Thursday, March 06, 2008

407 remanded into custody on political grounds.

As of March 6, 407 people have been remanded into custody for taking part in the March 1 protests. 223 of them are outside Yerevan. 184 were arrested in Yerevan according to the Armenian police.

Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով մինչ օրս ոստիկանություն բերման է ենթարկվել 407 մարդ

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության հաղորդագրության համաձայն` մարտի 1-ին Երեւան քաղաքում հրահրված զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով մինչեւ մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 407 մարդ, 184-ը՝ Երեւանում, 223-ը՝ մարզերում։

Կալանքի է վերցվել 23 անձ, 50-ը ձերբակալվել են։ Երեք անձանց նկատմամբ կազմված նյութերն ուղարկվել են Վարչական դատարան:
Նարկոլոգիական դիսպանսեր ստուգման է ուղարկվել 7 մարդ։

Մարտի 1-ին եւ 2-ին հանրապետության հիվանդանոցներում եւ ոստիկանության հոսպիտալում բուժման կուրս է անցել 217 մարդ։ Հրազենային, բեկորային եւ տարբեր վնասվածքներով ոստիկանության 33 աշխատակից եւ զինծառայող բուժօգնության են դիմել ոստիկանության բուժվարչության պոլիկլինիկա: Բուժման կուրս անցնողներից 41-ը քաղաքացիական անձինք են, 43-ը՝ ոստիկանության ծառայողներ, 133-ը՝ 18-ից 20 տարեկան զինծառայողներ։

Մարտի 1-ի զանգվածային անկարգությունների հետեւանքով հրդեհվել եւ այրվել է 63 ավտոմեքենա։ Ջարդվել, վնասվել եւ թալանվել է ոստիկանության 40 ավտոմեքենա։ Ամբողջովին այրվել է ոստիկանության 19 մեքենա։

Հրդեհվել, այրվել, վնասվել եւ ջարդվել է 27 ավտոբուս ու 6 տրոլեյբուս։
Ոստիկանության ստորաբաժանումների իրականացրած օպերատիվ միջոցառումների եւ խուզարկությունների արդյունքում` մարտի 6-ի դրությամբ, հայտնաբերվել, առգրավվել եւ փորձաքննության է ներկայացվել 20 ատրճանակ, 4 ինքնաձիգ, 1 գնդացիր, 7,62 մմ տրամաչափի 13 հրացան, որսորդական 24 հրացան, մարտական՝ 2633 եւ որսորդական 1,122 փամփուշտ, 2-ական եւ 15 նռնակ։

Մարտի 6-ի դրությամբ օպերատիվ իրավիճակը ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ հանրապետությունում կայուն է: Մարդկանց կուտակումներ եւ հասարակական կարգի խանգարման փորձեր չեն արձանագրվել:

«Ոստիկանության ստորաբաժանումներն անում են ամեն ինչ զանգվածային անկարգությունների մասնակիցներին հայտնաբերելու եւ կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

No comments: