Monday, March 31, 2008

Սարսափում են համաժողովրդական շարժումից

This was in the comments here. I thought it's a powerful piece and deserves to be placed as a separate blog entry. Thank you, Swor.

Սարսափում են համաժողովրդական շարժումից

Քիչ է մնում Լևոնի ատելությունից պայթեն...

Մարդասպան թալանչիների ավազակախումբը հսկայական նյութական միջոցներ է հատկացրել գիտնական , քաղաքական մեծ գործիչ ու հայրենասեր Լևոն Տեր-Պետրոսյանին վարկաբեկելու գործին: Կլանների, օլիգարխիների թաթար մոնղոլական պետությունը պարզապես սարսափում է Տեր-Պետրոսյանի մտքի ու գործի կարողությունից: Ռեժիմը նրան մոգական կարողություններ է վերագրում, չուզելով ասել, որ նա հզոր կազմակերպիչ ու գործիչ է: Տեր-Պետրոսյանը ամենակարճ ժամանակամիջոցում , մաֆիայի, պետական բարձրաստիճան կաշառակերների հաշիվները խառնեց : Տեր-Պետրոսյանին մի հզոր համաժողովրդական շարժում ու կազմակերպություն ոտքի հանեց, որից ղարաբաղյան կլանը և հակաժողովրդական էլեմենտները ահ ու սարսափի մեջ են ընկել:

Մարտի 1-ի եղեռնագործությունը, սարսափի կուլմինացիոն կետն էր: Ֆաշիստական ռեժիմի համակարգը լավ է հասկանում, որ ժողովրդի հաղթանակը իր մահն է նշանակում: Ահա թե որտեղ է թաքնված Տեր-Պետրոսյանի դեմ բուռն ատելության գաղտնիքը: Ռեժիմի թշվառությունը այնտեղ է հասել, որ հույսը դրել է ասոցիալ Խաչիկ Ստամբոլցիանի վրա: Ստամբոլցիանին ամեն օր կարելի է հանդիպել Երևանի փողոցներում ավետարանը գրպանում, խաչը կրծքին մի քանի տղաների ու աղջիկների հետ ֆռֆռալով և Էջիածնի դեմ հակաքարոզչություն անելով, հիմա ռեժիմի պատվերով կաթողիկոս է պաշտպանում:

Տեր-Պետրոսյանի արարքը կաթողիկոսին չընդունելու գործում մի պատմական ժեստ էր ու շառաչյուն ապտակ այն մարդուն, որ զբաղվում է իր պաշտոնին անհարիր գործերով: Գարեգին Բ-ն ինչո՞ւ մարտի մեկին չեկավ ու չկանգնեց ցուցարների ու զինվորների միջև, հավանական բախումները կանխելու համար...(Անկախ այն բանից, որ ռեժիմը իրեն փրկելու համար բախումները նախապես ծրագրել էր):

Ինչքան ուզում եք վայրահաչեք,Լևոն Տեր-Պետրոսյանը պատմական անձնավորություն է, որին արժեքազրկել ոչ մեկին չի հաջողվի: Տեռորի ռեժիմը Տեր-Պետրոսյանին վարկաբեկելով նպատակ ունի նսեմացնելու տասնյակ քաղաքական, հասարակական կուսակցությունների, կազմակերպությունների ու հարյուր հազարավոր քաջ, ազնիվ ու իրենց իրավունքնրին գիտակից մարդկանց իրավացի պահանջները տարերային որակել...Այստեղ ոչ մեկ տարօրինակ բան չկա, այս բոլորը բռնակալ ռեժիմների վարվելակերպն է և Երևանի բռնապետությունը բացառություն չի կազմում:

Քաջ իմացեք, Հայաստանը մերն էր առաջ և մերն է հիմա:

2 comments:

Anonymous said...

1971 թվականին ավարտել եմ Երեվանի թիվ 128 ռուսական միջնակարգ դպրոցը (այժմ Լ. Տոլստոյի անվան):Մեր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին՝ Ռոզա Մովսեսովնան իր աշակերտներին հայրենասիրության այբուբենը շնորհեց: Շնորհակալությամբ եմ հիշում հայ գրականության դասերը: Պ.Սևակին նվիրված երեկոյին ես պիտի արտասանեի «Անլռելի զանգակատան» հատվածներից: Հայ ժողովրդի մեծագույն զավակ Պ. Սևակը և մեր հայոց լեզվի ուսուցչուհին ուզում էին մեր՝ 16-17 տարեկաններիս հուգու խորքում զգացնել տալ, թե ինչ դաժան գարուն էր բացվել հայ ժողովրդի համար 1915 թ-ին: Լավ եմ հիշում, թե իմ ուսուցչուհին ինչպես էր բացատրում «Գարունա, չեկած ամառ, փուլ եկավ երկնակամար» տողի իմաստը: Այն ժամանակ ինձ թվում էր, թե ես ամբողջությամբ հասկանում եմ ինչի մասին և ինչպես պետք է արտասանեմ այդ տողը:
Դպրոցն ավարտելուց հետո մի քանի անգամ տարբեր առիթներով հանդիպել եմ ուսուցչուհուս: Վերջին անգամ էլ հանդիպեցի ապրիլի 24-ին 1915 թ-ի եղեռնի զոհերի հիշատակի հուշարձան տանող ճանապարհին: Եկել էր իր թոռնիկի հետ: Նայելով ձեռքիս ծաղիկներին, աչքերում շնորհակալ հայացքով ասաց. «Ապրես, աղջիկս»:
Շատ տարիներ են անցել այն օրերից:
Ես տարվա բոլոր եղանակաները շատ եմ սիրում, սակայն գարունը, լինելով հույսերի և զարթոնքի խորհրդանիշ, առանձնահատուկ անհամբերությամբ է սպասվում: Այս տարվա գարունը առաջին իսկ օրվանից ցնցեց բոլորիս: Նույնը արեց և երկրորդը օրը ... Ամեն օր:
Եվ ես հիմա նոր հասկացա, թե ինչպես է լինում, որ գարնանը երկնակամարը փուլ է գալիս: Եվ արի ու տես, թե ում շնորհիվ ես վերջապես դա հասկացա՝ մի խումբ մարդկանց (իրական թվաքանակը բաձարցակ կապ չունի, քանի որ նրանք իրոք մի խումբ են), որոնք փորձում են գարուն սպանել, մուգ ու դաժան գույներով ներկել գարնանային գեղեցիկ առավոտները:
Երբեք չեմ մոռանա, թէ ինչ դեմքի արտահայտությամբ և ձեռքի շարժումով էր Ռոզա Մովսեսովնան ամենախիստ դիտողությունը աշակերտին անելիս ասում. «Տերդ խնդա»: Եթե իմ սիրելի Ռոզա Մովսեսովնան հիմա ողջ լիներ, ես համոզված եմ, թե որտեղ կհանդիպեի իրեն և ինչ կասեր գարունը սպանելու փորձեր անող այդ մի խումբ մարդկանց:

Mediapitek said...

This is interesting indeed!