Wednesday, April 30, 2008

ԿԳԲ-Ն ՊԱՐՏՎԵԼ Է, ԿԳԲ-Ն ՊԵՏՔ Է ՓԼՈՒԶՎԻ

ENG: The English version of this article can be found at Armenaker Kamilion's blog - part 1, part 2, part 3, part 4 and finally part 5.

Երբ իմ բարեկամ Միքայել Հայրապետյանը մեկ տարի առաջ «Իմպիչմենտ» դաշինքի հանրահավաքներից մեկում հայտարարեց, թե նախկին Կագեբեի, այժմ` ԱԱԾ-ի` Երեւանի Նալբանդյան փողոցում գտնվող շենքը անհրաժեշտ է քանդել եւ նրա տեղում մի մեծ փոս թողնել, այս միտքը ոմանց տարօրինակ թվաց:

Վերջին տասը տարիները, սակայն, ապացուցել են այս մտքի ճշմարտացիությունը` այդ շենքի ոչ թե ֆիզիկական, գոնե բովանդակային կազմաքանդման իմաստով: Վերջին շրջանում հենց ԱԱԾ-ն է դարձել Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումների եւ բռնաճնշումների դրոշակակիրը, եւ այդ գործողությունների իմաստը հասկանալու համար` նախ անհրաժեշտ է ըմբռնել այս կառույցի ներքին բովանդակությունն ու մղումները, ճանաչել նրա իդեալները, տեղեկանալ նրա գործունեության չերեւացող կողմերի մասին: Եւ որպեսզի այս մասին խոսելիս վերացական պատկերներ չնկարագրեմ, արժե ընթերցողին ներկայացնել կոնկրետ կերպարների: Ինչպես արդեն տեղեկացել եք կնոջս` Աննա Վ. Հակոբյանի հոդվածից, ընդդիմության ակտիվիստների դեմ գործողություններում ակտիվորեն ներգրավված է ԱԱԾ օպերատիվ բաժիններից մեկի ղեկավար, փոխգնդապետ Կարեն Մանուկյանը: Վերջինիս ես ճանաչում եմ անձամբ եւ նրա հետ առնչվել եմ մեր թերթի աշխատակիցների նկատմամբ հարձակումների դեպքերի կապակցությամբ, որոնցից երկուսով զբաղվել է նա: «Բարեւ-բարլուսի» մակարդակով նա սովորական, նորմալ մարդու տպավորություն է գործում: Իսկ ինչպիսի՞ն է նրա աշխատանքային աշխարհայացքը. Մանուկյանի աշխատասենյակի պատից մեզ է նայում Ֆելիքս Ձերժինսկու պատկերը: Բայց սա սովորական լուսանկար չէ, այլ սովորական թղթի վրա տողային տպիչով տպված արտացոլանք: Այս եղանակով տպված պատկերը աղավաղված է ստացվում, եւ տվյալ դեպքում դա հատուկ է արված` կերպարին առասպելականություն հաղորդելու համար: Հիշեցնեմ, որ Ֆելիքս Ձերժինսկին սովետական Կագեբեի հիմնադիրն է, որ իր ժամանակ կոչվում էր Վեչեկա: Հիշեցնեմ նաեւ, որ ԿԳԲ-ն մարդկության պատմության ամենագազանաբարո, հակամարդկային կազմակերպություններից մեկն էր, որի գործունեությունը կարելի է համեմատել միայն նացիստական Գեստապոյի հետ, եւ հենց Կագեբեի շինծու մեղադրանքների զոհն են դարձել տասնյակ միլիոնավոր անմեղ մարդիկ, սովետական քաղաքացիներ:

Բայց Մանուկյանի աշխատասենյակից կախված Ձերժինսկին եզակի չէ: Նման պատկերներ կան բազմաթիվ ԱԱԾ-ականների սենյակներում, եւ դա միայն թղթի կտոր չէ, այլ մտածողության, հոգեբանության արտահայտություն: Սրանում համոզվեցի նույն Մանուկյանի արած մի արտահայտություն լսելով. իմ ներկայությամբ դիմելով սենյակում գտնվող մի երիտասարդի` անկախ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության փոխգնդապետը ասաց. «Անգամ Ամերիկան այս կազմակերպությանը չկարողացավ խաբել, դու ուզում էիր խաբե՞լ»: Ինչպես հասկացաք, «այս կազմակերպությունը», որին անգամ ԱՄՆ-ն չի կարողացել խաբել, սովետական ԿԳԲ-ն է:

Համաձայնեք, որ այս նախադասությունը չէր կարող հենց այնպես ձեւակերպվել. սա մի ամբողջ միջավայրի, համակարգի մտածողության արտահայտումն է, եւ այդ համակարգը իրեն համարում է խորհրդային ԿԳԲ-ի ժառանգորդը, նրա մասը, նրա զավակը: Զավեշտը, սակայն, այն է, որ համակարգը կոչվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն: Հայաստանի անկախության եւ անվտանգության խնդիրները սպասարկելու կոչում ունեցող այս կարեւորագույն կառույցի այսօրվա պաշտոնյաները ուղղակի չեն նկատել մի քանի «աննշան» իրադարձություններ, ինչպես, օրինակ, Հայաստանի անկախացումն է: Եւ այսպիսի «անտեղյակության» մեջ գտնվող մարդիկ, բնականաբար, իրենց պետք է համարեն ԿԳԲ-ական, իրենց կառույցը պետք է դիտարկեն որպես սովետական մեծ ԿԳԲ-ի մասնիկ, այն ԿԳԲ-ի, որը դարձել է տասնյակհազարավոր անմեղ հայորդիների, այդ թվում նաեւ Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցության գաղափարական հոր` Գարեգին Նժդեհի դահիճը: Սովետական Հայաստանի ԿԳԲ-ն, ի դեպ, Հայաստանի կոմունիստական ղեկավարությանը ենթարկվել է այնքանով, որքանով դա թույլ է տվել Մոսկվան: Եւ հիմա պատահական չէ, որ Հայաստանում որեւէ ուժային գործողության դիմելու համար` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ստիպված են ստանալ Մոսկվայի թույլտվությունը: Եւ եթե Ռուսաստանի հատուկ ծառայությունները ցանկանան հավաքագրել Հայաստանի ԱԱԾ որեւէ մակարդակի պաշտոնյայի, դա կանեն առանց որեւէ դժվարության, որովհետեւ մեր ԱԱԾ մթնոլորտը, բարոյականությունը, հոգեբանությունը ոչ միայն նպաստավոր է սրա համար, այլեւ մղում է նման քայլի: Հայաստանի բազմաթիվ ԱԱԾ-ականներ Ռուսաստանին կհանձնեն մեր երկրի պետական գաղտնիքները, կկատարեն ռուսական հատուկ ծառայությունների հանձնարարությունները ու իրենց պետական դավաճան չեն համարի: Չէ՞ որ ԿԳԲ-ականը պետք է ծառայի ԿԳԲ-ին, որի ժառանգորդը ռուսական հատուկ ծառայություններն են: Եւ կասկած չկա, որ Հայաստանի ԱԱԾ բազմաթիվ աշխատակիցներ հենց այսպես էլ վարվում են: Բայց միանշանակ ճիշտ է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ ասում է, թե հայ-ռուսական հարաբերությունների պրոբլեմները ոչ թե Ռուսաստանում են, այլ Հայաստանում, նրա իշխանավորների մտածողության, բարոյականության, պետական շահի եւ պետականության նրանց ընկալման մեջ: Ինչ վերաբերում է Հայաստանի ԱԱԾ-ի այսօրվա վիճակին, այն ուղղակիորեն կապվում է համակարգի ղեկավարի պաշտոնում Նարիմանովի` Սերժ Սարգսյանի գործունեության հետ:

ԿԳԲ-ական ռեւանշ
Սերժ Սարգսյանը ազգային անվտանգության նախարար դարձավ 1995 թվականին` Դավիթ Շահնազարյանից հետո: Ամրացնելով այս պաշտոնում իր ունեցած դիրքերը եւ պատրաստվելով 1998 թվականի իշխանափոխությանը` Սերժ Սարգսյանը սկսեց ազատվել Դավիթ Շահնազարյանի կադրերից` նրանց փոխարինելով նախկին ԿԳԲ-ականներով, այսպես կոչված` պրոֆեսիոնալ կադրերով: Սրանք այն մարդիկ են, ում սենյակներում այսօր փակցված են Ֆելիքս Ձերժինսկու պատկերները: Ինչ խոսք, Շահնազարյանի հետ ԱԱ մարմիններում հայտնվածները (այդ մարդկանց թիվը մեծ չէր, եւ Շահնազարյանը ԱԱ-ում կադրային ջարդ չիրականացրեց, այլ միայն քաղաքականապես անհրաժեշտ փոփոխություններ) պրոֆեսիոնալ չէին, բայց նրանք հասկանում էին, որ Հայաստանը անկախ պետություն է, պայքարել էին այդ անկախության համար, այնպես, ինչպես Ձերժինսկիի ստեղծած ՎՉԿ-ի առաջին սերնդի աշխատակիցները գաղափար չունեին հատուկ ծառայությունների գործունեության մասին, բայց պայքարել էին հանուն այն երկրի ստեղծման, որին պետք է ծառայեր իրենց կառույցը: Եւ իմիջիայլոց, Դավիթ Շահնազարյանը Հայաստանի հատուկ ծառայությունների ղեկավար դարձավ միայն այն բանից հետո, երբ հասկանալի դարձավ, որ այդ ծառայությունը առաջվա նման ուզում է ծառայել Մոսկվային եւ չի նկատել Հայաստանի անկախությունը, չի ուզում ենթարկվել անկախ Հայաստանի ղեկավարին: Սերժ Սարգսյանի ղեկավարած ԱԱ նախարարության գործունեության մի դրվագին ես արդեն անդրադարձել եմ Մաքսային պետական կոմիտեի այժմ արդեն նախկին պետ Արմեն Ավետիսյանի մասին պատմող հոդվածում: Բայց դա Հայաստանի հատուկ ծառայությունների բարոյալքման մեծ պատմության մի փոքր դրվագն է միայն: Այդ բարոյալքման բարձրակետը դարձավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը: Հիշեցնենք, որ մինչեւ Պետական պահպանության ծառայության ստեղծումը հենց ԱԱ-ն էր պատասխանատու պետական բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության համար, եւ բացի հոկտեմբերի 27-ի զոհերից, Սերժ Սարգսյանի` ազգային անվտանգության նախարար եղած ժամանակ սպանվել են ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը, ՊՆ փոխնախարար Վահրամ Խոռխոռունին, ՆԳ փոխնախարար, ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանը: Այդ ընթացքում էր, որ Սերժ Սարգսյանի շրջապատի մի շարք մարդիկ իրագործեցին նախնական կապիտալի կուտակումը` դառնալով միլիոնատերեր:

Իսկ երբ հոկտեմբերի 27-ից հետո Սերժ Սարգսյանը ստիպված էր հեռանալ ԱԱ նախարարի պաշտոնից, եւ երբ Քոչարյանի իշխանությունը վերականգնել էր իր անվտանգությունը, ազգային անվտանգության համակարգին հասցվեց վերջին, սոսկալի հարվածը: Հատուկ ծառայությունները (ինչպես նաեւ ոստիկանությունը) դուրս բերվեցին կառավարության կազմից, դարձան կառավարությանը առընթեր ծառայություններ` համապատասխան օրենքների հիման վրա: Այս փոփոխության իմաստն այն էր, որ այդ կառույցի ղեկավարը այլեւս ոչ թե նախարար է լինելու, այլ տնօրեն, եւ որպես հետեւանք` այդ պաշտոնում չի կարող լինել քաղաքական դեմք, այլ միայն համակարգի ներկայացուցիչ: Եւ եթե հաշվի առնենք, որ մինչ այդ արդեն ԱԱԾ-ն նորից լցվել էր Ձերժինսկու պատկերի առաջ աղոթող անձանցով, որոնք բացարձակ անհաղորդ էին Հայաստանի անկախության, ինքնիշխանության, մեծության իդեալներին եւ իրենց համարում էին եւ համարում են ԿԳԲ-ական, հասկանալի կդառնա, որ Հայաստանը դե ֆակտո մնաց առանց ազգային անվտանգության համակարգի: Այժմ արդեն ունենք սալդաֆոններից կազմված մի կառույց, որը բացարձակ գաղափար չունի ո°չ ազգայինի, ո°չ անկախ պետություն ստեղծելու հրամայականի մասին եւ պատրաստ է միայն հրամաններ կատարել: Այսպիսով, ԱԱԾ-ն պետական մարմնից վերածվեց բութ գործիքի` դառնալով հանցավոր վարչակազմի հիմնական նեցուկներից մեկը:

Ազգիս էլիտան ծանրացավ սրտիս
Մինչ հայրենի ԱԱԾ-ի դեգրադացիայի պատմության հետագա շարադրանքին անցնելը, անդրադառնանք հատուկ ծառայությունները սեփական նպատակների համար օգտագործելու քոչարյանասերժական մի մեթոդի եւս: Սերժն ու Քոչարյանը արագ հասկացան, որ մարդկանց անցյալը, նրանց անձնական կյանքը հետազոտելով` կարելի է քաղաքական լուրջ հաղթաթղթեր ստանալ: Նրանք արագ հասկացան, որ Հայաստանի հատուկ ծառայության այս պոտենցիալը չի օգտագործվում: Ու սկսեցին օգտագործել. պարզվեց, որ Հայաստանի գիտական, մշակութային, քաղաքական էլիտայի մի բավական ծանրակշիռ հատված խորհրդային տարիներին չի կարողացել զերծ մնալ ԿԳԲ-ի գործակալ դառնալու մեղքից: Այդ մարդիկ, որոնք ակադեմիկոս են, նշանավոր դերասան, սիրված նկարիչ կամ երգիչ, քաղաքական գործիչ, գործակալ լինելով, մատնագրեր են գրել իրենց ընկերների բարեկամների, հայտնի ժամանակակիցների դեմ, եւ եթե այդ ամենը հայտնի դառնա, նրանք միանգամից կդառնան զրո, ոչինչ: Այդ գաղտնիքները պահվում են ԿԳԲ-ի արխիվներում, ու այդ արխիվների տերը ԱԱ նախարար Սերժ Սարգսյանն է: Ուրեմն հենց նրա ձեռքում է գտնվում իրենց բարոյական «կենաց ու մահու» հարցի լուծումը: Ավազակապետական զույգը վարպետորեն օգտագործում է այս գործոնը եւ հասարակական քաղաքական կյանքում ձեռք բերում հուսալի հենարան: Այդ «հայտնի մտավորականները», գիտնականները, արվեստագետները, որոնք իրենց անունը ձեռք են բերել ԿԳԲ-ի հետ համագործակցելու, այսինքն` իրենց շրջապատի վրա մատնագրեր գրելու, «ժողովրդի թշնամիներին» հալածելու շնորհիվ, անհրաժեշտ պահերին իրենց աջակցությունն են հայտնում ավազակապետական իշխանությանը, հրապարակային ելույթներում թաքուն կամ բացահայտ փառաբանում «մեծ առաջնորդներին»: Իհարկե, չեմ ասում, թե Քոչարյանին կամ Սարգսյանին աջակցող բոլոր «մտավորականները» ԿԳԲ-ի գործակալներ են, բայց նրանց թիվը եւ իշխանության աջակցությունը բավարար է` համապատասխան ֆոն, բազա, միտում ստեղծելու համար: Նախորդ հրապարակումներից մեկում ես արդեն խոսել եմ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի ԿԳԲ-ական անցյալի մասին: ԳԱԱ նախագահ լինելուց առաջ նա ԵՊՀ ռեկտոր էր: Եւ ահա, պատկերացրեք, թե նա որքան մարդկանց կարող էր գցել սերժանտական ցանցի մեջ` կանգ չառնելով ոչնչի առաջ. չէ՞ որ իր թիկունքում նա մահացու սպառնալիք ունի: Բայց որպեսզի Ռադիկ Մարտիրոսյանի պարագան եզակի չթվա, հիմա կխոսեմ մեկ այլ սուբյեկտի մասին եւս, որովհետեւ այն արարքը, որ նա իրեն թույլ է տվել Սերժ Սարգսյանի անմիջական հանձնարարությամբ, ամենաստորներից է: Խոսքը ԳԱԱ նախկին նախագահ Ֆադեյ Սարգսյանի մասին է, որի մասին մեր հեռուստաընկերությունները ֆիլմ են ցուցադրում` նրան ներկայացնելով որպես մեծագույն անհատ: Ահա այս մեծագույն անհատը 1998 թվականի արտահերթ նախագահական ընտրությունների շրջանում, երբ Կարեն Դեմիրճյանը հաղթական կերպով վերադարձել էր քաղաքական կյանք եւ սպառնալիք էր դարձել Ռոբերտ Քոչարյանի կարիերայի համար, ահա այդ ժամանակ Սերժ Սարգսյանը Ֆադեյ Սարգսյանի վրա տեղադրում է հատուկ-լսող սարքավորումներ եւ նրան ուղարկում նախագահի թեկնածու Կարեն Դեմիրճյանի հետ հանդիպման: Կարեն Դեմիրճյանը, բնականաբար, ընդունում է իր վաղեմի «ընկերոջը», «զինակցին», հարեւանին եւ նրա հետ անկեղծ զրույց ունենում իր քաղաքական ծրագրերի, հետագա անելիքների մասին եւ չի էլ կասկածում, որ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը իր խոսակցությունը լսում են «ուղիղ եթերում», եւ որ Ֆադեյը ոչ թե զրուցում է իր հետ, այլ հարցազրույց է անում Սերժ Սարգսյանի կազմած հարցաշարով: Պետք է ենթադրել, որ այսօրինակ զրույցները պարբերական են եղել, բայց խոստովանեմ, ինձ հայտնի է այդպիսի մեկ դեպքի մասին: Ահա այսպիսի «վարք մեծաց»:

Բայց հասարակական-քաղաքական կյանքում կան նաեւ երիտասարդ գործիչներ, որոնք ԿԳԲ-ի հետ չեն առնչվել: Ինչպե՞ս վարվել նրանց հետ. միկրոսկոպի տակ առնել նրանց անձնական կյանքը: Եթե նրանց կյանքում ոչ մի վարկաբեկող բան չկա, ուրեմն պետք է փորփրել նրանց հարազատների կյանքը եւ ձեռք բերել կոմպրոմատներ: Իհարկե, բոլոր ժամանակներում ամենաբարձրը գնահատվել են սեռական բնույթի կոմպրոմատները: Մարդիկ երբեմն տարօրինակ հակումներ են ունենում. մեկը սիրում է տղամարդկանց հետ սեքսով զբաղվել` տղամարդ լինելով հանդերձ, մյուսը դավաճանում է կնոջը, սիրուհի ունի կամ պուտանկաների հետ է շփվում, երրորդի կինն է ամուսնուն անհավատարիմ, չորրորդը սեփական կնոջ հետ այցելում է կասկածելի ակումբներ: Բնականաբար, բոլոր այս հարցերով պետք է զբաղվի Ազգային անվտանգության ծառայությունը, որը պետք է համապատասխան դոսյեներ կազմի եւ դրանք ապահովի «վիդեոմատերյալներով»:

Այսինքն` եթե որեւէ մեկը գեյ է, պետք է ԱԱԾ-ն դա ապացուցող նկարահանում անի, նկարահանի սեռական ակտը: Ինքներդ եք հասկանում, սա հեշտ գործ չէ եւ պահանջում է նյութական միջոցներ, տեխնիկա, մարդկային ռեսուրս, օպերացիաների մանրամասն պլանավորում եւ իրագործում: Եւ վերջին տասը տարիների ընթացքում հայրենի ԱԱ-ն իրականացրել է բազմաթիվ այդօրինակ օպերացիաներ: Եթե ձեզ զարմացրել է որեւէ քաղաքական գործչի դիրքորոշման փոփոխությունը, դավաճանությունը, մի զարմացեք. ուրեմն այդ մարդը կամ նրա հարազատները ինչ-որ մութ պատմության մեջ են ընկել կամ եղել երբեւէ կամ էլ ունեն սեռական տարօրինակ հակումներ: Մեր քաղաքական գործիչներից շատերի «ծախվելը» մարդիկ սովոր են բացատրել փողի գործոնով: Ինչ խոսք, փողը որոշակի դեր խաղում է, բայց որպեսզի մարդուն տրամադրեն փողով ծախվելուն, դրանից առաջ նրան դեմ են տալիս կոմպրոմատը: Սա տրամաբանական է, որովհետեւ տվյալ մարդը փողը վերցնելուց հետո կարող է դուրս գալ վերահսկողությունից, եւ նրա վրա ազդեցության լծակ է պետք: Մյուս կողմից` միայն կոմպրոմատի գործադրումը «զոհին» թշնամաբար է տրամադրում «գնորդի» նկատմամբ, ինչը նույնպես անթույլատրելի է: Ի վերջո, կոմպրոմատը օգտագործում են ոչ թե թշնամի, այլ բարեկամ ձեռք բերելու համար, եւ սա հայտնի թխվածքաբլիթի եւ մտրակի մեթոդն է: Եւ ի դեպ, տեսեք` նկարագրված իրավիճակին ինչքան է համապատասխանում Սերժ Սարգսյանի սիրած «հաճախորդ» բառը: Այժմ, որպես այս գլխի ամփոփում պատմեմ մի քաղաքական գործչի եւ նրա ընտանիքի պատմությունը, որը էական նշանակություն է ունեցել վերջին տարիների ներքաղաքական զարգացումների վրա:

Պարզվում է` Հայաստանում մի տարօրինակ ակումբ կա, որտեղ այցելում են ամուսնական զույգեր: Այսինքն` ամուսինը այնտեղ է գնում իր կնոջ հետ: Այստեղ գալիս են բազմաթիվ այլ զույգեր, եւ ակումբի իմաստն այն է, որ տեղի է ունենում պարտնյորների փոխանակում: Այսինքն` ակումբի անդամները մի քանի ժամով ուրիշին են հանձնում իրենց կանանց, եւ իրենք էլ ուրիշ կին են ընտրում: Ակումբային այս հավաքից հետո նրանք սովորականի նման վերադառնում են տուն որպես սիրող ամուսիններ: Նման ակումբներ կան աշխարհի բազմաթիվ երկրներում, եւ բնական է` մեր երկրում նման ակումբի ի հայտ գալը եւ մանավանդ դրանցում հայտնի քաղաքական գործիչների հայտնվելը չէր կարող վրիպել ԱԱԾ-ի աչքից: Եւ մինչ շատերը չեն կարողանում հասկանալ վերջին մի քանի կարեւոր իրադարձությունների, քաղաքական վայրիվերումների իմաստը, ամեն ինչ ծայրահեղ պարզ է. ԱԱԾ-ն ունի համապատասխան նկարահանումներ:

Ի դեպ, պարզվում է, որ իշխանական եւ մերձիշխանական կուսակցությունների համամասնական ցուցակները կազմելիս հաշվի է առնվում նաեւ ԱԱԾ ֆակտորը, այն, թե ինչպիսի դոսյեներ ունի ԱԱԾ-ն այս կամ այն անձի վրա: Ինչքան հաստ են դոսյեները, այնքան տվյալ մարդը հարմար է համարվում` խորհրդարանում դեպուտատ աշխատելու համար: Իհարկե, եթե հաջողվում է ընդդիմության մեջ էլ համանման մարդիկ ունենալ, դա մեծ հաջողություն է: Իսկ ընդհանրապես, Հայաստանի ԱԱԾ-ն հսկայական միջոցներ եւ ժամանակ է ծախսում` ընդդիմադիր գործիչների գաղտնալսելու, նրանց շրջապատում գործակալներ ներդնելու եւ այս կարգի այլ գործողություններ իրականացնելու համար: Բայց հայ ԿԳԲ-ականները մնացել են ութսունական թվականների մակարդակի վրա, եւ լուրջ մարդկանց համար դժվար չէ նկատել եւ կանխատեսել նրանց գործողությունները, գործակալներին, պրովոկատորներին:

ԿԳԲ-ական կրախ
Ինչպես արդեն նշեցի, հայրենի ԿԳԲ-ականները չեն նկատել Հայաստանի անկախության` իրենց համար տխուր հանգամանքը: Նրանք չեն նկատել իրենց համար տխուր մեկ այլ հանգամանք. այն, որ իրենց պաշտամունքի առաջվա` սովետական ԿԳԲ-ն գլոբալ պայքարում խայտառակ պարտություն է կրել, եւ դրա վկայությունն է դրան ծնած երկրի` ԽՍՀՄ փլուզումը: Ընդ որում, մինչեւ հիմա ԿԳԲ-ականները չեն ուզում ընդունել, որ ԽՍՀՄ-ը փլուզվել է ոչ թե արտաքին ներգործության, այլ հենց ԿԳԲ-ի գործունեության արդյունքում: Փտած այս համակարգը դարձել էր քաղաքացիների թշնամին, առաջընթացի հիմնական խոչընդոտը:

Այս իրողությունների ընկալման բացակայությունը, բնականաբար, պիտի օգներ, որ հայրենի ԱԱԾ-ն ինքն իր համար աննկատ համակվեր փտախտով եւ կրեր խայտառակ պարտություններ: Եւ այդպես էլ եղավ: ԱԱԾ վերնախավը սկսեց «իր աճող դերը» օգտագործել` անձնական բարեկեցության հասնելու համար: ԿԳԲ-ականները տենդագին կերպով ձեռք են բերում սեփականություն, քթները խոթում են բիզնեսի այս կամ այն ոլորտներ: Այս երեւույթի ամենավառ դրսեւորումը ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գրիգորի Հարությունյանն էր, որը, ինչպես պարզվեց, զբաղվում էր բանանի «կանտրաբանդայով»: Այս փաստը հանրությանը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը Հարությունյանին ազատեց ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից: Սակայն սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե Հարությունյանի պաշտոնանկության պատճառը բանանի «կանտրաբանդայով» զբաղվելն էր. Ռոբերտ Քոչարյանը միշտ էլ իմացել է այդ գործի մասին եւ պաշտոնանկության մասին որոշում կայացրել է այն բանից հետո, երբ հասկացել է, որ Հարությունյանը սկսել է հաշիվների մեջ խաբել իրենց: Այս վարկածի մասին է խոսում երկու հանգամանք. պաշտոնանկությունից հետո Հարությունյանին չդատեցին, ինչը նշանակում էր, որ ավելորդ աղմուկ բարձրացնելը ցանկալի չէ: Եւ հետո` Գրիգորի Հարությունյանը, ԱԱԾ տնօրենի տեղակալ լինելով, իր «Գրիառ» ֆիրմայով շենքեր էր կառուցում Բուզանդի փողոցում, ինչը նշանակում է, որ ԱԱԾ տնօրենի տեղակալի բիզնեսով զբաղվելը ընդունելի հանգամանք էր Ռոբերտ Քոչարյանի կողմից, քանի որ «Գրիառը» երկար տարիներ բացահայտ գործունեություն էր ծավալում, եւ ֆիրմայի անունն էլ ձեւավորվել էր հայրենի ԱԱԾ ղեկավար աշխատողի անուն ազգանվան ռուսերեն տարբերակից` Գրիգորի Առուծյունյան: ԱԱԾ տնօրենի բոլոր տեղակալները, այսպես թե այնպես, ներգրավված են բիզնեսում եւ միլիոնատերեր են: Պետք է խոստովանել, որ այս իմաստով ամենախեղճը ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանն է: Մեր մեջ ասած` համակարգի ներսում նրան «դոձիկ» են համարում, մի յուրօրինակ Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւ, որին այդ պաշտոնում նշանակել են տեղը զբաղեցնելու եւ դրա համար ներքին գզվռտոցը կանխելու համար:

Ինչեւէ, բիզնես-արատը ԱԱԾ-ում լրջորեն է տարածվել. տարածքային կառույցների ղեկավարները «կռիշ» են կանգնում տարբեր բիզնեսմենների, օբյեկտների համար: Իհարկե, այս «բարիքներից» ոչ բոլորն են կարողանում օգտվել, եւ ինչպես ողջ հանրության շրջանում, այնպես էլ ԱԱԾ ներսում մեծանում է ճեղքվածքը հարուստների եւ աղքատների միջեւ: Այս պայմաններում, բնականաբար, համակարգը պետք է լիովին բարոյալքվեր եւ խայտառակ պարտություններ կրեր: Հենց այդպիսի խայտառակ պարտություններ դարձան Մուրադ Բոջոլյանի, փաստաբան Վահե Գրիգորյանի, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործերը, որոնք ԱԱԾ-ին դարձրին համընդհանուր ծաղրի ու ծիծաղի առարկա: Բայց սրանք միայն ծաղիկներն էին, եւ մեծ պարտությունները դեռ առջեւում էին:

2007 թվականի աշնանային մի օր պարզվեց, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները ինտերնետ ցանցով մտել են Հայաստանի ԱԳ նախարարության համակարգչային ցանց եւ «քաշել» այնտեղ եղած ողջ տեղեկատվությունը. արխիվ, դիվանագիտական նամակագրություն, գաղտնի փաստաթղթեր, անգամ անձնական նամակներ: Հիմա կարող ենք արձանագրել, որ Հայաստանի դիվանագիտությունը Ադրբեջանից ոչ մի գաղտնիք չունի: Այս տեղեկատվությունը միայն պատահաբար մամուլ ընկավ, եւ չպետք է բացառել, որ նույն ճակատագրին են արժանացել այլ գերատեսչությունների համակարգչային ցանցեր եւս, որովհետեւ դրանք ԱԳՆ ցանցից ավելի պաշտպանված դժվար թե լինեին, իսկ դրանց պաշտպանությամբ զբաղվում է նույն ԱԱԾ-ն: Այս խայտառակության համար ԱԱԾ-ում, ըստ էության, ոչ ոք չպատժվեց, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանն էլ գիտեր, որ ինքը ողջ ԱԱԾ-ն նետել է ընդդիմության, ավելի ճիշտ` Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ պայքարի, եւ Ադրբեջանի դեմ պայքարի համար ռեսուրսները էականորեն նվազել են:

Ճակատագրի հեգնանքով, սակայն, ԿԳԲ-ական փտած համակարգը պարտություն էր կրելու նաեւ Տեր-Պետրոսյանի դեմ մղված պայքարում: ԱԱԾ-գործադրած տիտանական ջանքերի նպատակը այն էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերստին չստանձնի համաժողովրդական լիդերի դերը, չկարողանա համախմբել ընդդիմությանը, չկարողանա համաժողովրդական շարժում կազմակերպել. չստացվեց: Պարզվեց` տարբեր կուսակցություններում ներդրված ազդեցության գործակալները, շանտաժը, ակտիվիստների «մշակումները» ի վիճակի չեն կանխել իրադարձությունների հետագա ընթացքը: Եւ եթե այս ֆոնին դիտարկենք մարտի 1-ի իրադարձությունները եւ դրանց հաջորդած ռեպրեսիաները, դրանք իրենց բնույթով շատ են հիշեցնում 1990 թվականի ԿԳԲ-ական պուտչը ԽՍՀՄ-ում, որը դարձավ ԿԳԲ-ական համակարգի կարապի երգը: Կասկած չկա, որ Հայաստանում էլ ԿԳԲ-ական դավադրությունը կարժանանա նույն ճակատագրին, ուղղակի այս պարագայում մենք պարտադրված ենք զգույշ գործել` մեր հայրենիքին, Հայաստանի Հանրապետությանը անդառնալի ու անլուծելի խնդիրների առաջ չկանգնեցնելու համար: Եւ ամեն ինչ հենց այդպես էլ ընթանում է:

էժան սադրանքներ
Իհարկե, ԱԱԾ այս շրջանի գործունեության մասին խոսելիս հնարավոր չէ չանդրադառնալ փետրվարի 21-ից Երեւանի Ազատության հրապարակում տեղի ունեցող շուրջօրյա հանրահավաքների ընթացքում ԱԱԾ գործունեությանը: Ինչպես գիտեք, Ազատության հրապարակում բացահայտվեցին սադրիչ գործողություններ իրականացնող երկու ԱԱԾ-ականներ: Նրանց վրա տեղադրված էին լսող սարքավորումներ: Ի՞նչ էին այդ մարդիկ անում Ազատության հրապարակում. նախ ինչ-որ բաներ էին տեղադրում վրանների տակ, մոտակայքում զենք թաղում, նռնակներ, բենզինով շշեր: Եւ հետո, «գաղափարական աշխատանք» իրականացնում հանրահավաքի մասնակիցների շրջանում: Ասենք, սովորական քաղաքացու նման զրույցի են բռնվում հանրահավաքի մասնակից խմբերի հետ եւ հարմար պահի սկսում իրենց խոսակցությունը: Ասենք, ասում են. «Չէ, ախպեր, էսպես չի լինի, քանի օր Օպերայում հավայի կայնած ենք: Սրանց դեմ ուժով պիտի խոսես, ճիշտ չե՞մ ասում»: Անպայման կգտնվեն մեկը կամ մի քանիսը, որ կասեն` ճիշտ ես ասում, բա ոնց: Սա ձայնագրվեց ԱԱԾ-ում: Հետո սադրիչը, ասենք, ասում է. «Ճիշտը նախագահականը գրավելն ա, հեռուստատեսությունը նույնպես, հարկավոր է զինվել: Ճիշտ չե՞մ ասում»: Բնականաբար, սկսվում է խոսակցություն, որտեղ հնչում են կարծիքներ, այդ կարծիքները ձայնագրվում են ԱԱԾ-ում, մոնտաժվում եւ ծառայում արդեն հարուցված քրեական գործին. իբր Ազատության հրապարակում հավաքվածները պատրաստում են զինված հեղաշրջում, պատրաստվում են գրավել հեռուստատեսությունը եւ այլն, եւ այսպես շարունակ: Բայց ինչպես ասացի, ԿԳԲ-ական համակարգը այնքան է բարոյալքվել, որ իր մտահղացումները, իր «մտավորականների» կրակոտ ելույթները, իր «Հայլուրի» զազրելի ռեպորտաժները այլեւս որեւէ մեկի վրա տպավորություն չէին գործում, եւ մարտի 1-ին ավազակապետությունը ստիպված էր դեն նետել բարեպաշտի իր դիմակը եւ ներկայանալ իր հրեշավոր ու զազրելի ողջ կերպարով, բացահայտել իր հանցավոր ու անբարո էությունը:

Վերջաբան
Չեմ կարող պնդել, թե այսօրվա ԱԱԾ-ի բոլոր աշխատակիցները անձնատուր են եղած ապօրինությանը, անբարոյականությանը, ազգային անվտանգության շահերի դավաճանությանը: Բայց եթե կան բացառություններ, նրանք միայն բացառություններ են, եւ այդպիսին լինելով` հաստատում են համակարգի հանցավոր բնույթը: Մեծ հաշվով, արդի ԱԱԾ-ն մի համակարգ է, որի անբարո բնույթը ոչ մի սահման չունի, այդ համակարգը ի վիճակի է ցանկացած անբարոյականության: Սրա վկայությունն է շղթայված ազգային հերոսի` Սասուն Միքայելյանի ցուցադրումը հեռուստատեսությամբ: Չկա մի որեւէ ստորություն, որ սպասելի չլինի այդ համակարգից: Չկա այնպիսի մի ստորություն, որի հնարավորության մասին ինձ ասեն, եւ ես ասեմ` չեն անի նման բան: Այս համակարգից ամեն ինչ սպասելի է: Եւ ամենեւին չզարմացա, երբ իմացա, որ մանկահասակ երեխաներիս ականջն են գցել, թե իրենց կարող են առեւանգել, որպեսզի ես հանձնվեմ: Նման պահվածքը ամենեւին էլ զարմանալի չէ այն անձանց համար, ում գլխավերեւում փակցված է Ձերժինսկու նման պատմական ճիվաղի պատկերը: Եւ ի դեպ, ես ուզում եմ որոշ դիտարկումներ անել իմ այսօրվա կարգավիճակի կապակցությամբ: Թող փոքրոգություն չհամարվի, բայց ուզում եմ անկեղծ խոստովանել, որ ինձ դուր չի գալիս, երբ ասում են, որ ես թաքնված եմ: Համաձայնեք, թաքնված մարդը թերթում հոդվածներ չի տպագրի, այն էլ` այսպիսի ինտենսիվությամբ:

Հայաստանում բազմաթիվ մարդիկ կան, որ չնայած իրենց տանն են գիշերում, այցելում են իրենց աշխատավայրեր, անգամ հայտնվում են ուղիղ հեռուստատեսային եթերում, բայց այդ ընթացքում միշտ թաքնված են ապրում, եւ դա այդ մարդկանց ճիշտ բնորոշումն է: Իսկ ես հիմա ընդամենը գտնվում եմ ընդհատակում` երկու տրիվիալ պատճառով. նախ, իմ բազմաթիվ ընկերների նման, ես նույնպես չէի կարող հենց այնպես հանձնվել ԱԱԾ-ին, որովհետեւ դա կլիներ գերի հանձնվելու նման մի բան: Այն օրերին ինձ չկարողացան ձերբակալել ու հիմա էլ չեն կարողանում հայտնաբերել: Եւ ճիշտն ասած` ինձ հաճույք է պատճառում այն միտքը, թե դա նրանց ինչքան է ներվայնացնում: Հիմա այն մասին, թե ինչ եմ պատրաստվում անել. երբ բոլորին հասկանալի կլինի, որ ավազակապետական ԿԳԲ-ն ի վիճակի չէ լուծել ինձ հայտնաբերելու պրիմիտիվագույն խնդիրը, այս փուլի իմ անելիքն արած կլինեմ: Այս հոդվածի տպագրությունից որոշ ժամանակ անց ես կրճատելու եմ իմ ընդհատակյա ռեժիմը. արդեն բացահայտ դուրս եմ գալու փողոց, քայլելու եմ իմ սիրելի Երեւանի կենտրոնում, ժպտալու եմ իմ սիրելի քույրերին եւ եղբայրներին ու շարունակ պայքարելու եմ, պայքարելու եմ մինչեւ վերջ:

Հ.Գ. Այս տարեսկզբին Հայաստան էին բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԱԾ մոտ 200 աշխատակիցներ, որոնք ամեն օր աշխատանքի էին ներկայանում ԱԱԾ կենտրոնական եւ տարածքային գրասենյակներ: Ղարաբաղցի ԱԱԾ-ականները որեւէ կոնկրետ գործով զբաղված չէին, այլ հսկում էին Հայաստանի գործընկերների աշխատանքները:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ 28-04-2008

14 comments:

Anonymous said...

Nikol forgot to talk about the master who was guilty in preserving the Soviet KGB sistsem. LTP himself, here is his quote:

"Երբ մենք 1990 թվականին եկանք իշխանության, պետական ապարատում շատ քիչ փոփոխություն տեղի ունեցավ: Մենք դեռեւս փորձ չունեինք, կադրեր չունեինք, ուստի համարյա ամբողջությամբ պահպանեցինք կոմունիստական պետական ապարատը:"

Those who don't suffer with selective amnesia remember hot debates on openning KGB files in early 1990s and HHSH refusing to do so.

Armen Filadelfiatsi said...

Could you source that please?

And if you want your point to stick, you have to show that at no time between 1990 and 1998, the year Pashinian is talking about, LTP did not say something like, "And in 1994, after the end of hostilities, we completely restructured the interior ministry and brought in an entirely new generation of people."

It looks like your memory selected 1998 as the year that follows 1990.

Surely in the first year or two of a new government, some things need to be maintained a little while until it becomes feasible to change them.

Ankakh_Hayastan said...

The full quote is this from Levon Ter-Petrosian's press conference on January 11, 2008:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, «Ժամանակ Երեւան» օրաթերթ. – Պարոն նախագահ, կուզեի իմանալ, արդյո՞ք կա այն թիմը, որը կկազմի ապագա կառավարությունը Ձեր նախագահ դառնալու դեպքում, եւ եթե այո, Դուք հնարավո՞ր եք համարում գործող իշխանությունների ներկայացուցիչներից ոմանց այնտեղ ընդգրկվելը:

ԼԵՒՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ, Ով է լինելու իմ թիմում. այստեղ ոչ մի գաղտնիք չկա: Կարեւոր չեն կոնկրետ անձերն ու նրանց հետագայում զբաղեցնելիք պաշտոնները: Ցանկացած թեկնածուի ընտրարշավ, որը ինչ-որ ձեւով վերածվում է քաղաքական շարժման, ունենում է իր առաջնորդները: Դրանք այսօր ձեր աչքի առջեւ են: Իշխանության են գալու այն ուժերը, որոնք կանգնած են իմ կողքին: Խոսքը վերաբերում է բոլոր այն կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, որոնք սատարում են ինձ կամ պաշտպանում իմ թեկնածությունը: Իշխանության մեջ տեղ զբաղեցնելու սկզբունքը լինելու է հետեւյալը. յուրաքանչյուրը պիտի հատուցվի եւ պետական աստիճանակարգում համապատասխան պաշտոնների արժանանա մեր Շարժման եւ հաղթանակի մեջ ներդրած ջանքերի ու վաստակի չափով: Ինչ վերաբերում է այն հարցին, թե գործող իշխանություններից ինչ-որ մարդիկ կշարունակե՞ն աշխատել՝ իհարկե, կշարունակեն: Երբ մենք 1990 թվականին եկանք իշխանության, պետական ապարատում շատ քիչ փոփոխություն տեղի ունեցավ: Մենք դեռեւս փորձ չունեինք, կադրեր չունեինք, ուստի համարյա ամբողջությամբ պահպանեցինք կոմունիստական պետական ապարատը: Անկախության շրջանի առաջին կառավարության մեջ նախկին կոմունիստական կառավարության անդամները կազմում էին մոտ 80 տոկոս: Հետո կամաց-կամաց մեր կադրերը փորձ ձեռք բերեցին, հմտություն ստացան եւ փոխարինեցին նրանց: Այսօր վիճակն, իհարկե, մի փոքր այլ է. մենք ութ տարի իշխանության գլուխ ենք եղել, ունենք թե՛ փորձ, թե՛ կադրեր: Բայց չեմ կասկածում, որ ներկա իշխանությունների կազմում կան բավականին արհեստավարժ մասնագետներ, ովքեր պիտի շարունակեն իրենց գործունեությունը, մանավանդ` միջին եւ ստորին օղակների ապարատում: Նրանք անհանգստանալու խնդիր չունեն:

Armen Filadelfiatsi said...

I read that as: "Yes, you can keep your job, but if time proves that you're a persistent KGB minion, well then, someone loyal to Armenia will have learned what you do and replace you."

Sounds fair and reasonable.

Funny how anonymous took the whole point out of context, like the sentence immediately following anonymous's quote: "Then our people slowly gained experience and expertise and replaced them."

What Pashinian has to say about this in his 4/28 KGB article is relevant, too. He says about Davit Shahnazarian, the head of the Interior Ministry under Levon:

"In any case, those at the NSS with Shahnazarian (there weren't many of them, and Shahnazarian did not engage in a war of personnel at the NSS, only making politically important changes) were not professionals, but they understood that Armenia is an independent country: they had fought for that independence; in the same way, the first generation of Dzerzhinski's Cheka were not particularly adept at carrying out operations, but they had fought for the creation of that country, the country whose interests their organization was supposed to serve. And, incidentally, Davit Shahnazarian became the head of Armenia's special services only after it became clear that that organization [anonymous's 1990 line-up] intended to continue serving Moscow as before and did not want to pursue the goals of the President of independent Armenia."

Anonymous 5:27, I believe your accusation has been demolished. Good thing for you you're anonymous.

Anonymous said...

One of the myths of pro-Serzh PR company is the idea of "selective amnesia".

No, the majority of opposition supporters remember very well everything: we remember all of Levon's mistakes, from allowing VAzgen Sargsyan to rig the elections in 1995 and 1996, to promoting Robert and Serzhik.

Of course there are activists and members of Levon's inner circle who would disagree with me, but I'm sure 90 % of those who stood on the square remember all of this very well. Yet, they were ready to stand till the end, fighting for teh cause and not for the person.

With all his past mistakes, Levon is the best Armenia can get today.
Either you support Ssrzhist dictatorship or you support Levon, Yes, he's to a large extent responsible for the mess that Armenia is today.
BUT HE'S TRYING TO CLEAN UP THAT MESS! the question is do we help him to correct his own mistakes, or not?

Anonymous said...

Selective amnesia part 2

I will bring some facts. The sad part is that you are so sticky in your position that you are ready to interpret facts in a way to only prove whatever is said by tale-teller Pashinyan. Good for Pashinyan he has blind followers.



1. From 1999 spring till 2000 spring RK was not ruler of Armenia, he was "a queen of Armenia"

2. David Shahnazarian is relative with LTP but he disagreed with him in many political points and quited from the system. It was LTP who appointed SS as head of KGB.

Now what Nikol says:

///Սերժ Սարգսյանը ազգային անվտանգության նախարար դարձավ 1995 թվականին` Դավիթ Շահնազարյանից հետո:///

Ճիշտ է

///Ամրացնելով այս պաշտոնում իր ունեցած դիրքերը եւ պատրաստվելով 1998 թվականի իշխանափոխությանը` ...///

Այսինքն Նիկոլ Փաշինյանը տիրապետում է փաստերի, որ 1998 թվականի իշխանափոխությունը ծրագրավորվել է 1995 թվականի՞ց, այսինքն հստակ որոշվել է բերել ՌՔ-ին, մինչ այդ ազատվել Հրանտ Բագրատյանից, Վազգեն Սարգսյանի հետ գալ համափայնության, և այլն և այլն: Ու պարզվում է, որ ոչ թե ՌՔ-ն է արել իշխանափոխությունը, այլ ՍՍ-ը:

///Սերժ Սարգսյանը սկսեց ազատվել Դավիթ Շահնազարյանի կադրերից` նրանց փոխարինելով նախկին ԿԳԲ-ականներով,///

Այսինքն մինչ այդ ԴՇ-ը փոխել էր կադրերին և նոր ԿԳԲ-ականներ էին հայտվե՞լ:

///...այսպես կոչված` պրոֆեսիոնալ կադրերով:///

Իսկ ինչու՞ այսպես կոչված: Ինչպե՞ս է սահմանվում պրոֆեսիոնալ կադրը: Գոնե նշեր, պրոֆեսիոնալ, բայց սխալ/ապազգային մտածելակերպով: Դա ես կհասկանայի:

///Սրանք այն մարդիկ են, ում սենյակներում այսօր փակցված են Ֆելիքս Ձերժինսկու պատկերները:///

Պարզվում է, որ 1994 թվականին Նիկոլը մտել է ԿԳԲ և տեսել է, թե ինչպես են հանում Դերժինսկու նկարները, իսկ 1995-ից հետո այս նոր կադրերը նորից կախել են այդ նկարները:

///Ինչ խոսք, Շահնազարյանի հետ ԱԱ մարմիններում հայտնվածները (այդ մարդկանց թիվը մեծ չէր, եւ Շահնազարյանը ԱԱ-ում կադրային ջարդ չիրականացրեց, այլ միայն քաղաքականապես անհրաժեշտ փոփոխություններ) պրոֆեսիոնալ չէին,///

Հիմա գալիս ենք կարևոր կետի: քաղաքական/հավատարիմ թիմ յուրաքանչյուր ղեկավար ունի, եթե խոսքը դրանց փոփոխության մասին է, ապա ա. նման փոփոխությունները սովորաբար համաձայնեցվում են ղեկավարության-ԼՏՊ- հետ, բ. պետք է զգույշ լինել, երբ թիմի պատկերը վերագրում ես ամբողջ կառույցին:


///բայց նրանք հասկանում էին, որ Հայաստանը անկախ պետություն է, պայքարել էին այդ անկախության համար,///

Խնդրում եմ անուններ, և, թե ինչու է Նիկոլը վստահ, որ սրանք սա հասկանում են, իսկ նրանք` չեն հասկանում:

///այնպես, ինչպես Ձերժինսկիի ստեղծած ՎՉԿ-ի առաջին սերնդի աշխատակիցները գաղափար չունեին հատուկ ծառայությունների գործունեության մասին, բայց պայքարել էին հանուն այն երկրի ստեղծման, որին պետք է ծառայեր իրենց կառույցը:///

Պարզվում է ՆԻկոլը նաև ՎՉԿ-ի գծով գիտական թեզ ունի պատրաստած ու գիտի, թե Ձերժինսկու օրոք ով-ով էր:

///Եւ իմիջիայլոց, Դավիթ Շահնազարյանը Հայաստանի հատուկ ծառայությունների ղեկավար դարձավ միայն այն բանից հետո, երբ հասկանալի դարձավ, որ այդ ծառայությունը առաջվա նման ուզում է ծառայել Մոսկվային եւ չի նկատել Հայաստանի անկախությունը, չի ուզում ենթարկվել անկախ Հայաստանի ղեկավարին:///

Այսպես ուրեմն, մինչ Դավիթ Շահնազարյանը -ում իրոք շատ եմ հարգում և հատկապես նրա համար, որ այն ժամանակ ինքը կտրուկ ընդդիմացավ ԼՏՊ-ին, և պարզապես խնամիական հարաբերությունները թույլ չտվեցին հանրային դարձնել նրանց հակասությունները- ԿԳԲ-ի ղեկավարները` Հուսիկ Սուրենի Հարությունյանը, Վալերի Վաղարշակի Պողոսյանը, Էդուարդ Գրիգորի Սիմոնյանցը ծառայել են այլ պետության և ազգային դավաճան են: Տեսնես ինչու՞ ՀՀՇ-ն չի դատել նրանց:

ՀԳ
Ազգային անվտանգության ծառայության հիմնական թերացումը միշտ եղել է ներքին քաղաքական խնդիրներին խառնվելը, հատկապես 1995 թվականին, 1996 թվականին, 1998 թվականին, 1999 թվականին, 2001 թվականին և այսպես շարունակ մինչև մեր օրերը: Այն կարիք ունի լուրջ բարեփոխումների և դրանք այսօր ընթանում են ՆԱՏՕ-ի օժանդակությամբ: Սրա սերմը գցել է Ձերժինսկին, հնարավորություն է եղել այս մոլախոտը պոկել 1991-ին, սակայն ԼՏՊ-ն չի ցանկացել դա անել և օգտվել է այդ "բարիքներից" 1995-96 թվականներին: Հիմնական փաստարկը, որ բերվում է. ԼՏՊ-ն անփորձ էր, Վազգեն Սարգսյանն էր տիրապետում իրավիճակին, ՍՍ-ը ինքնուրույն էր մտմտում կեղտոտ քայլերը, և այլն ցույց են տալիս, որ ԼՏՊ անմեղ գառը պարզապես քաղաքականապես իմպոտե՞նտ էր և այն ժամանակվա չարիքներն միայն ուրիշներն են արել: Ի դեպ, և այս ամենում մեղավոր են միայն Ղարաբաղցիները:

Haik said...

KGB had to be totally abolished, this didnt happen because we were in a war from 89-95 and there were many other more important things to do and anyway it was an inactive organisation during the ealy independence days. LTP tried to do something knowing that if totally abolished many people would loose their jobs and if the files were opened many people whould suffer. In my calculations 30 -40% of the local population were in someway linked to KGB, as informants, blackmailers or employees. Many of them were victimes and were forced to co-operate.
It is also a fact that there were some honest KGB aparatchiks, people who helped the 88 movement.

Never the less I still think it was a mistake and the KGB had to be totally abolished because it worked not for but againts the people.
I would like to asure that right after the downfall of the current regime KGB as it is now will be abolished.

Try to find and watch a film called "The lives of others".
http://www.imdb.com/title/tt0405094

Anonymous said...

Haik

There is no more KGB, it was abolished. Moreover, the law o National security vaguely disallows internal intelligence. There is a conflict between National security doctrine and the Law on national security. The problem is practice and illegal actions of National security employees/orders

///this didnt happen because we were in a war from 89-95 and there were many other more important things to do///

We are still at war ...

Ankakh_Hayastan said...

I don't know about the KGB being abolished. If high ranking officers there have the picture of Dzerjinski on their walls, it means that it still is the good old Soviet KaGeBe.

I agree with Haik - the intelligence services should only be used for external intelligence gathering. The National Security has no business in snooping on its own people. There is the interior ministry that is supposed to uphold internal law and order. (which it doesn't currently).

KGB needs to come clean. All their archives from the Soviet times must be made public, and the archives of internal snooping should be made public as well if we want to restore confidence in it and rightfully say that it is a legitimate department serving Armenia and not against it.

Anonymous said...

Hi nazarian

this is the first time I agree with you on 100%. The root problems should be attacked. Armenia is not developing when one attacks government without saying root or causing problems.

I will also add that formally there is no KGB, informally the culture is there. Another problem re culture are courts.

Anonymous said...

To Selective Amnesia N 2

Did you read the following statement:
"we remember all of Levon's mistakes, from allowing VAzgen Sargsyan to rig the elections in 1995 and 1996, to promoting Robert and Serzhik."

Then you write
"It was LTP who appointed SS as head of KGB"

Of course we remember that it was VAzgen Sarkisian who de facto ruled the country from 1996 to 1999 and that it was Levon who promoted Serzh and Robert.

How does this affect our position on current issues?

You can make fun of selected statements from Nikol's article, but Nikol is right about two essential things:

1. There's nothing "national" about "the national security service", it's totally controlled by Russia
2. Essentially the "AATS" is a continuation of KGB - a political police, which is designed for watching over citizens, rather than protecting them.

Western countries don't have such institutions - they have intelligence agencies (e.g. CIA), who are dealing with foreign threats, and investigation agencies which deal with local crime (e.g. FBI).
(Of course Bush after 9/11 and had been trying to do the same thing, as KGB in post-Soviet countries, that's why all the normal people are terrified by the patriot act)

Anonymous said...

From unselective amnesi 2:)

And I totally agree with both points you have mentioned. The unfortunate part is use the disease of KGB and attribute it to Karabaghtsis, this is what I disagree. The antilocution used in the article is what makes me angry. Moreover, it is obviouse that disease was always there, then I don't understand dividing the history of Armenia befor and after 1998 when it comes to LTP politics? Or divide the history of Armenia before and after 1995 when it comes to history of KGB.
Or devide the presidentship of LTP with and without Vazgen Sargissyan. ALl this is so stereotypical.


http://en.wikipedia.org/wiki/Group_attribution_error

http://en.wikipedia.org/wiki/Fundamental_attribution_error

Anonymous said...

There has only been one non KGB-bred candidate who has disavowed the Soviet legacy, fought against it, and called for an opening of the KGB archives (not opened under prez LTP or prez Kocharian).

That is soviet-era dissident Hayrikyan.

Unfortunately, there has been no serious movement denouncing soviet anti-Armenian actions. The conversion of the Armenians in Armenia to homo-sovieticus over several generations has sadly been quite strong. (for contrast, see the baltic nations).

Thus it is not surprising that since independence, all administrations have been quite pro-Russian, and have perpetuated soviet historiography, soviet cult-of personality and so on.

No monument to those who suffered under soviet rule (as you will find in prague, budapest), no denunciation of soviet graft-heavy apparatchiks like Demirchian, and no opening of KGB archives...

...yet.

Anonymous said...

I agree that KGB has to be a torn down - it's a useless institution that was created for spying on our own people, and doesn't have anything to do with either internal or external security of the state.

However, I don't really think we should open the archives of KGB, at least the names of informers.
This would be too harsh, and it might happen that half of the Armenian people have been listed as informers. There should forgiveness to individual persons, even though there shouldn't be forgiveness to the institution as a whole.
I think we should simply destroy all these archives