Tuesday, August 05, 2008

March 1 dispersal of the demonstrators at Liberty Square.

This is a photo published at Haykakan Jamanak demanding to know who the people in the picture, clad in unmarked black outfits and beating up the demonstrators, are.

What caught my attention is the elderly man on the left side of the picture who has been thrown to the ground and looks like is about to get beaten up.

Վերջին հինգ ամիսներին բազմիցս հայտարարություններ են եղել այն մասին, որ մարտի 1-ի առավոտյան ժամը 06.30-ի սահմաններում Ազատության հրապարակի նստացույցի մասնակիցների վրա հարձակված անձինք ոստիկաններ չեն եղել: Ավելին, նրանց հագուստները միանման սեւ են եղել եւ որեւէ տարբերանշան չեն ունեցել: Վերը բերված լուսանկարն արվել է մարտի 1-ի առավոտյան ժամը 6.30-ի սահմաններում Ազատության հրապարակից դեպի Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկ տանող արահետում: Նկարում պատկերված սեւազգեստ գրոհայինները հրապարակում մարդկանց ջարդելուց հետո սկսել են նրանց հետապնդել: Իսկ ոստիկանները կողքից հետեւել են այդ ամենին` ձեռի հետ բռնելով փախչող քաղաքացիներին: Սեւազգեստ հրոսակները խոսել են ղարաբաղցիներին հատուկ ռուսերեն ակցենտով: ՀՀ իրավապահները կարող են բոլոր հարցերի պատասխանները տալ, եթե հանրությանը պարզաբանեն, թե ովքեր են նկարում պատկերված հրոսակները` անուն առ անուն:

4 comments:

artmika said...

Nazarian, this is not a new picture. It was first published by Hetq Online on 1 March. In fact, HZh published its truncated version. Full photo is available here:

http://www.hetq.am/eng/politics/7712/

Still, question is valid - who are they?

Armen Filadelfiatsi said...

Really. Who are the baton-wielders dressed in black?

Maybe they should be wearing brown; it would suit them better.

parisan said...

//Police troops headed by chief of Robert Kocharyan’s guard tried to arrest First President of the Republic of Armenia Levon Ter-Petrosyan.//

And here's another question: Why were the police troops headed by the chief of guards, and not a captain of the police?

artmika said...

Follow-up via HZh (6 August 2008):

ԱԺ «Մարտի 1-ի» հանձնաժողովի երեկվա նիստում անդրադարձ է եղել մեր թերթի նախորդ համարում տպագրված մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում արված լուսանկարին, որտեղ երեւում էին սեւ, առանց տարբերանշանի միանման հագուստներով անձինք, ովքեր ծեծել եւ հետապնդել են խաղաղ ցուցարարներին: Երեկ «Մարտի 1-ի» հանձնաժողովի անդամ Հովհաննես Մարգարյանը նիստին հրավիրված ՀՀ փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանին հարցրել է, թե ովքեր են «ՀԺ»-ի նախորդ համարի լուսանկարում պատկերված սեւազգեստ մարդիկ: Ալեքսանդր Աֆյանի պատասխանը եղել է բառացիորեն հետեւյալը. «Իհարկե, ես դեմքերով չեմ ճանաչում, բայց սա սեւ համազգեստ է, այո, մենք 6-րդ վարչությունում ունենք սպեցնազ, որը հագնում է սեւ համազգեստ: Նրանց մեջքի մասով գրված է «Ոստիկանություն», երեւում է, որ իրենց մեջքի մասով գրված է, հետեւը գրվում է: Եւ ես ստեղ տեսնում եմ ինչ-որ ձող, երեւի այդ տղաներից վերցված ինչ-որ ձող է կամ փայտ է: Ուրիշ բան չեմ կարող ասել»: Պարոն Աֆյանը չէր կարող կռահել, որ կան բազմաթիվ այլ լուսանկարներ, որտեղ այդ սեւազգեստ մարդիկ մեջքով են: Ինչպես հստակ երեւում է պատկերված լուսանկարում, սեւազգեստների մեջքին Աֆյանի ասած գրառումը չկա: