Saturday, May 03, 2008

The birth of the Armenian National Congress

In the speech below, Levon Ter-Petrosian is against some of the things I have been advocating such as the stopping of the US economic aid to Armenia. I disagree with him and will continue to push for the (hopefully short term) halt of American taxpayer money propping up the banditocracy in Armenia. One of the best ways to modify someone's behavior is through financial (dis)incentives.
UPDATE EN: For the English translation of the speech, please see Tzitzernak's blog here.

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ 2-ՐԴ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ

Սիրելի հայրենակիցներ եւ զինակիցներ, Հայաստանի համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը տեղի է ունենում չափազանց բարդ իրադրության պայմաններում։ Ընդ որում, բարդու թյունը ոչ միայն իրավիճակային է, այլեւ իմացաբանական, քանի որ հասա րակությունը կանգնած է վերջին շրջանի բուռն իրադարձությունների ընկալման եւ վերաիմաստավորման անհրաժեշտության առջեւ։ Կուտակված անթիվ հարցերի պատասխանը հնարավոր է տալ միայն իրադարձու թյուն ների խոր եւ համակողմանի վերլուծությունից հետո։ Այդ խնդիրը, սակայն, թողնելով ապագային, սույն ելույթում ես կբավարարվեմ անդրադառնալով ընդամենը մի քանի հրատապ թեմաների։

Բախում, թե՞ սպանդ

Քոչարյանա-սերժական քարոզչությունը փորձում է 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունները ներկայացնել որպես ընդդիմության կողմից հրահրված բախում ցուցարարների եւ ոստիկանական ուժերի միջեւ։ Այդ նպատակով քրեական վարչախումբը գործի է դրել ստի, կեղծիքի, զրպարտության, փաստերի աղավաղման իր ողջ զինանոցը, իսկ իրավապահ մարմինները՝ ոստի կանությունը, դատախազությունը եւ դատարանները ջանադրաբար լծվել են նշված վարկածի «իրավական» հիմնավորման հանցավոր գործին։ Նրանցից պահանջվում է ապացուցել անապացուցելին՝ զոհին դարձնել դահիճ, իսկ դահճին՝ զոհ, խնդիր, որ նրանք, վստահաբար, կլուծեն հասարակական ճնշման բացակայության եւ միջազգային հանրության անտարբերության պարագայում։

Վարկածի հեղինակը, եթե կուզեք՝ դիրիժորը կամ ռեժիսորը, բնականաբար, ոչ այլ ոք է, եթե ոչ վարչախմբի տխրահռչակ պարագլուխ Ռոբերտ Քոչարյանը։ Դրանում համոզվելու համար բավական է ուշադիր ընթերցել նրա վերջին երեք մամլո ասուլիսները (մարտի 1, 5 եւ 20), որոնք աչքի են ընկնում բազմաթիվ աղաղակող հակասություններով եւ իրականությունը կոծկելու բացառիկ անճարակ ճիգերով։ Ի դեպ, Քոչարյանի ձեռագիրը վերջին տասը տարվա ընթացքում բոլորովին չի փոխվել. մարտի 1-ի իրադարձությունները գնահատելիս, նա, ըստ էության, դրսեւորում է նույն անպարկեշտ վարքագիծը, որի ականատեսն ենք եղել նրա կողմից 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետքերը կոծկելիս։ Մերկապարանոց հայտարարություն անողի դերում չհայտնվելու համար այժմ մեկ առ մեկ դիտարկենք Քոչարյանի վերոհիշյալ ասուլիսներում առկա բացահայտ ստերը, փաստական սխալներն ու տրամաբանական հակասությունները, որոնք ոչ միայն լիովին բացահայտում են նշված անձի բարոյական կերպարը, այլեւ մարտի 1-ի ոճրագործության պատասխանատվությունից խուսափելու անթաքույց ձգտումը։

Մարտի 1-ի մամլո ասուլիսում, խոսելով նույն օրն առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերի մասին, Քոչարյանը նշում է. «Ինն օր շարունակ չարտոնված հանրահավաքներ էին կազմակերպվում Երեւանում, եւ դրանց բովանդակությունը, անցկացնելու ոճը բերեց նրան, որ վերջապես հրահրվեցին ընդհարումներ ոստիկանության հետ։ Ոստիկանության օրինական պահանջին դիմադրեցին, իսկ պահանջը, ընդամենը խուզարկության խնդիր էր, քանի որ լուրջ տեղեկություն կար զենքի եւ զինամթերքի մասին»։ Բացարձակ սուտ. ոստիկանությունը ոչ միայն խուզարկության պահանջ չի ներկայացրել Ազատության հրապարակում գիշերողներին, այլեւ անգամ ցրվելու կոչ չի արել նրանց։ Երբ շուրջ ժամը վեցն անց քառասուն րոպեին ռետինե մահակներով, էլեկտրաշոկերով եւ վահաններով զինված ոստիկանական ուժերը շրջապատեցին Ազատության հրապարակը, ես բարձրացա հարթակ, եւ խոսափողից դիմելով ներկաներին, ասացի բառացիորեն հետեւյալը. «Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ զսպվածություն հանդես բերել, հանգիստ մնալ եւ ոչ մի շփում կամ կոնտակտ չունենալ ոստիկանների հետ։ Նրանք գուցե մեզ ասելու բան ունեն, սպասեք տեսնենք, թե ինչ են մեզանից ուզում։ Ոստիկաններին էլ զգուշացնում եմ նկատի ունենալ, որ հրապարակում կան նաեւ կանայք եւ երեխաներ։ Իսկ ցուցարարներին կրկին խնդրում եմ հանդարտություն դրսեւորել եւ հինգ–վեց քայլ ետ քաշվել ոստիկաններից»։ Երբ ժողովուրդը կատարեց իմ խնդրանքը եւ հինգ–վեց մետր ետ քաշվեց, ոստիկաններն, առանց որեւէ նախազգուշացման, միանգամից հարձակվեցին ցուցարարների վրա, մահակի անխնա հարվածներ տեղալով նրանց գլխին եւ հաճախակի գործի դնելով էլեկտրաշոկերը։ Մարդկանցից շատերն արագորեն հեռացան հրապարակից։ Ոմանք փորձեցին պաշտպանվել վրանների հենացցերով ու վառելափայտով, բայց ոստիկանների ճնշման տակ նրանք եւս շուտով լքեցին հրապարակը։ Տասը–տասնհինգ րոպեից հրապարակը լիովին դատարկված էր ցուցարարներից, եւ այնտեղ լիակատար տիրություն էին անում ոստիկանները, խորտակելով բարձրախոսներն ու դեռեւս կանգուն մնացած վրանները։ Ահա սա է ողջ իրականությունը, որի մասին կարող են վկայել դեպքերին ականատես շուրջ երեք հազար ցուցարարներ։ Ինչ վերաբերում է Քոչարյանի ստահոդ պնդմանը, ապա դրա հետ կապված հարկ է ուշադրություն դարձնել տարակուսանք առաջացնող երկու հանգամանքի վրա։ Առաջին. եթե ոստիկաններն իսկապես խուզարկության կամ ցրվելու պահանջ ներկայացրած լինեին ցուցարարներին, մի՞թե պարզ չէ, որ իշխանություններն այդ տեսարանը հարյուր անգամ արդեն ցուցադրած կլինեին իրենց հեուստաալիքներով։ Եւ երկրորդ. աշխարհի ոչ մի երկրում դեռեւս տեսնված չէ, որ իրավապահ մարմինները խուզարկության գնան շուրջ երեք-չորս հազար ոստիկաններով։

Անդրադառնալով մարտի 1-ի երկրորդ կեսին ֆրանսիական դեսպանատան մոտ ծավալված իրադարձություններին, Քոչարյանը նույն ասուլի սում հայտարարում է, որ «ոստիկանական զորքը զինված չէր հրազենով»։ Հիշեցնենք, որ սա ասվել է Արտակարգ դրություն հայտարարելու պահին, այն է՝ երեկոյան շուրջ ժամը 22։30-ին, երբ բանակն իբր դեռեւս գործի չէր դրվել, եւ երբ բազմաթիվ զոհեր ու վիրավորներ պատճառած արյունահեղությունն ար դեն տեղի էր ունեցել։ Թյուրիմացությունից խուսափելու համար Քոչարյանի ասուլիսի այդ հատվածը մեջբերենք ամբողջությամբ. «Կա ութ վիրավոր ոստի կանության աշխատողներից։ ...Տվյալ պարագայում, երբ զենք է կիրառ վում ոստիկանական զորքի դեմ, որը զինված չէ հրազենով, սա ենթադրում է, որ մենք ստիպված ենք բանակի հնարավորությունը կիրառել կարգ ու կանոն հաստատելու համար։ Մինչ այս վիրավորների պահը զուսպ էինք մնում նման քայլերից, բայց կիրառվում է զենք եւ, իհարկե, մենք պարտավոր ենք ապահովել մեր քաղաքացիների անվտանգությունը»։ Սակայն, ի դժբախտություն Քոչարյանի, այստեղ բնականաբար ծագում է հետեւյալ հարցը. եթե բանակը դեռեւս գործի դրված չի եղել, իսկ ոստիկաններն էլ հրազեն չեն ունեցել, ապա ինչպես մինչեւ Արտակարգ դրության հայտարարումը յոթ քաղաքացի զոհվեց հրազենից եւ տասնյակ ուրիշներ ստացան հրազենային վնասվածքներ։ Հարցին, որքան էլ զարմանալի է, պատասխանում է ինքը Քոչարյանը, ասուլիսի հաջորդ հատվածում անզգուշաբար մատնելով իրեն. «Կրակոցներն արվում էր մի իրավիճակում, երբ կրակողի հետեւում կային նաեւ այն ցուցարարները, որոնք զենք չէին կրում։ Կրակողը մեքենայի հետեւից դուրս էր գալիս, կրակում զինվորների վրա եւ թաքնվում։ Իսկ իր վրա կրակել, կնշանակեր նաեւ զոհեր այն մարդկանց շրջանում, ովքեր անզեն էին»։ Քոչարյանը չի էլ նկատում, թե ինչպիսի թակարդն է ընկել. եթե ոստիկանները, ինչպես ինքն է պնդում, զինված չէին հրազենով, ապա նրանք ինչպես պիտի կրակեին այդպես տմարդավարի վարվող ցուցարարների վրա։ Մեկ անգամ էլ նա իրեն մատնում է մարտի 20-ի մամլո ասուլիսում. «Շատ հարցադրումներ կային եւ մամուլում եւ խոսակցություններում, թե ո՞վ է տվել կրակելու հրամանը, եղել է, թե չի եղել այն։ Աշխարհի ոչ մի երկրում ոստիկանությունը հատուկ հրամանի կարիք չունի։ Մեր «Ոստիկանության մասին» օրենքը նախատեսում է ..., թե երբ եւ ինչպես ոստիկանը կարող է կիրառել զենքը»։ Ինչպես տեսնում ենք, Քոչարյանը, ինքն էլ չզգալով, վերջիվերջո ակամա խոստովանում է, որ ոստիկանությունն այնուամենայնիվ զինված է եղել հրազենով։ Այլապես կմնար ենթադրել, որ բանակը գործի է դրվել Արտակարգ դրություն հայտարարելուց առաջ, ինչը Սահմանադրության կոպիտ խախտում եւ ծանրագույն պետական հանցանք կլիներ՝ կատարված գլխավոր հրամանատարի կողմից։

Ինչպես տեսանք, Արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտությունը Քոչարյանը հիմնավորում է նրանով, որ մարտի 1-ին ցուցարարներից շատերն իբր հրազեն են կրել եւ կիրառել ոստիկանների դեմ։ Այդ պնդումն, ի դեպ, նա բազմիցս կրկնում է իր բոլոր երեք ասուլիսներում։ Սակայն որքան էլ զարմանալի է, իշխանությունների եւ ընդդիմության կատարած հազարավոր տեսագրություններում, դեպքերից երկու ամիս անց իսկ, հրազեն կրող եւ կիրառող որեւէ քաղաքացի չի հայտնաբերվել։ Փաստը զարմանալի է մանավանդ այն առումով, որ հրազեն կիրառող ոստիկաններին վերաբերող տեսանյութերը չափազանց առատ են։ Ավելին, մինչ Քոչարյանի իսկ պնդմամբ՝ բերման են ենթարկվել մոտ 800, իսկ կալանավորվել ավելի քան 100 քաղաքացիներ (մարտի 20-ի ասուլիս), սակայն տարօրինակ կերպով նրանցից ոչ մեկին մարտի 1-ին հրազեն կրելու եւ կիրառելու մեղադրանք չի ներկայացվել։ Այսքանից հետո մի՞թե լրացուցիչ ապացույցներ են պետք Քոչարյանի հորինած այս էժանագին առասպելը հերքելու համար։

Բացի փաստերն անպարկեշտորեն ու ցինիկաբար աղավաղելու ակնհայտ իրողությունից, ինչը կարելի է բացատրել մարտի 1-ի ոճրագործության պատասխանատվությունից խուսափելու շարժառիթով, Հայաստանի նախագահի բարձր պաշտոնն զբաղեցնող անձը չի խորշում անգամ կենցաղային մակարդակի ստախոսությունից։ Այս տեսակետից ուշագրավ է հատկապես մարտի 5-ի ասուլիսի մի ընդարձակ հատված։ Պատասխանելով այն հարցին, թե ճի՞շտ է, արդյոք, որ «Լեւոն Տեր-Պետրոսյանը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, թե ինքը պատրաստ է եղել գնալ երկխոսության, եւ ցանկություն է ունեցել գալ եւ միանալ հանրահավաքի մասնակիցներին, սակայն այդ հնարավորությունը չի ունեցել», Քոչարյանն ասում է. «Ծանոթ եմ այդ հարցազրույցին, եւ մեղմ ասած, այդ թեզը իրականությանը չի համապատասխանում։ Առաջինն՝ ի՞նչ է նշանակում հնարավորություն չեմ ունեցել։ Ո՞վ էր խանգարում։ Հանգիստ կարող էր գնալ։ Ոչ մեկն իրեն չէր խանգարում։ Խնդիրը հետեւյալի մեջ էր. իր թիկնազորը, որը բաղկացած է սպաներից, իրեն ասել են, որ իրենք չեն կարող մասնակցել ապօրինի միջոցառումներին, բայց Տեր-Պետրոսյանն ազատ էր՝ առանց թիկնազորի գնալ։ ...Նպատակներն ուրիշ էին։ Իրականում երեկոյան պետական պաշտոնյաների անվտանգության ծառայության ղեկավար Գրիգորի Սարկիսյանի միջոցով նա ինձ փոխանցել է, որ ինքը կցանկանա գնալ եւ հանգստացնել ժողովրդին։ Ասել ենք՝ այո, միայն կողջունենք, գնացեք եւ հանգստացրեք։ Ասաց՝ չէ, ես պայմաններ ունեմ։ Պայմանները հետեւյալն էին. ինքը գնում է եւ այդ մարդկանց առաջնորդում Թատերական հրապարակ, շարունակում է հանրահավաքը, որից հետո եւս 15 օր պետք է երաշխավորված շարունակի նույնը։ Բայց երբ այդ առաջարկն իր կողմից եղել է, արդեն վիճակը քաղաքապետարանի դիմաց դուրս էր հսկողությունից. ամբոխը զինված էր փայտերով, երկաթյա ձողերով, արդեն մոտ 30 հրկիզված մեքենա կար եւ բարիկադներ էին կառուցվում, կային ծեծված ոստիկաններ։ ... Իրեն ասվել է, որ այդ առաջարկի համար արդեն ուշ է, եթե մտահոգություն ունեք, դուք ազատ եք, ձեզ ոչ ոք չի խանգարում, գնացեք, տեղում հանգստացրեք, կամ տարեք Դինամո մարզադաշտի հրապարակ։ Նա մերժեց։ Սա է եղել պատմությունը»։

Քոչարյանի այս ընդարձակ պատասխանը, իր իսկ խոսքերով, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում։ Նախ՝ մարտի 1-ին Գրիգորի Սարկիսյանի միջոցով ես Քոչարյանի հետ բանակցել եմ ոչ թե մեկ անգամ եւ ոչ թե միայն երեկոյան, այլ երեք անգամ՝ սկսած շուրջ ցերեկվա ժամը 14-ից։ Առաջարկիս իմաստը եղել է այն, որ ինձ թույլ տան գնալ ֆրանսիական դեսպանատան մոտ եւ համոզել ցուցարարներին, որ դադարեցնեն հանրահավաքը։ Բայց գիտակցելով, որ դա անհնար է առանց ժողովրդին այլընտրանք առաջարկելու, ես, այո՛, պնդել եմ, որ հանրահավաքը տեղափոխվի Ազատության հրապարակ կամ Մատենադարան եւ խոստացվի, որ հաջորդ օրերին մեզ արտոնված հանրահավաքներ անցկացնելու հնարավորութուն կընձեռեն։ Քոչարյանը գեներալի միջոցով ինձ առաջարկել է ժողովրդին տանել Դինամո մարզադաշտ կամ կայարանամերձ հրապարակ։ Ես մերժել եմ, մտավախություն ունենալով, որ դեսպանատներից ու քաղաքի կենտրոնից հեռու, իշխանությունները կարող են ցուցարարների նկատմամբ նոր բռնություններ կիրառել եւ պնդել եմ, որ հանրահավաքը տեղափոխվի Մատենադարան։ Երկրորդ անգամ Սարկիսյանը Քոչարյանի անունից ինձ հաղորդել է՝ մի քիչ էլ սպասել, իսկ՝ երրորդ անգամ, արդեն ուշ երեկոյան, նախագահը հայտարարել է, որ ոչ մի կոմպրոմիս չի կարող լինել։ Ի դեպ, նույն բանակցությունները Քոչարյանի հետ ես վարել եմ նաեւ Հայաստանում հավատարմագրված Եւրամիության դեսպանների միջոցով, եւ երեք անգամ էլ դեսպաններին նախագահական նստավայրից տրվել են նույն պատասխանները։

Եւս մեկ անգամ, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում նաեւ Քոչարյանի այն պնդումը, թե իբր «Տեր-Պետրոսյանի թիկնազորը, որը բաղկացած է սպաներից, իրեն ասել են, որ իրենք չեն կարող մասնակցել ապօրինի միջոցառումներին, բայց Տեր-Պետրոսյանն ազատ էր՝ առանց թիկնազորի գնալ»։ Իմ թիկնազորը այդպիսի բան չի ասել եւ չէր կարող ասել, քանի որ օրենքով նա այդպիսի լիազորություն չուներ, եւ նրա միակ պարտականությունը իմ անվտանգության ապահովումն էր։

Նույն ասուլիսի շարունակության մեջ Քոչարյանը ճշմարտության դեմ մի ավելի բացահայտ մեղք է գործում, պնդելով հետեւյալը. «Շահարկում են, թե իբր Լեւոն Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տակ է եւ չի կարողանում գնալ Սահմանադրական դատարան։ Բայց նման բան չկա, երբ ցանկանա կարող է գնալ։ Երբեք տնային կալանք չի եղել, եւ մենք նման իրավական ռեժիմ չունենք Հայաստանի Հանրապետությունում»։ Եւ այսպես, մինչ Հայաստանի իրադարձություններին վերաբերող համարյա բոլոր միջազգային փաստաթղթերն արձանագրում են, որ Տեր-Պետրոսյանը գտնվում է դե ֆակտո տնային կալանքի տակ, Քոչարյանը հայտարարում է, որ նման բան չկա։ Մարտի 1-ից մինչեւ մարտի 25-ը իմ առանձնատան երկու դարպասները հսկվում էին Գրիգորի Սարկիսյանի ղեկավարած ծառայության շուրջ 30 սպաներով ու զինվորներով, որոնք խուզարկում էին ելումուտ անող բոլոր ավտոմեքենաները եւ համապատասխան մատյանում գրանցում ինձ այցելող բոլոր անձանց, այդ թվում տասնյակ արտասահմանյան դիվանագետների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների անունները։ Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարան ներկայանալուս պարագային, ապա այդ բանն ինձ թույլ տրվեց միայն դատարանի համապատասխան կարգադրությունից եւ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանի գրավոր հավաստիացումից հետո, այն էլ Սարկիսյանին ենթակա չորս ավտոմատավոր սպաների ուղեկցությամբ։ Ճիշտ է, որ Հայաստանում տնային կալանքի իրավական ռեժիմ գոյություն չունի։ Այդ դեպքում, սակայն, հարց է ծագում, թե ինչպե՞ս պետք է բնութագրել գեներալ Գրիգորի Սարկիսյանի կողմից իմ տեղաշարժի ազատության դեմ կիրառված սահմանափակումը։ Գուցե՝ առեւանգո՞ւմ. սակայն դա արդեն հետագա իրավական գնահատականի խնդիր է։

Քոչարյանի խնդրո առարկա մամլո ասուլիսների կատարված վերլուծությունը հանգեցնում է այն եզրակացությանը, որ նրա համար կարեւորը, տեղեկատվական դաշտում իշխանությունների վայելած բացարձակ մենաշնորհի պայմաններում, հնարավորինս առավել սուտ լուրերի տարածումն է, հույս ունենալով, որ դրանք, գեբելսյան իմաստությամբ բազմիցս կրկնվելով, մի կողմից կծառայեն ընդդիմության վարկաբեկման անհրաժեշտ գործին, մյուս կողմից կվերածվեն կարծրատիպերի, որոնց հաղթահարման համար հասարակությունից երկար ժամանակ կպահանջվի։ Տվյալ գործելաոճն, անտարակույս, նաեւ իրադարձությունների հետաքննությունն ուղղորդելու ակնհայտ միտում է պարունակում, ինչի վկայությունն են, մասնավորապես, դատախազության բազմաթիվ պաշտոնական հայտարարություններն ու հաղորդագրությունները, որոնցում կրկնվում են Քոչարյանի ասուլիսներում առկա համարյա բոլոր հակասությունները, փաստական աղավաղումներն ու ստահոդ պնդումները։ Սակայն սա առանձին խոսակցության առարկա է, որին մենք թերեւս կանդրադառնանք այլ առիթով։ Իսկ քոչարյանա-սերժական քարոզչության գլխավոր նպատակն, ինչպես արդեն ասվեց, խաղաղ ցուցարարների դեմ իշխանությունների կողմից հիմնավորապես ծրագրված եւ իրա գործված հրեշավոր ոճրագործության պատասխանատվությունից խուսափելու ակնհայտ ձգտումն է։ Այլ կերպ ասած, եթե իշխանությունները սուտ են խոսում, դա կարող է միայն մեկ բան նշանակել՝ այն է, որ նրանք թաքցնելու բան ունեն, այլապես հարկադրված չէին լինի դիմելու նման անպատվաբեր միջոցի։

Ինչ‑որ բան թաքցնելու անհրաժեշտությունը թելադրված է նրանից, որ իշխանությունները խաղաղ ցուցարարների դեմ բռնություն գործադրելու եւ ընդդիմությունը ջախջախելու ծրագիրը սառնասրտորեն մշակել են մարտի 1‑ի իրադարձություններից դեռեւս մեկ շաբաթ առաջ։ Փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանը բողոքի ցույցերը որակեց որպես «իշխանության ապօրինի զավթման փորձ», միաժամանակ սպառնալիքներ կարդալով ընդդիմության հասցեին (ի դեպ, այս փաստի վրա հատուկ ուշադրություն է հրավիրել Ջոն Պրեսկոտը, ապրիլի 14-ին Եւրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին ներկայացրած իր զեկույցում)։ Ի կատարումն Քոչարյանի հրահանգի, հաջորդ օրն եւեթ, փետրվարի 24-ին, ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության ավագ քննիչ, գնդապետ Մ. Մարուքյանը հարուցեց քրեական գործ հետեւյալ հիմնավորմամբ. «ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ, գնդապետ Մ. Մարուքյանս, քննարկելով ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանման եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունից ստացված նյութերը, պարզեցի. Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրությունների գործընթացում Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը, Պետրոս Մակեյանը, մյուսներն ու ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր‑Պետրոսյանը, տեղեկանալով, որ ըստ նախնական տվյալների պարտվել է ընտրություններում եւ ստացել ընտրողների ձայների ընդամենը 21.5 %-ը, երկրում օրինական իշխանությունների նկատմամբ անվստահության մթնոլորտ ստեղծելու, հիմնարկ‑ձեռնարկությունների, կազմակերպությունների բնականոն աշխատանքները կազմալուծելու միջոցով, ինչպես նաեւ զինված խմբավորումներ կազմավորելու եւ դրանք հետագա գործընթացներում օգտագործելու կոչերով, Հայաստանի Հանրապետության պետական իշխանությունը յուրացնելու, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ են կատարել։ Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ քր. դատ. օրենսգրքի 27, 175–176, 181–182, 192‑րդ հոդվածներով՝ որոշեցի. 1. Լեւոն Տեր‑Պետրոսյանի եւ մի խումբ անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու փաստի առթիվ հարուցել թիվ 58200608 քրեական գործը՝ ՀՀ քր. օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն ընդունել վարույթ եւ կատարել նախաքննություն։ 2. Սույն որոշման պատճենն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին»։

Իրավական անգրագիտության այս գլուխգործոցում հատկապես ուշադրության են արժանի «մյուսները» բառը եւ մանավանդ «Լեւոն Տեր‑Պետրոսյանի եւ մի խումբ անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելը» որպես կատարված փաստ ներկայացնելու ձեւակերպումը։ Սակայն կարեւորը տվյալ պարագայում սա չէ, այլ այն պարզ իրողությունը, որ նշված փաստաթղթով իշխանությունները փետրվարի 24-ին արդեն գծել են իրենց հետագա բոլոր գործողությունների մանրակրկիտ սցենարը, ընդհուպ մինչեւ մարտի 1-ի արյունահեղությունը, խանութների թալանը, ընդդիմության ղեկավարների ձերբակալությունները եւ այլն։ Քաղաքական տեսակետից՝ այս հրեշավոր ծրագրի հետապնդած նպատակը մեկն էր, այն է՝ Արտակարգ դրության հայտարարումը, քանի որ իշխանություններն ակնհայտորեն ահաբեկված էին այն մտքից, որ զանգվածային հանրահավաքների ու անկախ լրատվության գոյության պայմաններում Սահմանադրական դատարանը կարող էր կայացնել իրենց համար անցանկալի վճիռ։ Ուստի նրանց այլ բան չէր մնում անելու, քան բռնությամբ ու արյունահեղությամբ ճզմել կեղծված ընտրությունների առթիվ ծագած հասարակական դժգոհության արտահայտությունները եւ փորձել կատարվածի մեղքը բարդել ընդդիմության վրա։

Փաստերի համակողմանի քննությունն, այսպիսով, ցույց է տալիս, որ մարտի 1-ին տեղի ունեցածը ոչ թե բախում էր ցուցարարների եւ ոստիկանության միջեւ, այլ իշխանությունների կողմից ժողովրդի դեմ կազմակերպված իսկական սպանդ, որի պատասխանատվությունը գլխավորապես ընկնում է Ռոբերտ Քոչարյանի վրա։ Նա էր այն միակ իրավասու անձը, որ կարող էր խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու եւ նրանց գնդակոծելու հրաման տալ, քանի որ ուժային բոլոր մարմինները՝ բանակը, ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը եւ Պետական պաշտոնյաների անվտանգության ծառայությունը գտնվում են նախագահի անմիջական ենթակայության տակ։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, որը թեեւ ֆորմալ առումով կապված չէ հրաման արձակելու հետ, ապա նա, որպես ընտրյալ համարվող նախագահ, պարտավոր էր Ռոբերտ Քոչարյանին թույլ չտալ գնալ այդ ծայրահեղ քայլին։ Համենայն դեպս, նրա պատասխանատվության չափը կախված է այն դիրքորոշումից, որը նա կդրսեւորի մարտի 1-ի ոճրագործության անկողմնակալ հետաքննության ապահովման գործում։ Սարգսյանն իր անմեղությունն ապացուցելու ավելի հարմար եւ շահավետ միջոց չունի, քան համաձայնել այդ ոճրագործության հանգամանքների միջազգային, անկախ հետաքննության անցկացմանը։ Այլապես հազար տարի էլ անցնի, նա նույնքան մեղավոր կդիտվի մարտի 1-ի արյունահեղության գործում, որքան Ռոբերտ Քոչարյանը։

Արեւմուտքի վերաբերմունքը հայաստանյան ընտրությունների եւ մարտի 1-ի իրադարձությունների նկատմամբ

Արեւմուտք ասելով, ես, առաջին հերթին նկատի ունեմ Եւրոպական կազմակերպությունները՝ Եւրոպայի խորհուրդը եւ ԵԱՀԿ-ն, որոնց անդամակցել է Հայաստանը եւ համապատասխան պարտավորություններ ստանձնել նրանց առջեւ։ Սակայն, նախքան բուն նյութին անցնելը, հարկ եմ համարում կատարել հետեւյալ անհրաժեշտ պարզաբանումը։ Տրամաբանությունը հուշում է, որ եթե մեր պետությունը պարտավորություններ է ստանձնել այդ կազմակերպությունների առջեւ, ապա դա ինքնաբերաբար նշանակում է, որ այդ կազմակերպություններն էլ պարտավորություններ են ստանձնել մեր ժողովրդի առջեւ, այն է՝ ապահովել նրա անվտանգությունը, ժողովրդավարական ազատությունները եւ քաղաքացիական իրավունքները։ Դժբախտաբար, փորձը ցույց է տալիս, որ նշված կազմակերպությունները թերանում են թե՛ Հայաստանի կառավարության ստանձնած պարտավորությունների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու, եւ թե՛, մանավանդ, մեր ժողովրդի առջեւ իրենց պարտավորությունները կատարելու հարցում։ Դա ապացուցելու համար բավական է, թեկուզ, նշել «Ա1+» եւ «Նոյան տապան» հեռուստակայանների վերաբացման հարցում նրանց ցուցաբերած լիակատար անկարողությունը, ինչպես նաեւ այն, որ մինչ այժմ անպատասխան է մնում Ստեփան Դեմիրճյանի կողմից 2003 թ. ընտրությունների արդյունքների վերանայման վերաբերյալ Եւրադատարան ներկայացված հայցադիմումը։

Կարծում եմ, նույնքան եւ գուցե ավելի պերճախոս է այդ կազմակերպությունների դրսեւորած անսկզբունքային վերաբերմունքը Հայաստանում կայացած վերջին նախագահական ընտրությունների եւ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների նկատմամբ։ Առարկայական լինելու համար ես կսահմանափակվեմ միայն այդ կազմակերպությունների կողմից կազմված մի քանի պաշտոնական փաստաթղթերի դիտարկմամբ։ Դրանք են՝ ԵԱՀԿ-ի «Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ODIHR)» դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Գերդ Արենսի երկու զեկույցները (փետրվարի 20 եւ մարտի 3), «Եւրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (PACE)» դիտորդական առաքելության ղեկավար Ջոն Պրեսկոտի զեկույցը (ապրիլի 14), «Եւրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին» դեսպան Ժորժ Կոլոմբիեի եւ Ջոն Պրեսկոտի ներկայացրած համատեղ զեկույցը (ապրիլի 15), «Եւրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի» թիվ 1609 բանաձեւը (ապրիլի 17), ինչպես նաեւ «Եւրախորհրդի Մարդու իրավունքների կոմիսար» Թոմաս Համմարբերգի զեկույցը (մարտի 20), որը վերաբերում է մարտի 1-ի իրադարձություններին եւ իր օբյեկտիվությամբ առանձնանում մյուսներից։

Միջազգային դիտորդական առաքելությունների անպատասխանատվությունը դրսեւորվեց նրանց առաջին իսկ զեկույցում, որում, նախքան խախտումների բողոքարկման ու ձայների վերահաշվարկի համար սահմանված ժամկետի ավարտը եւ նախքան ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփումը, տեղ գտավ հետեւյալ ձախորդ ձեւակերպումը. «Հայաստանի Հանրապետության նախագահի փետրվարի 19-ի ընտրությունները հիմնականում անցկացվեցին ԵԱՀԿ-ի եւ Եւրախորհրդի նկատմամբ ստանձնած պարտավորությունների եւ չափանիշների համաձայն»։ Թեեւ այնուհետեւ ինչպես այս, այնպես էլ դիտորդական առաքելությունների մյուս զեկույցներում մանրամասնորեն արձանագրվել են ընտրական օրենսգրքի խախտումների, անհավասար քարոզչական հնարավորությունների, լցոնումների, ընտրակաշառքի, կրկնակի քվեարկությունների, իշխանությունների կողմից կիրառված բռնությունների, ձայների ամփոփման ժամանակ տեղի ունեցած զեղծարարությունների, վստահված անձանց աշխատանքի խափանման, վարչական ռեսուրսների օգտագործման հարյուրավոր դեպքեր, սակայն դրանք, դիտորդների «հեղինակավոր» կարծիքով ընտրությունների արդյունքների վրա չեն ազդել։ Երբ նրանց հարցնում ես, թե ինչպես կարող են այդ աղաղակող փաստերը չազդել ընտրությունների արդյունքների վրա, եւ եթե չեն ազդել, ապա ինչ իմաստ ուներ դրանք արձանագրելը, նրանք լռում են։ Երբ հարցնում ես՝ եւրոպական որեւէ երկրում իրենք կհանդուրժեին, արդյոք, նման խախտումներով ուղեկցված ընտրություններ, նույնիսկ վիրավորվում են, ակամա մատնելով երկակի ստանդարտներով առաջնորդվելու իրենց դիրքորոշումը։

Դիտորդական առաքելությունների աշխատանքի որակի վկայությունն են նաեւ նրանց զեկույցներում առկա բազմաթիվ փաստական սխալները, որոնցից հարկ եմ համարում առանձնակի ուշադրություն հրավիրել հետեւյալ երկուսի վրա։ Այսպես, Գերդ Արենսի փետրվարի 20-ի զեկույցում գրված է հետեւյալը. «Հակասություն է առաջացել այն բանի շուրջ, որ Սերժ Սարգսյանը ակտիվ ընտրարշավ էր անցկացնում՝ շարունակելով գործել որպես վարչապետ։ ԿԸՀ-ն պարզաբանեց, որ վարչապետը կարող է ընտրարշավ անցկացնել առանց պաշտոնը թողնելու։ Պարոն Սարգսյանն իր պաշտոնական դիրքի շնորհիվ ստացավ լրացուցիչ լուսաբանում եւ քարոզարշավի առավելություն»։ Օգտվելով Գերդ Արենսից, բայց ավելի առաջ գնալով, Ջոն Պրեսկոտն ապրիլի 14-ի իր զեկույցում հայտարարում է. «Քարոզարշավի հակասության գլխավոր կետը Սերժ Սարգսյանի որոշումն էր՝ որպես թեկնածու գրանցվելուց հետո պահպանել վարչապետի պաշտոնը։ Թեեւ, ըստ օրենքի, նա իրավունք ուներ այդպես վարվելու (ընդգծ. Լ.Տ.-Պ.), սակայն այդ որոշումը նրան ընտրարշա վային անարդար առավելություն ընձեռեց»։ Ցավալի է, որ դիտորդական առա քելությունների հարգարժան ղեկավարները զլացել են ընթերցել ՀՀ ընտրական օրենսգրքի 78.1 հոդվածը, որում հստակորեն նշված է, որ վարչապետը միայն մեկ հանգամանքում կարող էր, որպես թեկնածու գրանցվելուց հետո, շարունակել իր պաշտոնավարությունը, այն է՝ եթե օժտված լիներ ՀՀ նախագահի պաշտոնակատարի կարգավիճակով։ Իսկ հաջորդ կոպիտ սխալը տեղ է գտել Ժորժ Կոլոմբիեի եւ Ջոն Պրեսկոտի ապրիլի 15-ի համատեղ զեկույցում, որում նշված է, թե Սահմանադրական դատարանն իբր «հերքել է Լեւոն Տեր-Պետրոսյանի փաստարկն այն մասին», որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր նիստեր գումարել եւ վճիռ կայացնել Արտակարգ դրության պայմաններում։ Զեկույցի հեղինակներն, ակներեւաբար, տեղյակ չեն, որ Սահմանադրական դատարանը ոչ թե հերքել է իմ փաստարկը, այլ, խուսափելով պատասխանատվությունից, պարզապես անտեսել է այն։

Այս բոլոր քննադատությունները, սակայն, ոչինչ չարժեն փաստաթղթից-փաստաթուղթ թափառող այն չարաբաստիկ ձեւակերպման համեմատ, որ «Հայաստանի Հանրապետության նախագահի փետրվարի 19-ի ընտրությունները հիմնականում անցկացվել են ԵԱՀԿ-ի եւ Եւրախորհրդի նկատմամբ ստանձնած պարտավորությունների եւ չափանիշների համաձայն»։ Սոսկ այս մեկ անզգույշ նախադասությամբ ԵԱՀԿ-ի «Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի» դիտորդական առաքելությունը, փաստորեն, միանգամից եւ անվերապահորեն լեգիտիմացրեց Հայաստանում անցկացված խայտառակ ընտրությունները։ Դրանից ոգեւորված, Հայաստանի իշխանությունները ոչ միայն վիժեցրին ձայների վերահաշվարկի եւ ընտրախախտումների դատական քննության գործընթացները, այլեւ բողոքի խաղաղ ցույցերը որակելով որպես «իշխանության ապօրինի զավթման փորձ», վերջիվերջո կազմակերպեցին մարտի 1-ի արյունոտ սադրանքը։

Արեւմուտքն, այսպիսով, բավարարվեց հայաստանյան իրադարձություններին վերաբերող արտաքուստ խիստ, բայց իրականում դատարկ ու անպատասխանատու հայտարարություններով, կամա թե ակամա նպաստելով հանցագործ իշխանությունների վերարտադրությանը։ Եւրոպական կազմակերպությունները, առաջնորդվելով քաղաքական նկատառումներով եւ երկակի ստանդարտներով, բռնեցին ոչ թե ժողովրդավարության, ազատության եւ իրավական պետության գաղափարներով տոգորված Հայաստանի նոր քաղաքացիական հասարակության, այլ անօրինական վարչախմբի կողմը։ Առերեւույթ կայունության ապահովման շահագրգռությամբ, բայց ծածկաբար Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքերը թուլացնելու նպատակով, Արեւմուտքը նախընտրեց մեր երկրում ունենալ խոցելի լեգիտիմությամբ օժտված բռնապետություն, քան ժողովրդի վստահությունը վայելող արժանապատիվ իշխանություն։

Ափսոսանքով, բայց միաժամանակ սառնասրտորեն պետք է արձանագրել, որ Եւրոպական կազմակերպությունները հանդուրժեցին Հայաստանում անցկացված խայտառակ ընտրությունները՝ ինչ-որ չափով նաեւ նպաստելով այդպիսի ընտրությունների կայացմանը։ Եւրոպական կազմակերպությունները որոշ առումով հանդուրժեցին նաեւ մարտի 1-ի արյունահեղությունը՝ այն համարելով ոչ թե որպես վարչախմբի կիրառած վայրագ բռնության, այլ ընդդիմության եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցած բախման արդյունք։ Եթե այդ կազմակերպությունները հանդուրժեն նաեւ այն, որ այդ աններելի ոճրագործության հետաքննությունը վարեն դրա պատասխանատվությունը կրող իշխանությունները, ապա, որեւէ կասկած չի կարող լինել, որ նրանք վերջնականապես կկորցնեն իրենց վարկը Հայաստանում։ Եւրոպական կազմակերպությունների նկատմամբ հայ ժողովրդի վստահության թեկուզ մասնակի վերականգնումը կախված է նրանից, թե ինչպիսի հաստատակամություն եւ հետեւողականություն կդրսեւորի «Եւրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը» ապրիլի 17-ին ընդունած իր բանաձեւի պահանջների կատարման գործում։

Հասարակության պառակտում, թե՞ միավորում

Թե՛ միջազգային կազմակերպությունները, թե՛ քաղաքագիտական շրջանակները, եւ թե՛ լրագրողներից շատերը խոր անհանգստություն են արտահայտում ետընտրական շրջանում Հայաստանում տիրող հասարակական պառակտվածության առթիվ, եւ որպես դրա հաղթահարման ամենաբուժիչ դեղամիջոց առաջարկում կառուցողական երկխոսությունը քաղաքական ուժերի միջեւ։ Առաջին հայացքից՝ երկխոսության առաջարկը միանգամայն բանական է թվում, քանի որ, ինչպես ասում են, քաղաքականությունը փոխզիջման արվեստն է։ Սակայն հարց է առաջանում՝ ճի՞շտ է, արդյոք, երկխոսության առաջարկի այն ելակետը, թե իբր Հայաստանի հասարակությունը պառակտված է։ Եթե դատելու լինենք ընտրությունների արդյունքների պաշտոնական տվյալներից, ապա, կարծես թե, պատասխանը միայն դրական կարող է լինել, քանի որ «հաղթած» թեկնածուն ստացել է 53%, իսկ ընդդիմության թեկնածուները՝ 47 %։ Մի բան է, սակայն, պարզ թվաբանությունը, բոլորովին մի այլ բան՝ նրա տակ թաքնված իրականությունը։

Պարադոքսն այն է, որ հասարակության պառակտվածության թեզի հետ համաձայն չեն ոչ միայն Համաժողովրդական շարժման ներկայացուցիչները, այլեւ իշխանությունների շուրջ համախմբված ուժերը։ Իշխանությունների համոզմունքը կառուցված է տարրական հաշվարկի վրա։ Ըստ նրանց, քանի որ քվեների շուրջ 18 եւ 6 տոկոս ստացած երկու թեկնածուներ միացել են իշխող կոալիցիային, դա նշանակում է, որ իրենք ներկայացնում են հասարակության 77%-ը, հետեւաբար խնդիր ունեն ընդամենը 21.5% ներկայացնող անհաշտ ընդդիմության հետ, որին քաղաքական հալածանքների եւ ագրեսիվ քարոզչության միջոցով չեզոքացնելը լուրջ խոչընդոտ չպետք է համարել։ Այլ հարց է, թե որքանով է առաջին հայացքից համոզիչ թվացող այս տրամաբանությունը համապատասխանում իրականությանը։ Նշված երկու անձնավորություն ները՝ Վահան Հովհաննիսյանը եւ Անվտանգության խորհրդի քարտուղարը (այսուհետեւ հապավված՝ ԱԽՔ) ընտրություններում հանդես են եկել որպես ընդդիմադիր թեկնածուներ, ինչը նշանակում է, որ նրանց օգտին քվեարկած քաղաքացիները բոլորովին չեն ենթադրել, որ իրականում ձայն են տալիս Սերժ Սարգսյանին, թեեւ այդ մասին մենք ժամանակին ահազանգել ենք։ Թե՛ Վահան Հովհաննիսյանը, թե՛ ԱԽՔ-ը ընտրությունների հաջորդ օրը հայտարարեցին, որ դրանք կեղծված են, հետեւաբար իրենք չեն ընդունում դրանց արդյունքները։ Ավելին, ի նշան բողոքի, Հովհաննիսյանը հրաժարվեց Ազգային Ժողովի փոխնախագահի պաշտոնից, իսկ ԱԽՔ-ի զինակից, պատգամավոր Հեղինե Բիշարյանը կեղծված ընտրությունների դեմ ցասումնալից ելույթով հանդես եկավ Համաժողովրդական շարժման կազմակերպած հանրահավաքում։

Թե ինչ տեղի ունեցավ հետո, արդեն վերաբերում է ոչ թե քաղաքականության, այլ բարոյականության ոլորտին։ Բայց քանի որ ես խորշում եմ բարոյախոսությունից (շեշտում եմ՝ ոչ թե բարոյականությունից, այլ բարոյախոսությունից), ապա զերծ կմնամ մարդկանց վարքը գնահատելուց, բավարարվելով սոսկ փաստերի արձանագրմամբ։ Թեեւ Վահան Հովհաննիսյանը եւ ԱԽՔ-ը, ընդունելով հանդերձ ընտրությունների կեղծված լինելու իրողությունը, այնուամենայնիվ միացան Սերժ Սարգսյանին, դա դեռեւս չի նշանակում, որ վերջինիս միացավ նաեւ նրանց ընտրազանգվածը։ Ընդհակառակը, դիտարկումները ցույց են տալիս, որ Հովհաննիսյանի եւ մանավանդ ԱԽՔ-ի թեկնածությունը պաշտպանած քաղաքացիները, հիասթափված իրենց առաջնորդների անվայել պահվածքից, այսօր ավելի լարված են Սերժ Սարգսյանի դեմ, քան նույնիսկ ընտրությունների ժամանակ։ Իսկ եթե սրան գումարենք նաեւ այն, որ մարտի 1-ի արյունահեղությունից հետո Սերժ Սարգսյանն ատելի է դարձել անգամ իր ընտրազանգվածի մեծամասնության համար, ապա հասարակության 77%-ը ներկայացնելու մասին իշխանությունների մոտ ձեւավորված պատկերացումը հօդս է ցնդում։

Իշխանությունների համար դժվար է ընդունել, իսկ միջազգային հանրության համար դժվար է պատկերացնել, որ 1988 թ. Ղարաբաղյան շարժումից եւ 1991 թ. Անկախության հանրաքվեից ի վեր Հայաստանի հասարակությունը երբեւէ այնքան միասնական չի եղել, որքան հիմա։ Եթե այնուամենայնիվ անհնար է խուսափել պառակտում բառից, ապա պետք է համաձայնել, որ պառակտումը ոչ թե հասարակության ներսում է, այլ հասարակության եւ իշխող վարչախմբի միջեւ։ Իրականում դա պառակտում էլ չէ, այլ ահռելի մի վիհ, որ գոյացել է ժողովրդի մեծամասնության եւ իշխանությունը կեղծիքներով ու արյունահեղությամբ զավթած փոքրաթիվ մարդկանց միջեւ։ Հասարակության միասնականությունն, ըստ այդմ, արտահայտվում է ներկա վարչախմբի լիակատար մերժման եւ նրանից շուտափույթ կերպով ազատվելու վճռականության իրողություններում։ Սա նոր, ազատատենչ, անարդարություն չհանդուրժող, իր իրավունքները լիովին գիտակցող քաղաքացիական հասարակություն է, որի պատկերացումները պետության, ազգային շահի, ժողովրդի բարօրության եւ արժեքային համակարգի մասին շեշտակիորեն տարբերվում են վարչախմբի պատկերացումներից։ Հասարակությունը պատրաստակամ է կերտել ազատ, ժողովրդավարական, իրավական պետություն, խնդիր դնելով՝

հավասար հնարավորություններ ընձեռել բոլոր քաղաքացիներին,
ապահովել ազատ մրցակցությունը,
երաշխավորել սեփականության անձեռնմխելիությունը,
– կազմաքանդել ձեւավորված կոռուպցիոն համակարգը,
– հավասարաչափ բաշխել հարկային բեռը,
– վերացնել մենաշնորհային արտոնություններ շնորհելու սովորույթը,
– դադարեցնել վիճակագրական աճպարարությունները,
– հստակեցնել արտաքին քաղաքականության սկզբունքները,
– միջոցներ ձեռք առնել երկրի քաղաքական եւ տնտեսական մեկուսացման հաղթահարման ուղղությամբ,
– քաղաքական կամք դրսեւորել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում,
– հաշտ ու խաղաղ ապրել բոլոր հարեւանների հետ եւ այլն։

Եթե Հայաստանի ներկա իշխանություններն ու միջազգային կազմակերպությունները չգիտակցեն այս հասարակության իրական ներուժն ու ձգտումները, ապա նրանք կարող են մեծամեծ սխալներ գործել եւ վտանգել երկրի կայունությունը։


Հասարակության եւ վարչախմբի միջեւ առկա վտանգավոր լարվածության լիցքաթափման միակ միջոցն, ակնհայտորեն, արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է։ Սակայն գիտակցելով, որ Հայաստանի ներկա իշխանություններն ու Եւրոպական կազմակերպություններն առայժմ նման հանգուցալուծման պատրաստ չեն, գիտակցելով նաեւ, որ գաղափարի հասունացումը որոշ ժամանակ է պահանջում, մենք՝ Համաժողովրդական շարժման ներկայացուցիչներս, պարտավոր ենք հստակեցնել մեր առաջիկա քայլերը եւ հասարակությանը գործողությունների խորապես մշակված ծրագիր ներկայացնել։ Հաջորդ բաժնում ես կփորձեմ Կոնգրեսի ուշադրությունը հրավիրել այս հարցերի հետ կապված որոշ նախնական առաջարկների վրա։

Համաժողովրդական շարժման առաջիկա խնդիրները

Համաժողովրդական շարժման գործունեության ելակետը ետընտրական շրջանում հայաստանյան քաղաքական ուժերի նոր հարաբերակցության ձեւավորումն է։ Անկախությունից ի վեր Հայաստանի քաղաքական դաշտը երբեք այնքան հստակ չի եղել, որքան հիմա։ Մի կողմում ապօրինաբար իշխանությունը զավթած վարչախումբն ու նրան սատարող փոքրաթիվ կուսակցություններն են, մյուս կողմում՝ հասարակության մեծամասնության համակրանքն ու աջակցությունը վայելող Համաժողովրդական շարժումը։ Ուրիշ ընդդիմություն, ըստ էության, գոյություն չունի, ինչը մեզ համար միաժամանակ թե՛ պատվաբեր է, թե՛ պարտավորեցնող։

Համաժողովրդական շարժումը, սակայն, ստեղծվել էր կոնկրետ խնդրի շուրջ, որպես նախընտրական դաշինք, որի գոյությունը, հետեւաբար, այսօր իներցիոն երեւույթ կամ անախրոնիզմ կարող է թվալ։ Ուստի մենք, նախեւառաջ, կանգնած ենք Շարժմանը նոր բովանդակություն հաղորդելու մարտահրավերի առջեւ։ Կարծում եմ, միանգամայն ակնհայտ է, որ այդ նոր բովանդակությունն այլ բան չի կարող լինել, քան հայաստանյան իրականության հետ չհաշտվող հասարակության իղձերի եւ տրամադրությունների հունավորումը։ Կարծում եմ, նույնքան ակնհայտ է նաեւ, որ այդ խնդրի լուծման համար երկրորդական չէ Շարժումն օժտել կազմակերպական նոր ձեւով եւ նոր անվանմամբ։

Քանի որ վերջին շրջանում շատերիս համար բավականին հոգեհարազատ է դարձել «կոնգրես» բառը, ինձ նպատակահարմար է թվում Համաժողովրդական շարժումը վերանվանել «Հայ ազգային կոնգրես» (հապավված՝ ՀԱԿ), նկատի ունենալով ինչպես համաշխարհային պատմության մեջ նմանատիպ անվանումներով հայտնի ազգային‑ժողովրդավարական շարժումների փառապանծ ավանդույթները, այնպես էլ այդ շարժումներին բնորոշ գաղափարախոսական եւ սոցիալական բազմաշերտ ներկայացուցչականությունը։ Ինչ վերաբերում է «Հայ ազգային կոնգրեսի» կազմակերպական ձեւին, ապա, ինձ թվում է, առայժմ կարելի է պահպանել Համաժողովրդական շարժման կառուցվածքն ու ձեւավորված մարմինները՝ Քաղաքական խորհուրդը եւ Գործադիր վարչությունը։ Ըստ այդմ, «Կոնգրեսի» ստեղծումը Շարժման անդամ‑կուսակցությունների միաձուլում չի նշանակում. վերջիններս շարունակելու են պահպանել իրենց ինքնուրույնությունն ու կառուցվածքը, ինչպես նաեւ անկախ քաղաքական գործունեություն ծավալելու իրավունքը։ Մյուս կողմից, նման բազմազանությունը չի նշանակում նաեւ, որ խոսքը վերաբերելու է մի արհեստական, խայտաբղետ կազմակերպության, քանի որ մեզ բոլորիս միավորում է մի այնպիսի վեհագույն գաղափար, որպիսին ազատ, ժողովրդավարական, իրավական, բարգավաճ պետության կերտումն է։ Չի բացառվում, անշուշտ, որ համատեղ գործունեության եւ գաղափարախոսական դիրքորոշումների մերձեցման արդյունքում «Կոնգրեսը» հետագայում վերածվի կուռ կառուցվածքով օժտված կենտրոնամետ կուսակցության։ Չի բացառվում նաեւ, որ այդ կուսակցությունն իր գործունեությունը հիմնականում ծավալի ստվերային կառավարության միջոցով, ինչի առավելությունները հայտնի են ողջ քաղաքակիրթ աշխարհին։

«Հայ ազգային կոնգրեսի» ստեղծման գաղափարը, բնականաբար, անակնկալ է ձեզանից շատերի համար, սակայն խնդրում եմ՝ այն ընդամենը որպես նախնական առաջարկ եւ հետագա քննարկումների առարկա համարել։ Թերեւս արժե այդ հարցին առավել հանգամանորեն անդրադառնալ մեր հաջորդ հավաքում, որի գումարման մասին ձեզ ժամանակին տեղյակ կպահվի։ Անկախ, սակայն, կազմակերպական ձեւափոխումից ու վերանվանումից, ակնհայտ է, որ Համաժողովրդական շարժումը, հասարակական լայն աջակցության շնորհիվ, մշտական եւ վճռորոշ դերակատարություն է ունենալու Հայաստանի ապագա բոլոր քաղաքական գործընթացներում, այդ թվում՝ միասնական թեկնածուներով կամ ընդհանուր ցուցակներով հանդես գալով բոլոր մակարդակների ընտրություններում։

Ինչ վերաբերում է Շարժման ընթացիկ խնդիրներին, ապա դրանց անդրադառնալուց առաջ հարկ եմ համարում շեշտել հետեւյալը։ Մենք մշտապես առաջնորդվել եւ այսուհետեւ եւս առաջնորդվելու ենք քաղաքական պայքարի ընդունված կանոններով, գործել եւ այսուհետեւ եւս գործելու ենք բացառապես օրենքի շրջանակներում՝ ի տարբերություն իշխող վարչախմբի, որն այդ կանոններին ու գործելակերպին սիստեմատիկաբար հակադրել եւ շարունակում է հակադրել ժողովրդավարական ազատությունների սահմանափակումը, ագրեսիվ հակաքարոզչությունը, վարչա‑տնտեսական ճնշումները, զանգվածային ձերբակալությունները եւ վերջապես, ֆիզիկական բռնությունը, որի բարձրակետը հանդիսացավ մարտի 1-ի արյունահեղությունը։

Չընդունելով հանդերձ այդպիսի բիրտ մեթոդներով իշխանությունը զավթած վարչախմբի լեգիտիմությունը, մենք, այնուամենայնիվ, հաշվի առնելով ռեալ քաղաքական գործոն լինելու նրա հանգամանքը, պատրաստ ենք երկխոսություն սկսել նրա հետ, սակայն այն դիտելով ոչ թե որպես կողմերից մեկին ծնկի բերելու միջոց, այլ որպես երկրում իրական բարեփոխումներ իրականացնելու եւ քաղաքական գործունեության նորմալ դաշտ ստեղծելու պատեհություն։ Դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանի կառավարությունը նախեւառաջ լիապես կատարի «Եւրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի» ապրիլի 17-ի թիվ 1609 բանաձեւի՝ որպես երկխոսության նախապայման ներկայացված պահանջները, որոնք են.

- մարտի 1-ի իրադարձությունների անկախ, թափանցիկ եւ վստահելի հետաքննությունը,
- քաղաքական շարժառիթներ ունեցող մեղադրանքներով կալանավոր ված անձանց անհապաղ ազատ արձակումը,
- «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մա սին» ՀՀ օրենքում Ազգային Ժողովի կողմից վերջերս կատարված փոփոխությունների եւ լրացումների անհապաղ ուժը կորցրած ճանաչումը՝ համապա տասխան Վենետիկի հանձնաժողովի առաջարկների։

Բանաձեւը նաեւ ավելացնում է, որ «եթե վերոհիշյալ պայմանները չապահովվեն, եւ եթե Հայաստանում քաղաքական ուժերի միջեւ լրջորեն չծավալվի բաց երկխոսություն 8‑րդ կետում նշված բարեփոխումների վերաբերյալ, ապա կասկածի տակ կհայտնվի Հայաստանի՝ որպես Եւրոպայի խորհրդի անդամ‑պետության վստահելիությունը։ Ուստի Վեհաժողովը պետք է 2008 թ. հունիսյան նստաշրջանի բացման ժամանակ դիտարկի Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության՝ քվեարկելու իրավունքները կասեցնելու հնարավորությունը»։

Ինչպես տեսնում ենք, վերջապես խոսքից գործի անցնելով, «Եւրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը» սպառնում է Հայաստանի իշխանությունների նկատմամբ պատժամիջոց կիրառել, ինչը ողջունելի է։ Սակայն ողջունելով հանդերձ վարչախմբի դեմ ուղղված քաղաքական պատժամիջոցները, մենք խորապես անհանգստացած ենք Հայաստանի դեմ ծրագրվող տնտեսական պատժամիջոցների վերաբերյալ արված հայտարարություններից, քանի որ դրանցից տուժելու է ոչ թե վարչախումբը, այլ առաջին հերթին՝ մեր ժողովուրդը։ Ուստի օգտագործելով առիթը, Համաժողովրդական շարժման անունից ես դիմում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությանը եւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի վարչությանը, խնդրելով զերծ մնալ Հայաստանին հատկացվող օգնությունները նվազեցնելու կամ դադարեցնելու մտադրությունից։

Դա կարեւոր ենք համարում, նկատի ունենալով, մանավանդ, քաղաքականից բացի՝ նաեւ երկրում հասունացող սոցիալական լարվածությունը, որն արդյունք է սպառողական ապրանքների գների կտրուկ թանկացման եւ հարկային բեռը գլխավորապես մանր ու միջին բիզնեսի ուսերին բարդելու պրակտիկայի։ Որպես հիրավի Համաժողովրդական շարժում մենք պարտավոր ենք ուղղորդել ոչ միայն հասարակության քաղաքական, այլ նաեւ սոցիալական դժգոհությունները, մի կողմից՝ դրանց արմատները վերացնելու, իսկ մյուս կողմից՝ սոցիալական բունտի վտանգը կանխելու նպատակով։

Շարունակելով սկզբունքային եւ վճռական պայքարն ընդդեմ հակաժողովրդական վարչախմբի, միաժամանակ մենք պարտավոր ենք նաեւ անել ամեն ինչ՝ խուսափելու համար ներքաղաքական ցնցումներից եւ երկրի կայունությանն սպառնացող զարգացումներից, նկատի ունենալով, առաջին հերթին, այդպիսի իրավիճակից օգտվելուն միտված Ադրբեջանում արտահայտվող տրամադրությունները։ Ադրբեջանը պետք է հասկանա, որ ինչպիսի ներքաղաքական վիճակ էլ տիրի մեր երկրում, միեւնույն է՝ Ղարաբաղի դեմ ռազմական ոտնձգություն կատարելու պարագայում կհանդիպի հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը։ Իսկ այդ դիմադրության առաջին շարքերում, վստահաբար, կհայտնվեն այսօր բանտերում գտնվող մեր ընկերները։ Ռազմական վտանգի առաջացման դեպքում ես ինքս կոչով կդիմեմ Համաժողովրդական շարժման մասնակիցներին, խնդրելով ժամանակավորապես դադարեցնել իրենց քաղաքական գործողությունները եւ լծվել հայրենիքի պաշտպանության նվիրական գործին։

Այս ամենը չի նշանակում, սակայն, որ Համաժողովրդական շարժումը համաձայն է կամ հավանություն է տալիս Ղարաբաղի հարցում վերջին տասնամյակի ընթացքում վարչախմբի վարած խայտառակ քաղաքականությանը, որի արդյունքն են ինչպես Հայաստանի լիակատար մեկուսացումն ու տնտեսական զարգացման հեռանկարի բացակայությունը, այնպես էլ ՄԱԿ‑ի Գլխավոր ասամբլեայի վերջերս ընդունված տխրահռչակ բանաձեւը։ Ուստի մենք Հայաստանի իշխանություններից պահանջում ենք անհրաժեշտ քաղաքական կամք դրսեւորել եւ, որքան հնարավոր է արագ, ձեռնարկել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ռեալ գործընթացի սկզբնավորմանը։

Ժամանակի սղության պատճառով ես անդրադարձա Համաժողովրդական շարժման առջեւ կանգնած բազմաթիվ խնդիրներից միայն մի քանիսին՝ դրանք համարելով ամենակարեւորը։ Ինչ վերաբերում է մյուսներին, ապա դրանք ձեզ կներկայացվեն մեր ընթացիկ գործունեության եւ հրապարակային միջոցառումների ընթացքում։ Օրվա ամենահրատապ խնդիրն, անտարակույս, անխտիր բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումն է, առանց որի՝ երկխոսության կամ հասարակական համերաշխության վերականգնման մասին խոսք անգամ չի կարող լինել։ Իսկ որպես ընդհանուր ռազմավարություն, ակնհայտ եւ անկասկած է, որ մենք օգտագործելու ենք օրինական բոլոր միջոցները՝ հանցավոր վարչախմբից ազատվելու եւ երկրի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով։ Մի բան պետք է պարզ լինի թե՛ Հայաստանի իշխանությունների, թե՛ միջազգային հանրության համար, այն է՝ փետրվարյան վերջին տասնօրյակի ազատության վայելքը ճաշակած արժանապատիվ հասարակության հաղթական երթն անկասելի է։

Շնորհակալություն ուշադրության համար։

12 comments:

Ani said...

Re the Millennium Grant, reading between the lines of this story from asbarez.com is interesting: if the Diaspora can start to get a clue as to the gravity of the problems, maybe some things may start to change:

ASBAREZ EXCLUSIVE: Millennium Challenge Chief Outlines Future of Program

LOS ANGELES--Millennium Challenge Corp. Chief Executive Office John Danilovich Thursday had a frank discussion with Armenian-American organizational representatives and community leaders about the current state of MCC's activities in Armenia, in light of the post-election unrest. The meeting was organized by Rep. Adam Schiff (D-Calif.).
Following the meeting, Asbarez English Editor Ara Khachatourian had an exclusive interview with Danilovich, the transcript of which is presented below:

Ara Khachatourian: What are the MCC's post election activities?
John Danilovich: The Millennium Challenge Corp. has been engaged with the people of Armenia now for several years with a very substantial $235 million compact, which is targeted at the reduction of poverty and sustainable economic growth in Armenia. We are very pleased with the progress that has been made, with the compact implementation, with the training; Now of more than 6000 farmers have been trained in better water usage and huge irrigation for the benefit of having better crops, better production, greater productivity, better prices and we are pleased with the way things are moving along.
We have some concerns with regards to the elections which took place recently and with regards to post-election events--the state of emergency, and things of that nature with regards to limitations on freedoms in Armenia. We very much hope that pres. Sarkisian, who I have had the pleasure of meeting in Washington, will move along the path of reforms with regards to these concerns and we will continue our engagement with Armenia for the benefit of the Armenian people. We look forward to continuing this engagement, but we want to have the right circumstances for that engagement.
Our program is not just about the money, or just about the projects. It's also about good government. That's where the MCC is different than other organizations. There are a lot of good projects for the benefit of the Armenian people; It's a lot of money; And, it needs to exist in the environment of good government--political, economic and social. So, we are hoping the right circumstances will exist and that Pres. Sarkisian will seize the opportunity of being the new president and in the opening months of his office to take steps which are necessary in reforms in administrative and institutional structure of Armenia to continue the advancement of Armenia.
A.K.: Was there any stoppage of programs that occurred with the state of emergency?
J.D.: At the moment, we continue our programs in Armenia. There are ongoing in the number of sectors; I've mentioned the water-to-market area, but they are ongoing in number of sectors. We have continued our disbursements; I will be writing to President Sarkisian in the coming days to express our concerns and to hear from him with regard to how he sees the way forward in regard to reforms in Armenia. I've had a wonderful opportunity, this morning here in Los Angeles, to meet with a significant number of Armenian community members who are committed to the progress of Armenia, just as the US government and the MCC is committed of Armenia.
Congressman Adam Schiff was very instrumental in hosting today's event. I'm grateful for him for gathering together members of the Armenian community. We had a very frank and open discussion about our commitment--about our emotional, as well as mental, spiritual and financial commitment--to the success of Armenia. We all want to find a way to move forward, and I think today's conversation with the Diaspora was a great success.
A.K.: What will you take back from today's discussion to the Armenian leadership, as well as the leadership of the MCC?
J.D.: I think what we all share--and I think we share this very strongly in common--is a commitment to the success of Armenia. This is the foundation of what we all feel. I think the representatives of the various components of the Armenian community; Certainly myself, on behalf of the MCC, to the reduction of poverty and the sustaining of economic growth in Armenia. We are committed to the engagement and to the partnership we have with the Armenian people. We want the benefits to the Armenian people to continue, hoping that president Sarkisian--as the new leader--will walk along this path to progress so we can continue our engagement.
A.K.: What role can the political forces in Armenia have in enhancing your project?
J.D.: The politics in Armenia are the same--if I may say so--as they are in many of our MCC countries. The opposition, the establishment, the coalition groups should all be working for the poor in Armenia. We consider our MCC program to be of significance. One, because the proposals are Armenian solutions for Armenian problems; They are not United States government solutions. They are your solutions for your challenges. Therefore, we hope that having a program that was in fact created by Armenians for the benefit of Armenians that the virtue of this program will be seen as very positive and will continue. Our part of the bargain--the American part of the bargain--is to provide grants. It's not a loan. The Armenian part of the formula is to implement these programs successfully for the benefit of their people.

Anonymous said...

Nazarian, thanks for posting. Do you know where (i.e., in which location) the congress was held?

Anonymous said...

This is off topic I know,
but I tried to comment on the article in Armenianow (on the same topic actially), and it didn't work.

Why does that web-site suck?
They got good articles, but I their site always has some problems, especially when you try to comment.

And actually for some reason there are always a lot of comments in the Haylur style, for some reason.

Is it some KGB conspiracy against that site?

Ankakh_Hayastan said...

Anonymous at May 04, 2008 2:14 AM

It was held at the Conference Hall of the RA Government. It was scheduled to be held in Tbilisi in Georgia since nobody was renting Sharjum their conference halls. But once the arrangements were made for the Tbilisi location, the RA government realized that it would not be a very good PR policy to force the opposition to have a conference in exile, especially in a country that's a strong US ally so they allowed the use of a facility in Armenia.

Now we know their weakness, I guess. They have no problem with killing their own citizens but want to keep things hush-hush.

Ankakh_Hayastan said...

Anonymous at May 04, 2008 4:22 AM

Based on the number of comments, I would guess that they are moderated. That is despite the fact that 50%+ comments usually are death threats against Levon and the opposition.

Anonymous said...

I agree re: Armenianow. It's very strange; I tried to point out the ridiculousness of some of the comments there (some of the gems: 2,700,000 voted for Serzh apparently, more than half of those killed on march 1st were policemen, and LTP is ready to give Karabagh back), but I couldn't for some reason.

Ani said...

I thought a bit more about LTP's statement on the Millennium Grant, so I wanted to clarify my thoughts (and put in on topic this time). By asking the U.S. not to suspend the grant, he loses nothing: If the U.S. does suspend it, the blame goes on the Sargsyan administration for not living up to the criteria outlined in the grant. If they somehow decide to give it (we are talking about the Bush administration, so who knows?), then he can say it was partially to his credit, that the U.S. listened to him and took pity, which takes away credit from the Sargsyans. On the other hand, if he had advocated suspending the grant (like you want him to do), if it was then cancelled everyone in Armenia would have said: "Look, LTP took away our money!!"

Anyway, Onnik thinks LTP's not enough of a politician, and you think he's too much of a politician! Hard to please everybody...And I agree with you in principle, not that I count for anything.

Anonymous said...

Ani

Levon has always been frank. I think what he says he means. Even if teh 80% of teh aid money goes in paying for luxury cars and casino losses some % goes to people in form of salaries and aid.
With his statment about the aid Levon also corners the dictatorship.
Coming to Onnik I wouldnt give too much credit to him. As a jeurnalist he didnt have the guts to go out to streets and report during the critical times. He is one of those types who always complains but when offered an answer or service will say that he had never had a problem. I call those type - "the spinless type".

Anonymous said...

I'll add to aa's comments:

LTP knows perfectly well how much aid gets siphoned off. He was the architect. Check out for glaring example how earthquake aid was stolen by HHSh leeches during the early 90s. Some material even turned up in Agdam and other liberated territories after biznes deals between HHSh crook-ministers and their favorite neighbors.

Speaking of spineless leaders, at the moment of truth on March 1, who left his yearning followers alone? Barricaded in the street without a real leader? Levon was warm and full at home while the incited people were whipped up in to hysterical anger without their fearless (sic) leader (sic).

Anonymous said...

Nobody who hasn't been there on March 1 has the right to speak on behalf of those who have been there. Don't try to be smart describing their thoughts and emotions the way you want. Ask them and you'll see that they don't condemn their leader in any way.

Haik said...

Levon was under house arrest on March the 1st.

Maybe some of you havent seen his house under guard.
I have published some of March the 1st that I received right before the police attacked the demonstrators in front of the French embassy.

Here is the link:
http://blog.levonforpresident.com/2008/03/blog-post_2201.html

Haik said...

I ment I have published some photo that I ahve received on March the first when military was in Yerevan streets and people were infront of the Frecnh embassy , right before the attacks.