Monday, March 03, 2008

For those unable to get Radio Liberty in Armenia.

երկուշաբթի 3, մարտի 2008

Բերման է ենթարկվել Ազգային ժողովի պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը

Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցներից Ազգային ժողովի պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը երեկ, ժամը 05:00-ի սահմաններում բերման է ենթարկվել ոստիկանություն:

«Մարտի 2-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Երեւանի Շահումյան հրապարակի մերձակայքից տաքսի մեքենայով դեպքի վայրից փախուստի դիմելիս, ոստիկանություն բերման է ենթարկվել մարտի 1-ի լույս 2-ի գիշերը մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ կասկածվող ԱԺ պատգամավոր, ԵԿՄ փոխնախագահ, 1961 թվականին ծնված Մյասնիկ Մալխասյանը, որի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 55,5 սմ երկարության մետաղաձող: Մյասնիկ Մալխասյանը ձերբակալվել է քրեական օրենսգրքի 300 հոդվածի (պետական իշխանությունը յուրացնելը) հատկանիշներովե, - ասված է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվական վարչության տարածած հաղորդագրության մեջ:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն, «պատգամավորին չի կարելի ձերբակալել առանց Ազգային ժողովի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալությունն իրագործվում է հանցագործության կատարման պահինե եւ «այդ դեպքում անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահըե:

Պաշտոնական որեւէ տեղեկություն չի տարածվել, թե պատգամավորին ձերբակալելու մասին Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը անհապաղ տեղեկացվե՞լ է, թե՞ ոչ:

Մյասնիկ Մալխասյանի շահերի պաշտպան Մելանյա Առուստամյանը «Ազատությունե ռադիոկայանին փոխանցեց, որ իրեն այդ մասին իրեն ոչինչ հայտնի չէ: Փաստաբանը հայտնեց միայն, որ Մյասնիկ Մալխասյանի գործով քննությունն իրականացնում է Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը:

«Ես մասնակցել եմ արձանագրության կազմմանը եւ որպես կասկածյալի հարցաքննությանը: Պաշտպանական իրավունքը, այսինքն, ապահովված էե, - ասաց Առուստամյանը:

Ձերբակալությունների, խուզարկությունների մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չեն տրվում, սակայն այն փաստաբանները, ովքեր ստանձնում են այս կամ այն անձի պաշտպանությունը վկայում են, որ ձերբակալությունները եւ խուզարկությունները շարունավում են: Ձերբակալված են Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանը, Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը, Երջանիկ Աբգարյանը, Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը:

Ռուբինյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը մեզ հայտնեց, որ Ռուբինյանին ձերբակալել են Ազգային Անվտանգության ծառայության հարուցած քրեական գործի շրջանակներում: Նա կասկածվում է Քրեական օրենսգրքի 300 հոդվածի հատկանիշներով` պետական իշխանությունը յուրացնելու մեջ:

Ավելի ուշ Կարապետ Ռուբինյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը «Ազատությունե ռադիոկայանին հեռախոսով փոխանցեց. - «Իմ պաշտպանյալը հայտարարեց, որ որեւէ հիմք չկար կասկածելու համար, առավել եւս` Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով, իրեն համարում է քաղաքական բանտարկյալ եւ հայտարարեց հացադուլե:

Այսօր վաղ առավոտից նաեւ խուզարկություններ են կատարվել: Փաստաբաններից ստացված տեղեկությունների համաձայն, խուզարկվել են ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբոր` Պետրոս Տեր-Պետրոսյանի բնակարանները:

No comments: