Tuesday, January 13, 2009

Ստախոսները:

Նախագահական կայքում երեկ պաշտոնական հաղորդագրություն է տեղադրվել Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրի մասին, որով նա ներում է շնորհել մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում ազատազրկման դատապարտված 9 անձանց: Իրականում սա պաշտոնական մակարդակով մատուցված սուտ է: Այսպես, թվարկված 9-ից 4-ը` Եղիշե Գրիգորյան, Կառլեն Մանուչարյան, Արմեն Մովսիսյան եւ Հարություն Մկրտչյան, ազատության մեջ գտնվող անձինք են: Մեկը` Ավետիք Ղռեջյանը, ընդհանրապես մարտի 1-ի հետ կապ չունի: Նա այն ԵԿՄ-ականներից է, ում տանը անցած տարվա փետրվարի 24-ին խուզարկություն է կատարվել, եւ հայտնաբերված մի քանի փամփուշտի համար նա դատապարտվել է ազատազրկման` չնայած ի սկզբանե փաստել էր, որ իզուր են իրեն որպես ընդդիմադիրի հետապնդում:

Մնացած չորս ներվածներից` Կարեն Թարխանյան, Սարգիս Պարունակյան, Նորիկ Հարությունյան եւ Ռաջու Պետրոսյան, քաղբանտարկյալների ցանկում են միայն առաջին երկուսը: Կ. Թարխանյանը, ինչպես հայտնի է, խոշտանգումների արդյունքում կորցրել է մեկ աչքի տեսողությունը եւ իսպառ կուրացման վտանգի առաջ է կանգնած: Ուստի քաղբանտարկյալ ընկերները նրան խնդրել էին օգտվել իրենց պատանդ վերցրած ավազակապետերի առաջարկից եւ ներման միջոցով ազատ արձակվել` խուսափելով իսպառ կուրացումից:

2 comments:

Anonymous said...

there is nothing surprising
we all know about this lying regime

Anonymous said...

Նողկալի է այս ամենը։ Ինչքան կեղտ կա երկրում մաքրելու։