Still Confounded by "Azg".
Mind you, this is a newspaper that in the past (and currently) has actively supported the massacre on March 1. I guess killing innocent people who protest against the crimes of that same political regime is acceptable to Azg as long as they are somehow connected to the opposition. It gets even more bizarre as the paper praises the thugs for trying to save the life of the victim in the hospital. WTF!
Here is the text in case you don't want to follow the link to Azg.
«ԻՄ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԾՐԱԳՐԵԼ Է ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԸ»
Ինքնադատաստանի զոհ է գնացել անմեղ երիտասարդը
Երեկ «Ազգ» թերթի հետ կապվեց Ռադիոլուր լրատվականի գլխավոր խմբագիր Արթուր Սահակյանը եւ հերքեց իբր իր կատարած բռնաբարության մասին լուրերը: Հիշեցնենք, որ ոստիկանության պաշտոնական կայքէջը երեկ տեղեկատվություն էր տարածել, որ Երեւանի բնակչուհի Մ. Մ.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ Արթուր Սահակյանի հետ գնացել են Երնջատափ գյուղ` ճաշկերույթի, իսկ հետդարձի ճանապարհին Ա. Սահակյանն իր անձնական օգտագործման ավտոմեքենայով շեղվել է ճանապարհից եւ փորձել բռնաբարել իրեն, սակայն ինքը դիմադրել է, օգնություն կանչել իր ծանոթներին: Մ. Մ.-ն իր ծանոթ Ա.-ի հետ Երեւանում` Սայաթ-Նովայի եւ Ա. Մանուկյան փողոցների խաչմերուկում, հայտնաբերել է Ա. Սահակյանի ավտոմեքենան, որի ղեկին այդ պահին գտնվել է Անդրանիկ Բաբայանը: Վերջինիս ծեծի ենթարկելուց հետո նրանք գնացել են «Օդնակլասնիկ» սրճարան, որտեղ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Մ. Մ.-ի ծանոթ Ա.-ն ծեծի է ենթարկել Աբել Միքայելյանին եւ Արթուր Սահակյանին: Հաղորդվում է նաեւ, որ մեղայականով ոստիկանությանն է ներկայացել Արմեն Սարգսյանն ու խոստովանել, որ նախորդ օրը նշված սրճարանում, վիճաբանության ժամանակ, ինքն է ծեծի ենթարկել վերոնշյալ անձանց: Ավելի ուշ «Ազգին» հայտնի դարձավ, որ Ա. Բաբայանը մահացել է հիվանդանոցում:
«Ազգին» զանգահարած Արթուր Սահակյանը նշեց, որ բռնաբարության մասին վարկածը մտացածին է, որպեսզի կատարված սպանությունը քողարկեն: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց այն բժիշկներին, որոնք հրաժարվել են հաստատել բռնաբարության մասին վարկածը: Սահակյանը նշեց, որ իրականում ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանը` նույն ինքն Ալրաղացի Լյովը, մոտ 70 սափրագլուխների հետ միասին ներխուժել եւ մեկ ու կես ժամ շարունակ դաժան ծեծի է ենթարկել իր ընկերներ Աբելին եւ Անդրանիկին: Արթուր Սահակյանը պատմում է, որ իր բոլոր զանգերը ակումբի հարեւանությամբ գտնվող ոստիկանություն՝ ապարդյուն են անցել, վերջիններս ժամանել են միայն մեկ ու կես ժամ հետո, երբ սափրագլուխներն իրենց պարագլխի հետ միասին 10-100 համարանիշի ջիփերով հեռացել էին: Արթուրը նշում է, որ ինքը ցնցված է եւ մեծագույն ցավ է ապրում, որ իր փոխարեն սպանվել է իր ամենամոտիկ ընկերը, երկու երեխաների հայր Անդրանիկ Բաբայանը: «Երանի ես լինեի նրա տեղը», ասաց Արթուրը: Պատասխանելով «Ազգի» հարցին, նա ասաց, որ իրեն դեռեւս հայտնի չէ իրեն սպանելու որոշման պատճառը: Արթուր Սահակյանը զանգահարելիս խիստ հուզված էր եւ, փաստորեն, անկարող՝ պատասխանելու մեր մի շարք հարցերին:
Բավական մութ եւ հակասական տեղեկություններով լեցուն այս պատմության մեջ մեզ հատկապես մտահոգում է այն փաստը, որ մեր երկրում մարդիկ կան, անգամ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, ովքեր ինքնադատաստանով են զբաղված եւ որոնց վայրագ արարքներին զոհ է գնում բոլորովին անմեղ՝ երկու երեխաների հայր երիտասարդը: Թեեւ, հանուն ճշմարտության ավելացնենք, որ եղերաբախտ Անդրանիկ Բաբայանին ծեծողները, ըստ մեզ հասած տեղեկությունների, զգալով իրենց սխալը, վերջին պահին ամեն ինչ արել են, որ բժիշկները փրկեն նրա կյանքը:
5 comments:
Hopefully they still don't say that the killed was a piglet.
Babayani hamar tsavum em, bayc ed Arthurin iroq piti satkacnein, ov uzum e liner.
Nra anarakabpr varqy yev anmnacord nvirumy regimin` u HH bolor arjanapativ qaxaqacinerin pnovely piti mi or bere sran.
U tox aysuhet regimi bolor hlu hnazand vkanery akanjnerin ox anen, vor mi or el iranq en satkelu, irenc isk tereri ayl strukneri koxmic. Anbaro hamakargum ayspisi depqery anxusapeli en
anonymous, inch vor mekin satkacnel@ qreoren patjeli ararq e. Voch mek@ voch mekin satkacnelu iravunq chuni. Henc aydpisi mtatzoghutyunn e vor shat u shat cavali iroghutyunneri patjarn e aysorva Hayastanum.
Here is more from HZh.am
սպանությամբ ավարտված ծեծ
ՀՀ հանրային ռադիոյի Ռադիոլուր ծրագրի ղեկավար, Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Արթուր Սահակյանի հետ տեղի ունեցած միջադեպի հետ կապված վերջին երեք օրերին երբեմն նաեւ իրարամերժ լուրեր են շրջանառվում: Մասնավորապես, ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, սեպտեմբերի 23-ին ոստիկանության Կենտրոնի բաժին է դիմել Երեւանի Արաբկիր համայնքի բնակիչ, 1983-ին ծնված Մարինա Մ.-ն եւ տեղեկացրել, որ իբր իր ծանոթներից Արթուր Սահակյանը սեպտեմբերի 20-ին իրեն բռնաբարելու փորձ է կատարել: Ըստ տուժածի, ինքը սեպտեմբերի 20-ին Սահակյանի հետ գնացել է Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղ եւ մասնակցել ճաշկերույթի: Իսկ վերադարձի ճանապարհին, ըստ ոստիկանության հաղորդագրության, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Սահակյանն իբր փորձ է արել բռնաբարել Մարինային: Վերջինս ոստիկաններին ասել է, թե իրեն հաջողվել է դիմադրել եւ օգնության կանչել իր ծանոթներին, որից հետո Սահակյանն իր անձնական Նիսան-Տիդա մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի: Արդեն Երեւանում, կրկին ըստ ոստիկանության, Մարինայի ծանոթներից 1974-ին ծնված Արմեն Սարգսյանը Սայաթ-Նովա եւ Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում նկատել է Սահակյանի ավտոմեքենան եւ ծեծել ղեկին նստած Անդրանիկ Բաբայանին: Դրանից հետո նույն ծանոթը գնացել է Խանջյան փողոցում գտնվող Ադնակլասնիկ սրճարան եւ ծեծի ենթարկել Արթուր Սահակյանին եւ Աբել Միքայելյանին: Իսկ Անդրանիկ Բաբայանն անգիտակից տեղափոխվել է հիվանդանոց: Սեպտեմբերի 22-ի երեկոյան Արմեն Սարգսյանը մեղայականով ներկայացել է ոստիկանություն եւ խոստովանել է, որ նախորդ օրը Ադնակլասնիկ սրճարանում ինքն է ծեծի ենթարկել վերը նշված անձանց: Սա, կրկնում ենք, տեղի ունեցածի նկարագրությունն է` ըստ ոստիկանության հաղորդագրության, որի հիմքում դրված են տուժողի ներկայացրած բացատրությունները: Սակայն, մեր տեղեկություններով, այս պատմությունը բոլորովին այլ կերպ է տեղի ունեցել: Նախ ոստիկանություն դիմած աղջիկը եւ Արթուրը ընկերներ են եղել, եւ շուրջ երեք ամիս է, ինչ նրանք հանդիպում են: Բայց պարզվում է` Մարինան, ով ՀՀԿ անդամ է, բավական մտերիմ հարաբերությունների մեջ է օլիգարխներից մեկի` Լեւոն Սարգսյանի, այսինքն` Ալրաղացի Լյովի հետ: Սեպտեմբերի 20-ին վերը նշված ճաշկերույթին, որը տեղի է ունեցել ՀՀԿ անդամ պատգամավոր Լեւիկ Խաչատրյանի տանը, մասնակցել են հանրապետականների բազմաթիվ պատասխանատու դեմքեր: Երբ Մարինան եւ Սահակյանը Երեւան վերադարձի ճանապարհին են եղել, նրանց միջեւ վեճ է ծագել, եւ աղջիկը զանգահարել է իր ազդեցիկ ծանոթներին, որպեսզի գան իրեն տանեն: Կարճ ժամանակ անց մի քանի Ջիփ արդեն Ապարան-Երեւան ճանապարհին շրջապատել են Սահակյանին ավտոմեքենան: Աղջիկը տեղափոխվել է իր հետեւից եկածների ավտոմեքենան, իսկ նրա ծանոթներից մեկը ապտակել է Սահակյանին, եւ այդքանով ամեն ինչ ավարտվել է: Սակայն հաջորդ օրը սափրագլուխների մի մեծ բանակ, որոշ լուրերի համաձայն` Ալրաղացի Լյովիկի հրահանգով, փնտրել է Սահակյանին եւ գնացել նրան պատկանող Ադնակլասնիկ սրճարան: Վերջինս, իմանալով, որ իր հետ հաշվեհարդար տեսնելու նպատակով խումբ է եկել սրճարան, իր ավտոմեքենայի բանալին անհասկանալի պատճառներով տվել է ընկերոջը` Անդրանիկ Բաբայանին: Արդյունքում սափրագլուխների մի խումբը սրճարանի ներսում ծեծի է ենթարկել Սահակյանին եւ այնտեղ նրան օգնել փորձած նրա ընկերոջը` Աբել Միքայելյանին: Իսկ դրսում գտնվող սափրագլուխները դաժան ծեծի են ենթարկել Սահակյանի ավտոմեքենայի ղեկին նստած Բաբայանին` կարծելով, թե նա ավտոմեքենայի տերն է: Վերջինս անգիտակից վիճակում հետագայում տեղափոխվել է հիվանդանոց: 1 օր անց ակնհայտ է եղել, որ ծեծված երիտասարդի վիճակը ծանր է, քանի որ նա այդպես էլ ուշքի չի եկել, ուստի նույն օրը երեկոյան մեղայականով մեկ հոգի ներկայացել է ոստիկանություն: Իսկ հաջորդ օրը ոստիկանությունը ներկայացրել է բռնաբարության փորձի հաղորդագրությունը: Երեկ ծեծված երիտասարդը հիվանդանոցում մահացել է:
Ինչպես հասկացա, դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ։ Հասարակ դեպք չէ։ Մի դեպք է, որում խառնված են թե՛ քաղաքական գործիչներ, թե՛, ուշադրություն դարձրեք խնդրում եմ, լրագրողներ։ Տասնօրյա վաղեմություն ունեցող այս դեպքը հիմա՞ է լուսաբանվում, հա՞։ Իսկ ուր մնաց լրագրողական սոլիդարությունը։ Լուրերը վաղուց էին պտտվում քաղաքում, իսկ դու՛ք, հարգելի ազատաության համար պայքարող դիմադիր, ընդդիմադիր իսկ իրականում միանշանակ անդիմադիր լրագրողներ, լռում էիք։ Նույինսկ ինտերնետում այս մասին խոսք անգամ չկար։ Պայքարե՛ք հայրենակիցներ, լրագրոնե՛ր, պայքարե՛ք։ Ապավինում ենք ձեզ ամբողջ հայ ազգի խոսքի ազատությունն ու չորրորդ իշխանությունը։ Եվ վերջում, ողբամ զքեզ հայոց աշխարհ։
Post a Comment