Երկակի վերաբերմունք ՀՀ եւ Վրաստանի հայ քաղբանտարկյալների հանդեպ
Դրա մասին վկայում է Ֆրանսիայում քաղաքական ապաստան ստացած Հայաստանի քաղաքացին
Ապրիլի 14-ին Փարիզում՝ Ֆրանսիայում Վրաստանի դեսպանատան մոտ, տեղի է ունեցել ցույց՝ ի պաշտպանություն «Միասնական Ջավախք» շարժման ղեկավար Վահագն Չախալյանի, որն ապօրինի զենք պահելու եւ արգելված հանրահավաքի մասնակցելու մեղադրանքներով անցած շաբաթ դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ բողոքի ցույցը, որն ընթացել է «Ազատեք Չախալյանին» եւ «Արդարություն» կոչերով, կազմակերպել էր Ֆրանսիայի հայ համայնքի ղեկավար
«Հոկտեմբերի 27»-ի մասին իր հրապարակումներից ու դրանց հետեւած հետապնդումներից հետո Ֆրանսիայում քաղաքական ապաստան ստացած ՀՀ քաղաքացի Վահագն Ղուկասյանը երեկ էլեկտրոնային փոստով «Առավոտին» է ուղարկել իր հայտարարությունը, ըստ որի՝ «Ապրիլի 14-ին Փարիզում Վրաստանի դեսպանատան դեմ բողոքի ցույցի կազմակերպիչներն առաջնորդվում են երկակի չափանիշներով: Այսինքն՝ նրանց ամենեւին էլ չի հետաքրքրում, որ Վրաստանում ազգությամբ հայ քաղբանտարկյալ կա: Այսպես եմ կարծում, որովհետեւ առողջ տրամաբանությունը վկայում է, որ եթե դատապարտելի են համարում քաղբանտարկյալի գոյությունը, ապա նույն կերպ էլ պետք է դատապարտելի համարեն Հայաստանում առկա քաղբանտարկյալների գոյությունը: Սակայն նրանք ոչ միայն չեն փորձում դատապարտել Հայաստանում քաղբանտարկյալների գոյությունը, այլեւ նույնիսկ հային ոչ սազական ու ամոթ են համարում ՀՀ-ում քաղբանտարկյալների գոյության մասին բարձրաձայնելը»:
Վահագն Ղուկասյանն անձամբ փորձել է մասնակցել այդ ցույցին ու վկայել է, որ թեեւ հայկական մի կայքէջում նշվել էր, թե այդ ցույցին իբր հարյուրավոր հայեր են մասնակցել՝ «Սակայն իրականում 25-30
Ես, իհարկե, մինչ այդ կանգնել էի լուռ՝ առանց որեւէ մեկին խանգարելու, կազմակերպված ցույցի դեմ բողոքելու, եւ մասնակիցներին չեմ փորձել վիրավորել: Սակայն եթե իրենց վիրավորում ու բորբոքում էր իմ ձեռքի ցուցանակը՝ հետեւաբար դրանով նրանք խոստովանում էին, որ ոչ միայն դատապարտելի չեն համարում Հայաստանում քաղբանտարկյալների գոյությունը, այլեւ կողմնակից են ՀՀ գործող իշխանությունների վարած քաղաքականությանը եւ հնարավոր ամեն ինչ անում են, որ հնարավորինս քիչ հայտնի դառնա իրենց պաշտպանած ռեժիմի ապօրինությունների մասին»:
reprinted from Septemberi 21 and Aravot
1 comment:
What an impressive picture of the president, I have never seen it, where did Vahagn get it?
Post a Comment