Wednesday, March 05, 2008

Why the prosecutors office lies.

1 comment:

Anonymous said...

Սպարապետին
Հեյ վա’խ, Վազգե’ն,
Հեյ վա’խ, հեյ վա’խ,
Մեր Սպարապե’տ
Ազնի’վ, անվա’խ,
Դու` հայ մարդու նկարագիր,
Սու’րբ հայորդի, ազգի պատի’վ,
Դու` մեր պարծա’նք, հպարտությու’ն,
Քեզ վայել է անմահությու’ն:
Օձ տաքացրիր դու քո ծոցում,
Նա էլ ելավ, թաքուն-թաքուն
Ու քեզ խայթեց, կյանքից զրկեց…
Նրան թվաց` թե սպանեց
Քեզ հետ նաև քո անունը,
Բայց սխալվե’ց…
Ի’նչ իմանար մարդասպանը,
Որ մեռնում է լոկ մարմինը,
Իսկ անունը, հոգին, գործը
Չի մեռնում, չէ’, նա ապրում է,
Նա մեզ հետ է, նա շնչում է,
Մեզ պայքարի կո’չ է անում,
Մեզ ուղղություն, խորհուրդ տալիս,
Բայց մենք, ավա’ղ, դա չենք լսում.
Մեզնից ոմանք խլացել են,
Իսկ ոմանք էլ` զուտ կուրացել,
Օր-ցերեկով հայհոյում են հայ կնոջը,
Մենք չենք լսում (ձեռնտու չէ),
Թալանում են մեր երկիրը, մեջ-մեջ անում,
Իսկ մենք կույր ենք միշտ ձևանում:
Էլ ո’րն ասեմ, ա’խ, էլ ո’րը…
Վազգե’ն, թո’ղ որ քո անունը,
Ու քո հոգին, ու քո գործը,
Ապրեն երկա’ր-երկա’ր դարեր,
Փարոս լինեն մեր մութ ճամփին,
Դժվար պահին գոռանք.
“Վազգե’ն”,
Ու դու ասես.
”Ջա’ն, ջա’ն, տղեր’ք,
Ես Ձեզ հետ եմ,
Առա’ջ, տղե’րք,
Չվախենա’ք, չընկրկե’ք,
Գողին, պղծին, մարդասպանին
Բռնե’ք, դատե’ք,
Մաքրե’ք հողը, մեր սուրբ հողը
Տականքներից, վիժվածքներից,
Օձերից ու մողեսներից…”
Ու երբ հասնի ժամը ահեղ,
Աստծո առաջ կանգնենք մեկ-մեկ,
Հետո նայենք (բա’ց ճակատով)
Թախծո’տ-թախծո’տ քո աչքերին,
Ու դու ասես.
“Ես Ձեր ցա’վը տանեմ,
տղե’րք”: