Thursday, July 24, 2008

ՈՒՍՏԱ ՀՐԱՆՏ

пионеры герои

Ты уже не мальчик, храбрый барабанщик…
Били тебя, не добили, жгли, да не спалили.
Отчего так рано стал ты сед?

Ոմն «երիտասարդ» Սերգեյ Զամանյան մտնում է Սերժ Սարգսյանի ասուլիսին եւ հարց է տալիս իր բլոգի մասնակիցների անունից` յանի ինչքա՞ն է պետությունը հանդուրժելու Հյուսիսային պողոտայի ակցիան, որը, ըստ նրա, բերում է հակասանիտարական վիճակի եւ խանգարում է առեւտրական կազմակերպությունների գործունեությունը:

Դե, երիտասարդ ասելով, որքան հասկացա, իմ տարիքի տղա է, այսինքն` 30-ը լրացած է, այսինքն` Սովետից մի կաթիլ բան է տեսել, ասենք` դպրոց է գնացել սովետի ժամանակ ու պիոներական կազմակերպության անդամ է եղել: Բայց, Աստվա՜ծ ջան, որքա՛ն են այդ կարճ տարիները ազդել «երիտասարդի» վրա: Անծայրածիր այս աշխարհում միայն սովետական պիոների գլխուղեղում կարող էր ձեւակերպվել նման «հարց» կամ նման «կարծիք»: Միայն սրանց համար մի սովորական նստացույց կարող է պահանջել պետության միջամտություն: Միայն սրանց պատկերացրած կարգ ու կանոնն է այնպիսին, որ պետությունը պետք է միջամտի առեւտրական կազմակերպությունների եւ նստացուցավորների հարաբերություններին: Կարճ ասած, մեր «երիտասարդը» Բրեժնեւից մի քիչ է ավելի երիտասարդ` դատելով իր մտածելակերպից: Տխուրն այն է, որ այս հակահայ ապազգային ճիվաղները այլեւս երբեք կապիկից մարդ չեն դառնա, նրանց հաշմված մտածողությունը այլեւս երբեք չի վերադառնա համամարդկային գոնե միջին ստանդարտին: Իրոք որ, բիլի, նե դոբիլի:

Ծանոթս, որը նույնպես ներկա էր այդ ասուլիսին, ասում է` դա այդ մարդու կարծիքն է: Ես արդեն հոգնում եմ հաշվի առնել ակնհայտ օլիգոֆրենների «կարծիքները»: Հասկանո՞ւմ եք, երբ ասում են` մարդու կարծիքը պետք է հարգեք, խոմ խոսքը նրա մասին չէ՞, որ ամեն մի նեդոբիտիյ Պավլիկ Մորոզովի բլթցրածը պետք է կարծիքի տեղ անցնի: Խնդիրն այն է, որ մարդը նախ ինքն իրեն պետք է հարգի եւ իր կարծիքի իրավունքը թանկ գնահատի, այլ խոսքերով` ունենա մտքի կարգապահություն: Կարծիքը, ի վերջո, պետք է հիմնավորման գոնե փորձ ունենա: Եթե ես դուրս գամ եւ ասեմ, որ, ասենք, Սերժ Սարգսյանին բոլոր ձայն տվածները բոմժ են, դա չի լինի կարծիքի արտահայտում, որ պետք է հարգել: Խնդիրն այն է, որ ես ինձ ու իմ միտքս այնքան եմ հարգում, որ նման բաներ որպես կարծիք չհրամցնեմ հասարակությանը: Բայց եթե ես այդպիսի բան անեմ, իմ կարծիքը հաշվի չառնողը միանգամայն իրավացի կլինի: Հիմա դուք ինձ ասեք, եթե մարդը հարցնում է Սերժ Սարգսյանին, թե` ձաձա՛, բա գիտե՜ս, նստացույցը խանգարում է առեւտրական կազմակերպությունների գործունեությանը եւ ի զորու չէ ինքնուրույն հասկանալ, որ եթե մի բան Հայաստանում իրոք խանգարում է առեւտրական կազմակերպությունների գործունեությանը, հատկապես` մանր եւ միջին բիզնեսին, դա կլանային տնտեսությունն է, դա օլիգարխիկ մենաշնորհներն են, դա ստվերային բիզնեսն է, եթե մարդը, ապրելով Հայաստանում, այնքան կույր է, որ չի հասկանում, որ այդ ամենի «պապան» եղել են եւ մնում են Հայաստանի, այսպես կոչված, «իշխանությունները», եթե նա չի հասկանում, որ Հայաստանը նաեւ այդպիսի տնտեսական համակարգի արդյունքում կործանվելու է համաշխարհային եւ տարածաշրջանային մրցակցությունում, հետեւաբար` եթե մարդն այդքան հարգանք չունի ինքն իր մտագործունեության նկատմամբ, ես արդյո՞ք պետք է հարգեմ տրամաբանության նման բռնաբարությունը որպես «կարծիք»: Արդյո՞ք այդ դեպքում Սեւանի գժանոցի կլիենտների մտքերն էլ են կարծիք: Կամ ինչո՞ւ ես չպետք է ամեն բան չանեմ, որպեսզի նման մտածողության կրողների կարծիքը ի սպառ վերանա, եթե խոսքը իմ սիրելի երկրի ու իմ սիրելի ժողովրդի լինել-չլինելու մասին է: Այո՛, ես համաձայն եմ ֆաշիստ լինել, քան պիոներներին հանդուրժեմ:

Հ.Գ. Իմ դպրոցական տարիներն անցել են շատ ուրախ: Ես կերել եմ բազմաթիվ պիոներների ու պիոներվոժատիների կյանքները ամենաանհարմար հարցերով, տապալել եմ Լենին պապիկին նվիրված բազմաթիվ դասեր: Հետագայում, երբ նրանց պաշտպանած սովետական երկիրը փլուզվեց, ես աշխատում էի շատ մեծահոգի լինել նրանց նկատմամբ եւ նույնիսկ շատ անգամ պաշտպանել եմ սովետական կարգերը ծայրահեղ քննադատությունից: Բայց հիմա ես տեսնում եմ, որ սրանք նորից այնքան են հաբրգել, որ ուզում են իմ երկիրն էլ կործանել իրենցի նման: Դրա համար ես այս տողերը գրելուց հետո եռապատիկ ուժերով գնում եմ Հյուսիսային պողոտա գիշերելու, եւ ինչպես իրենք են ասում` «հակասանիտարական վիճակ» ստեղծելու:

ՈՒՍՏԱ ՀՐԱՆՏ, http://www.hzh.am/24-07.html

4 comments:

Anonymous said...

nazarian jan
Uzum em im u Sergeji koxmic bolor levonakan lratvamijocnrin xorin shnorhakalutyunners hajtnenk ajspisi sqancheli PR hamar:)
Ete nujnisk Aram Abrahamyane ev Hrant Ter-Abrahamyani nman karakarun demqer ushadurtyun en dardzrel mez ,nzovyalneris,apa iroq menq meznov hpartanalu kariq enq zgum:)
Es naev ushadir misht kardum em qo bloge,qani vor erkar zhamank havaqum qo koxmic im u im ynkerneri vra kpcvox pitaknere.
Verjine palatakan blogeri kochumn e,inch pargevec indz mi amboxj urax tramadrutyun.
Sharunakir exbajr,es havatum em qez ev ko ynkernerin.

Harganqnerov
palatakan Pigh,antisemit,nazist,
Tigran Kocharyan
I love this game!
By the way,why you are not posting Raffi's refusal to join Levon's congress?:)

Ankakh_Hayastan said...

Tigran, you are welcome.

Ankakh_Hayastan said...

BTW, why are you collecting these labels? I doubt that this blog is the only one out there worthy of such interest.

Anonymous said...

Tigran-ին

Ինչ՞ կարելի է հասկանալ ձեր գրածից
1. Դուք իսկապես շատ եք ուրախացել, որ ձեր անունը հիշատակվում է այս բլոգում, որից ես եզրակացնում եմ, որ ունեք չբավարարված փառասիրություն: Բայց դուք հայտնի դեմք չեք դառնա, որովհետեւ ընդամենը կամակատար եք: Էդ PR-ը պետք է ձեզ վիրավորել, բայց դուք լավ էլ ուրախացել եք, տխմարիկ...
2. Անգրագետ եք, հայերեն չգիտեք /hpartanalu kariq enq zgum...mi amboxj urax tramadrutyun../: Հայերեն չգիտեք, անազգ մարդ եք, դրա համար էլ հեշտությամբ համաձայնվել եք պայքարող մարդկանց սանիտարական տեսակետից նայելու հարցը տալուն, չնայած երեւի բաժանելիս ուղղակի ձեզ էդ հարցը ընկավ...
3. Հրանտ Տեր Աբրահամյանը իսկապես կարկառուն դեմք է, եւ կմնա այդպիսին: Իսկ դուք էլ «փայլելու» հնարավորություն հազիվ թե ունենաք,հոգնած մարդու ասուլիս էլ չի լինի...