Monday, February 09, 2009

Հետաձգվեց

Երեկ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում պետք է սկսվեր ՀՀՇ Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար, Մարտի 1-ի քրեական գործով քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանի դատը: Սակայն դատական նիստը ընդմիջվեց` բացված հայտարարվելուց հետո, քանի որ Մանուկյանի պաշտպան Արթուր Աթարբեկյանը չէր կարողացել դատական նիստին ներկայանալ եւ խնդրել էր հետաձգել այն: Ուստի, դատը հետաձգվեց մինչեւ փետրվարի 11-ը` ժամը 15.30-ը: Հիշեցնենք, որ Երեւանի քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին մասնագիտությամբ նկարիչ Մանուկյանին դատապարտեց 5 տարվա ազատազրկման` ոստիկանների ակնհայտ սուտ ցուցմունքների հիման վրա:

hz.am

No comments: