Tuesday, July 08, 2008

Madness - gearing up for war.

A few days ago I was watching the videos of the Azeri military parade on June 26, 2008. The military hardware on display was worrying. The kind of weaponry showcased included the usual stuff like tanks, infantry, aircraft, etc. The most worrisome to me was the presence of surface to surface missiles. The live coverage of the parade on Azeri TV is available on Youtube in multiple parts (here is a link for part 4 and part 5 that are more relevant here. They have an MC and if you know Turkish you can understand that this is a clear message to us - they don't mention us by name but every 4-5 sentences they use the word "enemy").

And even though this did not receive any coverage in Armenia, apparently I was not the only one worried about this. Radio Liberty has an article about it today.
Ադրբեջանը ժամանակակից տեխնիկա է ցուցադրել

"Անցած շաբաթ Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ Ադրբեջանը անսովոր անկեղծությամբ նոր ռազմական տեխնիկա է ցուցադրել, ինչը պետք է մտածելու առիթ տա հայկական կողմին", - գրում է Վաշինգտոնում լույս տեսնող Armenian Reporter թերթը:

"Նոր համակարգերի տվյալներն այնպիսին են, որ հայկական կողմի համար ավելի դժվար են դարձնում հաջողությամբ դրանց դիմակայելը", - կարծիք է հայտնում թերթի մեկնաբանը:

Նրա վկայությամբª հունիսի 26-ին տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ ցուցադրվել է SS-21 մակնիշի §երկիր - երկիր¦ բալիստիկ հրթիռների առնվազն երեք տարատեսակ: Կախված արդիականացման աստիճանիցª այս հրթիռները ունակ են կրելու մոտ 500-կիլոգրամանոց մարտագլխիկներ, որոնք կարող են հասցվել 15-ից 120 կիլոմետր հեռավորության վրա, ընդ որում նշանակետից շեղումը կազմում է ընդամենը մի քանի մետրից մինչեւ 50 մետր:

Երեւանը գտնվում է Նախիջեւանի սահմանից 70 կիլոմետր, իսկ Ադրբեջանի Գեդաբեկի սահմանամերձ շրջանիցª 100 կիլոմետր հեռավորության վրա, ինչը Հայաստանի մայրաքաղաքը խոցելի է դարձնում երկու ուղղություններից էլ:

§Միջազգային համաձայնագրերը պահանջում են, որ ցանկացած պետություն նման սպառազինության մասին պարտադիր տեղեկացնի համապատասխան միզազգային մարմիններին: ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրը մինչեւ 2007 թվականի օգոստոսը նման զեկույց Ադրբեջանից չէր ստացել, ինչը նշանակում է, որ կամ Ադրբեջանը այդ արդիական զենքը բոլորովին վերջերս է ձեռք բերել, կամ պարզապես հարկ չի համարել տեղեկացնել դրա մասին¦, - գրում է թերթը:

Բաքվում Ուկրաինայի դեսպան Բորիս Կլիմչուկը հաստատել է, որ զորահանդեսի ժամանակ ցուցադրված զինատեսակների մեծ մասը ձեռք է բերվել Ուկրաինայից:

Armenian Reporter-ի վկայությամբª զորահանդեսի ընթացքում ցուցադրվել են նաեւ ռուսաստանյան արտադրության §Սմերչ¦ տիպի բազմագլխիկ հրթիռներ, ինչպես նաեւ թուրքական եւ իսրայելյան արդադրության զինատեսակներ, մասնավորապես, լրտեսական ինքնաթիռներ:

§Անցած շաբաթվա զորահանդեսը հստակ ուղերձ էր Հայաստանին եւ չի կարող ընկալվել զուտ որպես տոնակատարություն: Ցուցադրված սպառազինությունը եւ դրա ձեռքբերման եղանակը իրական արձագանք են ակնկալում թե' Հայաստանի զինված ուժերի կողմից, թե' արտաքին քաղաքականության բնագավառում¦, - եզրակացնում է թերթը:

2 comments:

Anonymous said...

Մենք էլ գլուխ գովալու բան ունենք: Օրինակ
Սերժիկն էլ իրա սպառազինությունն է ցուցադրում Մոնտե-Կառլոի կազինոյում:

Anonymous said...

Maybe it is time for the authorities and radical opposition to stop squabbling and get back to work.

Seems like bad time for an internal power struggle.