնվություն, ազգասիրություն, հայրենասիրություն, մարդասիրություն հասկացողությունները խորթ բաներ են Երևանի նոր Սարդար խաների համար:
Ասա', հրամայի'ր, ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ, ինչպե՞ս վարվել սրանց հետ:

Այս գազազած ավազակապետները, ժողովրդի հացը խլելով չեն բավարարվում, հիմա էլ ժողովրդի կյանքն են խլում: Քեզ հայտնի եղավ, թե ինչպիսի օրինախախտումներով պահեցին իրենց հանցավոր իշխանությունը և պահանջատեր ժողովրդի արյունը թափեցին իր հայրենքի ու իր քաղաքի՝ Մաշտոցի փողոցի վրա: Այսպիսի բան պարսից շահերն ու թուրքական սուլթաններն են արել մեր դեմ, սրբությունդ վկա է:

Այս արնահեղությունը կազմակերպեցին, վերարտադրվելու ու կատարած ծանր հանցանքները պարտկելու նպատակով, որպեսզի լուրջ «փաստարկներ» ունենան , լեռան գետի պես վարարող շարժումը կանգնեցնելու համար: Ռեժիմի գեներալները, ստրատեգները, ազգային անվտանգության ծառայողները, խորհրդատու հոգեբանները, պետք էր որ մանրամասն քննարկումներ ու վերլուծություններ արած լինեին, իրենց կատարելիք օպերացիայի ու նրա անխուսափելի հետևանքների շուրջ: Հարդը և կրակը իրար կողքի անվտանգ չես պահի: Հազիվ թե այս պարզ դատողությունը դժվար հասկանալի լիներ գլխավոր հրամանատարի ու նրա գեներալիտետի համար: ...Նրանց պետք էր բախումը և դրա համար էլ հարյուր հազարավոր, մինչև հոգու խորքը վիրավորված մարդկանց «կարգ ու կանոն հասկացնելու համար», դեմ դիմաց հանեցին զինված ոստիկանությանը, բանակը և ժողովրդի մեջ խցկեցին իրենց արհեստավարժ սադրիչներին ու օլիգարխների սափրագլուխ զինյալներին :

Շարժման ղեկավարները թերագնահատեցին բռնապետության դաժանության աստիճանը, միաժամանակ գերագնահատելով ուժայինների ժողովրդին մոտ կանգնած լինելու պատրանքը: Ամեն գնով պետք էր բացառվեր ռեժիմի նախապատրաստած ու նրան օդի պես անհրաժեշտ բախումը:
Ռեժիմը ավելի հստակ աշխատեց՝ գլխատեց շարժումը և անկառավարելի դարձրեց այն: Հետագա քայլերը կատարվեցին ըստ իրենց նախագծած սցենարի...

Երկրին տեր ու տիրական դարձաց արտոնյալ օլիգարխները ու նրանց հովանավորող կաշառակեր պետական չինովնիկները, իրենց շահերը վտանգի մեջ տեսնելով, բոլոր միջոցներով ցանկանում են կանգնեցնել համաժողովրդական շարժման ու, ազգային վերելքի բուռն ընթացքը: Իրավունքի ու ապրուստի համար պայքարը անթույլատրելի ու աններելի մեղք են համարում ու զնդանները լցրել են ամենահայրենասեր մարդկանցով, շարժման ղեկավարներով, պարզ քաղաքացիներով: Հրամայական դատավարություններ ու շինծու քրեական մեղադրանքներ են հարուցում քաղաքական բանտարկյալների դեմ: Ստալինիզմի ուրվականն է շրջում այսօր Հայաստանի գյուղերում ու քաղաքներում:

Մեջլիսում իրենց գործին հարմար «օրենքներ» են հորինում ու հանձնում են իրենց տաշտակից սնվող դաժան ոստիկանապետներին՝ ի կատար ածելու դրանք:
Իրենց շահերին են ծառայեցնում երկրի լրատվության բոլոր միջոցները: Հ1-ը ,Վայ լուրը ստի ու կեղծիքի ծանր հրետանիով օրնիբուն ռմբակոծում է երկրի բնակչությանը...

Տիեզերքում հարդ են գողանում, գիշերները երևում է հարդագողի ճանապարհը պարզ երկնքում, դու արի ու տես, սրբությունդ, օրը ցերեկով հյուսիսային պողոտան դարձրել են մարդագողի ճանապարհ: Քայլելն ու նստելը, կարդալն ու բարձրաձայն մտածելն էլ հանցաք է մեր օրերին, սրանք բռնակալ շահերից առաջ անցան: Սրանք կրակեցին մեր հայրենասիրության վրա, մեր իրար սիրելու զգացմունքների վրա, սրանք ատելություն են սփռում Հայաստանում, Ղարաբաղում, Սփյուռքը հեռացնում են Հայաստանից: Վտանգել են մեր ազգային համերաշխությունն ու անվտանգությունը:

Ղարաբաղցիները մեր արյունակիցներն են ու բախտակիցները: Սրանք ղարաբաղցի աշխատավոր ժողովրդին էլ են հարստահարում, թալանում իրենց դրածոների ձեռքով: Անմեղ զոհերի արյունը դեռ չցորացած Երևանում, դեռ նրանց մահվան քառասուն օրը չլրացած, գլխավոր հանցագործին Ստեփանակերտում պարգևատրեցին Լուսավորչի մեդալով:
«Դե ե'կ վարդապետ ու մի խենթանա» :
Ղարաբաղի հանցախմբակը, որը Թրոյայի ձիու դերն է կատարում ազգային կյանքում, իր արարքով աղ լցրեց ազգին ցավ պատճառող բաց վերքի վրա՝ դրանով իսկ խորացնելով Հայաստանցի, Ղարաբաղցի անմիտ հակադրությունները:

Սրբությունդ ,դու տես, մեծ շեյթանի մտքով ինչպիսի դավադիր մտքեր է անցնում: Ուզում է օրենք անցկացնել, որ «ղարաբաղցիներն ու հայաստանցիները իրար դեմ խոսելու իրավուք չունենան»: Պարզից էլ պարզ է, որ մեծ շեյթանը ցանկանում է «օրենքով» խեղդել ժողովրդի ձայնը, Ղարաբաղի կլանի դեմ քննադատական խոսքը:
Ասա՛, հրամայի՛ր, ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ, ինչպե՞ս վարվել սրանց հետ:
Իշխանությունը զավթողների ջրաղացին ջուր լցրեցին զառամյալ հարյուրքսանամյա «հեղափոխական » պոչով կուսակցությունն ու դեռ նոր քայլել սկսած անօրինաց երկրի կուսակցությունը: Քաղաքակիրթ աշխարհի բոլոր սկզբունքներին հակառակ, ընդդիմադիրների ձայները տոպրակեցին և քաղաքական իրենց բնորոշ շառլաթանությաբ հանձնեցին բռնապետությանը: Թվաբանության խառնաշփոթություն է: Իշխանությունները այդ ձայները գումարում են իրար, իսկ ժողովուրդը՝ հանում է ու իր ձայները հետ է պահանջում: Երեկ «դավաճան », այսօր երկրի անվատանգության քարտուղար: Դավաճանությունն էլ պետք է մարդավարի լինի: Տեսնես Մխիթար Գոշն իր դաստանագրում ինչպիսի՞ մեղք է սահմանում այս տիպի քաղաքական աճպարարների համար:

Կեղծիքներով տարած իրենց հաղթանակը տոնելու են զինվորական շքերթով, հրասայլերով, օդային ուժով՝ իրենց չունեցած «պատիվը» բարձր պահելու համար: Ցուցադրել մի պետություն ու բանակ, որը ցուցարարները իբր « բռնի ուժով գրավելու» փորձ էին անում փայտերով ու քարերով ,մեծ ամոթ է, բայց սրանք ամոթ չունեն...

Սրբությունդ, դու միշտ հնազանդության, համերաշխության ու մեծահոգի լինելու խորհուրդ ես տվել մեզ... Ասա', ինչպես բարի լինել և հնազանդվել մարդկային արհամարհանքին ու նվաստացմանը: ժողովրդի ձայնը խլել , գողացել են և դեռ ապտակ էլ են հասցնում : Ասա սրբությունդ, ինչպես բարի լինել, երբ ծեծում ու ջարդում են ոչ թե՛ հարյուր մարդ ,հազար մարդ, այլ հայրուր հազարավոր երկրի քաղաքացիներին, որոնց պահանջները պարզ, մարդկային իրավունքի, արդարության, աշխատանքի, առօրյա կյանքի, իրենց ընտանիքների ու երեխաների կյանքի ապահովության խնդիրներ են : Եթե այս բոլոր պահանջները անիրավացին են ու արժանի ջարդի՝ ապա, սրբությունդ, ինձ համարիր վերջին անուղղելի հեթանոսը: Եթե հարյուր հազարավոր մարդիք «սխալ» են, ուրեմն մի կարևոր բան ճիշտ է՝ այս իշխանությունը հակաժողովրդական ու հակաազգային է : Սրանք իրենց հոգիները ծախել են սատանային արծաթով ու ոսկով:
Չարի դեմ բարի լինելը, անկասկած, սրբությունդ, դու չես ընդունի: Սրանք պետք է հեռանան:

Պետության ծաղրանկար այս իշխանության զավեշտական արարողությունների գագաթնակետը լինելու է, այսպես կոչված, նախագահի երդման արարողությունը: Եթե այդ կեղծ ու ամոթալի արարողությունները սահմանափակվեին միայն իրենց գրած ու փոխած սահմանադրության վրա ձեռք դնելով, կարելի էր այն վերագրել նրանց հերթական կեղծարարությանն ու խեղկատակությանը, բայց արի ու տես , ավազակապետները Աստծոն էլ են խաբում, իրենց անազնիվ ձեռքը դնելով նաև ավետարանի վրա, իրենց գործընկեր, Էջմածնի սպասավորի ներկայությամբ ու մեղսակցությամբ:

Վախենում եմ, շատ եմ վախենում, որ հանկարծ այս ազգադավերի մտքով չանցնի քեզ էլ մեղսակից դարձնեն: Ծնկաչոք աղաչում եմ, զգուշացիր դավադրությունից: Եթե պատահի դավադրություն կազմակերպեն, ու նա իր արնոտ ձեռքը քեզ մոտեցնի, չորացրո'ւ տեղն ու տեղը...

ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ,
Քո աչքի առաջ, Ազատության հրապարակում՝ ժողովուրդը դարձավ լիարժեք քաղաքացի, գիտակից իր քաղաքացիական իրավունքներին: Մեր նորածին քաղաքացին իմաստուն է, հզոր , անվախ ու անպարտելի: Գիտակից զանգվածը ցուցադրեց իր անմնացորդ սիվիլ քուրաժը և այլևս պատրաստ չէ ենթարկվելու այս բռնապետության անօրինություններին:

ՈՒ Քանի դեռ սրանք կան,
Հայաստանում չի լինելու՝ «...ոչ շիտակ խոսք, ոչ կյանք, ոչ սեր...» :

Նարեկ Դավթյան
Ծնած ի Փերիայ
03.04.2008Anonymousnoreply@blogger.com