Thursday, September 27, 2007

Much ado nothing.

Haykakan Jamanak published an editorial in response to the Haylour production that I posted below. In order to distract the attention from the issues raised in the editorial, Uzogh threw a little bomb (uzogh.livejournal.com/98050.html) out there soliciting advice on what should be done with the editor and the journalist who wrote the piece. According to the modern Armenian ways of dealing with such articles, there are two ways to deal with publications that do not brown-nose the Kocharian-Serzh Sargsian duo:
1. 'Unknown' hooligans attack the journalist/editor and beat him/her to a pulp;
2. The media outlet is dragged to court on unrelated charges and is eventually closed down.

Some of the bloggers naively chimed in and quoted some Armenian legislation that deals with hurtful words (much more general than libel) in media. So Uzogh has proceeded to step 2 (uzogh.livejournal.com/98474.html) of his plan. But before we start analyzing whether Haykakan Jamanak will be charged in court, it's good to read the article. The ArmASCII to Unicode translation has messed up a few characters but it's in a readable shape.

HZh.am, 09/25/2007 - http://www.hzh.am/Arkhiv/2007/september/2509/2509.html

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը տասնամյա լռությունից հետո նախօրեին ելույթ է ունեցել: Դա տեղի է ունեցել Երեւանի «Մարիոթե հյուրանոցում, որտեղ ընդունելություն էր կազմակերպված` նվիրված Հայաստանի անկախության 16-ամյակին: Բուն ընդունելությունը լայն հետաքրքրություն էր առաջացրել քաղաքական եւ մերձքաղաքական շրջանակներում: Ու չնայած կազմակերպիչները ընդունելությանը ընդամենը 700 հոգի էին հրավիրել, միջոցառմանը մասնակցություն ունենալու ցանկություն ունեցողների թիվը հասնում էր մոտ երեք հազարի: «Մարիոթե հյուրանոցի անվտանգության ծառայության աշխատակիցները նույնիսկ ստիպված եղան մի պահ փակել հյուրանոցի մուտքը` մտավախություն ունենալով, թե ներսում կարող է մարդկանց սեղմում տեղի ունենալ: Այսուհանդերձ, «Մարիոթիե աշխատակիցները ստիպված էին բացել դռները այն բանից հետո, երբ պարզվեց, որ փակված դռներից այն կողմ են մնացել միջոցառման մի խումբ կազմակերպիչներ եւ հրավիրատոմս ունեցող անձինք, որոնք ընդունելության իրենց տեղը երաշխավորված համարելով` իրենց թույլ էին տվել ներկայանալ ճիշտ ժամանակին, այլ ոչ թե մի փոքր ավելի շուտ: Իսկ ընդունելության նկատմամբ այսօրինակ հետաքրքրությունը, իհարկե, կապված էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` վերջին շրջանի քաղաքական ակտիվացման հետ. բոլորը գիտեին, որ առաջին նախագահը ներկա է գտնվելու ընդունելությանը: Եւ ահա, դեռ հյուրանոցի բակում հավաքվածները առաջին նախագահին դիմավորեցին բուռն ծափողջույններով եւ «Լե-վոն, Լե-վոնե վանկարկումներով: Այս մթնոլորտը տեղափոխվեց դահլիճ, որը, ինչպես պարզվեց, հեռու էր զուտ կուսակցական լինելուց: Այստեղ ներկա էին ոչ միայն ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, այլեւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետությունե կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը, «Ժառանգությանե նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, մեծանուն երգահան Տիգրան Մանսուրյանը. ընդունելությանը իր մասնակցությունը կարեւոր էր համարել մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանը, որը չնայած վատառողջ վիճակին` կանգնած էր ՀՀ առաջին նախագահի կողքին: Ընդունելությանը ներկա հազարավոր մարդիկ հուսախաբ չեղան. ՀՀ առաջին նախագահը ելույթ ունեցավ (այն ամբողջությամբ կարող եք կարդալ 5-րդ էջում): Միանգամից նշենք, որ Տեր-Պետրոսյանի ելույթը ներկաներին հասկանալի դարձրեց, որ առաջին նախագահը չի պատրաստվում դիտորդի կարգավիճակով հետեւել իշխանական կլանի վերարտադրությանը, մի բան, որ սպասված իրավիճակ էր նրա կողմնակիցների եւ, ի դեպ, իրական ընդդիմադիր ողջ դաշտի համար: Փոխարենը ՀՀ առաջին նախագահի վերադարձը հրապարակային քաղաքականություն միանգամայն անսպասելի էր իշխանական կլանի համար: Եւ այն, որ հանրապետական սփռում ունեցող բոլոր հեռուստաընկերությունները երկու օր քար լռություն պահպանեցին առաջին նախագահի ելույթի մասին, սրա վկայությունն է: Իշխանական կաբինետներում ակնհայտորեն չէին կողմնորոշվում, թե ինչպես արձագանքել տեղի ունեցողին: Կիրակնօրյա «Հայլուրիե արձագանքն էլ ընդամենը ցույց տվեց, որ իշխանության քարոզչական բատրակները ամենեւին էլ պատրաստ չեն այս նոր իրավիճակին: Հոկտեմբերի 27-ի գործով մեղադրյալ, «Հ1ե-ի ղեկավար Ալիկ Հարությունյանը բազմակի օգտագործման եւ, պետք է ասել, բավական հնամաշ լրագրողի բերանով նույն նաղլն էր երգում. հիշեցնում էին 1996 թվականի նախագահական ընտրությունները, համոզում էին, որ Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին փողոցներով արյուն էր հոսում, իշխանությանը հատկապես դուր չի եկել այն, որ Տեր-Պետրոսյանը իր ելույթում, այսպես կոչված, օլիգարխներին ներկայացրել է որպես իշխանական մաֆիոզ համակարգի զոհ: «Հայլուրըե ծլվլում է` դե բա, իհարկե, ասում են` առաջին օլիգարխը Տեր-Պետրոսյանի եղբայրն է եղել` հանգուցյալ Թելման Տեր-Պետրոսյանը: Իհարկե, եթե մենք իջնեինք հոկտեմբերի 27-ի գործով մեղադրյալ եւ ուղղակի շարքային լածիրակ Ալիկ Հարությունյանի մակարդակին, պետք է այստեղ հիշեինք Վալերիկ Սեդրակի Քոչարյանին: Բայց քավ լիցի, բոսյակների մակարդակին իջնել պետք չէ: Ընդհակառակը, մենք կխոսենք մի կատարյալ ցուցանմուշի, իշխանական շրջանակներում Մաֆիոզի մականունով հայտնի Սաշիկ Սարգսյանի, այսինքն` Սերժիկ Սարգսյանի եղբոր մասին: Ընդհանրապես, Տեր-Պետրոսյանի թիմակիցները չպետք է նեղվեն հանգուցյալ Թելման Տեր-Պետրոսյանին «օլիգարխե ներկայացնելու փորձերից: Սա շատ լավ առիթ է, եւ առիթն օգտագործելու համար` առաջարկում ենք բոլոր շահագրգիռ լրատվամիջոցների լրագրողներից մի խումբ կազմել, որը կուսումնասիրի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբոր` Թելման Տեր-Պետրոսյանի եւ նրա ընտանիքի ունեցվածքը, ապա եւ Սերժ Սարգսյանի եղբայր Մաֆիոզիի ունեցվածքը: Ապա ուսումնասիրության արդյունքները եկեք ցույց տանք նույն «Հայլուրովե: Մենք ինտերվյու կանենք նաեւ ցուցանմուշի հետ, թող պատմի, թե ինչպես է միլիոնատեր դարձել, թե այդ ինչ 30 միլիոն դոլար է ներդրել ԱՄՆ-ում եւ այլն, եւ այսպես շարունակ, կտեսնենք, թե տառերից քանիսն են դեմքով ծանոթ մեր նորօրյա միլիոնատիրոջը: Եկեք, իսկապես, անենք այս էքսպերիմենտը: Բայց պայման կա. եթե պարզվի, որ Թելման Տեր-Պետրոսյանը, որը երկար տարիներ, եւ ընդ որում` ԽՍՀՄ օրոք, եղել է Հայաստանի խոշորագույն ձեռնարկություններից մեկի` «Հրազդանմաշե միավորման գլխավոր տնօրեն, ահա եթե պարզվի, որ Թելման Տեր-Պետրոսյանի ընտանիքը կիլոմետրերով հեռու է օլիգարխ լինելուց, Ալիկ Հարությունյանն ու Տաթեւիկ Նալբանդյանը «Հայլուրիե ուղիղ եթերում պետք է էշի նման խրխնջան, Սերժ Սարգսյանն էլ պետք է չափ տա: Սա է մեր փոքրիկ ու միակ պայմանը, իսկ եթե Թելման Տեր-Պետրոսյանի ընտանիքը, նրա տղան իսկապես օլիգարխ է, մենք բոլորս կընդունենք, որ «Հայլուրըե ճիշտ է ասում:

Կարելի է ուրիշ բան անել. կազմենք փորձագիտական խումբ, որը կկազմի Հայաստանի տասը, հարյուր, հազար ամենահարուստ մարդկանց ցուցակը: Կազմենք այս ցուցակը եւ տեսնենք, թե քանի՞ ՀՀՇ-ական կա այնտեղ: Եթե կա, ուրեմն «Հայլուրըե ճիշտ է ասում, եթե չկա, ուրեմն խրխնջալու գործ է բացվել: Իսկ ընդհանրապես, այս գեբելսյան քարոզչության մեջ շատ կարեւոր նրբություն կա, եւ այս հարցում էլ իշխանական կլանները շատ պրագմատիկ են: Փորձը ցույց է տալիս, որ գողանալու համար ամենահարմար պահը այն է, երբ գողացողը ինքը ձայնը գլուխը գցած գոռում է` գողացան, գողացան, գողացան, ու մատով որոշակի տեղ է ցույց տալիս: Բնականաբար, բոլորը նայում են տնկված մատի ուղղությամբ, իսկ գոռացողի մյուս ձեռքը անում է իր գործը: Քոչարյանասարգսյանական կլանը տասը տարի է` գոռում է` գողացան, գողացան, ու ինքը (իր կարծիքով) բոլորի համար աննկատ գողանում է, եւ եթե գողության մեջ մեղադրվողներն էլ սկսում են արդարանալ, նրանց գործերն ավելի են լավանում: Հիմա նրանք 96 թվականի ընտրություններ են հիշեցնում եւ հույս ունեն, որ այդ տարիներին իշխանության եղած, ապա եւ իշխանությունից հեռացած մարդիկ պետք է նստեն եւ կյանքները պատմեն: Ես, օրինակ, 1996 թվականի ընտրությունների հետ կապված պատմությանը ուրիշ տեսակետից կմոտենայի: Շատ լավ` չենք վիճարկում ոչինչ: Ընդունենք` 1996 թվականին ընտրությունները կեղծվեցին. 1998 թվականին քաղաքական այն թիմը, որ այդ ընտրությունների արդյունքում նախագահ էր ունեցել, հեռացավ իշխանությունից` հրաժարականների երկարատեւ շարքով: Է, Ռոբերտ ջան եւ ազնվագույնս Սերժիկ, ի՞նչն էր ձեզ խանգարում, որ 1998 թվականին, 2003 թվականին ազատ եւ օրինական նախագահական ընտրություններ անեիք: Անեիք, էլի, այ ազնվագույններ: Ինչո՞ւ չարեցիք. չէ՞ որ կեղծարարները գնացել էին, մնացել էիք դուք: Այստեղից հետեւություն. կեղծարարները ոչ թե գնացողներն էին, այլ մնացողները: Բա այ «Հայլուրե, ինչո՞ւ Սերժիկին չես հարցնում` 1996 թվականի ընտրությունները կեղծվե՞լ են: Բա եթե կեղծվել են, դու ԱԱ նախարար էիր, իսկ ընտրակեղծիքը ազգային անվտանգության խնդիր էր, ինչո՞ւ չբացահայտեցիր եւ կեղծարարներին չպատժեցիր, թեկուզ 1998-ից հետո: Կեղծիք չէր եղել, դրա համար չարեցի՞ր, թե՞ կեղծարարը դու ինքդ էիր, դրա համար չարեցիր: Կարողա՞ դու, որպես ԱԱ չակերտավոր նախարար, ոմանց հետ համաձայնության եկած` այնպես էիր ուզում անեիր, որ հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրությունը փչացնես, որ քո Մաֆիոզի ապերիկի գործերը լավանան: Թող մի հատ հարցնեն Սերժ Սարգսյանին. եթե այս հարցերին սպառիչ պատասխանեց, կասենք` «Հայլուրըե ճիշտ է ասում, եթե` չէ, խրխնջալու գործ է բացվում: «Հայլուրիե հաջորդ թեման սպանություններն են. ախ, էս «Հայլուրիե սիրտը ոնց չի կարողանում տանել սպանությունները, որ տեղի են ունեցել 13, 14 տարի առաջ: Այ լածիրակ. արյուն ես ցույց տալի՞ս ասֆալտի վրա, այ հոկտեմբերի 27-ի գործով մեղադրյալ: Էդ արյան տեսարանները երեւի քո ու քո շեֆերի անձնական արխիվներից ես հանել, հա՞, Հարությունյան Ալիկ եւ գեյ կլանի զանազան ներկայացուցիչներ: Էդ Վահրամ Խորխոռունու սպանության գործը ինչո՞ւ չեք բացահայտում: Էդ Սերժի ՆԳ եւ ԱԱ նախարար եղած տարիների սպանությունների մասին ինչո՞ւ չեք խոսում. Վահրամ Խորխոռունի, Արծրուն Մարգարյան, Հենրիկ Խաչատրյան, Վազգեն Սարգսյան, Կարեն Դեմիրճյան, Շահեն Հովասափյան, Գագիկ Պողոսյան, ՏԵՑ-ի կռուգ, Պողոս Պողոսյան (սերժանտական սպանությունների` խստագույնս համառոտ շարադրանք): Քանի կուսակցության ղեկավար է ձեր իշխանության տարիներին առեղծվածային պայմաններում մահացել. Սերգեյ Բադալյան, Էդուարդ Եգորյան եւ, վերջապես, Անդրանիկ Մարգարյան: Փակված լրատվամիջոցնե՞ր եք ուզում. «Ա1+ե, «Նոյյան տապանե, «Օրագիրե օրաթերթ, հարձակման ենթարկված լրագրո՞ղ եք ուզում` Մարկ Գրիգորյան, որի դեմ տեղի ունեցած մահափորձը մինչեւ օրս բացահայտված չէ, կրկնակի հարձակման ենթարկված Հովհաննես Գալաջյան, «Հայկական ժամանակե օրաթերթի գլխավոր խմբագրի ավտոմեքենայի պայթեցում: Այս ցանկը եւ էլի ուրիշ ցանկեր դեռ երկար կարելի էր շարունակել: Է, կանխեիք, այ Սերժանտներ, այս դեպքերը. չէ՞ որ իշխանությունը ձեր ձեռքին էր, ձեր ձեռքն էր ընկել: Ինչո՞ւ չկանխեցիք կամ եղած դեպքերը ինչո՞ւ չբացահայտեցիք: Գուցե այն պատճառով, որ մարդասպանները ոչ թե գնացածներն էին, այլ մնացածնե՞րը: Սրա մասին է վկայում նաեւ այն, որ քաղաքական այդ թիմը, որի մասին խոսում եք, մի քանի օրում ինքնակամ հրաժարվեց իշխանությունից: Այս հարցը ոչ միայն քաղաքական, այլեւ զուտ պրագմատիկ մարդկային կողմ ունի. ինչ է, նրանք չգիտեի՞ն, որ իրենց արած ամեն քայլ խոշորացույցով ստուգվելու է, եւ եթե իմանային` իրենք այնպիսի բաներ են արել, որոնց համար պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, մի՞թե իշխանությունը այդպես հեշտ ու հանգիստ կթողեին: Իհարկե, ոչ: Այլ ընդհակառակը, ձեր նման սպանությունների, ահաբեկումների, գնումների միջոցով կպահեին, ինչպես Սերժիկն է ուզում պահել: Վերջինս հո գիտի. որ օրը իշխանություն չունեցավ, հաջորդ օրը զոլավոր խալաթ է հագնելու եւ 25 տարուց շուտ այդ խալաթը հանելու հնարավորություն, իրոք, չի ունենալու: Իսկ ընդհանրապես, ի՞նչ է ուզում ապացուցել Նաիրի Հունանյանի ընկեր Ալիկը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրեշտակ չէ՞: Ինչ խոսք, սուրբ չէ, եւ դրա ամենավառ ապացույցը Սերժիկի նմանների գոյությունն է ՀՀ իշխանության վերնախավում: Բայց բնության մեջ նախադեպեր կան, եւ այդ նախադեպերը հուշում են` «նա ձեզ բերել է, նա էլ ձեզ կհեռացնիե:

Հ.Գ. «Հայլուրիե խնդրո առարկա թողարկումը նվիրված էր անկախության տոնին, եւ հեռուստաէկրանի առաջ թառածը գովում էր Հայաստանը. «Պատերազմում հաղթած, բլոկադան հաղթահարածե, եւ այլն, եւ այսպես շարունակ: Ինչպես հասկանում եք, Ալիկի բաբոն է հաղթել պատերազմում եւ հաղթահարել բլոկադան:

4 comments:

David said...

"The media outlet is dragged to court on unrelated charges and is eventually closed down."

Do you have any example of media outlet closed down in Armenia during the last 10 years? Except of A1+, of course.

Ankakh_Hayastan said...

Isn't that enough? There were, AFAIK, Oragir and Noyyan Tapan as well.

Ankakh_Hayastan said...

BTW, I posted the article on Uzogh's blog to present the original to the readers without his filtering of information and he has censored it. His excuse is that it contains derogatory words even though he has filtered and posted his version of these same alleged derogatory words in his main entry.

It's a classic propaganda tool and he doesn't want to lose control of the message.

Ruben Muradyan said...

My excuse is not only that.
My post wan not about the article itself, and HZh. My post was about the insults and journalists ethics in general. There will be no problems with the article itself, if it will not contain insults. And I've cited only the insults part without link to the whole article and HZh mentioning, because I have no problem with its content - journalist have their right to criticize government, and I pay my respect to this right - but journalists have no right to directly insult anybody.

As for the translation - I've taken those words from the official translation of that article, put on HZh russian-language blog.
You may visit it at http://ru.hzh.am. The webmaster of this blog is a complete nut - he blocks search engines and spiders, I don't know why.