Tuesday, September 30, 2008

Still Confounded by "Azg".

Today Azg has published an article about a crime where someone was beaten up and killed by the thick-heads (սափրագլուխ) employed a Member of Parliament in Armenia, Levon Sargsian, a.k.a. Alraghaci Lyov (Ալրաղացի Լյով). One would not pay much attention to this news since this is something that happens often in Armenia and we have become used to people being killed by the political elite in the country. But what caught my attention me was the surprise that the newspaper expresses about the incident.

Mind you, this is a newspaper that in the past (and currently) has actively supported the massacre on March 1. I guess killing innocent people who protest against the crimes of that same political regime is acceptable to Azg as long as they are somehow connected to the opposition. It gets even more bizarre as the paper praises the thugs for trying to save the life of the victim in the hospital. WTF!

Here is the text in case you don't want to follow the link to Azg.

«ԻՄ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԾՐԱԳՐԵԼ Է ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԸ»

Ինքնադատաստանի զոհ է գնացել անմեղ երիտասարդը

Երեկ «Ազգ» թերթի հետ կապվեց Ռադիոլուր լրատվականի գլխավոր խմբագիր Արթուր Սահակյանը եւ հերքեց իբր իր կատարած բռնաբարության մասին լուրերը: Հիշեցնենք, որ ոստիկանության պաշտոնական կայքէջը երեկ տեղեկատվություն էր տարածել, որ Երեւանի բնակչուհի Մ. Մ.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ Արթուր Սահակյանի հետ գնացել են Երնջատափ գյուղ` ճաշկերույթի, իսկ հետդարձի ճանապարհին Ա. Սահակյանն իր անձնական օգտագործման ավտոմեքենայով շեղվել է ճանապարհից եւ փորձել բռնաբարել իրեն, սակայն ինքը դիմադրել է, օգնություն կանչել իր ծանոթներին: Մ. Մ.-ն իր ծանոթ Ա.-ի հետ Երեւանում` Սայաթ-Նովայի եւ Ա. Մանուկյան փողոցների խաչմերուկում, հայտնաբերել է Ա. Սահակյանի ավտոմեքենան, որի ղեկին այդ պահին գտնվել է Անդրանիկ Բաբայանը: Վերջինիս ծեծի ենթարկելուց հետո նրանք գնացել են «Օդնակլասնիկ» սրճարան, որտեղ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Մ. Մ.-ի ծանոթ Ա.-ն ծեծի է ենթարկել Աբել Միքայելյանին եւ Արթուր Սահակյանին: Հաղորդվում է նաեւ, որ մեղայականով ոստիկանությանն է ներկայացել Արմեն Սարգսյանն ու խոստովանել, որ նախորդ օրը նշված սրճարանում, վիճաբանության ժամանակ, ինքն է ծեծի ենթարկել վերոնշյալ անձանց: Ավելի ուշ «Ազգին» հայտնի դարձավ, որ Ա. Բաբայանը մահացել է հիվանդանոցում:

«Ազգին» զանգահարած Արթուր Սահակյանը նշեց, որ բռնաբարության մասին վարկածը մտացածին է, որպեսզի կատարված սպանությունը քողարկեն: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց այն բժիշկներին, որոնք հրաժարվել են հաստատել բռնաբարության մասին վարկածը: Սահակյանը նշեց, որ իրականում ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանը` նույն ինքն Ալրաղացի Լյովը, մոտ 70 սափրագլուխների հետ միասին ներխուժել եւ մեկ ու կես ժամ շարունակ դաժան ծեծի է ենթարկել իր ընկերներ Աբելին եւ Անդրանիկին: Արթուր Սահակյանը պատմում է, որ իր բոլոր զանգերը ակումբի հարեւանությամբ գտնվող ոստիկանություն՝ ապարդյուն են անցել, վերջիններս ժամանել են միայն մեկ ու կես ժամ հետո, երբ սափրագլուխներն իրենց պարագլխի հետ միասին 10-100 համարանիշի ջիփերով հեռացել էին: Արթուրը նշում է, որ ինքը ցնցված է եւ մեծագույն ցավ է ապրում, որ իր փոխարեն սպանվել է իր ամենամոտիկ ընկերը, երկու երեխաների հայր Անդրանիկ Բաբայանը: «Երանի ես լինեի նրա տեղը», ասաց Արթուրը: Պատասխանելով «Ազգի» հարցին, նա ասաց, որ իրեն դեռեւս հայտնի չէ իրեն սպանելու որոշման պատճառը: Արթուր Սահակյանը զանգահարելիս խիստ հուզված էր եւ, փաստորեն, անկարող՝ պատասխանելու մեր մի շարք հարցերին:

Բավական մութ եւ հակասական տեղեկություններով լեցուն այս պատմության մեջ մեզ հատկապես մտահոգում է այն փաստը, որ մեր երկրում մարդիկ կան, անգամ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, ովքեր ինքնադատաստանով են զբաղված եւ որոնց վայրագ արարքներին զոհ է գնում բոլորովին անմեղ՝ երկու երեխաների հայր երիտասարդը: Թեեւ, հանուն ճշմարտության ավելացնենք, որ եղերաբախտ Անդրանիկ Բաբայանին ծեծողները, ըստ մեզ հասած տեղեկությունների, զգալով իրենց սխալը, վերջին պահին ամեն ինչ արել են, որ բժիշկները փրկեն նրա կյանքը:

Sunday, September 28, 2008

Are they trying to insult us?

On March 1 and after that, this blog posted a number of pictures and videos where people were shot and killed,run over and possibly killed or beaten up, sometimes severely, by the goons of the ruling regime in Armenia.

Now minions of the ruling clique, the so called Commission on investigating March 1 events, claim that the blood seen in these videos was juice, and the bone and tissue fragments splattered in the streets were nothing but the bones of piglets.

The vast majority of the people killed on March 1 were youth...

Are they calling us pigs and piglets?

Saturday, September 27, 2008

Dumping Carly Fiorina.

Carly Fiorina disappeared after she questioned McCain's and Palin's ability to run a business. I wonder if she is still an ardent supporter of McCain after this. AFAIK, she is still his economic advisor.

SS at it again.

Օրինական ճանապարհով ինքնորոշման իր ձգտումը հռչակած Ղարաբաղի ժողովրդին պարտադրվեց դաժան պատերազմ: Տարիներ շարունակ Լեռնային Ղարաբաղի հայությունը կանգնած էր բնաջնջման վտանգի առաջ: Այն ժամանակ դա ընդամենը ինքնավար մարզ էր, որը չուներ ո՛չ կանոնավոր բանակ, ո՛չ զենք ու զինամթերք, ո՛չ Ադրբեջանի տարածքներ գրավելու ցանկություն եւ ո՛չ էլ այդպիսի կարողություն:

He said that at the UN yesterday and basically admits occupying Azeri lands. To answer Ani'squestion about who writes his speeches: apparently someone not that bright.

Tightening credit in Armenia?

By now the readers of this blog might know that the biggest threat to the well being of the economy of the US, and by proxy, the rest of the developed world, is the tightening of the credit markets. Credit, i.e. loans to businesses and consumers, is the lubricant that keeps the wheels of the markets rolling. The reason for the tightening of credit is the lack of confidence in the marketplace. The creditors like the banks (both investment and commercial banks) or private holders of debt do not have confidence that their loans are going to be paid back. You can read the text of Bush's speech about the crisis here: it's a well designed speech for the general audience.

What does it mean for Armenia? Armenia is a tiny economy with a GDP of a small city in the US and has no impact on anything. Until now the administrators of the Armenian economy claim that Armenia is immune to the pressures in the global marketplace...

The whole economy is based on the flow of money from abroad. A man working in Russia will still do everything possible to send money to his family even if it means to work harder and stay hungry at night. The same goes with people working in other countries around the world who send remittances to their families in Armenia. But it can go only so far. As people in these countries see their salaries shrink or even lose jobs, they will physically be unable to generate enough income to be able to send it home. Add to that the friction between Armenia and Western Union and you have a recipe for some loss of confidence.

Well, here is a snippet in Haykakan Jamanak that describes an Armenian version of tightening credit in the country. It could the first signs of something serious.

I just hope that the foreign transfers do not diminish too much to bring about a catastrophic economic collapse.
ՃԳՆԱԺԱՄԸ ԹԱԿՈՒՄ Է ԴՈՒՌՍ

Մեր ունեցած տեղեկություններով, հայաստանյան որոշ բանկերում լուրջ խնդիրներ են առաջացել "ազատ" միջոցների հայթայթման առումով: Մի քանի բանկեր այլեւս հրաժարվում են հիպոտեկային վարկեր տրամադրել, իսկ առեւտրային վարկերի պարագայում բարձրացրել են տոկոսադրույքները եւ կրճատել ժամկետները: Մեր բանկերում առաջացած այս խնդիրը բանկիրները մասամբ պայմանավորում են միջազգային ֆինանսական ճգնաժամով, մասամբ էլ ներհայաստանյան տնտեսական իրավիճակով: Բանկերից ահազանգում են նաեւ, որ զգալիորեն կրճատվել են արտասահմանից իրականացվող մասնավոր փոխանցումների ծավալները:

No time to update the blog.

Unfortunately, I haven't been updating the blog during the last couple of days. There are a few interesting things happening in Armenia. The most notable was Serj Sargsian's interview with the Azeri service of the BBC where he says that he has urged Ilham Aliyev to make investments in NKR so that the Armenians there vote for re-entering the state of Azerbaijan and NKR becoming a land without Armenians.

The other interesting event was the Police Chief of Armenia saying that he doesn't care about the Constitution and to him, all the gatherings by the opposition minded people should be forcibly suppressed.

Nothing new, I guess. We knew about the degree of the intellectual capacity of SS and we knew about the mindset of the ment of Armenia.


As an apology for my tardiness, here is a video of the AGBU chief meeting SS. Enjoy.

Tuesday, September 23, 2008

A case for not wearing Monks.

Here is a picture from BBC. The caption is:


"Interim Israeli Prime Minister Ehud Omert kicks a ball - and loses a shoe - during a visit to a football stadium in Kiryat Shmona. The scandal-tainted Mr Olmert resigned on Sunday (photograph: David Furst/AFP)"

I guess I should show this photo to people who insist on wearing monks or loafers instead of normal shoes with laces with their informal or business casual attires.

At least he doesn't seem to have holes in his socks.

Quiz: who said this?

Ես ասել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որ եթե ադրբեջանցիները ցանկանում են ցույց տալ, որ լրջորեն հետաքրքրված են Լեռնային Ղարաբաղի անվտանգ կյանքի ու ապագայի հարցերում, թող ներդրումներ կատարեն, լուրջ ներդրումներ կատարեն Լեռնային Ղարաբաղում, ապացուցեն, որ Ադրբեջանը պատրաստ է ներդրումներ անելու եւ համոզելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որ Ադրբեջանը կարող է երաշխավոր լինել իրենց անվտանգությանը: Գուցե դրանից հետո հանրաքվեի ժամանակ ղարաբաղցիները ցանկություն հայտնեն լինելու Ադրբեջանի կազմում: Եթե մի օր հրաշք պատահի եւ Լեռնային Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի կազմում, շատ կարճ ժամանակ անց այնտեղ ոչ մի հայ չի մնա:

Answer: Serj Sargsian said this yesterday. Apparently, he wants the Azeris to invest in Artsakh in order to have a favorable outcome during the referendum. He also thinks this would be a miracle and would make sure that no Armenians are left there.

UPDATE: The interview, where SS said these things, was with the BBC Azerbaijan Service. The original article with the text of the answer is here. They say that the audio of the interview is available in response to the denial from the Presidential Staff. But my Turkish is rusty for me to find a link to it.

Monday, September 22, 2008

Անգրագետների հավաքածու:

Apparently, the latest target of ridicule of the pro-Dashnaks on LiveJournal is the name of this taxi company in Kapan. Since most of these people are Russian educated, they have no idea what "սոսի" is and interpret it what it would be in Russian - 'suck a d*ck'. So they are rolling on the floor, laughing their asses off. Such minor events are the Freudian slips that indicate the intellect and knowledge of the self proclaimed 'nationalists' in Armenia.

Of course, there are sensible people on LiveJournal and here is one of the comments (by moskull) before it disappears.
Հետաքրքիր է: Ես, որպես հայկական կրթություն ստացած մարդ, օրինակ երբ ռուսերեն կարդում եմ ВОР ընդհանրապես չեմ մտածում հետույքի մասին, պատճառները չգիտեմ, բայց վստահաբար մտքովս անգամ չի անցնում, բայց շատ հաճախ եմ հանդիպել մարդկանց, որոնք ինքնաիդենտիֆիկացնում են իրենց հայ (վերջին մի քանի տարին նույնիսկ հայրենասեր հայ), որոնք մեկ այլ հայի անուն ասենք ռուսերենով կարդալուց, օրինակ «Акоп Мегапарт» մտածում են պատերազմի դաշտում փորված փոսի մասին:

Սա էլ է հետաքրքիր:

Հիմա հարգելի Սլօն, այն ինչ քեզ մոտ մի ուրիշ ձեւ ծիծաղ է առաջացրել՝ որ կարդացել ես ՍՈՍԻ ու առաջինը մտքիդ եկել է ոչ թե ծառը այլ «ծծի»ն, ինձ թվում է դա գալիս է քո ուղեղում առաջնային հանդիսացող լեզվից, տվյալ դեպքում ռուսերենից:

Այդ նույն տրամաբանությամբ Կանադայում հանդիպել եմ մարդկանց, իրենց զավակի անունը դնում են Տիգրան հիշելով մեր արքաներին, բայց ...

երեխան գնում է դպրոց (ոչ-հայկական), որտեղ խեղճ չինացիների ուղեղները քարկապ են ընկնում Տիգրան բառից, մի կերպ փորձում են արտասանել ու հենց արտասանում են տեսնում են, որ ՀՈՊ մտքներին եկավ Dirth-Can ու խեղճ հայ պստոի վրա ղժժում են «dirth-can» կանչելով: Դե չինացի են ...

Հիմա էլ դու, Սոսի կարդալով բացել է քեզ մի ուրիշ ձեւ:

Հարց- մանուկ (կամ հավանաբար հասուն) տարիքում երբ հայերեն ես սովորել «Սասունի ինքնապաշտպանություն»-ը ուղեղումդ միանգամից առաջացրել է ԾԾՈՂԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ-ը ու ծիծաղից քանդվել ե՞ս:

Օրինակ դու պատկերացնում ես զանգում ես երեկոյան տաքսի ու ասում են «Սոսի պլյուս» ու արդեն ծիծաղալու է ու հավանաբար մտքովդ չի անցնում, որ հնարավոր է լինեն մարդիկ որոնք ընդհանրապես չծիծաղեն: Ու ոչ թե ազգայինի կամ ինչ որ մեկ այլ հանունից ելնելով, այլ ուղղակի այդ մարդկանց մտքով անգամ չի անցնում որ հնարավոր է զանգել Տաքսի Սոսի ու մտածել Տաքսի Ծծի:

Նմանապես վերջերս մի երեկոյի ժամանակ հանդիպեցի ծագումով հնդիկ մի ծաղրածուի որն արդեն երրորդ սերունդ ապրում էր Կանադայում ու արդեն վաղուց դադարել էր մտածել իր պապերի լեզվով ու մտածում էր անգլերեն:

Այդ տղան անունների վրա խոխմաներ անելով է զբաղված Կանադայում (վաստակումա հնդիկների վրա ղժժալով) ու ծիծաղից քանդվելով պատմում էր, որ մի օր Բանգլադեշի գյուղերից մեկում հանդիպել էր մի տղայի որի անունը Saghdib է ու դե բնականաբար արտասանելուց լսվում է Suck Deep: Բնականաբար տղուն հասանելի չէր անգամ ինչ է նշանակում Saghdib, որտեղից է ծագել, հասանալի լինելու դեպքում էլ այդ մարդուն նույնչափ ծիծաղելի կթվար. միեւնուն է Saghdib այդ մարդու համար առաջնային կլինի Suck Deep:

Տղան ծիծաղից քանդվելով նկարագրում էր խեղճ բանգլադեշցուն, պատմում էր ինչպես իրեն կզգար եթե գար Կանադա ու փորձեր ապրել այստեղ: Ասում էր, պատկերացրու տղային կանչում են
«Hey you, Suck Deep!», «You Suck Deep, C'mon Suck Deep» ու արդեն չկար խեղճ հնդոն, պառկել էր գետնին ու ոտերով թափահարում էր:

Իսկ իմ մեղքը տվեց էս տղուն, որ իր անունը փոխել դարձրել էր Russell (սկզբնապես եղել է Rassul ու արտասանվել է ոչ թէ Ռա՛սսըլ այլ Ռասսու՛լ ու նաեւ նշանակել է բոլորովին այլ բան):

Հայաստանում էլ դեռ սովետներից մնացած բրածո մի քանի նմուշ մնացել է, վեջին Հանրապետական մոդայով հայրենասեր են հորջորվում հակաթուրքական տժժիկներով բանով, մոդան ու հանապազօրյա ԳԲիստական հացնա էդ մարդկանց հայրենասեր դարձրել, բայց հո ռսի հավերժ վառվող ոտին մեռնեմ :)


Կարժ ասած էս մարդիկ օրինակ երեխաների անունները դնում են ոչ թե Ստեփան այլ Ստյոպա, դե ինչ անես իրենց ուղեղի մագնիսական ալիքները խառնվում են Փ հնչյունից, բայց դե հմի պետքա հայրենասեր են խաղում:

Ես այդ մարդկանց միշտ հարցնում եմ

«Հետաքրքիրա իսկ ՀՀ անձնագրում հայերեն տարբերակում ո՞նց եք գրանցել տվել Ստյոպա թե Սծյոպա: Ինձ թվումա վերջինը ավելի ճիշտա օրիգինալի հնչողությունը պահում, ավելի լավա փոխեք»

Կարճ ասած սենց ծիծաղելու բաներ

This is how I feel when I look at my portfolio today.

Sunday, September 21, 2008

Happy Independence Day!

Ազա՛տ, Անկա՛խ Հայաստան:

Friday, September 19, 2008

Ashot Manukian: an update from inside the banditocracy.

The trial finally commenced two days ago and was adjourned to finish next Friday the 26th. Apparently it took the regime 6 months to come up with a story of throwing a rock from 6 feet away and two witnesses. Here is the first hand report of the trial from a US Official in Yerevan:
I did attend the Manukyan trial on Wednesday. Two witnesses testified – both police officers. One testified as the "victim" and the other as a "witness". The victim testified that he saw the defendant at the rally and that the defendant was part of the crowd, chanting against the police. At one point the defendant had a stone or a rock in his hand and he threw it at the police officer, hitting him on the left foot. (The officer was in full riot gear, with a shield and helmet, so it is doubtful he was wearing sandals). The officer later went to the hospital. There was no testimony that he was ever in pain or that he ever broke any bones. The defendant was only about 2 meters from him at the time. The testimony, thus, was pretty weak. The defendant identified him at a later date.

The second witness was worse (for the prosecution) than the first. He remembered the defendant being there, milling about, and working up the crowd. But that was it. The prosecutor reminded him of his prior investigation statement, which was more helpful to the prosecution, and he acknowledged that the prior information was correct.

First some good news – I think the judge is a very fair fellow who is genuinely concerned about justice in general. Whether he will be brave enough in this case to return an acquittal is another story, since I barely know the judge (we have had conversations) and he may feel the need to return a conviction.

The bad news is that this case clearly demonstrates, even assuming that the defendant is completely guilty, that the authorities are out to get him. He took part in the demonstration and he threw a rock that hit a cop in the foot. Minimal injury at worst. This is really no big deal. In the US the defendant might spend one night in jail and then get a conditional discharge (release). Or he might plead guilty to disorderly conduct and have to pay a fine or do 5 days community service or do a few days in jail. Maybe, at worst, he would do 7, 10, or 15 days in jail. But to charge him with a high felony, facing years in jail, that is where the inequity lies, as you can understand.

We have a new American Ambassador here in Armenia, the first one in several years. We will continue to press for a fair criminal justice system.

An Azg tid-bit.

Here's a tidbit from Azg about one of the less lucky Armenophobes in Turkey. Azg, citing the Turkish Zaman newspaper, claims that Dogu Perinchek, a now infamous genocide-denier, actually has Armenian heritage. If true (I don't trust Zaman to do its due diligence and Azg has effectively shifted the risk to Zaman), we have the Armenian version of Unclue Ruckus.
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՅԱՏՅԱՑԸ ՀԱՅ Է
Ըստ թուրքական «Զաման» օրաթերթի, Թուրքիայի բանվորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը, որը հայտնի դարձավ Ցեղասպանությունը ժխտելու իր հայտարարություններով, ինչի պատճառով նույնիսկ կանգնեց շվեյցարական դատարանի առաջ, ազգությամբ հայ է: Թերթը պնդում է, որ նա ծագումով Երզնկայի Ակն Ապուչեղ գյուղից է, որտեղ նրա պապի հայրը եղել է Ստեփան Պերինչօղլին կամ Պերինչօղլյանը, իսկ վերջինիս որդին, դեռ 19-րդ դարի երկրորդ կեսին, առերես իսլամ էր ընդունել, որպեսզի իր համայնքի ղեկավար քարտուղարի պաշտոնը ստանձնի:

Wednesday, September 17, 2008

The minefield.

The pseudo-president of Armenia, Serj Sargsian, has apparently brought Armenia into a minefield. One visualizes the situation of a tired man standing in the middle of a minefield not knowing how to get out of there with a bunch of strangers yelling advice from the outside. As the man moves, he gets farther and farther into trouble. The problem for the man is that he himself has laid the majority of the mines...

The illegitimacy and illegality of Serj Sargsian is the root cause of the problem. The mines around Armenia are the different challenges that Serj has created and keeps creating and the ones that pop up due to his ill advised actions that he is incapable of handling properly. He and his band of "supporters" are too busy trying to keep the Armenian people suppressed.

Tuesday, September 16, 2008

Car park under the Liberty Square.

Here is the document from the Yerevan municipality that initiated the construction of a car park under the Liberty Square. This, of course, makes any rallies or demonstrations there an impossible task and frees up the significant police and paramilitary resources that guard the square at all times to make sure that the civilians do not enter the square (so much for the idea of liberty in the country).

Funny.


Click for larger view.

Jim Hensley

Looks like Cindy McCain's fortune is based on money of dubious origins. Her dad, Jim Hensley, was convicted of fraud in connection to his alcohol business.

Interesting stuff.

Levon Ter Petrosian's speech during the rally yesterday in Yerevan.

Սիրելի հայրենակիցներ, ետընտրական բուռն իրադարձությունները, թոհուբոհը, որ մեր երկրում տիրում է վերջին 6 ամիսների ընթացքում, մեզ թույլ չեն տվել ընդհանուր հայացք ձգել Հայաստանում ծավալվող հիմնական գործընթացների վրա, որոնք խորքային են, որոնք չեն երեւում, եւ հասկանալ, թե իրականում ի՞նչ է տեղի ունենում մեր երկրում:

Այժմ ես կփորձեմ ձեզ հետ միասին, սա անձնական վերլուծություն չէ, այլ հավաքական վերլուծություն` հանրահավաքի մասնակցությամբ, հանդարտ եւ սառնասրտորեն վերլուծել ներկա իրավիճակը, ինչը եւ հնարավորություն կտա հստակեցնել Համաժողովրդական շարժման, այսինքն` մեր եւ ձեր շարժման հետագա անելիքը, հետագա գործողությունները: Այս իմաստով ամենագլխավոր փաստը, որ սկզբից եւեթ պետք է արձանագրել, այն է, որ կեղծված ընտրությունների եւ մարտիմեկյան սպանդի շնորհիվ իշխանությունը յուրացրած Սերժ Սարգսյանի պաշտոնակալությամբ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում հաստատված ավազակապետական համակարգի բնույթը բոլորովին չի փոխվել: Այսինքն, առաջին` ռեժիմը շարունակում է մնալ հակակշիռներից զուրկ, անվերահսկելի, հետեւաբար լիովին սանձարձակ իշխանական նույն բուրգը: Երկրորդ` երկիրը շարունակում է կառավարվել ոչ թե շուկայական տնտեսության, այլ գողական աշխարհի օրենքներով, որոնք ավելի են խորացել: Այսինքն` բեսպրեդելը, սահմանազանցությունը հասել է իր կատարելության մակարդակին: Երրորդ` ազգային հարստությունը պետական մեքենայի կողմից շարունակվում է թալանվել, հափշտակվել, կողոպտվել` նույն եւ ավելի ծավալներով, քան նախորդ 10 տարիներին: Եւ չորրորդ` նույնքան ու թերեւս ավելի արտահայտված են մնում ժողովրդավարության սահմանափակումները եւ բռնապետության միտումների հաստատումը: Առայժմ որեւէ դրական տեղաշարժ չի նկատվում` ո՛չ տնտեսական զարգացման, ո՛չ էլ ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման ոլորտում, եթե չասենք` նկատվում է անընդհատ վատթարացման միտում: Պետական ռեկետը շարունակում է մնալ իշխանության գործունեության գլխավոր սկզբունքը: Չկա որեւէ բարձրագույն պետական պաշտոնյա, որը սեփական բիզնես կամ խոշոր սեփականություն չունենա: Չկա այդպիսի պաշտոնյա: Այդպիսի երկիր աշխարհում գոյություն չունի: Եթե ձեզանից մեկը թվարկի 3, 5, 10, 20 բացառություն, ապա դրանով նա ավելի եւս կհաստատի, կամրապնդի իմ այս պնդումը: Հաջորդը` մոնոպոլիաները չեն դադարել դուրս մնալ հարկային դաշտից, իսկ հարկային բեռը շարունակում է ծանրացած մնալ եւ ավելի եւս ծանրանում է մանր ու միջին ձեռներեցության ուսերին: Արտագաղթի եւ գործազրկության աճը, ապրանքների եւ ծառայությունների թանկացումը դարձել են մշտական գործոն: Կառավարության կիսատ-պռատ, ավելի շատ ցուցադրական, քան իրական միջոցառումները ի վիճակի չեն շտկել դրությունը: Կտրուկ միջոցներ ձեռք չառնելու պարագայում, անկախ քաղաքականությունից, անկախ մեր եւ իշխանությունների հարաբերություններից, զուտ նկատի ունենալով իշխանությունների վարած հանցագործ տնտեսական քաղաքականությունը, մեզ, մեր ժողովրդին սպառնում է ծանր ձմեռ, իսկ վաղ գարնանն արդեն` ճգնաժամային իրավիճակ: Զուտ տնտեսական, սոցիալական առումով եմ ասում: Այս ամենով հանդերձ, չի կարելի չնկատել ավազակապետական բուրգի ներսում տեղի ունեցած մի էական փոփոխություն: Ես ասացի` բնույթը նույնն է, բնույթը պահպանվել է, բայց նրա ներսում տեղի են ունեցել մի շարք կարեւոր, էական փոփոխություններ: Եթե Ռոբերտ Քոչարյանի օրոք բուրգը մոնոլիտ էր, ապա այժմ, ինչպես ասում են, այն ճաքեր է տալիս, ինչը բնական է, քանի որ տեղի է ունենում ինչպես իշխանական լծակների եւ ազդեցության ոլորտների, այնպես էլ սեփականության եւ հարստության վերաբաշխում: Ինչո՞ւմ է արտահայտվում այս փոփոխությունը` առաջին հերթին իշխանական ճամբարում առկա ակնհայտ հակասությունների եւ ջղաձգությունների մեջ: Այդպիսի բան Ռոբերտ Քոչարյանի օրոք չկար, այլ բան է, թե դա լա՞վ է, թե՞ վատ. ես փաստ եմ արձանագրում: Այդ հակասությունների առավել ցայտուն նշաններն են` վարչապետ-կառավարություն հարաբերությունները, որոնք, ես առիթ ունեցել եմ ասելու, բնական հարաբերություններ չեն: Ոչ միայն բնական չեն, այլ նաեւ անարդյունավետ եւ, վերջին հաշվով, պետության համար վնասակար հարաբերություններ: Վարչապետը, ըստ էության, ընդամենը շղարշ է, քողածածկույթ` արտաքին աշխարհին ցուցադրելու համար, թե ինչպիսի մտավորական, պրոֆեսիոնալ վարչապետ է նշանակել Սերժ Սարգսյանը, ինչպիսի լուրջ քայլ է կատարել այս ճանապարհին: Ընդամենը սա, սրանով ավարտվում է վարչապետի ֆունկցիան: Կառավարությունը գործում է բոլորովին անկախ, կառավարությունը հրահանգներ ստանում է բոլորովին այլ կենտրոններից, առաջին հերթին, իհարկե, նախագահից:

Սա երկար ժամանակ չի կարող տեւել, մենք, ըստ էության, չունենք կառավարություն, չունենք կառավարություն, որը գլխավորում է մի վարչապետ եւ իրականցնում հետեւողական տնտեսական քաղաքականություն, իրականացնում լուրջ տնտեսական բարեփոխումներ, որոնք այսօր խիստ անհրաժեշտ են Հայաստանի տնտեսության անառողջ վիճակից դուրս գալու համար: Այսինքն` երկիրը նմանվում է մի կաղ անձի, որը հաստատուն ոտքերի վրա կանգնած չէ: Երկրորդ հակասությունը` Դաշնակցություն-իշխանություն այս տարօրինակ համաձայնությունները կամ տարաձայնությունները, որոնք թատերախաղի ձեւով իրականցվում են մեր աչքերի առջեւ: Ի՞նչ է տեղի ունենում. երկրի նախագահը հրավիրում է Թուրքիայի նախագահ Գյուլին Հայաստան, նույն երկրի նախագահի կազմած կառավարության մի մասը, որ ներկայացնում է Դաշնակցությունը, դեմ է արտահայտվում այդ այցելությանը: Սա մեկ: Երկրորդ` կառավարությունը որոշում է կայացնում` ֆուտբոլային խաղի առթիվ, Գյուլի այցելության առթիվ սեպտեմբերի 1-ից մինչեւ 11-ը զանգվածային միջոցառումներ չանցկացնել Հայաստանում: Շարժումը նույնիսկ ընդառաջ գնաց այդ թեկուզ հակասահմանադրական որոշմանը, բայց նույն կառավարության մաս կազմող այդ կոալիցիայի մի մասը` Դաշնակցությունը, իր նախարարներով, որ մասնակցել է կառավարության այն նիստին, որտեղ ընդունվել է այդ որոշումը, փաստորեն, խախտեց իր իսկ կառավարության որոշումը: Ի՞նչ կարելի է ասել սրա մասին, եթե ոչ ուղղակի ծաղրուծանակի ենթարկել պետության գաղափարը: Ոչ ոք չէր արգելում Դաշնակցությանը արտահայտել իր այս մոտեցումները, դա իր իրավունքն է, դա կարող էր անել, բայց դրա համար կար էլեմենտար մի բան. նա պիտի դուրս գար կառավարությունից եւ ինչ ուզում է, աներ. աներ ակցիաներ, գործողություններ, բողոքի ցույցեր` ե՛ւ իր նախագահի դեմ, ե՛ւ կառավարության որոշումների դեմ: Հիմա ի՞նչ է ստացվում` ստացվում է, որ կա՛մ Սերժ Սարգսյանը պետք է Դաշնակցությանը վռնդի կառավարական կոալիցիայից, կա՛մ էլ, եթե դա չանի, ուրեմն կապացուցի, որ նա նաեւ այս առումով նախագահ չէ եւ ադեկվատ չէ այսօրվա բուն իրավիճակին, որ տիրում է մեր երկրում:

Հաջորդը` եւս մի թատերախաղ, որ տեղի է ունենում արդեն իշխող կուսակցության ներսում` Հանրապետական կուսակցության ներսում: Սա կա՛մ ծաղր է, կա՛մ այդ մարդիկ կարծում են, որ մեր երկրում ուրիշ պրոբլեմներ չկան, մնացել է լուծել իրենց ներքին հակասությունները, լուծել գողական աշխարհի սկզբունքներով, ռազբորկաների միջոցով: Ես նկատի ունեմ հետեւյալ փաստերը. նախ հենց նույն վարչապետի նշանակման փաստը, պարզ է, որ ՀՀԿ-ն, որը մեծամասնություն էր, եւ ըստ Սահմանադրության այդ մեծամասնությունը պետք է ձեւավորեր կառավարություն եւ նշանակեր վարչապետ, իր մեջ չգտավ վարչապետ, նշանակեցին անկուսակցական Տիգրան Սարգսյանին: Դա, իհարկե, առաջացրեց որոշ դժգոհություններ նույն Հանրապետական կուսակցության ներսում, ավելի շատ դժգոհություններ կոալիցիայի մեջ, բայց ինչեւէ, դա մարսեցին: Այսօր կարծեք թե բոլոր հարցերը լուծել են, հիմա առաջ են քաշել Տիգրան Թորոսյանին` ԱԺ նախագահին, Հովիկ Աբրահամյանով փոխարինելու հարցը: Ի՞նչ քաղաքական խնդիր է լուծում այս փոփոխությունը: Այստեղ քաղաքականություն մի որոնեք, պետության շահի գիտակցություն մի որոնեք, գաղափարական պայքար մի որոնեք, սա ընդամենը, ինչպես ասացի, ներքին քաղաքական ռազբորկայի արդյունք է, ազդեցությունների վերաբաշխման խնդիր, քանի որ նույն Տիգրան Թորոսյանը այս իշխանությունների համար ոչ մի քաղաքական խոչընդոտ չէր առաջացնում: Նա նույնքան, գուցե եւ ավելի լոյալ էր այս իշխանությունների, նախագահի նկատմամբ, ինչպես Քոչարյանի օրոք, այնպես էլ Սերժ Սարգսյանի օրոք, ինչպիսին կլինի ենթադրաբար Հովիկ Աբրահամյանը: Ուրեմն` ի՞նչն էր այդ մարդկանց ստիպում Տիգրան Թորոսյանին հանել եւ նրա փոխարեն նշանակել Հովիկ Աբրահամյանին: Միայն մեկ բան. այստեղ գործում է ազդեցության ոլորտների, իշխանական լծակների եւ հարստության վերաբաշխման խնդիր: Մի բան է փաստ դառնում, որ Հովիկ Աբրահամյանի նշանակմամբ, ես, այո, դա կոչում եմ նշանակում, եթե նա իբրեւ թե ընտրվի ԱԺ նախագահ, ԱԺ-ն, որը որպես ինստիտուտ ավազակապետության հիմնասյուներից մեկն էր, այսօր ավելի կատարյալ հիմնասյուն է դառնում, որովհետեւ նույն ինստիտուտը անձամբ զարգացնում, մեծացնում եւ հզորացնում է Հովիկ Աբրահամյանը: Ինչ էլ ասվի Տիգրան Թորոսյանի մասին, Տիգրան Թորոսյանը Հովիկ Աբրահամյան չէր, Տիգրան Թորոսյանը քրեական աշխարհի ծնունդ չէր, իսկ Հովիկ Աբրահամյանի նշանակմամբ մենք վերջնականապես քրեականացնելու ենք մեր ազգային խորհրդարանը: Ահա սա է նշանակում:

Եւ վերջապես, Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հակասությունը: Այսօր Ռոբերտ Քոչարյանը իշխանական լծակներ չունի, դուրս է քաղաքականությունից, բայց բոլորդ էլ տեղյակ եք, սա ամենօրյա խոսակցությունների արտահայտություն է, եւ մամուլում սրա մասին շատ է գրվում, այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է վերադառնալ քաղաքականություն վարչապետի պաշտոնով: Ինձ այս հարցը տվել են, ես վերջին ասուլիսում պատասխանել եմ, որ սրանք ընդամենը ասեկոսեներ են, դեռեւս ոչինչ էլ չկա, բայց այս ասեկոսեները քանի գնում, ավելի են խորանում, ավելի շատ են տարածվում, ես վստահ եմ` սա տարածվում է Ռոբերտ Քոչարյանի շրջապատի կողմից, յուրայինների կողմից, ըստ էության, քաղաքականապես այս խոսակցություններն ուղղված են հենց Սերժ Սարգսյանի դեմ, շատ տարածված այսպիսի դատողություններ են շրջանառվում, որ Սերժ Սարգսյանը անկարող է զսպել Համաժողովրդական շարժումը, որ նա թույլ նախագահ է, շուտով իշխանությունը կկորցնի, եւ մեր այս բոլոր քրեական աշխարհը, որը նույն Հայաստանի պետական պաշտոնեությունն է, կկորցնի ամեն ինչ, եւ միակ փրկությունը այդ մարդկանց` իշխանության լծակներին տիրող, խոշորագույն հարստությունների տիրող այդ մարդկանց միակ փրկությունը Ռոբերտ Քոչարյանն է: Միայն նա է ի վիճակի լիովին վերահսկել իրավիճակը Հայաստանում: Այս մտայնությունը, կրկնում եմ, տարածվում է Ռոբերտ Քոչարյանի շրջապատի կողմից: Վստահ եմ` Սերժ Սարգսյանը քաջ տեղյակ է բոլոր այս խոսակցություններին եւ շատ ավելի ներքին խարդավանքների, քան մենք գիտենք: Բայց ինձ համար նաեւ ակնհայտ է հետեւյալը. Սերժ Սարգսյանը, կարծում եմ, հասկանում է, գիտակցում է, որ Ռոբերտ Քոչարյանին վարչապետ նշանակելով` պիտի հաշտվի այն իրողության հետ, որ ինքը անմիջապես մեկ վայրկյանում դառնալու է Անգլիո թագուհի, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը իր էությամբ, իր բնավորությամբ, իր խառնվածքով իշխանություն կիսել չգիտի: Եթե նա դարձավ վարչապետ, նույն օրը իշխանության բոլոր լծակները նա վերցնելու է իր ձեռքը: Հուսամ, որ Սերժ Սարգսյանը գիտակցում է այս իրողությունը:

Այս հակասությունները նշելով հանդերձ` ներքաղաքական ճգնաժամի ամենաբնութագրական կողմը նույնիսկ սրանք չեն, ոչ էլ հասարակության եւ իշխանությունների միջեւ գոյացած ահռելի անջրպետը: Ամենաբնութագրական կողմը աշխարհաքաղաքական այն աննախադեպ իրավիճակն է, որում Հայաստանը հայտնվել է ռուս-վրացական հակամարտությունից հետո: Կարող եմ ասել մի բան` անկախության 17 տարիների ընթացքում Հայաստանը երբեւէ այնքան ենթակա չի եղել արտաքին ճնշումների եւ արտաքին մանիպուլյացիաների, որքան հիմա: Սրա բացատրությունը մեկն է` արտաքին ճնշումների ենթակա է, եւ արտաքին ճնշումների ենթարկվում է ոչ լեգիտիմ, կոռումպացված, անազնիվ, գող իշխանությունը: Մաքուր, լեգիտիմ, ընտրյալ, ազնիվ, արդար իշխանությունը ի վիճակի է դիմագրավել ցանկացած արտաքին ճնշում: Հարց` այս ճնշումների առկայության պայմաններում, որոնք, ասում եմ, ահռելի են, ի՞նչ խնդիր է լուծում Սերժ Սարգսյանը: Խոսել պետական շահի կամ ժողովրդի բարօրության մասին ավելորդ է. Սերժ Սարգսյանի համար, ինչպես նրա նախորդի, նման հասկացություններ գոյություն չունեն: Նրա միակ խնդիրը, նրա միակ մտահոգությունը իր լեգիտիմության ճանաչման, չունեցած լեգիտիմության ճանաչման եւ իշխանության պահպանման խնդիրն է: Դրա համար նա ուներ երեք ճանապարհ` լեգիտիմություն ապահովելու, սահմանված ժամկետում իր իշխանավարությունը իրականացնելու երեք ճանապարհ ուներ: Առաջին` նա պետք է ընտրված լիներ օրինական ճանապարհով, ինչը տեղի չի ունեցել, այլապես նման ջղաձգություններ նա չէր անի: Երկրորդ` ընդդիմության հետ անկեղծ երկխոսության եւ երկրում արմատական-տնտեսական եւ ժողովրդավարական բարեփոխումների միջոցով շահեր ժողովրդի համակրանքը եւ լեգիտիմության որոշ պաշար ձեռք բերեր: Եթե սկզբից չուներ, այո, անգամ ոչ լեգիտիմ նախագահը կարող էր քայլեր կատարել դեպի ժողովուրդ, դեպի պետական շահ, իր գործունեությամբ ապացուցեր, որ եթե անգամ անցյալում կոռումպացված է եղել, ապա այսօր պատրաստ է այդ ամենը մի կողմ դնել եւ ծառայել իր ժողովրդին, իր հայրենիքին, պետությանը: Դա էլ չկա, գոյություն չունի: Եւ երրորդ` փորձեր այդ լեգիտիմությունը ստանալ Հայաստանի պետական շահը զոհաբերելու միջոցով: Դժբախտաբար, ամենայն ցավով եմ սա ասում, Սերժ Սարգսյանը ակնհայտորեն ընտրել է այս երրորդ ճանապարհը, ինչի վկայությունն են ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում զիջումներ կատարելու վերաբերյալ նրա պատրաստակամության ցուցադրությունները:

Ցեղասպանության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցի մասին մենք շատ ենք խոսել: Դա մեր ծրագրային դրույթներից մեկն է, որի էությունը վերջին հաշվով կայանում է հետեւյալ բանաձեւի մեջ: Քանի որ Թուրքիայի հետ հարաբերություններում ցեղասպանությունը այսպիսի վիճելի խնդիր է, եւ դժվար է պատկերացնել, որ երկու երկրների միջեւ դա առաջիկայում կարող է խախտվել, ապա գործելին հետեւյալ բանաձեւն է. համաձայնություն տարաձայնության մասին: Այսինքն` Հայաստանը համարում է, որ 15 թվականին տեղի ունեցածը ցեղասպանություն է, Թուրքիան դա չի ընդունում, Թուրքիան էլ ունի իր տեսակետը: Համաձայնում ենք, որ տեսակետները տարբեր են, եւ մեր հարաբերությունները կառուցում ենք ահա այս համաձայնության վրա: Այդ դեպքում այս հարցը չի խանգարում հայ-թուրքական հարաբերությունների մնացյալ հարցերի կարգավորմանը: Բայց, դժբախտաբար, հայ-թուրքական հարաբերություններում որպես այդ հարցի կարգավորման գլխավոր խոչընդոտ նույնիսկ ցեղասպանության հարցը չէ, որ կանգնած է, այլ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը: Ես քիչ հետո դա էլ կբացատրեմ: Հիմա, ի՞նչ արեց Սերժ Սարգսյանը` աշխարհին դուր գալու համար: Առանց երկար-բարակ մտածելու, չգիտեմ ում խորհրդով վերցրեց եւ հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է կամ ընդունում է Թուրքիայի այն առաջարկը, որի էությունը հայ եւ թուրք պատմաբաններից կազմված մի հանձնաժողովի ձեւավորումն էր, որը եւ վերջնականապես պետք է լուծեր այն հարցը, թե ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ: Սա ե՛ւ տգիտության, ե՛ւ քաղաքական տհասության մի այնպիսի խայտառակ դրսեւորում է, մանավանդ որ անակնկալ էլ չէր այս հարցը: Դա բազմիցս քննարկվել է: Այդ առաջարկը եղել է 3-4 տարի առաջ: Դրա մասին արտահայտվել են բոլոր տեսակետները, որ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու գաղափարի նպատակն ընդամենը մեկն էր Թուրքիայի կողմից` կասեցնել ցեղասպանության ճանաչման միջազգային պրոցեսը: Սա չհասկանալ եւ կասկածի տակ դնել ցեղասպանության իրողության հարցը, ես կարծում եմ` սրանից դենը բան չկա: Հիմա նա հազար բացատրություն կարող է տալ: Այո, իր հաջորդ հարցազրույցներում փորձեց քողարկել այդ բանը, թե ինքն այդպիսի բան չի ասել կամ դա չի նկատի ունեցել, բայց ասվածն արդեն ասվել է: Ասվել է եւ ետ վերադարձնել չի կարելի: Հնարավոր չէ: Թուրքիային տրվել է շանս` զգալու Հայաստանի ներկա իշխանության թուլությունը, որ նա կարող էր անգամ պատրաստակամություն հայտնել նման հանձնաժողով ստեղծելու հարցում: Վնասը տրված է: Իհարկե, հայ հասարակությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում թույլ չի տա ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլ որեւէ նախագահի համաձայնվել այդպիսի հանձնաժողովի ստեղծմանը: Դա պետք է մոռանա ներկա թե ապագա ցանկացած նախագահ: Այդ բանը տեղի ունենալ չի կարող: Բայց, ինչպես ասացի, վնասը արդեն տրված է, Սերժ Սարգսյանը ցույց է տվել իր իշխանության թուլությունը, այլապես նա Թուրքիային այդպիսի զիջման գնալու եւ աշխարհին դուր գալու... իսկ աշխարհին դա իսկապես դուր եկավ, տեսավ` ինչպիսի արձագանքների արժանացավ նրա այդ առաջարկը, որ դրանով, փաստորեն, նա, ինչպես ասացի, ցույց է տվել իր թուլությունը: Երկրորդը` Ղարաբաղի հարցի մասին: Ղարաբաղի հարցը շատ ավելի բարդ է, եւ շատ ավելի բարդ փուլ ենք մտնում այդ հարցի կարգավորման (եթե, իհարկե, կարելի է խոսել կարգավորման մասին), քան էր ընդամենը մեկ ամիս առաջ, այսինքն` էր վրացական հակամարտությունից առաջ: Ի՞նչ է տեղի ունենում: Կային մի շարք սառեցված հակամարտություններ: Չեմ ուզում թվարկել, դուք գիտեք: Դրանցից 3-ը արդեն լուծվեց: Լուծվեց բոլորովին ոչ այն զարգացումների տրամաբանությամբ, ինչը մեզ պատկերանում էր, ասենք, 1-2 տարի առաջ: Լուծվեց այդ հակամարտությունների կամ էթնիկական այդ փոքրամասնությունների ինքնորոշման կիրառման սկզբունքի վրա: Այսինքն` ճանաչվեց նրանց անկախությունը` Կոսովո եւ այժմ էլ` Հարավային Օսեթիա եւ Աբխազիա:

Թվում է` սա ոգեւորիչ հանգամանք պիտի լիներ բոլոր մնացյալ նույն հակամարտությունների համար, եւ այս տրամաբանությամբ ենթադրվեր, որ վաղ թե ուշ նույն ձեւով լուծվելու են նաեւ այս հակամարտությունները: Բայց, դժբախտաբար, այդպես չէ, քանի որ այս հարցերում միջազգային հանրությունը, իսկ հանրություն ասելով` ես նկատի ունեմ նախեւառաջ գերտերությունները, առաջնորդվում են բացարձակապես ոչ միօրինակ կամ նույն սկզբունքներով: Այս հարցերը սովորաբար լուծվում են երկու սկզբունքով. առաջին` կա՛մ երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, կա՛մ էլ ազգային ինքնորոշման սկզբունքի: Բայց դրանք կիրառվում են ոչ ստանդարտ: Այստեղ գործում է նպատակահարմարության սինդրոմը: Եթե գերտերություններից մեկին կամ մի քանիսին ձեռնտու է հարց լուծել տարածքային ամբողջականության սկզբունքով, լուծում են այդ սկզբունքով: Եթե ձեռնտու է լուծել ազգերի ինքնորոշման սկզբունքի միջոցով, լուծում են այդ սկզբունքով: Ուրեմն նախապայմանը գերտերություններից որեւէ մեկի շահն է հօգուտ այդ սկզբունքների: Դժբախտաբար, Ղարաբաղի հարցում ես չեմ տեսնում որեւէ գերտերություն, իսկ գերտերություն ասելով` հիմնականում ես նկատի ունեմ մեր ոլորտը, արեւմտյան ոլորտը, դա Միացյալ Նահանգներն է, Եվրոպական Միությունը եւ Ռուսաստանը, ես չեմ տեսնում, որ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը ձեռնտու է, կամ գերտերություններից որեւէ մեկը պատրաստակամ է պաշտպանել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Առանց սրա, առանց գերտերությունների շահագրգռության սա հնարավոր լուծում չէ: Բայց սա էլ դեռ դժբախտություններից միակը չէ եւ վերջինը չէ: Ավելի մեծ, ավելի ցավոտ պրոցես է այսօր տեղի ունենում: Ես չեմ ուզում չափազանցնել, բացարձականացնել, բայց ստացվում է հետեւյալ պատկերը. աշխարհը դժգոհեց, բողոքեց, քննադատեց Ռուսաստանի այս վերջին գործողությունները Վրաստանում, բայց վերջիվերջո կարծես թե հաշտվեց, որ Ռուսաստանն է, որ լուծեց Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հարցը: Փաստ է սա: Սա փաստ է, եւ հիմա Արեւմուտքը փորձում է Ռուսաստանի այս ազդեցությանը հակակշռել իրենց ակտիվությամբ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործում: Եթե պարզ ասենք, ժողովրդական լեզվով, հետեւյալն է` Ռուսաստանին ասում են` լավ, դու լուծեցիր Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի հարցը, մենք էլ լուծելու ենք Լեռնային Ղարաբաղի հարցը: Ի՞նչն է ինձ հիմք տալիս նման եզրակացություն անելու` Արեւմուտքի եւ մանավանդ Թուրքիայի վերջին ակտիվությունները, Սերժ Սարգսյանը, դժբախտաբար, նորից կարծես հիպնոսի ենթարկված, ենթարկվում է ահա այս ակտիվությանը: Ի՞նչը ես նկատի ունեմ. նախ Թուրքիայի այն առաջարկը, որն արվել է Հայաստանին ու Ադրբեջանին` առաջիկայում եռակողմ հանդիպում կազմակերպել Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջեւ:

Այս հարցը նոր չի դրվել:

Այս հարցը ե՛ւ Ադրբեջանի կողմից, ե՛ւ Թուրքիայի կողմից 92 թվականից, անցած 16 տարիների ընթացքում անընդհատ մեր առջեւ դրվել է: Ես կարող եմ նույնիսկ անձնական հուշեր պատմել. երբ ես գնացել էի Օզալի հուղարկավորությանը, այնտեղ Դեմիրելը ինձ եւ Էլչիբեյին առաջարկեց եռակողմ հանդիպում կազմակերպել: Ես մերժեցի: Հետո խնդրեց, որ լավ, եթե ոչ իր մակարդակով, գոնե իմ եւ Էլչիբեյի հանդիպմանը մասնակցի Թուրքիայի արտաքին գործերի նախարարը: Բայց դա կրկին եռակողմ էր, եւ ես նորից մերժեցի: Ես ասացի` ես առանձին կհանդիպեմ Էլչիբեյին դեմ առ դեմ, եւ ինչ որ պետք է, մենք կխոսենք մեր երկու երկրների հարաբերությունների մասին: Եռակողմ այս հանդիպման իմաստը, փաստորեն, Թուրքիայի միջնորդության ընդգծման իմաստ ուներ, իսկ Թուրքիայի միջնորդությունը ի՞նչ կարող էր մեզ համար նշանակել. ստացվում էր 2/1 հարաբերություն, որովհետեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի տեսակետները Ղարաբաղի հարցի մասին բացարձակապես համընկնում էին: Մենք լինում էինք միայնակ, Թուրքիան եւ Ադրբեջանը` երկուսով: Մենք սա մերժել ենք: Հիմա, առաջին արձագանքը Հայաստանի իշխանությունների այն էր, որ նրանք պատրաստ էին ահա այսպիսի հանդիպման: Սա չափազանց վտանգավոր պրոցես է: Չափազանց վտանգավոր պրոցես է ոչ միայն այն առումով, ինչ արդեն նշեցի, այլ նաեւ այն առումով, որ դրանով, փաստորեն, վտանգվում է Մինսկի խմբի ձեւաչափը: Պրոցեսը դուրս է գալիս Մինսկի խմբի ձեւաչափից: Իսկ Մինսկի խմբի ձեւաչափը մեզ համար մինչեւ հիմա եղել է ամենաճիշտ ձեւաչափը, որովհետեւ այստեղ կար գերտերությունների ուժերի հավասարակշռություն, որը մեզ հնարավորություն էր տալիս հասնել այն բանին, որ Ղարաբաղի հարցը չլուծվի գերտերություններից որեւէ մեկի միակողմանի ջանքերի շնորհիվ: Հիմա սա է վտանգված: Եռակողմ հանդիպումներ մեզ առաջարկվել են նաեւ ուրիշների կողմից: Ասենք, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ինձ առաջարկել էր հանդիպում կազմակերպել իր, Ալիեւի եւ իմ միջեւ: Ես դա էլ մերժեցի` հայտարարելով, որ Հայաստանը չի կարող մասնակցել որեւէ եռակողմ հանդիպման, եթե այդ հանդիպմանը չի մասնակցում նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահը: Ավելին, ինձ այդպիսի առաջարկ արել է նաեւ Բորիս Ելցինը` մեր բարեկամը` ե՛ւ Հայաստանի ամենամեծ բարեկամը, ե՛ւ անձնապես իմ բարեկամը: Ես այնքան ուժ ունեցել եմ` մերժելու նաեւ անգամ նրան: Ինձ առաջարկել էր հանդիպում կազմակերպել իմ, Ալիեւի եւ իր միջեւ կամ Կոզիրեւի, Ալիեւի եւ իմ միջեւ` նորից Ղարաբաղի հարցը քննարկելու համար: Ես հասա այն բանին, որ Բորիս Ելցինը եւ Կոզիրեւը համաձայնեցին եւ համոզեցին նաեւ այդ հարցում Ալիեւին, որպեսզի այդ հանդիպմանը մասնակցի Ռոբերտ Քոչարյանը: Եւ Ռոբերտ Քոչարյանը մասնակցեց այդ հանդիպմանը: Հիմա, ինչպես ասացի, այս ռեւերանսներով, որ Սերժ Սարգսյանը այսօր անում է Արեւմուտքին եւ Թուրքիային, չափազանց վտանգվում է Մինսկի խմբի ճակատագիրը, որը մեզ համար կարող է ճակատագրական դառնալ: Չափազանց վտանգվում է: Հիմա, ի՞նչ կարող էր անել Սերժ Սարգսյանը` այս ճնշումները դիմագրավելու համար: Ասացի արդեն` այդ ճնշումները կարող էր դիմագրավել ընտրյալ նախագահը, կոռուպցիայի մեջ չթաղված, կոմպրոմատների չենթարկվող: Ես վստահ եմ` դրսից շուտով, եթե Սերժ Սարգսյանը շատ համառի, նրա նկատմամբ նաեւ կոմպրոմատներ են հրապարակվելու: Միայն այսպիսի իշխանությունը կարող է դիմագրավել այս ճնշումներին: Հիմա դա չկա: Սերժ Սարգսյանն էլ նստած է: Ի՞նչ պիտի անի նա: Կարող է մի ձեւ գտնել: Փորձել կոնկրետ այս հասարակական մթնոլորտը, որ տիրում է մեր երկրում, փորձել ազատ արձակել քաղբանտարկյալներին, փորձել ինչ-որ ձեւով իրական, ոչ թե կեղծ, ոչ թե շինծու, ոչ թե իմիտացիոն երկխոսություն սկսել հասարակության եւ նրա ներկայացուցիչների հետ: Դա միանգամից կփոխեր մթնոլորտը: Դա միանգամից Արեւմուտքին կհասկացներ, եւ այսպիսի դեպքերում, երբ Ղարաբաղին վտանգ է սպառնում, այսպիսի ազգային խնդիրների շուրջ Հայաստանը ի վիճակի է անգամ լրջագույն տարաձայնությունների պարագայում համախմբվել եւ միասնաբար, ազգովի դիմակայել այս արտաքին ճնշումներին: Միակ ճանապարհը սա է: Եթե Սերժ Սարգսյանը գնաց այլ ճանապարհով, դա նշանակում է` նա հանուն իր էգոիստական շահերի վաճառքի է հանում ե՛ւ ցեղասպանությունը, ե՛ւ Լեռնային Ղարաբաղը, իսկ վերջին հաշվով` մեր սիրելի հայրենիքը` Հայաստանի Հանրապետությունը: Ես չգիտեմ` ինչ ազդեցություն կունենա իմ այս ելույթը, բայց սա, կարելի է ասել, իմ վերջին ողջամտության կոչն է Հայաստանի իշխանություններին: Մենք կանք, մենք լինելու ենք, մենք կանգնելու ենք այնքան ժամանակ, մինչեւ Հայաստանում ձեւավորվի հպարտության արժանի իշխանություն: Ես գիտեմ, հասարակության մեջ կան անհամբերության, ավելի վճռական գործողությունների անցնելու տրամադրություններ, բայց ես ձեզ խնդրում եմ, կոչ եմ անում` հավատալ Շարժման առաջնորդներին: Վստահ եղեք, դա մեր առավելությունը չէ, բայց մեր պարտականությունն է` իմանալ ավելին, քան հասարակության լայն շրջանները, հավասարակշռել բոլոր գործոնները, հաշվի առնել քաղաքական բոլոր հանգամանքները` գլխավոր սկզբունք ունենալով եւ Շարժման հզորությունը ապահովելով, եւ պետությանն ու ժողովրդին չվնասելը: Սա է մեր գլխավոր սկզբունքը: Մենք ընտրել ենք պայքարի օրինական ուղին, օրենքի ոչ մի խախտում Շարժումը թույլ չի տվել իր սկզբնավորման պահից մինչեւ այսօր, եւ ասվեց արդեն` մեզ չեն կարող հանել հավասարակշռությունից, տեղափոխել մեր Շարժումը իրենց ձեռնտու դաշտ` կոշտ ֆիզիկական առճակատման դաշտ: Այդ հաճույքը չի պատճառվի, ինչպես ասաց Լեւոն Զուրաբյանը քիչ առաջ: Եկեք առաջնորդվենք հետեւյալ սկզբունքով. մենք, միեւնույն է, հաղթելու ենք: Եւ մենք հաղթելու ենք այն ճանապարհով, որը քիչ առաջ ես ընդգծեցի: Դա է մեր հզորությունը, դա է մեր ուժը, եւ սա է, ի վերջո, որ հասցնելու է մեզ վերջնական հաղթանակի: Ես ձեզ համբերություն էլ չեմ մաղթում, ես ընդամենը մաղթում եմ հաղթածի արժանապատվություն, հաղթածի տրամադրություն, վեհանձնություն եւ հարատեւություն, ուրիշ ոչինչ:

Մի կասկածեք ձեր ուժերի վրա, մենք միասին ենք եւ միասին էլ հասնելու ենք մեր վերջնական նպատակներին:

Շնորհակալություն:

Monday, September 15, 2008

Down 4.42% ... 5 more minutes left.

I wonder how many people will commit suicide today.

After almost 2 years, the US has an ambassador in Armenia again.

Since Evans was sacked after breaking with the US policy and acknowledging the genocide of 1915, the post was vacant.

Given that the new Armenian administration headed by Serj Sargsian and supported by ARF-D and Bargavaj Hayastan has abandoned the cause of genocide recognition, it is all but logical for an ambassador to be appointed without acknowledging the genocide herself. She was smart enough at the time to acknowledge it without acknowledging it.

The solution for us to avoid such situations in the future is for the American Armenians to vote for the Obama - Biden ticket en masse since McCain, just like George W. Bush, has actually denied that the Metz Yeghern ever took place.

Thursday, September 11, 2008

The military uniforms of the Armenian army.

Here is a picture of an Armenian soldier wearing the standard issue army uniform. What has always intrigued me was the color pattern of these uniforms. To me they seem very dark and very green. The Armenian terrain is not as green as the uniforms might suggest. There is also a great deal of contrast between the light brown and the black spots.

Has anyone seen how well these uniforms blend in with the background? Or do the soldiers stick out?

Wednesday, September 10, 2008

Attack on the Northern Avenue.

Last night the police forcibly dispersed a group of people who were on hunger strike demanding the release of the political prisoners. Fortunately, this time nobody was severely hurt as a result of the brute force used. Here is the declaration of the opposition in response to the attack.

ՀԱՐՁԱԿՈՒՄ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

Սեպտեմբերի 9-ին Հյուսիսային պողոտայում, քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով հացադուլ էին հայտարարել վեց քաղաքացի։ Երեկոյան ժամը 10-ի մոտ ոստիկանությունը բռնի ուժի գործադրմամբ, բացահայտ ապօրինի ցրել է Հյուսիսային պողոտայում հավաքված մարդկանց եւ միլիցիայի բաժանմունք տարել հացադուլավորներին։ Ոստիկանական բաժանմունք է տարվել նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին կապերի համակարգող Վլադիմիր Կարապետյանը։

Գլուխը կորցրած վարչախումբը անցնում է ոչ միայն օրինականության ու բարոյականության, այլեւ տրամաբանության ու բանականության բոլոր սահմանները՝ ստիպելով ոստիկանությանը դիմել ապօրինի գործողությունների։ Մարդու իրավունքների ամենատարրական դրսեւորումները, ամեն մի պլակատ, բողոքի ակցիա ավազակապետության պարագլուխներին հասցնում է շիզոֆրենիայի։ Ամեն օր ապացուցվում է նրանց կենսաբանական անհամատեղելիությունը քաղաքակիրթ հասարակության հետ, իսկ իշխանության յուրաքանչյուր օրը ընդամենը ավելացնում է մեր պատմության ամոթալի էջերը։ Այս ամենը իրոք վարչախմբի իրական հոգեվարքի ախտանշաններ են. դա անխուսափելի է սեփական ժողովրդի համապարփակ ատելությունը վաստակած, ոչ լեգիտիմության ներքին գիտակցումով ու բարդույթով տառապող ամեն մի ռեժիմի համար։

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Monday, September 08, 2008

New elections, new violence, new rigging.

There were township elections in Yerevan this last Sunday. As is customary during the elections in Armenia, there was pre-electoral intimidation towards the opposition when 'unknown' people burned an opposition candidate's office. The good old tradition continued on the election day with violence by the government connected candidates and mass rigging of the vote results. Obviously, whoever was backed by the government, won.

More on this at Radio Liberty.

Sunday, September 07, 2008

Մկների Ժողով

As predicted by Haykakan Jhamanak a few months ago, the speaker of the parliament, Tigran Torosian, is about to be tossed out. The new speaker is going to be Hovik Abrahamian, aka Mook (Mouse). Mr. Abrahamian is a long time backer of Robert Kocharian and until recently was the president's Chief of Staff (before that he was the Minister of Local Governance and the Deputy Prime Minister). He was recently 'elected' to the parliament.

When Mr. Mook's position becomes official, the National Assembly will be known as the Mkneri Jhoghov (Assembly of Mice) in reference to the popular tale by Khnko Aper.

Saturday, September 06, 2008

The soccer game is over.

The soccer game between the Armenian and Turkish national teams is over. Mr. Gul has probably already returned to Ankara.

It's interesting to know what the tangible results of this shuttle diplomacy are. The pseudo-president SS and Gul apparently held a meeting over supper. The news media don't report more than the usual fluff about the 'effectiveness of face to face meetings', etc.

The funniest behavior during this visit was that of the ARF-Dashnaktsutyun. These guys are part of the government and yet they held protests today against Gul. My suggestion is - if you don't like the policy, get out of the government.

They want to have their cake and eat it, too...

Summer Redneck Games.

After I posted the picture of Sarah Palin, there were some inquiries whether she was a redneck. For those interested about the redneck lifestyle in the US, here is the site of the Summer Redneck Games. It's got a number of galleries as well.


It sure looks like a lot of fun, y'all.

And here is a commentary by a redneck author about who the rednecks are and why they are for McCain/Palin.

Friday, September 05, 2008

ՌՈՒՍԱՄԵ՞Տ Է ԱՐԴՅՈՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Ռուսական զորքերը շարունակում են մնալ Վրաստանում, իսկ ռուսական հեռուստաալիքները ռեպորտաժներ են սփռում այն մասին, որ Վրաստանը 18-րդ դարի վերջից Ռուսական կայսրության մաս է: Եւ այս ֆոնին հարց է ծագում. ի՞նչ կլինի, եթե ռուսները որոշեն զորքը շարժել Թիֆլիսի ուղղությամբ, այստեղ խամաճիկային կառավարություն հաստատեն, եւ վերջինս էլ խնդրի Վրաստանը ետ ընդունել Ռուսական կայսրության գիրկը: Ի՞նչ կպատահի իրադարձությունների նման զարգացման դեպքում: Տարբերակները երկուսն են. համաշխարհային պատերազմ կամ ոչինչ: Շատ հավանական է երկրորդ տարբերակը, այսինքն, որ ոչինչ էլ չլինի:

Եվրամիությունը հերթական անգամ ապացուցեց, որ ընդամենը լավ հագնված աղջիկների եւ տղաների ակումբ է: ԵՄ-ն այդպես էլ չի կարողանում միասնական քաղաքական գործոն դառնալ: Կարելի է ասել, որ սրա պատճառն այն է, որ այն չունի միասնական շահեր: Տարօրինակն այն է, սակայն, որ ԵՄ անդամ երկրների ղեկավարները շատ արագ համաձայնության են գալիս այն հարցում, թե ինչ մատերիալից պետք է պատրաստված լինի ԵՄ տարածք ներմուծվող Բարբի տիկնիկի տուտուզիկը: Ֆրանսիայի նախագահ Սարկոզին կարող է անգամ կես ժամանոց ճառ արտասանել այսպիսի դարակազմիկ համաձայնության վերաբերյալ` ձեռքերն ու ոտքերը աջուձախ թափ տալով: Մյուս կողմից` ռուսական քաղաքականության նոր շրջադարձի առիթով մտահոգվելու ի՞նչ ունի Ֆրանսիան. ռուսական ցար Ալեքսանդրը մտավ Փարիզ, եւ, մեր մեջ ասած, առանձնապես վատ չէր: Հիտլերն էլ մտավ Փարիզ, էլի վատ չէր, պատկերացրեք: Ամերիկացիք էլ մտան Փարիզ, շատ ավելի լավ էր: Այնպես որ, չարժե մեծ աղմուկ անել ռուսական զորքի` Թիֆլիս մտնելու հնարավորության շուրջ:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, վերջինս դժվար թե համաշխարհային պատերազմ սկսի այնքան ժամանակ, քանի դեռ ռուսները Ալյասկա չեն մտել: Հիշեցնեմ, որ Ալյասկան նույնպես Ռուսական կայսրության մաս է եղել: Այնպես որ, Թիֆլիսի պաշտպանության գործը թիֆլիսցիների գործն է, իսկ թիֆլիսցիները կարծես թե շարունակում են հույսը եվրոամերիկյան ուժերի վրա դնել: Բայց մեր մեջ ասած, ջայնամ ըլնի Թիֆլիսը, մեր դարդը Երեւանն է: Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հրեշավոր սխալ թույլ տվեց` հրահրելով Ռուսական արջին: Այդպիսով նա վտանգի տակ դրեց ոչ միայն վրացական, այլեւ Հարավային Կովկասի բոլոր անկախ պետությունների գոյությունը: Պատմությունը ցույց է տալիս, որ Անդրկովկասում բոլոր ռեակցիաները շղթայական են: Եթե ազգերից մեկը անկախություն է ձեռք բերում, մյուսները` նույնպես, եթե կորցնում է անկախությունը, մյուսները` նույնպես: Ինչ վերաբերում է Աբխազիային եւ Հարավային Օսեթիային, նրանց ուրախությունը ՌԴ-ի կողմից իրենց անկախության ճանաչման կապակցությամբ կարելի է հասկանալ: Բայց ուրախանալու բան կա միայն առաջին հայացքից. եթե ՌԴ-ի կողմից իրենց անկախության ճանաչմամբ նրանք իրենց պաշտպանված են զգում Վրաստանից, փաստացի հիմա անպաշտպան են Ռուսաստանի առաջ, բացարձակապես անպաշտպան: Եւ եթե ռուսները աբխազներին առաջարկեն տեղափոխվել Սիբիր եւ այնտեղ Սիբիրյան Աբխազիայի Ինքնավար Օկրուգ հիմնել, աբխազները այս առաջարկը մերժելու ոչ մի փաստարկ չեն ունենա: Կարելի է համոզված պնդել, որ աբխազները եւ օսեթները չեն էլ փորձի այժմ իրենց ունեցած ռուսական անձնագրերը փոխարինել ազգայինով: Նախ դրանք հնարավոր չի լինի կիրառել, եւ հետո` ռուսները թույլ չեն տա:

Իսկ ընդհանրապես, Վրաստանում որոշվում է ոչ միայն այդ երկրի ճակատագիրը, եւ եթե բանը վրացական պետության դե յուրե կամ դե ֆակտո կորստին չհասնի, պետք է գոհ ու շնորհակալ լինել: Իհարկե, այս պայմաններում լավագույն ելքը կլիներ նախագահ Սահակաշվիլիի հեռանալը: Բայց քանի դեռ Վրաստանում ռուսական զորք կա, նա չի կարող դիմել այդ քայլին: Պետք է որոշակի երաշխիք լինի, որ Վրաստանի հաջորդ նախագահին ընտրելու է վրաց ժողովուրդը, եւ ոչ թե Մոսկվան է նշանակելու: Իսկ Մոսկվան կարծես ուզում է պահել Սահակաշվիլիին այնքան ժամանակ, մինչեւ նրան սեփական ձեռքերով հեռացնելու եւ նրա փոխարեն մեկ ուրիշին սեփական ձեռքերով Վրաստանի ղեկավար կարգելու հնարավորություն ունենա: Իսկ այս պայմաններում Սահակաշվիլին ստիպված է պայքարել մինչեւ վերջ:

ազատ, անկախ Հայաստան

Հայաստանի իշխանական ուժերը երկար ժամանակ չէին կողմնորոշվում` ինչպես հասկանալ եւ ինչպես արձագանքել Հարավային Օսեթիայի դեպքերի վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատականին: Ու քանի որ այդպես էլ չհասկացան, արձագանքեցին սովորականի պես` ռուսամետ, արեւմտամետ պրիմիտիվ չափման դիրքերից: Իսկ Տեր-Պետրոսյանը հանդես եկավ մի դիրքորոշմամբ, որով կարող էր հանդես գալ ոչ միայն հայաստանյան, այլեւ տարածաշրջանային եւ միջազգային չափման լիդերը: Նրա դիրքորոշումը ունի երկու կարեւոր առանձնահատկություն, որոնցով տարբերվում է մինչեւ այժմ ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա տարածքից դուրս հնչած բոլոր տեսակետներից: Առաջին առանձնահատկությունը այն է, որ Տեր-Պետրոսյանը պաշտպանեց ճշմարտությունը առ այն, որ Վրաստանը փորձում էր Հարավային Օսեթիան մաքրել օսեթներից, եւ եթե չլիներ Ռուսաստանը, Հարավային Օսեթիա չէր լինի: Տեր-Պետրոսյանի դիրքորոշման երկրորդ կարեւոր առանձնահատկությունը այն է, որ նա մեղադրեց վրաց իշխանություններին` միեւնույն ժամանակ պաշտպանելով վրաց ժողովրդին եւ վրացական պետությանը: Այսինքն` նա ընդգծեց, որ վրաց իշխանությունների թույլ տված կոպիտ սխալը, անգամ հանցանքը չի կարելի օգտագործել` վրաց ժողովրդին եւ վրացական պետությանը ծնկի բերելու համար: Նման ամբողջական դիրքորոշում չի արտահայտել ոչ ոք: Մինչեւ այժմ Արեւմուտքը չի նկատել Հարավային Օսեթիան ոչնչացնելու Վրաստանի մղումը, իսկ ՌԴ-ն չի ճանաչել վրացական պետությունը ծնկի բերելու անթույլատրելիությունը: Իսկ Տեր-Պետրոսյանը արձանագրել է մի այնպիսի դիրքորոշում, որը զարմանալիորեն ներառում է թե՛ Հայաստանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի եւ թե՛ տարածաշրջանի շահերը:

Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահին արեւմտամետ կամ ռուսամետ որակելու բոլոր փորձերին, դրանք, անշուշտ, ծիծաղելի են: 1990 թվականին իշխանության գալով` Տեր-Պետրոսյանը Հարավային Կովկասի միակ ղեկավարն էր, որ ի սկզբանե արձանագրեց եւ հասկացավ. հակառուսական քաղաքականություն վարելը զուրկ է որեւէ իմաստից եւ նպատակից: Արդյունքում` հակառուսական դիրքորոշումներ ունեցող Վրաստանն ու Ադրբեջանը տուժեցին, իսկ Ռուսաստանի նկատմամբ բարեկամական տրամադրված Հայաստանը շահեց: Ընդ որում, այդ ընթացքում ոչ ոք Հայաստանը ռուսական ֆորպոստ չէր համարում: Ընդհակառակը, հայկական պետականությանը մեծագույն հարգանքով էին վերաբերվում հենց Ռուսաստանում: Նաեւ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: Հիմա այդ հարգանքը կորսված է ոչ միայն Ռուսաստանում, այլեւ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: Եւ դա` կոմպլեմենտար կոչված քաղաքականության արդյունքում:

Շատերը կարող են հարց տալ, թե ինչ տարբերություն կոմպլեմենտարության եւ Տեր-Պետրոսյանի վարած արտաքին քաղաքականության միջեւ: Իսկ տարբերությունը շատ մեծ է. Տեր-Պետրոսյանը հասկանում էր, որ հայ-ադրբեջանական հակամարտության պայմաններում Հայաստանը չի կարող առանց Ռուսաստանի աջակցության, մյուս կողմից` այդ աջակցությունը կարող էր սպառնալիք դառնալ հայոց պետականության համար: Ուստի նա որդեգրել էր ոչ թե Հայաստանի անկախությունը Մոսկվայից պաշտպանելու, այլ Մոսկվայում պաշտպանելու քաղաքականություն: Սրա համար նա ամեն ինչ արեց եւ, ի դեպ, հասավ նրան, որ հայ-ռուսական հարաբերությունները լինեն մաքսիմալ անկեղծ: Այսինքն` Տեր-Պետրոսյանը Մոսկվայի հետ հարաբերվելիս ընդունում էր, որ Ռուսաստանը մեծ դեր է ունեցել հայ ժողովրդի գոյապահպանության հարցում, այսօր էլ մեծ դեր ունի, միշտ էլ մեծ դեր կունենա: Սրան զուգահեռ, նա կարողանում էր Մոսկվայի համար առավել հասկանալի եւ ընդունելի դարձնել անկախ պետություն ունենալու, ինքնիշխան լինելու հայ ժողովրդի մղումները: Տեր-Պետրոսյանը Ռուսաստանին տվեց երաշխիքներ, որ Երեւանը երբեք չի ներգրավվի հակառուսական խարդավանքների մեջ, բայց եւ Մոսկվայի համար հասկանալի դարձրեց աշխարհին ինտեգրվելու Երեւանի մղումը: Սա էր Տեր-Պետրոսյանի քաղաքականությանը իմաստը:

Իսկ կոմպլեմենտարիզմի հիմքում ընկած էր խորամանկությունը: Կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն վարողները ելնում էին իրենց այն համոզմունքից, որ բոլորին կարելի է շփոթության մեջ գցել, խաբել եւ այլն: Ու այս տրամաբանությամբ ՀՀ կոմպլեմենտար իշխանությունը ԱՄՆ-ի հետ ամերիկամետ էր, ՆԱՏՕ-ի հետ` ՆԱՏՕ-ամետ, ռուսների հետ` ռուսամետ: Սա, բնականաբար, Ռուսաստանին դուր չէր գալիս, եւ ամեն խորամանկության դիմաց նա բռնում էր Հայաստանի իշխանության ականջից եւ փրկագին պահանջում: Այդպես` Ռուսաստանին անցան Հայաստանի ողջ էներգետիկ համակարգը, հեռահաղորդակցությունը, երկաթուղին եւ մնացած բոլոր ստրատեգիական ոլորտները: Փոխարենը` իշխանությունը մեծ փողեր էր ստանում ԱՄՆ-ից, ԵՄ-ից, ՆԱՏՕ-ից եւ լափում: Արդյունքում` ՀՀ իշխանավորները Հայաստանը դարձրին ռուսական ֆորպոստ, իսկ իրենք հարստացան ամերիկյան, եվրոպական, իհարկե` նաեւ ռուսական փողերով: Ահա այսպիսին է կոմպլեմենտարիզմի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականության տարբերությունը:

Եւ ի դեպ, շատերը հակասություն են տեսնում այն բանի մեջ, որ քաղաքական ընթացիկ շրջանում Տեր-Պետրոսյանը մերժում է ներքաղաքական հարցերում արտաքին միջամտության եւ տղա բերելու տարբերակը եւ, մյուս կողմից, ակտիվ շփումներ է պահպանում ռուսական, ամերիկյան, եվրոպական շրջանակների հետ: Որեւէ հակասություն այստեղ չկա եւ չի կարող լինել: Տեր-Պետրոսյանը, ի տարբերություն գործող վարչախմբի ներկայացուցիչների, Մոսկվային չի ասում, որ եթե ինքը լինի Հայաստանի նախագահ, Ռուսաստանի համար ավելի լավ կլինի: Այսպես չի ասում նաեւ Եվրոպային, չի ասում նաեւ ԱՄՆ-ին: Տեր-Պետրոսյանը փորձում է Վաշինգտոնում, Բրյուսելում եւ Մոսկվայում պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունը, մեծ տերությունների համար ընկալելի դարձնել ինքնիշխան լինելու հայ ժողովրդի մղումները, փորձում է այնպես անել, որ ԱՄՆ-ն, ԵՄ-ն եւ հատկապես Ռուսաստանը լուրջ վերաբերվեն Հայաստանի անկախությանը: Ռուսաստանը` հատկապես, որովհետեւ այսօր նա առավել մեծ լծակներ ունի Հայաստանում: Եւ սա ճիշտ քաղաքականություն է, պետական գործչի քաղաքականություն: Եթե Սահակաշվիլին իշխանության գալուց հետո ճիշտ հարաբերություններ կառուցեր Ռուսաստանի հետ, այսօր մենք կունենայինք բոլորովին ուրիշ Վրաստան եւ բոլորովին ուրիշ տարածաշրջան:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Thursday, September 04, 2008

The poor state of Armenian journalism.

I'm sure I'm not the only one who gets frustrated when reading articles in Armenian newspapers. The op-ed pieces are not identified and are served together with news pieces or other reports. There are also paid for stories that are not identified as such either.

When it comes to news items, they are mixed with the rhetoric of the journalists instead of simply reporting the facts. Even if the journalist's opinions are kept to a minimum, a vast majority of these articles fail the first paragraph test. The first paragraph, called 'the lead' is supposed to answer the questions "who?", "what?", "why?", "where?", "when?" and "how?". If they used a lead it would make the readers' lives so much easier.

Child abuse at the GOP convention.

As we all now know, Sarah Palin, the VP choice for McCain, has a four month old child that has Down Syndrome.

Yesterday this child was being used for publicity purposes at the convention.

First of all, why was a little kid in such a noisy environment, with people chanting 'USA, USA' and stuff, at that late hour? Down Syndrome children can have multitudes of health problems and it is unfair for them to be exploited in such a way. The kid should have been in a quiet hotel room, not at a convention.

The second issue was the handling of the child. Initially, the pregnant teen daughter of Palin was holding the kid (I don't know their names) and she was holding him well. As the things heated up, McCain's wife started holding the child and she did not support his head. The head was thrown back as if about to snap.

Then things got worse. They gave the child to Palin's 5 year old daughter as they thought that it probably looked cuter on TV. The five year old was holding the child better than Nancy McCain but she was poking into the soft spot of the child's head. And then at some point she spat on the kid's head and combed his hair with hand. And then she wetted her fingers and started poking into the kid's eye.

Poor child.

Wednesday, September 03, 2008

If you see these people, watch out.

During the Soviet times it was a widespread practice for the KGB to have their moles in the crowd whenever there was a Sharjum meeting or demonstration. These usually were unsavory characters recruited from criminal elements in exchange for them to stay out of prison.

This practice was eliminated in 1991. In 1996 when Serj Sargsian became the chief of the KGB, he revived the practice. It has gotten much worse since then as these criminal types not only have become KGB employees, they have become major players in the executive and legislative branches of Armenia. Here are pictures of some of these people. So, if you see these characters, watch out.







Levon's press conference.

Levon Ter Petrosian held a press conference yesterday where, among other items, he published a few documents which show the Kocharian regime's KGB style repressions. Radio Liberty has an English language recap of the event. Below is the transcript of the presentation of these documents.

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԻ ԺԱՄԱՆԱԿ
Սեպտեմբեր 02, 2008


Այս ասուլիսը ես հրավիրել եմ` ձեզ ներկայացնելու համար մի քանի նորահայտ փաստաթղթեր, որոնք չափազանց կարեւոր նշանակություն ունեն` ընդդիմության դեմ Հայաստանի իշխանությունների կազմակերպած հրեշավոր դավադրության էությունը բացահայտելու առումով: Այդ փաստաթղթերը, միաժամանակ, ցույց են տալիս, թե անփութության, մասնագիտական անլիարժեքության, տգիտության եւ ապօրինության ինչպիսի սանձարձակ ու անմխիթար վիճակ է տիրում երկրի արդարադատության ոլորտում:

Փաստաթուղթ 1 (19.02.2008 թ.) - Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ժորա Վարդանյանի որոշումը` փետրվարի 19-ին Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսը գաղտնալսելու մասին: Թեեւ դատական այս որոշման մասին մամուլում արդեն մի թռուցիկ հաղորդագրություն եղել է, սակայն նկատի ունենալով նրա ներկայացրած մեծագույն հետաքրքրականությունը` հարկ եմ համարում հնարավորինս հանգամանալից մեկնաբանել այն: Ի՞նչ է պարզվում այս չարաբաստիկ փաստաթղթից:

1. 2008 թվականի փետրվարի 19-ին, այսինքն` նախագահական ընտրությունների օրը, դատարանի որոշմամբ ԱԱԾ-ին թույլատրվել է գաղտնալսել Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսային խոսակցությունները, վերահսկել նրա նամակագրությունն ու փոստային հեռագրական եւ այլ հաղորդումները, ինչպես նաեւ ներքին եւ արտաքին դիտում իրականացնել նրա նկատմամբ:

2. Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ալեքսանդր Արզումանյանը եղել է ՀՀ նախագահի թեկնածուներից մեկի շտաբի պետը, նշանակում է` քվեարկության օրը իշխանությունները լիովին վերահսկել են այդ շտաբի ողջ անցուդարձը, ընտրախախտումների վերաբերյալ տեղամասերից ստացվող ահազանգերը, վստահված անձանց, դիտորդներին ու լրագրողներին տրվող տեղեկությունները, ինչպես նաեւ բողոքարկումների հետ կապված ցուցումները: Այսինքն` խոսքը վերաբերում է Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի կոպտագույն խախտման մի արտառոց դեպքի, որը ցանկացած նորմալ երկրում համազգային ընդվզման եւ կառավարական ճգնաժամի պատճառ կարող էր դառնալ: Կատարվածը, ըստ էության, ոչնչով չի տարբերվում 1972 թվականի Ուոթրգեյթյան հայտնի սկանդալից, որը վերջիվերջո հանգեցրեց նախագահ Նիքսոնի հրաժարականին: Թող այդ համեմատությունը չափազանցված չթվա: Մասշտաբները տարբեր են, երկրները տարբեր են, բայց երեւույթը բացարձակապես նույնն է: Հետաքրքիր էր իմանալ, որ եթե այս փաստաթուղթը ժամանակին հայտնի լիներ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Գերդ Արենսին կամ ՀՀ Սահմանադրական դատարանին, ապա ինչպիսի՞ վճիռ կկայացնեին նրանք անցած նախագահական ընտրությունների մասին:

3. Որպես Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ կիրառված միջոցառման հիմնավորում նշված է այն ենթադրությունը, որ նա իբրեւ թե իրականացնում է գործունեություն` ուղղված ՀՀ ներքաղաքական վիճակի ապակայունացմանը, քաղաքացիական անհնազանդության իրավիճակի ստեղծմանը` դրանով իսկ հիմքեր ստեղծելով ՀՀ-ում հակասահմանադրական ճանապարհով իշխանափոխության իրագործման համար: Դժվար չէ նկատել, որ այս հիմնավորումը լիովին հակասում է մի այլ պաշտոնական փաստաթղթի, այն է` ԱԱԾ քննչական ծառայության ավագ քննիչ Մարուքյանի կողմից Համաժողովրդական շարժման գործիչների դեմ քրեական գործ հարուցելու մասին փետրվարի 24-ին կայացված որոշման բովանդակությանը, ըստ որի` ընդդիմությունը ՀՀ պետական իշխանությունը յուրացնելու, ՀՀ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ կատարել է միայն այն բանից հետո, երբ տեղեկացել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ըստ նախնական տվյալների, պարտվել է ընտրություններում եւ ստացել ընտրողների ձայների ընդամենը 21,5 տոկոսը: Փետրվարի 19-ին դեռեւս հայտնի չէր, թե ով է հաղթելու: Հետեւաբար, հարց է ծագում, թե ինչու պիտի Ալեքսանդր Արզումանյանը այդ օրը հակասահմանադրական ճանապարհով իշխանափոխության իրագործման փորձ կատարեր: Ավելի խղճուկ տրամաբանություն կամ ողորմելի իրավագիտակցություն դժվար է պատկերացնել:

4. Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսային խոսակցությունները ապօրինաբար գաղտնալսվել են անգամ դատական որոշումից առաջ: Դա պարզվում է փաստաթղթում տեղ գտած այն թյուրիմացությունից, որ Ալեքսանդր Արզումանյանին է վերագրվել մի հեռախոսահամար, որը պատկանում է բոլորովին այլ մարդու: Տեղյակ լինելու համար, որ Արզումանյանն օգտագործել է այդ հեռախոսը, ԱԱԾ-ն պետք է նախապես գաղտնալսած լիներ այն: Այսպիսով, Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդանյանի կայացրած որոշման պարագայում մենք գործ ունենք հայկական արդարադատության մի հերթական գլուխգործոցի հետ, որն արժանի է տեղ զբաղեցնելու Մարուքյանի եւ Միրզոյանի հայտնի ստեղծագործությունների կողքին: Թեեւ ակնհայտ է, որ այդ անօրինական որոշման արդյունքում ձեռք բերված նյութերը չպետք է ապացուցողական ուժ ունենան Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ ծրագրվող ապագա դատական գործընթացում, սակայն Հայաստանում ոչինչ բացառված չէ:

Ի դեպ, լուրջ հիմքեր կան պնդելու համար, որ դատավոր Վարդանյանը փետրվարի 19-ին նման որոշում կայացրել է ոչ միայն Ալեքսանդր Արզումանյանի, այլեւ իմ նախընտրական շտաբի մնացյալ անդամների եւ Համաժողովրդական շարժման բազմաթիվ գործիչների վերաբերյալ: Դրա համար հիմքեր կան, շուտով կհրապարակվեն նաեւ փաստեր: Այսինքն` խոսքը վերաբերում է ոչ թե մի մասնավոր, թեեւ արտառոց դեպքի, այլ ընդդիմության նախընտրական պայքարի ապօրինի վերահսկման տոտալ միջոցառման:

Փաստաթուղթ 2 - Սա էլ Հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Վահագն Հարությունյանի մարտի 1-ին կայացրած որոշումն է մարտի 1-ի առավոտյան դեպքերից անմիջապես հետո Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների մասին (մարտի 1-ի իրադարձությունների 2-րդ կեսը չի ընդգրկում): Այս փաստաթուղթը ուշագրավ է հետեւյալ 2 առումներով.

1. Որոշման մեջ հստակ արձանագրված է, որ ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում իրենց գործողությունները սկսել են առավոտյան ժամը 6-ի սահմաններում, ինչը ավելորդ է դարձնում տվյալ միջոցառման վերաբերյալ շրջանառվող բոլոր խոսակցություններն ու դատարկ քննարկումները: Եթե հիշում եք, խորհրդարանական հանձնաժողովը արդեն 1 ամիս է` զբաղված է այդ հարցը ճշտելով, ինչն արդեն ճշտված է պաշտոնական փաստաթղթով: Սրանից բարձր պաշտոնական փաստաթուղթ գոյություն չունի այդ իրադարձությունների մասին: Ի դեպ, նույն ժամը նշված է նաեւ մարտի 1-ին դատախազության տարածած մամլո հաղորդագրության մեջ` նույն ժամը 6-ի սահմաններում: Հետեւաբար, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հետագա պնդումներն այն մասին, որ գործողություններն իբր սկսվել են ժամը 7-ից հետո, այլ բան, քան սուտ վկայություն, չեն կարող որակվել եւ, ըստ այդմ, պետք է արժանանան համապատասխան իրավական գնահատականի:

2. Տվյալ փաստաթղթում նույնքան հստակորեն արձանագրված է նաեւ, որ մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը Ազատության հրապարակ է ժամանել սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումները հարկադիր դադարեցնելու նպատակով` այդ գործողությունը հիմնավորելով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի պահանջներով: Այսինքն, կարճ ասած, ոստիկանության գործողության նպատակը, ըստ այս փաստաթղթի, Ազատության հրապարակի խաղաղ նստացույցի ցրումն էր: Սակայն տարօրինակ կերպով նույն օրը մի քիչ ավելի ուշ ոստիկանության կողմից տարածված մի հաղորդագրության մեջ նշվում է բոլորովին մի այլ նպատակ, այն է` Ազատության հրապարակում հրազեն, նռնակներ, պայթուցիկ նյութեր, մետաղյա ձողեր եւ մահակներ առգրավելուն ուղղված զննության վարկածը: Այսինքն` մի դեպքում նպատակը նստացույցը ցրելն էր, մի այլ դեպքում` տեղազննություն կատարել Ազատության հրապարակում: Զննության վարկածը կրկնում է նաեւ գլխավոր դատախազը մարտի 4-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում: Ինչպե՞ս բացատրել այս հակասությունը: Մի կողմ դնելով դատախազության կողմից «պարզաբանում» կոչված խղճուկ բարբաջանքը կամ էժանագին աճպարարությունը (եթե հիշում եք, դատախազությունը, նկատելով այս հակասությունը, ստիպված եղավ ինչ-որ պարզաբանում տալ), իմ կարծիքով, տեղի է ունեցել հետեւյալը: Երբ նստացույցը ցրելու նպատակով ժամանած ոստիկանությունը կատարել է իր խնդիրը եւ ապա ճարպկորեն թփերի տակ տեղադրել ու հեռուստախցիկների առջեւ հայտնաբերել անհրաժեշտ «իրեղեն ապացույցները», դրանից հետո իշխանության բռնազավթման վարկածին ավելի մեծ համոզչականություն հաղորդելու համար մոգոնվել է «զննության վարկածը»: Նախապես իրենք չեն եկել զննության, չեն գրել զննություն, որովհետեւ հաստատ գիտեին, որ այնտեղ զենք չկա, եւ դեռ չեն իմացել` իրենց կհաջողվի՞ այդ թփերի տակ զենք տեղադրել, թե՞ ոչ: Երբ դա արել են, տեղավորել են թփերի տակ, դրանից հետո կիրառել են այս զննության վարկածը, որպեսզի իշխանության բռնազավթման վարկածը ավելի համոզիչ դարձնեն` զենք ցույց տան, ոզնիներ ցույց տան եւ այլն: Ինչեւէ, «նստացույցը ցրելու» վարկածը հաստատվում է պաշտոնական փաստաթղթով, այն է` խնդրո առարկա քննչական որոշմամբ, մինչդեռ «զննության վարկածը» տեղ է գտել ոստիկանության եւ դատախազության մամլո հաղորդագրություններում, որոնք ոչ մի կերպ պաշտոնական փաստաթղթեր համարել հնարավոր չէ:

Փաստաթուղթ 3 - Այս փաստաթուղթն առերեւույթ որեւէ կապ չունի ո՛չ վերը նշված 2 որոշումների, ո՛չ էլ ընդհանրապես այսօրվա իրադարձությունների հետ: Թվում է` նրա նշանակությունը զուտ պատմական է, քանի որ ընդամենը ապացուցում է, որ Ռոբերտ Քոչարյանը 1998 թվականին Երեւանում գրանցված չի եղել, հետեւաբար` նախագահ է ընտրվել կեղծ տեղեկանքի շնորհիվ: Փաստաթուղթը մի հարցում է` Փաստաբանական կոլեգիայի կողմից ուղղված Հասցեների հանրապետական բյուրոյին 97 թվականի փետրվարի 18-ին` ճշտելու համար, թե այդպիսի մարդ Երեւանում գրանցվա՞ծ է, թե՞ ոչ: Պատասխանը հետեւյալն է` «Քոչարյան Ռոբերտ Սեդրակի, 1954 թվականին ծնված, չի անցնում», այսինքն` չկա այդպիսի քաղաքացի Երեւանում գրանցված: Սակայն եթե նկատի ունենանք 1998-ի եւ 2008-ի իրավագիտակցության խորքային կապը, ապա դժվար է չնկատել, որ 10 տարվա ընթացքում Հայաստանում տիրող իրավական «բեսպրեդելի» վիճակում ոչինչ չի փոխվել, իսկ եթե, այնուամենայնիվ, փոխվել է, ապա դեպի «բեսպրեդելի» կատարելագործումը: Ի դեպ, ,բեսպրեդելըե թերեւս կարելի է վերարտադրել հայերեն «սահմանազանցություն» բառով:

The Geriatric Old Party.

Was watching the Bush speech at the GOP convention. He was visibly hurt that they did not let him address the crowd in person. I actually felt sorry for him - locked away in the White House, everybody avoiding him like the plague.

Even his jokes fell flat.

Tuesday, September 02, 2008

Almost Lunch Time.


Taken yesterday at work. The details: here.

Karabakh independence day.

On September 2, 1991, Nagorno Karabakh became an independent state. It effectively broke away from Armenia since as far as I am concerned, Karabakh was part of Armenia since 1989 when the parliament of the Armenian SSR made a decision to admit NKAO into Armenia.

Congratulations to my sisters and brothers in Karabakh for the 17-th anniversary of their independence.