The hunger strikes in Vanatur continue.
Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվող Այլընտրանք շարժման ներկայացուցիչ Վարդգես Գասպարյանը հինգշաբթի օրվանից հացադուլ է հայտարարել: Այդ մասին Ազատություն ռադիոկայանին հայտնել է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը:
Գասպարյանը հայտարարել է, որ միանում է Հրազդանի Վանատուր թաղամասում այս շաբաթ ավելի վաղ հացադուլ սկսած հաշմանդամ Արշավիր Բոզինյանին եւ զոհված ազատամարտիկի այրի Ժաննա Ներսիսյանին:
Գասպարյանը նաեւ ասել է, որ հացադուլը կշարունակի այնքան ժամանակ, որքան այն կշարունակեն Բոզինյանը եւ Ներսիսյանը, որոնք պահանջում են ազատ արձակել կալանավորված պատգամավոր Սասուն Միքայելյանին:

No comments:
Post a Comment