Tuesday, March 18, 2008

Ստախոսը


Վերջին շրջանում Սերժ Սարգսյանը կաշվից դուրս է գալիս նույնիսկ իր նախարարներին համեզելու համար, որ այն պաշտոնական տեղեկատվությունը որ տարածվում է` ճշմարտություն է: Բայց այդպիսի յուրաքանչյուր պնդումից հետո Սերժիկը մի այնպիսի սուտ է խոսում, որ կաշվից դուրս գալը դառնում է անիմաստ: Մասնավորապես իր ինտերներտային հարցուպատասխանի ժամանակ Սերժիկը փորձում էր ապացուցել, որ մարտի լույս մեկի գիշերը Ազատության հրապարակը գրոհած ոստիկանությունը նպատակ չի ունեցել ցրելու նստացույցը: "Եթե ոստիկանությունը գնում էր ցրելու, ապա ինչո՞ւ առանց զենքի, ինչո՞ւ առանց հատուկ հանդերձանքի, սաղավարտի, վահանի, ռետինե մահակների",-բառացիորեն հայտարարել էր Սերժիկը: Սա այն քիչ լուսանկարներից է, որ հաջողվել է իրականացնել Ազատության հրապարակում գրոհի հենց սկզբում` ժամը 6-ն անց 55: Այստեղ պարզ երեւում են թե՛ հատուկ հանդերձանքը, թե՛ սաղավարտները, թե՛ վահանները եւ թե՛ ռետինե մահակները: Սա մեկ անգամ եւս ապացուցում է, որ ի դեմս Սերժ Սարգսյանի գործ ունենք բացահայտ ստախոսի, կամ առնվազն իրավիճակից բոլորովին անտեղյակ մի մարդու հետ:

4 comments:

Anonymous said...

Es hima mtacum em te ov a aveli vat@: Rob@ vor aknhait arunaxum a u amen inchi vrov kancni baic gone "aznvoren" da chi takcnum, te Serj@ vor iran demokrat a uzum cuic ta u aknhait vairagutiunneri kocher chi anum baic irakanum nuin zibiln a u arac gorcer@ xosqeri uxix hakarakn en. Naev minchev hima iroq chem karum haskanam, et erkus@ irar het hamadzainecvac en amen inch anum te iranc mech el paiqar ka. Orinak Robi gorcoxutiunner@ arnvazn verchin kes tarva mech Serjin ahagin qaqi mech en gcel. Mius koxmic el hnaravor em hamarum vor inq@ uxxaki ditavorial inchqan hnaravor a vat kerparov a handes galis vor joxovurd@ mtaci te gone lav a vor inq@ gnum a u ira hamemat daje Serjn a @nduneli.

Unknown said...

hNazarian, iz there a way to contact you?

Can you please send an e-mail to tondrak@gmail.com

regars
Karen
http://azat.wordpress.com

Anonymous said...

Serjik is worst thing that could happen to this country.....

Anonymous said...

չորս որ մեզ բրնաբարում էր հայլուրը օպեռայի կադրերով։ ամբողջ երկիրը տեսավ մահակներն ել, վահաններն ել։ հիմա էլ ասում են թե պատրաստված չէին։