ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
Եթե, ուրեմն, մեր ընտրությունը ստրուկ կամ հանցագործ լինելու մեջ է, մենք միանշանակ ընտրում ենք երկրորդը, որովհետեւ ավազակապետական տիրապետության տակ գտնվող Հայաստանում ստրուկ չլինելը արդեն հանցագործություն է:
Ռոբը, թերեւս, նաեւ սա նկատի ուներ, երբ ցավ էր հայտնում, թե Հայաստանի Քրեական օրենսգրքում մի շարք հանցագործություններ նախատեսված չեն: Իսկապես, նախատեսված չեն. օրինակ` ստրուկ չլինելը: Եւ դրա համար Հայաստանի գեստապոն ստիպված է անհեթեթ մեղադրանքներ առաջադրել քաղբանտարկյալներին, որովհետեւ նրանց կատարած հանցանքները բնորոշող հոդված չկա: Բայց հանցագործության փաստն առկա է, իսկ այդ մարդկանց զնդաններում պահելը` անհրաժեշտություն: Եւ հիմա, երբ յուրաքանչյուր ոք ստիպված է ընտրություն կատարել հանցագործ կամ ստրուկ լինելու միջեւ, հանրային կյանքի բեմերում մի այնպիսի ստրկական ստրիպտիզ է սկսվել, որ կշարժեր անգամ Չիչոլինիի նախանձը` փութաջանության տեսակետից: Չիչոլինին, ի դեպ, որ համաշխարհային պոռնոյի չգերազանցված աստղ էր, փորձեց մուտք գործել Իտալիայի քաղաքականություն: Բայց Իտալիան մերժեց նրա քաղաքական ամբիցիաները... Հայաստանում, սակայն, իրավիճակը մի փոքր այլ է, եւ ստրուկների տոնավաճառները լեփ-լեցուն են ապրանքով, որոնք փորձում են առավել նպաստավոր լույսի ներքո ցուցադրել սեփական կարողությունները` հանդես գալով մարտի 1-ի իրադարձությունների` երբեմն անհավանական թվացող մեկնաբանություններով: Այս գործունեության նպատակը մեկն է. ծխածածկույթ ստեղծել Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան մարդասպանների համար` փորձելով պարտակել նրանց աննախադեպ հանցագործությունները: Այս նպատակին ծառայող կարեւոր թեզերից մեկը, որ ակտիվորեն դրվում է շրջանառության մեջ, հետեւյալն է. Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժումն իրագործում է արտերկրում պատրաստված սցենար:
զապըդ նամ պամոժետ...
Դրսի սցենարի մասին խոսակցությունների անհեթեթությունն ապացուցող փաստերն ավելի քան առատ են: Սկսենք, սակայն, ամենագլխավորից` նախագահական ընտրությունների մասին ԵԱՀԿ դիտորդական առաքելության զեկույցներից: Մինչեւ մարտի 1-ը եղած բոլոր զեկույցները եղել են խիստ պրոիշխանական: Դիտորդները չեն նկատել այնպիսի փաստեր, աղաղակող այնպիսի ապօրինություններ, որոնք, թվում է, հնարավոր չէր չնկատել: Այդ ապօրինությունները թույլ էին տրվում Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի կողմից: Եւ եթե անգամ տեղական կազմակերպություններն ինչ-որ բան կոխում էին դիտորդների աչքը, դա նրանց չխանգարեց նախագահի ուզբեկական չափանիշներով անցկացված ընտրությունները որակել որպես եվրոընտրություններ: Սա այն առավելագույն ծառայությունն էր, որ Զապըդը կարող էր մատուցել Սերժ Սարգսյանին: Մարտի 1-ի իրադարձություններից հետո, երբ ԵԱՀԿ-ն հասկացավ, որ դարձել է մարդասպանության ուղղակի հովանավոր, մի փոքր, շատ փոքր զսպվեց: Բայց սա էության մեջ ոչինչ չի փոխում: ԵԱՀԿ-ն, իսկապես, հիմա էլ շարունակում է մնալ մարդասպանների հովանավոր եւ հանցագործության մասնակից: Եւ սա «գունավոր հեղափոխության» սցենարի անհերքելի հերքում է:
Այդպիսի հաջորդ անհերքելի հերքումը արեւմտյան հեռուստաընկերությունների պահվածքն է: Ետընտրական գործընթացներին նրանք անդրադարձել են միայն այն ժամանակ, երբ հնարավոր չէր չանդրադառնալ, ընդ որում` անդրադառնում էին բավականին կցկտուր, Շարժման ծավալները նվազեցնելու ակնհայտ միտումով եւ Սերժ Սարգսյանի «ընտրված» լինելու մասին պարտադիր հիշատակումով: Արտակարգ դրության եւ դրան հաջորդած շրջանի լուսաբանումն ընդհանրապես բանի նման չէր: Հիմա էլ կարող ենք համեմատել, ասենք, Տիբեթի եւ Հայաստանի` իրար չափազանց նման իրադարձությունների լուսաբանումը արեւմտյան հեռուստաալիքներով: Իհարկե, ոմանք կասեն` Հայաստանը Չինաստան չէ: Վրաստանը Չինաստա՞ն էր, Կիրգիզիան Չինաստա՞ն էր, Կասպարովի 50 հոգանոց ցույցը 120 միլիոնանոց Ռուսաստանում «Չինաստա՞ն» էր: Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ մի անգամ Արեւմտյան հեռուստատեսությունների էկրաններին կարգին չի էլ երեւացել: 2003-ին «CNN»-ն իր եթերը դասավորում էր ուղիղ եթերում Սահակաշվիլիի հետ հարցազրույցների արանքում:
«Գունավոր» սցենարի հաջորդ փաստարկ է համարվում այն, որ Բուշը Սերժ Սարգսյանին չի շնորհավորել: Իսկ ի՞նչ է, Լեւոն Տեր-Պետրոսյանին շնորհավորե՞լ է:
Կարճ ասած, գունավոր հեղափոխության վարկածն առավել քան անհեթեթ է: Հակառակ դեպքում հայաստանյան գործերով կզբաղվեր ոչ թե խեղճուկրակ Պիտեր Սեմնեբին, որին Հայաստանի իրավապահները կարող են անարգել խուզարկության ենթարկել, այլ, ասենք, ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Խավիեր Սոլանան: Կարճ ասած, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժման գործողություններում «արեւմտյան հետք» կամ ընդհանրապես` «արտաքին հետք» չի եղել: Ոչ թե այն պատճառով, որ չէր կարող լինել, այլ այն պատճառով, որ երկրի հիմնադիր նախագահն ի սկզբանե մերժել է արտաքին միջամտության սցենարը` դա Հայաստանի, հայ ժողովրդի, իր եւ իր թիմակիցների համար համարելով նվաստացուցիչ ու վտանգավոր: Ընտրությունների մեկնարկից շատ առաջ Տեր-Պետրոսյանն ասել էր, որ տղա չի բերելու եւ հույսը դնելու է միայն Հայաստանի ժողովրդի վրա: Նա այդպես էլ անում է, եւ սա անխուսափելի է դարձնում նրա հաղթանակը, որ ավելի շատ ժողովրդի հաղթանակն է:
արտաքին քաղաքական շահարկումներ
Մարտի 1-ին հաջորդած հրադադարի խախտումը հայ-ադրբեջանական շփման գծում եւ ապա ՄԱԿ-ի ԳԱ-ում ընդունված տխրահռչակ բանաձեւը իշխանական որոշ ստրուկների` ընդդիմության վրա հարձակվելու հարմար առիթ թվաց, թե` տեսեք, դուք ջուր եք լցնում թուրքերի ջրաղացին: Այս փաստարկը, իհարկե, կատարյալ ստրկամտության հետեւանք է, որովհետեւ ընդդիմությունը տասը տարի շարունակ պնդում է, որ ապօրինի, կոռումպացված, հանցագործ իշխանությունների գոյությունը Հայաստանում եւ նրա վարած հանցավոր արտաքին քաղաքականությունը հարվածի տակ է դնում Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգությունը, կասկածի տակ է դնում ԼՂ հարցի արդարացի կարգավորման հնարավորությունը: Վերջին 10 տարիների ընթացքում այս պնդումներն ապացուցող տասնյակ փաստաթղթեր են ընդունվել միջազգային ատյաններում: ԵԽ-ն արձանագրել է, թե իբր հայկական կողմը էթնիկ զտումներ է իրականացրել Ղարաբաղում, ԱՄՆ-ն արձանագրել է, որ Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը: Սա եղել է նախորդ տարիների ընթացքում, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր տանը նստած գիրք էր գրում, եւ դա անում էր հայ ժողովրդին Ղարաբաղի գլխին կախված վտանգի մասին նախազգուշացնելուց հետո: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի բանաձեւին, դեռեւս նախորդ տարի ընդդիմությունը զգուշացնում էր, որ Ադրբեջանը հարցը փորձում է տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ու Հայաստանի արտաքին քաղաքականությունն ի վիճակի չէ այդ պրոցեսը կասեցնել: Միեւնույն ժամանակ, խնդրո առարկա բանաձեւը ՄԱԿ-ի ԳԱ օրակարգում է արդեն շատ երկար ժամանակ, եւ Ադրբեջանն այն քվեարկության դնելու հարմար պահի էր սպասում: Եւ այդ հարմար պահը ոչ թե ընդդիմության ակտիվացումն էր, այլ իշխանությունների կողմից ապօրինությունների, ցինիկ հանցագործությունների սանձազերծումը:
Քոչարյանը կրակեց Հայաստանի ժողովրդի վրա, ութ հոգի սպանեց Երեւանի կենտրոնում, եւ սա Ադրբեջանին հասկացրեց, որ իր զավակները գրոհ են սկսել Հայաստանի վրա, ու նրանց պետք է օգնել: Ինչո՞ւ այդ նույն «ինծիլիգենտները» ու «պոլիտոլոգները» Քոչարյան-Սարգսյան զույգին չէին հորդորում հանուն Հայաստանի եւ Ղարաբաղի ՀՀ-ն չդարձնել Բուրկինա Ֆասո եւ ջուր չլցնել թուրքերի ջրաղացին: Պարզ է, թե ինչու. նման բան անելու համար` պետք է քաղաքացի լինել եւ ոչ թե ստրուկ:
Մյուս կողմից էլ` իշխանության քարոզչության մեջ հակասություն կա. Վարդան Օսկանյանը պնդում էր, թե ՄԱԿ-ի բանաձեւը ոչ մի նշանակություն չունի, որ դա ձեւական բան է եւ ոչ ավելի: Նման մեկնաբանություն Օսկանյանն անում է ամեն անգամ, երբ որեւէ միջազգային ատյանում Ադրբեջանը որոշում է անցկացնում: Բայց եթե Օսկանյանի մեկնաբանությունը ճիշտ է, ի՞նչն է Հայաստանին խանգարում ՄԱԿ-ում, ԵԽ-ում եւ այլ ատյաններում նմանատիպ, այսինքն` հակառակ բովանդակությամբ բանաձեւեր անցկացնել: Դե, թող Հայաստանն էլ ՄԱԿ-ում դնի ու բանաձեւ անցկացնի այն մասին, որ Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, ինչպես սիրում է փաստարկել Օսկանյանը: Կարո՞ղ է այս իշխանությունը նման «ստից» փաստաթուղթ երկնել, ինչպես տարին մի քանի հատ անում են ազերիները: Չի կարող, իհարկե: Իսկ ի՞նչ է կարող. ՀՀ քաղաքացիների սպանդ կազմակերպել: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ եթե անգամ Հայաստանի դեմ արտաքին դավադրություն կա կազմակերպված, այդ սցենարի իրագործման արգասիքը քոչարյանասերժական իշխանության գոյությունն է Հայաստանում:
ամբոխները խելագարված...
Հայաստանում դեռեւս գործում է իրեն «ինծիլիգենտ» համարող մի խավ, որի գիտակցության մեջ դեռ թարմ է ստալինյան ժամանակների հուշը եւ նույնիսկ կարոտը: Այս մարդիկ դաստիարակվել են մի շրջանում, երբ իշխանության կամքը վեր էր ամեն ինչից, երբ ընկեր Բերիան էր որոշում, թե ով պետք է ապրի, ով` մեռնի, ով` շնչի, ով` արտաշնչի: Եւ ահա, «ինծիլիգենցիան» ապրելու մի ձեւ գիտի միայն` քծնել, շողոքորթել իշխանությանը, բավարարել նրա բոլոր քմահաճույքները: Եւ եթե ոչ վաղ անցյալում այս ստորաքարշությունն արդարացվում էր համաշխարհային պրոլետարիատի, սոցիալիստական հայրենիքի շահերով, հիմա այս տերմիններին փոխարինելու են եկել նոր բառեր` այժմ «ազգային»: Սրանից, սակայն, պահվածքի էությունը չի փոխվում. դա նույն ստրկական շողոքորթությունն է: Եւ ահա, մարդկային այս տեսակի համար որեւէ իշխանության հակադրվելը, նրա հետ չհամաձայնելը խելագարության նշան է, ոստիկանական խոշտանգումներին չտրվելը` ազգային դավաճանություն: Այս է պատճառը, որ մարտի 1-ի իրադարձությունների մեջ որոշ «ինծիլիգենտներ» չեն կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է ոստիկանների առաջ ծնկաչոք չլինել եւ նրանցից ողորմություն չխնդրել, երբ նրանք որոշել են հարձակվել քեզ վրա: Բայց եթե մի պահ դուրս գանք զուտ ստրկական մտածողությունից, ոստիկանության եւ քաղաքացու հարաբերությունների հարցը լուրջ քննարկման առարկա է, եւ թեման հեշտությամբ կարելի է վերծանել մարտի 1-ի իրադարձությունների համատեքստում:
Մարտի 1-ի մասին խոսելիս շատերը տարօրինակ պահվածք են դրսեւորում` մոռանալով, որ մարտի 1-ն էլ, մնացած օրերի նման, սկսվել է ժամը ժամը 00:00-ին եւ ոչ թե 19:00-ին կամ 15:30-ին: Իսկ մարտի 1-ի առավոտյան ժամը 6.20-ի մոտակայքում ոստիկանությունը ծեծելով ցուցարարներին քշել էր Ազատության հրապարակից: Հարց. կա՞ր արդյոք Հայաստանում որեւէ օրենք, որ ոստիկաններին այդպես գործելու իրավունք էր տալիս: Իհարկե, չկար: Մարտի 1-ի առավոտյան բռնի գործողություններին նախորդել էր պակաս նկատելի ապօրինությունների շղթա. օպերներն Ազատության հրապարակի մերձակայքից մարդկանց առեւանգում էին, շատերին ծեծելով ազատ արձակում: Եթե անգամ չէին ծեծում, պարզաբանում էին, որ Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքներն ապօրինի են, եւ որ քաղաքացիները խախտում են հանրահավաքներ անցկացնելու` օրենքով սահմանված կարգը:
Իրականում, սակայն, ոչ մի կարգ էլ չէր խախտվում, հանրահավաքները լիովին օրինական էին, եւ դա ընդունեց անգամ Ռոբերտ Քոչարյանը «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքից հանելով առանց իրազեկման, ինքնաբուխ զանգվածային հրապարակային միջոցառման հնարավորություն տվող դրույթը:
Եթե Ազատության հրապարակում տեղի ունեցողը հակասում էր օրենքին, այն փոխելու անհրաժեշտություն չկար: Բայց էլի եմ ասում` Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքները լիովին օրինական էին, եւ ուրեմն` ոստիկանության գործողությունները` ապօրինի: Ապօրինի էին նաեւ ոստիկանության հարձակումները մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակի շուրջ հավաքված մարդկանց վրա, նրանց բաժիններ տանելը, մահակներով ծեծել-ցրելը: Ապօրինի էին նաեւ ոստիկանների հարձակումները ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքված մարդկանց վրա, որովհետեւ վերջիններիս գործողությունները լրիվ օրինական էին: Չնայած սրան, քանի օր շարունակ, իսկ մարտի 1-ին մի քանի անգամ քաղաքացին ենթարկվում էր բռնությունների, որոնք նախատեսված չէին որեւէ օրենքով: Ի՞նչ պետք է աներ քաղաքացին այս իրավիճակում: Տարբերակներից մեկը դատախազություն դիմելն էր` ապօրինություն թույլ տված ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Բայց 10 օր Ազատության հրապարակում մարդիկ հենց այդ էլ անում էին. նրանք պահանջում էին պատասխանատվության կանչել նախընտրական շրջանում եւ ընտրությունների օրը հանցանքներ գործած ոստիկաններին, օլիգարխներին, մկներին: Դատախազությունը ոչ մի կերպ չարձագանքեց այս պահանջներին, չնայած կատարված հանցագործությունների ապացույցների պակաս չէր զգացվում. կան տեսաերիզներ, վկայություններ, արձանագրություններ, ԶԼՄ-ների հրապարակումներ: Եզրակացությունը մեկը կարող է լինել. ոստիկանությունը, դատախազությունը, ԱԱԾ-ն, կրիմինալը միախառնվել են, դարձել մի մեծ ապօրինի խմբավորում: Այս եզրակացության գալուց հետո քաղաքացին գործելու 2 տարբերակ ուներ. կա°մ համակերպվել այդ հանցավոր խմբավորման ստրուկի կարգավիճակին, կա°մ փորձել բռնել ապօրինության ձեռքը եւ դիմել ինքնապաշտպանության: Մենք ընտրեցինք 2-րդ տարբերակը: Եւ, իհարկե, ոստիկանների, ավելի ճիշտ` ոստիկանական համազգեստով հանցագործների ձեռքից պետք է վահաններ խլվեին: Եւ եթե չլինեին ինքնապաշտպանական միջոցառումները, զոհերի թիվը անհամեմատ ավելի մեծ էր լինելու: Կոտորած էր լինելու, ժողովրդի կոտորած: Ինչ վերաբերում է անկառավարելի ամբոխի վարկածին, կարծում ենք` քաղաքացիական հագուստով «անկառավարելիները» լավ էլ կառավարելի են եղել իշխանության կողմից: Կարեւոր հարց է նաեւ այն, թե ինչպես են «հրազենային» կամ «բազմաբեկորային» վնասվածքներ ստացել ավելի քան 100 ոստիկանները, ինչպես պնդում է պաշտոնական լրատվությունը: Նախ հրազենային եւ բազմաբեկոր վնասվածքներ ստացած ոստիկանները կասկածելի արագությամբ ապաքինվեցին ու դուրս գրվեցին հիվանդանոցներից: Եւ հետո` ՀՀ-ում տարածվող DVD սկավառակներում կան հստակ կադրեր, թե ինչպես են քաղաքացիական հագուստով անձինք ավտոմատներ ստանում ոստիկաններից եւ զինվորականներից: Որտե՞ղ էին նրանք իրադարձությունների ամենաթեժ պահին: Մի բան ակնհայտ է. ցուցարարների մեջ ոչ մի զինված անձ չի եղել, եւ հանրահավաքի վայրում, այսինքն` պաշտպանական գծից ներս, ոչ ոք վնասվածք չի ստացել. ոչ մի ոստիկան չի կարողացել այդ գծից ներս մտնել: Ինչ վերաբերում է թալանին, բոլորը պետք է հարց տան իրենց. ինչո՞ւ չթալանվեցին պաշտպանական գծից ներս գտնվող օբյեկտները: Չնայած, այս հարցը կարծես թե արդեն իսկ բավարար չափով պարզաբանվել է:
«օրենքի իշխանություն»
Իսպանական դիկտատոր Ֆրանկոն հայտնի մի սկզբունք ուներ. ընկերներին կարելի էր ամեն ինչ, թշնամիներին կարելի էր այն, ինչ կարելի էր օրենքով: Իսկ օրենքով թշնամիներին, այսինքն` ընդդիմադիրներին, կարելի էր միայն հնազանդ լինել: Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում այնպիսի օրենքներ է մոգոնում, որ մեզ դնում է հստակ ընտրության առաջ` լինել ստրուկ կամ լինել հանցագործ: Մենք միանշանակ ընտրում ենք երկրորդը:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, 04-02-2008
14 comments:
tserkert talar Nikol Pashinyan, inchkan jisht yev inchkan tibug en krvadznere...haye sdrug che, yev sdrgaderere bidi che hajoghin
great article, powerful arguments...
it's a pity we don't have enough materials like this in English, for
shwoing Diaspora the reality.
If there had been some kind of web-site, some FAQ page, which explained clearly the situation in Armenia, at more people in the Diaspora would have known the truth
When we in Armenia didn't have access to media and some websites, were blocked, many of us were trying to find that blocked information in any way. Now, the question is does Diaspora want to know the truth? If yes, they always have the acces to the truth: videos, articles, blogs, etc. The thing is how Diaspora is going to start making changes or is Diaspora going to take steps and how strong should they be?
I think we should be more active
in terms of explaining the situation to the Diaspora.
A lot of people in the Diaspora simply don't know what's happenning,
they don't know the web-sites, or they think it's not that important.
On the other hand, the government is very active, it spends a lot of time and effort on the brainwashing of the diaspora, because that's where the money comes from.
I think one of the mistakes of the oppostion was that they did not pay enough attention to working with the diaspora (though may be this was simply because of lack of resources).
Anyway, what I'm saying is - you can't wait for diasporans to come to the truth themselves, you have to be assertive with them, you have to make them see the truth, even if they don't want to.
Anonymous N 2
Which diaspora Armenians are you talking about? The Hayastansis who have relatives know full well what is going on. It is those who don't have personal links to Armenia that need to have more information. But some of these Armenians prefer to toe their respective party lines (ARFD, Ramgavar) and we know what that means...Besides, are we all very surprised by this? Didn't the diaspora urge the Karabagh Committee not to act back in 1988 for fear of angering the Soviet government?
I am talking about mainly 2 groups of Diaspora Armenians:
1. Hayastancis who have left in the mid 90s, and who have little idea about what had been happening in Armenia since then and who still see Levon as teh GReat Devil
2. the more important group - the non-Hayastanci Diasporans, whether affiliated with political parties or not, who have fallen victim to RK-SS propaganda.
They are the ones who influence the ARmenian diaspora organizations like ANCA and AAA.
I'm sure that if there is proper information about realities in Armenia, even Dashnakcagan and ultra-nationalist diasporans will change their opinion and follow the example of Sefilyan.
My response to the last 2 comments is that "the Diaspora" is not one (or even two) guys we can go ask what their opinions are. There are lots and lots of flavors out there. Those who support this or that politician, those who support this or that principle, etc.
Generalizing like this makes our points seem more convincing but we are in fact missing a whole lot which results in bad analysis.
I have no doubt that 2 of the dozens of groups in the Diaspora are identified above, but this is only 2. And I do not consider them the main 2, for what it is worth.
Reflective, for once I agree with you. There are many kinds of diasporan Armehe ones calling for a haylur boycottnians. We've so far only identified two or three. There is a huge chunk that could care less about Armenia and Armenian politics. But then there are the activists from LA who have been very inolved in organizing demonstrations. so who to inform??
Actually, I would say that the "huge chunk" of Diasporans are not interested in boycotts, but rather, interested in issues. That they may not agree on issues is natural (probably healthy), and no different from the majority of local Armenians in their diversity.
What do you mean by boycott anyway? I understand that you don't agree with Haylur's depiction of the news. OK. But while I may not agree with CNN's coverage, I think it is important to read/watch it to see the "party line."
I doubt that your "boycott" will change much other than keep you that much more ignorant.
Like everywhere else, you the large majority of Diasporans are bystanders. Then you have two other distinct groups - the cynics and critics who will toe the official line, and another group roughly the same size who will go against the official directive.
The problem is that the detractors and critics are the well funded parties and organizations. The proponents of change are volunteers like me who spend their own time and resources to bring about democracy and freedom to Armenia.
Beyond the scarcity of resources, the advantage that we, the volunteers, have is that by definition we are more committed to what we do than say an ARFD apparatchik.
Who will win in the end - money or enthusiasm? That's a strategic issue that I have been pondering lately...
Sounds very noble, Nazarian, but I think the ranks of the noble exist outside your ivory tower, and the ranks of the well-funded (whether from the Grzos' mere hundreds of millions or the Berezovsky's billions) also exist among the revolutionaries.
I am not an ARFer, but I doubt highly that most of their ranks are funded any better than the radicals today.
For that matter there are many state-ists in government today (and have always been, and will always be) who are not part of any mafia or grey-money who simply work to change for the better from within.
Reflective, the category of people 'who simply work to change for the better from within' may be doing more damage than good. By propping up an illegal dictatorship that has no shred of respect for the average citizen is slowly bleeding the country to death.
If the decent people did not support the regime, their demise might come much more quickly and with less of a negative impact to the nation.
Just yesterday the Russians announced that they want a union between Russia and Armenia. This still sounds like a joke today but wait for a couple of years (if serjik is not kicked out) and Armenia will be a de-facto Russian province. Kocharian/Sargsian criminal duo has sold most of the Armenian assets to them already so it's not far fetched to predict this.
That is one theory, Nazarian. Let's take it further: the same argument can be used for preventing investment (why invest in a criminal state), upholding the law (why pay taxes to a criminal regime), or best still, emptying Armenia of Armenians (why be a slave in a criminal system).
I think, however, that the above theory doesn't take our nation too far, and is one of the consequences of having lived under foreign domination for a millennium.
Thankfully, and nevertheless, many people have tried to improve the situation from within, both during the last 10 years under Kocharyan, the previous 7 under an even more autocratic LTP regime, and even the completely totalitarian USSR.
Interestingly, your same theory was used by some Dashnaks who were virulently opposed to Soviet domination of Armenia during the cold war. Strange how the same sentiments (wearing different war paint now) come around.
Reflective, at this point I think our ideas about change are at the opposite ends. I still believe that when decent people to improve the system from within in a regime, it prolongs the time the regime exists. Without these Good Samaritan wannabes, the demise of the regime would come much sooner and less painfully.
Post a Comment