20 ՀՈՒՆԻՍ 2008 - ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ
Below is an excerpt from Levon Ter-Petrosian's speech at the rally yesterday.
[...]պատահական չէ, որ հանրահավաքը տեղի է ունենում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստից առաջ, որտեղ քննարկվելու է Հայաստանի հարցը: Մենք ուզում ենք այս հանրահավաքով նաեւ Եվրախորհրդի, ինչո՞ւ չէ, նաեւ ԵԱՀԿ-ի բյուրոկրատներին ցույց տալ, որ իրենք պետք է դադարեն Հայաստանին վերաբերվել ռասիստական, իրենց վերին ատյանների դիրքորոշումներով, որ նրանք պետք է դադարեն արհամարհել մեր ժողովրդին` նրան համարելով երրորդ աշխարհի երկրների ժողովուրդ: Խոսք է գնում այն մասին, թե իբր փետրվարի 19-ից եւ մարտի 1-ից հետո Հայաստանի միջազգային վարկանիշը ընկել է: Բացարձակապես հակառակը, Հայաստանի վարկանիշը շփոթում են իշխանությունների, ավազակախմբի վարկանիշի հետ: Հայաստանի վարկանիշը, ընդհակառակը, սրաթռիչ կերպով բարձրացել է ամբողջ աշխարհում` շնորհիվ այս ազատատենչ, հպարտ, վճռական եւ անվախ ժողովրդի:[...]I'm having a hard time posting the most important excerpt as the whole speech is important. You will need to read the complete text which is available on Payqar and on Khosq.
[...]Ես հիմա Սերժին էլ եմ դիմում` Սերժ, դու ընկերս ես եղել, ես քեզ կարող եմ նաեւ «դու»-ով դիմել, նույն իրավունքը նաեւ ունես դու, սա ի՞նչ խելագարություն է` Հայաստանում ստեղծել մի այնպիսի խնդիր, որը շարունակ բորբոքելու է ժողովրդին: Մի՞թե հնարավոր չէր մեկ օրում, մեկ զանգով, հենց այս գիշեր լուծել այդ հարցը, եւ մենք ասել ենք, դրանից հետո մենք պատրաստ ենք նաեւ երկխոսության իշխանությունների հետ: Եւ նստել երկխոսության ու դուրս գալ այս թնջուկից: Մենք հասկանում ենք, որ սա վտանգավոր իրավիճակ է: Վտանգավոր ոչ թե ֆիզիկական բախման առումով, այլ մի երկրում, երբ այսպիսի հակադիր քաղաքական ռեալ ուժեր գոյություն ունեն, ո՛չ իշխանությունն է ընդունակ նորմալ աշխատելու` թեթեւացնել ժողովրդի վիճակը, ո՛չ էլ մեր խաղաղ ցուցարարներն են կատարելու իրենց ընտանեկան պարտքը, իրենց աշխատանքային պարտքը: Այս հոգեկան խռովքը պետք է հանել մեր ժողովրդի միջից: Այո, մենք պատրաստ ենք երկխոսության: Մի՞թե չգիտեն, որ այս ժողովուրդը, այս շարժումը օրինապահ, կարգապահ ժողովուրդ է: Եւ եթե իրենք որեւէ բան չհրահրեն, չկրակեն, չհրմշտեն ժողովրդին, որքան պահանջվում է, մենք կշարունակենք մեր այս պայքարը: Սա քաղաքակիրթ պայքար է: Սա է ձեւը, ուրիշ ձեւ չկա: Թող Սերժ Սարգսյանը դրական քայլեր կատարի: Ես դեմ չեմ: Ո՞վ դեմ կլինի, եթե Սերժ Սարգսյանը թեկուզ չընտրված, թեկուզ ոչ լեգիտիմ, բայց այսօր այդ պաշտոնը զբաղեցնող մարդ այս ժողովրդի համար որեւէ մի լավ բան կատարի:
Այս 3 ամսում նա ի՞նչ արեց: Ի՞նչ է արել: Շախմատային լեզվով` կատարել է ռակիրովկաներ: Ռոբերտ Քոչարյանի կադրերին փոխատեղումներով նստեցրել է տարբեր աթոռների, ոչ մի նոր մարդ, ոչ մի նշանակում, որը ժողովրդի գոնե մի մասի կողմից հաճույքով կամ դրվատանքով ընդունվեր: Ի՞նչ է կատարվել մոնոպոլիստներին հարկային դաշտ տեղափոխելու հարցում: Ոչ մի բան: Նրանք նորից իրենց հարկերը մուծում են ուրիշ տեղ, իսկ բյուջեի լրացման բեռը ընկնում է մանր եւ միջին բիզնեսի վրա: Եթե այսպես շարունակվի, Հայաստանում մանր եւ միջին բիզնեսի խավը ընդհանրապես կվերանա:[...]
[...]Ասեք վերջապես, դուք, ձեր ոսկու այդ աֆյորայով, այս պետությանը վնաս տվե՞լ եք, թե՞ ոչ: ԿԲ նախագահ եղած ժամանակ Սարգսյան Տիգրանը վաճառեց ՀՀ ոսկու պաշարը: Սա աբսուրդ է բոլոր տեսակետներից: Ասվեց, որ այդ ժամանակ ոսկին թանկ էր նախորդ ժամանակի համեմատ, դրա համար էլ վաճառել է, շահել է, 17 միլիոն դոլար էին վճարել: Եւ այսօր այդ նույն ոսկին արժեք 35 մլն դոլար: Արդեն 18 մլն դոլարի վնաս ես տվել այս երկրին: Ո՞վ պիտի պատասխան տա դրա համար: Ոսկին է՞լ են վաճառում: Ոսկին ամենալիկվիդային ապրանքն է: Ոսկին ե՛ւ մարդը, ե՛ւ պետությունը վաճառում են միայն, երբ սովի են մատնվում: Վերջին հույսն է արդեն: Երեխային սովից պիտի փրկի, մատանիներն է վաճառում, ատամների շապիկներն է վաճառում, ժամացույցն է վաճառում: Պետությունները նույնպես ոսկին վաճառում են ֆորս-մաժորային վիճակներում, երբ երկրին սպառնում է սով, պատերազմ, տարերային աղետ եւ այլն, եւ այլն: Աշխարհի ո՞ր խելոքը այսպիսի պատճառներ չլինելու պարագայում ոսկի կվաճառեր եւ հիմա մեծ-մեծ նստած խոսում, դաս է տալիս մեր ժողովրդին, Ներսես Շնորհալուց ցիտատներ բերում եւ այլն, եւ այլն: Եւ ավելին, դա արդեն մի խղճուկ վիճակ է, որովհետեւ բոլորս էլ գիտենք, որ Հայաստանի իրական վարչապետը ոչ թե Տիգրան Սարգսյանն է, այլ Արմեն Գեւորգյանը:[...]
Part 1:
Part 2:
Part 3:
Part 4:
No comments:
Post a Comment