Wednesday, December 10, 2008

Human Rights.

In honor of the 60-th anniversary of the Universal Declaration of Human Rights on December 10th, here is an article from today's Zhamanak Yerevan. Pictured is a victim of the March 1 attack on the civilians by the Armenian police (in violation of a number of human rights mentioned in articles 1, 2, 3, 5, 6, 7, etc.).

Բռնապետության դեմքը
Հայաստանում մարդկանց խոշտանգում են, ծեծում են, սպանում: Եվ այս ամենը՝ ռեժիմի հրահանգով:

Մարդու իրավունքների խախտումը` «կյանքի բանաձեւ»:

Այսօր մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Այդ օրվա խորհրդին բնականորեն հաղորդակից կլինեն բոլոր այն երկրների քաղաքացիները, ովքեր «Մարտի 1»-ի կամ նմանատիպ այլ օրերի միջով չեն անցել, եւ որոնց համար իրավունք հարգելն ու սեփական իրավունքները հարգել տալը շնչել-արտաշնչելու պես մի բան է` ռեֆլեքս: Իսկ այնպիսի երկրներում, ինչպիսիք «Մարտի 1-ի» միջով են անցել` օրվա խորհրդին հաղորդակից լինելը պետք է դրսեւորվեր խիստ բնութագրական քայլով` «Իրավունքի եւ ազատության կենտրոնի» կողմից այսօր կազմակերպվելիք երթն արգելելով: Ի վերջո, ի՞նչ կարիք կա երթ անցկացնել այնպիսի հասկացություններ` «իրավունք եւ ազատություն», պրոպագանդելու համար, որոնց իրացումը մեր երկրում հանգեցնում է քրեական օրենսգրքի ծանրակշիռ հոդվածներով հետապնդվելուն:

Որքանո՞վ են պաշտպանված մարդու իրավունքները ՀՀ-ում եւ ինչպե՞ս եք գնահատում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գործունեությունը: «Ծայրահեղ բացասական, որն էլ ավելի խորացավ մարտի 1-ի դեպքերից հետո: «Մարտի 1-ը» մարդու իրավունքների խախտման, դրանք կոպտորեն արհամարհելու ծայրակետն էր, որից այն կողմ, ինչպես ասում են` «դալշե նե կուդա», - ասաց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը` հավելելով, թե «մարտյան դեպքերն ու դրանց հաջորդած այս ողջ ընթացքն ապացուցում են, որ քաղաքացու սահմանադրական իրավունքները խախտելը դարձել է կյանքի բանաձեւ»: Ինչ վերաբերում է օմբուդսմենի գործունեությանը տրված գնահատականին: «Բավարար», - սա է իրավապաշտպանի գնահատականը: «Ես կարծում եմ, որ նա կարող է ավելին անել, քան անում է: Նա մի տեսակ կաշկանդված է եւ որոշ հարցերում թերանում է: Օրինակ` ոչ մի բան չի ասում բանակի մասով: Ես նկատի ունեմ այն, երբ ՀՀ քաղաքացիները ծառայում են ՀՀ-ից դուրս` Լեռնային Ղարաբաղում կամ դրա հարակից շրջաններում ու առանց պայմանագրի, այսինքն` անօրինական: Սա լուրջ խնդիր է, որը լուրջ քննարկում է պահանջում: Օմբուդսմենը, ինչպես նաեւ իրավապաշտպաններն առհասարակ, գրեթե անուշադրության է մատնել սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը: Նա մեծ անելիքներ ունի նաեւ իրավապահ մարմինների հետ կապված, մասնավորապես` ոստիկանությունում մարդկանց նկատմամբ կիրառվող խոշտանգումները, բռնությունները եւ այլ ապօրինությունները բացառելու ուղղությամբ: Սա շատ կարեւոր խնդիր է, որը գնալով անվերահսկելի է դառնում ու արմատավորվում», - կարծում է իրավապաշտպանը:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւս «անբավարար» է գնահատում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը մեր երկրում, «որն էլ ավելի աղաղակող է դարձել մարտի 1-ի դեպքերից հետո»: «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված գրեթե բոլոր հոդվածներով մեր երկրում խախտվում են մարդու իրավունքները: Ընդ որում` դեպքերը ոչ թե եզակի են, այլ զանգվածային: Խախտումները վերաբերում են եւ մարդու պատիվը նսեմացնելուն, խոշտանգումներին, եւ ցույցեր ու զանգվածային այլ միջոցառումներ անցկացնելու իրավունքը խախտելուն: Բացի այդ` խտրական վերաբերմունքի են արժանանում ու պատժվում են այն փաստաբանները, որոնք պաշտպանում են քաղաքական հետապնդման ենթարկված աձանց: Հետապնդվում ու հալածանքների են ենթարկվում, իրենց պատկանող գույքից են զրկվում այն գործարարները, ովքեր ընդդիմադիր կեցվածք ունեն: Էլ չեմ խոսում այն մասին, որ եթե 2006թ.-ին ունեինք մի քանի քաղբանտարկյալ, ապա այժմ նրանց թիվն անցնում է 70-ի սահմանը»: Պատգամավորի` օմբուդսմենի ինստիտուտին տրված գնահատականն այս է. «Ներկայիս պետական համակարգի պայմաններում օմբուդսմենն ընդհանուր առմամբ բավարար է աշխատում»:

3 comments:

sevenontrial said...

you may want to add this this blog to your links. http://sevenontrial.blogspot.com/

thanks

Anonymous said...

ara let the zinvors put their hands on me when i protest, and see if i dont pay someone to MURDER them. apush anasuner hotac eshalak zinvorner, sa dzer mayrer taxem yev ayl iranc robon u sargs@

Ankakh_Hayastan said...

When you respond in a similar way to them, you become like them...

It's a dilemma that has no simple answer.