Monday, December 22, 2008

Մարտի 1-ի զոհեր մահվան պատճառները:

Came across this on Kornelij's blog. I don't quite know the source but looks like something from the Attorney General's Office. Some of the victims are younger than me. I just don't know what to say. UPDATE: the source is a press release from the Prosecutor.

Դավիթ Աֆրենտի Պետրոսյան՝ ծնված 1975թ,
Համաձայն դատաբժշկական փորձաքննության թիվ 246 եզրակացության՝ Դ.Պետրոսյանի դիակի վրա հայտնաբերվել է հրազենային, գնդակային մուտքի անցք՝ կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսին: Մահվան պատճառ է հանդիսացել վնասվածքի հետեւանքով առաջացած արյան սուր կորուստը:

Վիրահատության ընթացքում Դ.Պետրոսյանի մարմնից հանվել է 9մմ տրամաչափի մեկ գնդակ:

Համաձայն դատաձգաբանական փորձաքննության թիվ 389 եզրակացության՝ Դ.Պետրոսյանի դիակից հանված գնդակը գործարանային արտադրության 9մմ տրամաչափի փամփուշտի մաս՝ կրակված գնդակ է: Այս տեսակի փամփուշտները նախատեսված են ՚ՊՄՙ եւ ՚ԱՊՍՙ տեսակների ատրճանակների համար: Գնդակի վրայի կրակման հետքերը բնորոշ են ՚ՊՄՙ ատրճանակից կրակված հետքերի: Գնդակի վրայի քերծվածքային դեֆորմացիան արդյունք է որեւէ պինդ մարմնի հետ բախման, հնարավոր է՝ հետցատկ կամ որեւէ արգելքի միջով անցնելու:

Վիրավորվել է՝ Պարոնյան փողոցի թիվ 2 շենքի մոտ:

Գրիգոր Հովհաննեսի Գեւորգյան՝ ծնված 1980 թ.
Համաձայն դատաբժշկական փորձաքննության թիվ 251 եզրակացության՝ Գ.Գեւորգյանի դիակի վրա հայտնաբերվել է հրազենային մուտքի անցք՝ քթի մեջքին, ելքի անցք՝ ձախ ճակատա-գագաթային շրջանում: Մահվան պատճառ է հանդիսացել գլխուղեղի կենսական կարեւորագույն ֆունկցիաների սուր խանգարումը:

Վիրավորվել է ՝ Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկին հարակից կամարի մոտ տեղակայված կոշիկի վերանորոգման կետի դիմաց:

Տիգրան Հովսեփի Խաչատրյան՝ ծնված 1985թ.
Համաձայն դատաբժշկական փորձաքննության թիվ 250 եզրակացության` Տիգրան Խաչատրյանի մոտ հայտնաբերվել է գանգուղեղային բաց-բութ վնասվածք: Մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարեւոր ֆունկցիաների սուր խանգարումից, որը հետեւանք է ստացած գանգուղեղային բաց վնասվածքի:

Դիահերձման ժամանակ Տ. Խաչատրյանի գանգից հանվել է մետաղի կտոր:

Համաձայն դատաձգաբանական փորձաքննության թիվ 389 եզրակացության` Տ.Խաչատրյանի դիակից հանված մետաղյա կտորը գործարանային արտադրության ՚Չերյոմուխա 7ՙ տեսակի կրակված փամփուշտի գազային նռնակ է: Գազային նռնակի պլաստմասսե խցանները, հավանաբար, անջատվել են որեւէ պինդ մարմնի հետ բախման կամ որեւէ արգելքի միջով անցնելու հետեւանքով:

Վիրավորվել է Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկի կամարի մոտ:

Արմեն Վաչագանի Ֆարմանյան՝ ծնված 1974թ.
Համաձայն դատաբժշկական փորձաքննության թիվ 252 եզրակացության` Արմեն Ֆարմանյանի դիակի վրա հայտնաբերվել է գլխի ձախ կեսի կողմնա-քունքային շրջանի սալջարդ վերք՝ ոսկրա-հյուսվածքային դեֆեկտով: Մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարեւորագույն ֆունկցիաների սուր խանգարումից, որը պայմանավորված է գլխի ձախ կեսի կողմնա-քունքային շրջանի սալջարդ վերքով:

Դիահերձման ժամանակ գանգից հանվել են օտար մարմիններ:

Համաձայն դատաձգաբանական փորձաքննության թիվ 389 եզրակացության` Ա.Ֆարմանյանի դիակից հանված պլաստմասսե եւ մետաղյա մեկական կտորները գործարանային արտադրության ՚Չերյոմուխա 7ՙ տեսակի կրակված փամփուշտի գազային նռնակ է՝ առանձնացած մեկ խցանով: Խցանի վրայի կրակման հետքերը բնորոշ են հատուկ միջոց հանդիսացող ՚ԿՍ-23ՙ կարաբիններին:

Խցանի գլխային մասի դեֆորմացիան եւ պատռվածքները կարող էին առաջանալ որեւէ պինդ մարմնի հետ բախման կամ որեւէ արգելքի միջով անցնելու հետեւանքով:

Վիրավորվել է Պարոնյան փողոցի թիվ 24 շենքի դիմաց:

Գոռ Սարգսի Քլոյան՝ ծնված 1979 թ.
Համաձայն դատաբժշկական փորձաքննության թիվ 249 եզրակացության` Գ.Քլոյանի դիակի վրա հայտնաբերվել է ձախ աճուկաենթազստային շրջանի ջնջխված բեկորային վերք: Մահը վրա է հասել ձախ աճուկաենթազստային շրջանի ջնջխված բեկորային վնասվածքով պայմանավորված արյան սուր կորստից:

Համաձայն դատաձգաբանական փորձաքննության թիվ 389 եզրակացության` Գ.Քլոյանի դիակից հանված առարկան գործարանային արտադրության ՚Չերյոմուխա – 7ՙ տեսակի կրակված փամփուշտի կոնտեյներ՝ գազային նռնակ է՝ իր պլաստմասսե խցաններով: Խցանների վրայի կրակման հետքերը բնորոշ են հատուկ միջոց հանդիսացող ՚ԿՍ-23ՙ կարաբիններին: Խցանի վրայի դեֆորմացիան եւ պատռվածքները կարող էին առաջանալ որեւէ պինդ մարմնի հետ բախման կամ որեւէ արգելքի միջով անցնելու հետեւանքով:

Վիրավորվել է Մաշտոցի եւ Գր. Լուսավորիչ փողոցների խաչմերուկի կամրջի վրա ու տեղափոխվել հիվանդանոց, որտեղ, առանց գիտակցության գալու, մահացել է:

Հովհաննես Ղարիբի Հովհաննիսյան՝ ծնված 1961 թ.
Համաձայն դատաբժշկական փորձաքննության թիվ 245 եզրակացության` Հ.Հովհաննիսյանի դիակի վրա հայտնաբերվել է հրազենային գնդակային կույր վնասվածք՝ կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսին: Մահը վրա է հասել կրծքավանդակի հրազենային գնդակային կույր վիրավորումից առաջացած սուր ներքին արյունահոսությունից:

Դիահերձման ժամանակ Հ.Հովհաննիսյանի մարմնից հանվել է 5,45մմ տրամաչափի 1 գնդակ:

Համաձայն դատաձգաբանական փորձաքննության թիվ 389 եզրակացության՝ Հ.Հովհաննիսյանի դիակից հանված գնդակը գործարանային արտադրության 5,45մմ տրամաչափի մարտական փամփուշտի մաս՝ կրակված գնդակ է: Այս տեսակի փամփուշտները նախատեսված են ՚ԱԿ-74ՙ ինքնաձիգների եւ դրանց մոդիֆիկացիաների համար: Գնդակն իր վրայի կրակման հետքերով բնորոշ է 5.45 մմ տրամաչափի ՚ԱԿ-74ՙ ինքնաձիգներից եւ դրանց մոդիֆիկացիաներից կրակված գնդակներին:

Վիրավորվել է ՝ Մաշտոցի եւ Գր. Լուսավորիչ փողոցների խաչմերուկի կամուրջի վրա ու ստացած մարմնական վնասվածքից տեղում մահացել:

Զաքար Սարիբեկի Հովհաննիսյան՝ ծնված 1977թ,
Համաձայն դատաբժշկական փորձաքննության թիվ 247 եզրակացության՝ Զաքար Հովհաննիսյանի դիակի վրա հայտնաբերվել է հրազենային մուտքի վնասվածք՝ որովայնի առաջային մակերեսին: Մահվան պատճառ է հանդիսացել վնասվածքի հետեւանքով առաջացած արյան սուր կորուստը:

Դիահերձման ծամանակ Զ.Հովհաննիսյանի մարմնից հանվել է 9մմ տրամաչափի 1 գնդակ:

Համաձայն դատաձգաբանական փորձաքննության թիվ 389 եզրակացության՝ Զ. Հովհաննիսյանի դիակից հանված գնդակը գործարանային արտադրության 9մմ տրամաչափի փամփուշտի մաս՝ կրակված գնդակ է: Այս տեսակի փամփուշտները նախատեսված են ՚ՊՄՙ եւ ՚ԱՊՍՙ ատրճանակների համար: Գնդակի վրայի կրակման հետքերը բնորոշ են ՚ՊՄՙ ատրճանակից կրակված հետքերի:

Վիրավորվել է Մաշտոցի պողոտայի շուկայի մոտ:

Սամվել Էդիկի Հարությունյան՝ ծնված 1979թ,
Համաձայն դատաբժշկական փորձաքննության թիվ 396 եզրակացության` Սամվել Հարությունյանի դիակի վրա հայտնաբերվել է գանգուղեղային բաց, բութ, թափանցող վնասվածք: Մահը վրա է հասել օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայից, որը պայմանավորված է եղել գանգուղեղային բաց, բութ, թափանցող վնասվածքով, վերջինիս հետեւանքով զարգացած թարախային մենինգիտով, երկկողմանի թարախային թոքաբորբով:

Վիրավորվել է Մաշտոցի եւ Գր. Լուսավորիչ փողոցների խաչմերուկի կամրջի վրա, տեղափոխվել է «Արմենիաե ԲԿ, որտեղ մահացել է 11.04.2008թ՝ առանց գիտակցության գալու:

Համլետ Աղասու Թադեւոսյան՝ ծնված 1977թ., ՀՀ ՈԶ թիվ 1032 զորամասի մոտոհրաձգային գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, ոստիկանության կապիտան
Համաձայն դատաբժշկական փորձաքննության թիվ 248 եզրակացության՝ Հ.Թադեւոսյանի դիակի վրա հայտնաբերվել են ձախից վերին եւ ստորին կոպի, որովայնի, շեքի, փոշտի, ամորձիների, առնանդամի, զույգ բազուկների, ձախ նախաբազկի, զույգ ազդրերի, սրունքների, աջ ոտնաթաթի առաջին մատի եղնգային ֆալանգի բազմաթիվ պայթյունային, բեկորային վիրավորումներ՝ փափուկ հյուսվածքների եւ անոթների վնասում, աջ ոտնաթաթի առաջին մատի եղնգային ֆալանգի կոտրվածք, հետորովայնամզային հեմատոմա, արտաքին առատ արյունահոսություն։ Նշված բոլոր վնասվածքները առաջացել են կենդանության օրոք, պայթյունի հետեւանքով առաջացած բեկորների ազդեցությամբ եւ անմիջական պատճառական կապ ունեն նրա մահվան հետ:

Ըստ դատաձգաբանական փորձաքննության` Հ.Թադեւոսյանի զույգ սրունքներից հայտնաբերված 3 մետաղական բեկորները եւ կիսաճտքավոր աջ կոշիկի վրայից հայտնաբերված մեկ մետաղական բեկորը բեկորացվել են պայթյունի հետեւանքով, դրանցից մեկը հավանաբար գործարանային արտադրության ՚Ֆ-1ՙ, ՚ՌԳԴ-5ՙ եւ ՚ՌԳ-42ՙ տեսակի նռնակներ պայթեցնելու համար նախատեսված ՚ՈՒԶՌԳՄՙ տեսակի պայթուցիչի միացման ականոցի վերին հատվածի բեկոր է։

Հ.Թադեւոսային հագուստների վրայի վնասվածքները բեկորային բնույթի են՝ առաջացած բեկորացման ենթակա ամուր պատյան ունեցող պայթուցիկ սարքի պայթյունից, որը պայթել է Հ.Թադեւոսյանի ոտքերի մոտ։

Վիրավորվել է Մաշտոցի եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկի մոտ, Լուսավորիչ փողոցի թիվ 17 շենքի դիմաց ու տեղափոխվել Երեւանի 3-րդ կլինիկական հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:

Տիգրան Էդիկի Աբգարյան՝ ծնված 1989թ., ոստիկանության ներքին զորքերի թիվ N զորամասի զինծառայող
Համաձայն դատաբժշկական փորձաքննության թիվ 392 եզրակացության՝ Տ.Աբգարյանի դիակի վրա հայտնաբերվել է 6-րդ ողի մարմնի անցքավոր կոտրվածք, պարանոցային 5-6-7-րդ ողերի բեկորային կոտրվածքներ, ողնուղեղի ջնջխում եւ ամբողջականության գրեթե լրիվ խախտում։ Մահը վրա է հասել ողնուղեղի կարեւորագույն կենսական ֆունկցիաների խանգարումից՝ պարանոցի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում ստանալու հետեւանքով։ Ելնելով հրազենային վերքերի տեղակայումից՝ մուտքի անցք՝ պարանոցի աջ կեսի առաջին մակերեսին եւ ելքի անցք՝ պարանոցի աջ կեսի հետին մակերեսին կարելի է եզրակացնել, որ կրակոցը կատարվել է մարմնի երկայնական առանցքի նկատմամբ՝ առաջից հետ, քիչ ձախից աջ ուղղությամբ։

Վիրավորվել է Լեո փողոցի ՚Սվինՙ որսորդական խանութի մոտ, մահացել է Երեւանի Միքաելյան հիվանդանոցում, 11.04.08թ.՝ առանց գիտակցության գալու:


Բժշկական հաստատությունների տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ ստացած հրազենային վնասվածքներով բժշկական օգնության դիմել է 16 քաղաքացի: Նրանցից 5-ը առաջին օգնությունը ստանալուց հետո հեռացել են՝ իրենց ինքնության եւ բնակության վայրի վերաբերյալ տրամադրելով սխալ տվյալներ: Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում երեքը հայտնաբերվել են, մնացած 2-ի ինքնությունը պարզելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Ոստիկանության շուրջ 4 տասնյակ աշխատակից եւ զինծառայող տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել պայթուցիկ սարքերի բեկորներից:

Բացի այդ՝ պայթուցիկ սարքերի բեկորներից վնասվել են ոստիկանական 1 սաղավարտ, 7 զրահաբաճկոն եւ 3 ծնկակալ, տրոտիլ պայթուցիկ նյութ պարունակող պայթուցիկ սարքավորման՝ բեկորային նռնակի պայթյունի հետեւանքով առաջացած բեկորներից վնասվել է ոստիկանության 25 զինծառայողների համազգեստ։

Դեպքի վայրից հայտնաբերված բոլոր գնդակներն ու պարկուճները, ինչպես նաեւ մարմնական վնասվածքներ ստացած անձանց վրայից հանված գնդակները, բեկորները ենթարկվել են դատաձգաբանական, դատապայթունատեխնիկական եւ դատահետքաբանական համալիր փորձաքննության: Հարցաքննվել են 2008 թվականի մարտի 1-ին զանգվածային անկարգությունները կանխելուն ուղղված միջոցառմանը մասնակցած ոստիկանները եւ ՀՀ ՈԶ զորամասերի զինծառայողները: Առգրավվել եւ դատաձգաբանական փորձաքննության են ներկայացվել տեղի ունեցած անկարգությունների ժամանակ հասարակական կարգը վերականգնելուն ուղղված միջոցառումներին մասնակցած ոստիկաններին եւ զինծառայողներին ամրացված հրազեններն ու հատուկ միջոցները: Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ ՚Չերյոմուխա-7ՙ տեսակի գազային նռնակներ կրակվել են ՀՀ ՈԶ N զորամասի սպաների կողմից: Հարցաքննություններով հնարավորինս պարզվել են հատուկ միջոցներ կիրառած անձանց տեղաշարժը, նրանց կողմից արձակված կրակոցների քանակը, դեպքի վայրի այն հատվածները, որտեղից արձակվել են կրակոցները ու դրանց ուղղությունները: Նշված հանգամանքները համադրվում են մահացած անձանց վիրավորվելու վայրերի եւ մահվան հանգամանքների հետ:

Նախաքննությամբ ստուգվում է հատուկ միջոցների կիրառման իրավաչափությունն ու դրանց գործադրման ժամանակ անվտանգության կանոնների պահպանությունը: Այդ նպատակով հարցաքննվել են բազմաթիվ անձինք, այդ թվում նաեւ հատուկ միջոցներ կիրառած սպաները: Կիրառված հատուկ միջոցների օգտագործման համար պիտանի լինելու եւ մի շարք այլ հարցեր պարզելու նպատակով նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

3 comments:

Armen Filadelfiatsi said...

Half of them were shot in the head.

Something tells me that Democracy and people getting shot in the head are not compatible, but maybe Serzh Sargsyan can explain the finer points of his political style for us, his Aztec-inspired government-through-human-sacrifice.

nazarian said...

At some point when talking about the current regime in Armenia, one is bound to mention Goya.

http://www.feelmadrid.com/photo203.html

tzitzernak2 said...

Maybe this explains Serj's love of the Madrid principles?
Maybe he thinks this picture is what the Madrid principles are?