ՀՀ ՀԻՄՆԱԴԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՍԴ 05.03.08 ՆԻՍՏԻ ԺԱՄԱՆԱԿ
Please see my earlier post explaining the legal aspect of his argument number 1.
ՀՀ ՀԻՄՆԱԴԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՍԴ 05.03.08 ՆԻՍՏԻ ԺԱՄԱՆԱԿ
Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ, Սահմանադրական դատարանի մեծարգո անդամներ,
Ես միանգամից պետք է ասեմ, որ ես զերծ կմնամ իրադրության քաղաքական գնահատականից եւ կանգ կառնեմ մի քանի զուտ իրավական շեշտադրումների վրա: Թեեւ իմ իրավաբանական թիմը դրանց անդրադարձել է, սակայն ես անհրաժեշտ եմ համարում անել դա: Այնուամենայնիվ, քանի որ սա իմ առաջին հրապարակային ելույթն է մարտի 1-ի առավոտյան ժամը 6,30-ից հետո, ես ուզում եմ առիթից օգտվելով խորին ափսոսանք արտահայտել մարտի 1-ի ողբերգության առթիվ եւ խորապես ցավակցել բոլոր զոհվածների ընտանիքներին:
Իսկ այժմ իմ բուն ելույթը.
Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել Ընտրական օրենսգրքի 78 հոդվածի վրա: Գրանցման պահից ՀՀ նախագահի այն թեկնածուները, ովքեր գտնվում են պետական ծառայության մեջ կամ աշխատում են տեղական ինքնակառավարման մարմիններում, ընտրությունների ընթացքում ազատվում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց եւ իրավունք չունեն օգտագործելու իրենց պաշտոնեական դիրքի առավելությունները: Հանրապետության նախագահը կամ Սահմանադրության համաձայնª հանրապետության նախագահի պաշտոնակատարըª ԱԺ նախագահը կամ վարչապետը հանրապետության նախագահի թեկնածու առաջադրվելու դեպքում շարունակում է իրենց լիազորությունների կատարումը, սակայն չպետք է օգտագործեն իրենց պաշտոնեական դիրքի առավելությունները: Այս հոդվածը չափազանց հստակ է եւ իմպերատիվ: Իմպերատիվ հոդվածները մեկնաբանության ենթակա չեն: Գործող վարչապետը միայն մեկ հանգամանքում կարող էր առաջադրվել ու գրանցվել, եթե նա զբաղեցներ ՀՀ գործող նախագահի պաշտոնակատարի կարգավիճակը: Այդպիսի կարգավիճակ գործող վարչապետը չունի: Ես համարում եմ, որ նրա գրանցումն ի բնե եղել է անօրինական, հետեւաբար ոչ լեգիտիմ:
Երկրորդ Սահմանադրության 53.1 հոդվածը ռազմական եւ արտակարգ դրության ժամանակ հանրապետության նախագահի ընտրություն չի անցկացվում եւ հանրապետության նախագահը շարունակում է իր լիազորությունների իրականացումը: Նախագահի ընտրություն նշանակում է ընտրական ողջ գործընթացը սկսած առաջադրումից, մինչեւ բողոքարկման համար սահմանված ժամկետի ավարտը, այն է ՍԴ վճիռը: Այս պահին մենք գտնվում ենք ընտրությունների պրոցեսի մեջ: Հետեւաբար, քանի որ հիմա արտակարգ դրություն է, այս ընտրությունները վավերական կամ օրինական չեն կարող համարվել:
Երրորդ անհասկանալի է ՍԴ-ի գործընթացի միակողմանի լուսաբանման փաստը: Դիմող կողմը հնարավորություն չունի լուսաբանելու ՍԴ ընթացքը: Խախտված է հավասարության սկզբունքը: Բացի այդ, դատավարության ընթացքում պահանջվող վկաներից շատերը, որոնք մեր շարժման համակիրներն են, կողմնակիցները եւ իմ նախընտրական շտաբների ակտիվիստները, ձերբակալված են: Դրանք մեր ամենակարեւոր վկաներն են: Հետեւաբար այս իրադրության մեջ ՍԴ-ի ցանկացած որոշում, բացի ընտրություններն անվավեր ճանաչելուց, կառաջացնի լեգիտիմության դեֆիցիտ, ինչը վտանգավոր է եւ երկրի ապագայի համար, եւ ՍԴ հեղինակության համար: Ես չեմ պատկերացնում այս պայմաններում կայացած ՍԴ որեւէ վճիռ ինչպես կընդունվի իմª դիմողիս կողմից, ժողովրդի կողմից եւ միջազգային հանրության կողմից: Այսինքն ՀՀ-ի գլխին մշտապես կախված է լինելու ոչ լեգիտիմ իշխանություն ունենալու վիճակը: Ելքը ես համարում եմ ԵՄ նախագահության երեկվա հայտարարության առաջարկները, որը ես ձեզ կներկայացնեմ եւ կխնդրեմ կցել գործին: Ես ամբողջությամբ ընդունում եմ այդ առաջարկներըª դրանք համարելով ՍԴ-ի այս նիստի ընթացքում մեր գործելակերպի ծրագիրը, պլատֆորմը:
Դրանք են հետեւյալ կետերը
-դադարեցնել արտակարգ դրության վիճակը,
-ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին,
-ապահովել ինֆորմացիոն հավասար հնարավորություններ,
-իրականացնել մարտի 1-ի իրադարձությունների միջազգային անկախ հետաքննություն եւ
-սկսել երկխոսություն իշխանությունների հետ:
Այդ բոլոր կետերը ես ընդունում եմ եւ, ինչպես ասացի, համարում եմ մեր գործունեության հիմքը ինչպես ՍԴ-ում, այնպես էլ հրապարակայնորեն:
Շնորհակալություն ուշադրության համար:

Here is the reported news in English and Russian.
Armenia’s first president and presidential candidate Ter-Petrosyan is in Constitutional Court now where hearings are under way over legitimacy of final results of presidential elections.
He says that any decision by Constitutional Court but annulment of election results will result in lack of legitimacy in Armenia which will be dangerous for our country and will question the reputation of Constitutional Court.
Our legislation prohibits the use of administrative resources [Unzipped - which we saw in abundance during election campaign]. He also questions legitimacy of registering Serj Sargsyan candidacy without him stepping down from prime minister post.
He says he accepts EU proposal [as a way out of this crisis] and consider it a basis which can be worked on:
1st lift a state of emergency
2nd release all detained/arrested
3rd balanced media coverage / equal access
4th international investigation of 1st March events
5th start a dialogue with the authorities
Russian version (via IA Regnum)
"Я не буду давать политических оценок происходящим событиям и остановлюсь только на правовых оценках", - заявил первый президент Армении Левон Тер-Петросян, выступая в Конституционном суде, где рассматривается его иск о признании недействительными итогов президентских выборов, состоявшихся 19 февраля.
Тер-Петросян заявил, что согласно статье 78 Избирательного кодекса Армении, являясь кандидатом в президенты, лица, занимающие государственные должности, должны временно быть освобождены от работы, если, конечно, они не занимают пост исполняющего обязанности президента. В данном случае, по словам Тер-Петросяна, Серж Саркисян, будучи премьером, не исполнял обязанности президента, но, тем не менее, не был освобожден от занимаемой должности. Тер-Петросян также напомнил, что согласно статьи 50 Конституции Армении, не могут быть проведены выборы, а избирательный процесс подразумевает завершение всех процессов, вплоть до решения КС. Следовательно, если сейчас введено ЧП, а избирательный процесс не завершен, эти выборы не могут считаться легитимными. Тер-Петросян также указал на тот факт, что нарушено равностороннее освещение разбирательства Конституционного суда, не обеспечено присутствие главных свидетелей, которые ныне находятся в заключении. Он напомнил, что многие из заключенных являются его сторонниками и активистами предвыборного штаба. "Если КС примет иное решение, кроме как признать выборы недействительными, это приведет к дефициту легитимности в стране, что опасно как для самой страны, так и поставит под сомнение авторитет КС", - отметил Тер-Петросян. "Я принимаю все предложения, данные руководством ЕС, и считаю, что это та платформа, на которой можно работать. Первое - отмена ЧП, второе - освобождение всех задержанных, третье - обеспечение освещения процесса КС в равной степени, четвертое - международное расследование событий первого марта и пятое - начало диалога с властями. Все это может стать основой для дальнейшей работы", - отметил он.
Тер-Петросян не стал отвечать на вопросы журналистов, заметив, что в случае необходимости и по мере развития событий он созовет пресс-конференцию.
No comments:
Post a Comment