Wednesday, April 30, 2008

ԿԳԲ-Ն ՊԱՐՏՎԵԼ Է, ԿԳԲ-Ն ՊԵՏՔ Է ՓԼՈՒԶՎԻ

ENG: The English version of this article can be found at Armenaker Kamilion's blog - part 1, part 2, part 3, part 4 and finally part 5.

Երբ իմ բարեկամ Միքայել Հայրապետյանը մեկ տարի առաջ «Իմպիչմենտ» դաշինքի հանրահավաքներից մեկում հայտարարեց, թե նախկին Կագեբեի, այժմ` ԱԱԾ-ի` Երեւանի Նալբանդյան փողոցում գտնվող շենքը անհրաժեշտ է քանդել եւ նրա տեղում մի մեծ փոս թողնել, այս միտքը ոմանց տարօրինակ թվաց:

Վերջին տասը տարիները, սակայն, ապացուցել են այս մտքի ճշմարտացիությունը` այդ շենքի ոչ թե ֆիզիկական, գոնե բովանդակային կազմաքանդման իմաստով: Վերջին շրջանում հենց ԱԱԾ-ն է դարձել Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումների եւ բռնաճնշումների դրոշակակիրը, եւ այդ գործողությունների իմաստը հասկանալու համար` նախ անհրաժեշտ է ըմբռնել այս կառույցի ներքին բովանդակությունն ու մղումները, ճանաչել նրա իդեալները, տեղեկանալ նրա գործունեության չերեւացող կողմերի մասին: Եւ որպեսզի այս մասին խոսելիս վերացական պատկերներ չնկարագրեմ, արժե ընթերցողին ներկայացնել կոնկրետ կերպարների: Ինչպես արդեն տեղեկացել եք կնոջս` Աննա Վ. Հակոբյանի հոդվածից, ընդդիմության ակտիվիստների դեմ գործողություններում ակտիվորեն ներգրավված է ԱԱԾ օպերատիվ բաժիններից մեկի ղեկավար, փոխգնդապետ Կարեն Մանուկյանը: Վերջինիս ես ճանաչում եմ անձամբ եւ նրա հետ առնչվել եմ մեր թերթի աշխատակիցների նկատմամբ հարձակումների դեպքերի կապակցությամբ, որոնցից երկուսով զբաղվել է նա: «Բարեւ-բարլուսի» մակարդակով նա սովորական, նորմալ մարդու տպավորություն է գործում: Իսկ ինչպիսի՞ն է նրա աշխատանքային աշխարհայացքը. Մանուկյանի աշխատասենյակի պատից մեզ է նայում Ֆելիքս Ձերժինսկու պատկերը: Բայց սա սովորական լուսանկար չէ, այլ սովորական թղթի վրա տողային տպիչով տպված արտացոլանք: Այս եղանակով տպված պատկերը աղավաղված է ստացվում, եւ տվյալ դեպքում դա հատուկ է արված` կերպարին առասպելականություն հաղորդելու համար: Հիշեցնեմ, որ Ֆելիքս Ձերժինսկին սովետական Կագեբեի հիմնադիրն է, որ իր ժամանակ կոչվում էր Վեչեկա: Հիշեցնեմ նաեւ, որ ԿԳԲ-ն մարդկության պատմության ամենագազանաբարո, հակամարդկային կազմակերպություններից մեկն էր, որի գործունեությունը կարելի է համեմատել միայն նացիստական Գեստապոյի հետ, եւ հենց Կագեբեի շինծու մեղադրանքների զոհն են դարձել տասնյակ միլիոնավոր անմեղ մարդիկ, սովետական քաղաքացիներ:

Բայց Մանուկյանի աշխատասենյակից կախված Ձերժինսկին եզակի չէ: Նման պատկերներ կան բազմաթիվ ԱԱԾ-ականների սենյակներում, եւ դա միայն թղթի կտոր չէ, այլ մտածողության, հոգեբանության արտահայտություն: Սրանում համոզվեցի նույն Մանուկյանի արած մի արտահայտություն լսելով. իմ ներկայությամբ դիմելով սենյակում գտնվող մի երիտասարդի` անկախ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության փոխգնդապետը ասաց. «Անգամ Ամերիկան այս կազմակերպությանը չկարողացավ խաբել, դու ուզում էիր խաբե՞լ»: Ինչպես հասկացաք, «այս կազմակերպությունը», որին անգամ ԱՄՆ-ն չի կարողացել խաբել, սովետական ԿԳԲ-ն է:

Համաձայնեք, որ այս նախադասությունը չէր կարող հենց այնպես ձեւակերպվել. սա մի ամբողջ միջավայրի, համակարգի մտածողության արտահայտումն է, եւ այդ համակարգը իրեն համարում է խորհրդային ԿԳԲ-ի ժառանգորդը, նրա մասը, նրա զավակը: Զավեշտը, սակայն, այն է, որ համակարգը կոչվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն: Հայաստանի անկախության եւ անվտանգության խնդիրները սպասարկելու կոչում ունեցող այս կարեւորագույն կառույցի այսօրվա պաշտոնյաները ուղղակի չեն նկատել մի քանի «աննշան» իրադարձություններ, ինչպես, օրինակ, Հայաստանի անկախացումն է: Եւ այսպիսի «անտեղյակության» մեջ գտնվող մարդիկ, բնականաբար, իրենց պետք է համարեն ԿԳԲ-ական, իրենց կառույցը պետք է դիտարկեն որպես սովետական մեծ ԿԳԲ-ի մասնիկ, այն ԿԳԲ-ի, որը դարձել է տասնյակհազարավոր անմեղ հայորդիների, այդ թվում նաեւ Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցության գաղափարական հոր` Գարեգին Նժդեհի դահիճը: Սովետական Հայաստանի ԿԳԲ-ն, ի դեպ, Հայաստանի կոմունիստական ղեկավարությանը ենթարկվել է այնքանով, որքանով դա թույլ է տվել Մոսկվան: Եւ հիմա պատահական չէ, որ Հայաստանում որեւէ ուժային գործողության դիմելու համար` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ստիպված են ստանալ Մոսկվայի թույլտվությունը: Եւ եթե Ռուսաստանի հատուկ ծառայությունները ցանկանան հավաքագրել Հայաստանի ԱԱԾ որեւէ մակարդակի պաշտոնյայի, դա կանեն առանց որեւէ դժվարության, որովհետեւ մեր ԱԱԾ մթնոլորտը, բարոյականությունը, հոգեբանությունը ոչ միայն նպաստավոր է սրա համար, այլեւ մղում է նման քայլի: Հայաստանի բազմաթիվ ԱԱԾ-ականներ Ռուսաստանին կհանձնեն մեր երկրի պետական գաղտնիքները, կկատարեն ռուսական հատուկ ծառայությունների հանձնարարությունները ու իրենց պետական դավաճան չեն համարի: Չէ՞ որ ԿԳԲ-ականը պետք է ծառայի ԿԳԲ-ին, որի ժառանգորդը ռուսական հատուկ ծառայություններն են: Եւ կասկած չկա, որ Հայաստանի ԱԱԾ բազմաթիվ աշխատակիցներ հենց այսպես էլ վարվում են: Բայց միանշանակ ճիշտ է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ ասում է, թե հայ-ռուսական հարաբերությունների պրոբլեմները ոչ թե Ռուսաստանում են, այլ Հայաստանում, նրա իշխանավորների մտածողության, բարոյականության, պետական շահի եւ պետականության նրանց ընկալման մեջ: Ինչ վերաբերում է Հայաստանի ԱԱԾ-ի այսօրվա վիճակին, այն ուղղակիորեն կապվում է համակարգի ղեկավարի պաշտոնում Նարիմանովի` Սերժ Սարգսյանի գործունեության հետ:

ԿԳԲ-ական ռեւանշ
Սերժ Սարգսյանը ազգային անվտանգության նախարար դարձավ 1995 թվականին` Դավիթ Շահնազարյանից հետո: Ամրացնելով այս պաշտոնում իր ունեցած դիրքերը եւ պատրաստվելով 1998 թվականի իշխանափոխությանը` Սերժ Սարգսյանը սկսեց ազատվել Դավիթ Շահնազարյանի կադրերից` նրանց փոխարինելով նախկին ԿԳԲ-ականներով, այսպես կոչված` պրոֆեսիոնալ կադրերով: Սրանք այն մարդիկ են, ում սենյակներում այսօր փակցված են Ֆելիքս Ձերժինսկու պատկերները: Ինչ խոսք, Շահնազարյանի հետ ԱԱ մարմիններում հայտնվածները (այդ մարդկանց թիվը մեծ չէր, եւ Շահնազարյանը ԱԱ-ում կադրային ջարդ չիրականացրեց, այլ միայն քաղաքականապես անհրաժեշտ փոփոխություններ) պրոֆեսիոնալ չէին, բայց նրանք հասկանում էին, որ Հայաստանը անկախ պետություն է, պայքարել էին այդ անկախության համար, այնպես, ինչպես Ձերժինսկիի ստեղծած ՎՉԿ-ի առաջին սերնդի աշխատակիցները գաղափար չունեին հատուկ ծառայությունների գործունեության մասին, բայց պայքարել էին հանուն այն երկրի ստեղծման, որին պետք է ծառայեր իրենց կառույցը: Եւ իմիջիայլոց, Դավիթ Շահնազարյանը Հայաստանի հատուկ ծառայությունների ղեկավար դարձավ միայն այն բանից հետո, երբ հասկանալի դարձավ, որ այդ ծառայությունը առաջվա նման ուզում է ծառայել Մոսկվային եւ չի նկատել Հայաստանի անկախությունը, չի ուզում ենթարկվել անկախ Հայաստանի ղեկավարին: Սերժ Սարգսյանի ղեկավարած ԱԱ նախարարության գործունեության մի դրվագին ես արդեն անդրադարձել եմ Մաքսային պետական կոմիտեի այժմ արդեն նախկին պետ Արմեն Ավետիսյանի մասին պատմող հոդվածում: Բայց դա Հայաստանի հատուկ ծառայությունների բարոյալքման մեծ պատմության մի փոքր դրվագն է միայն: Այդ բարոյալքման բարձրակետը դարձավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը: Հիշեցնենք, որ մինչեւ Պետական պահպանության ծառայության ստեղծումը հենց ԱԱ-ն էր պատասխանատու պետական բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության համար, եւ բացի հոկտեմբերի 27-ի զոհերից, Սերժ Սարգսյանի` ազգային անվտանգության նախարար եղած ժամանակ սպանվել են ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը, ՊՆ փոխնախարար Վահրամ Խոռխոռունին, ՆԳ փոխնախարար, ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանը: Այդ ընթացքում էր, որ Սերժ Սարգսյանի շրջապատի մի շարք մարդիկ իրագործեցին նախնական կապիտալի կուտակումը` դառնալով միլիոնատերեր:

Իսկ երբ հոկտեմբերի 27-ից հետո Սերժ Սարգսյանը ստիպված էր հեռանալ ԱԱ նախարարի պաշտոնից, եւ երբ Քոչարյանի իշխանությունը վերականգնել էր իր անվտանգությունը, ազգային անվտանգության համակարգին հասցվեց վերջին, սոսկալի հարվածը: Հատուկ ծառայությունները (ինչպես նաեւ ոստիկանությունը) դուրս բերվեցին կառավարության կազմից, դարձան կառավարությանը առընթեր ծառայություններ` համապատասխան օրենքների հիման վրա: Այս փոփոխության իմաստն այն էր, որ այդ կառույցի ղեկավարը այլեւս ոչ թե նախարար է լինելու, այլ տնօրեն, եւ որպես հետեւանք` այդ պաշտոնում չի կարող լինել քաղաքական դեմք, այլ միայն համակարգի ներկայացուցիչ: Եւ եթե հաշվի առնենք, որ մինչ այդ արդեն ԱԱԾ-ն նորից լցվել էր Ձերժինսկու պատկերի առաջ աղոթող անձանցով, որոնք բացարձակ անհաղորդ էին Հայաստանի անկախության, ինքնիշխանության, մեծության իդեալներին եւ իրենց համարում էին եւ համարում են ԿԳԲ-ական, հասկանալի կդառնա, որ Հայաստանը դե ֆակտո մնաց առանց ազգային անվտանգության համակարգի: Այժմ արդեն ունենք սալդաֆոններից կազմված մի կառույց, որը բացարձակ գաղափար չունի ո°չ ազգայինի, ո°չ անկախ պետություն ստեղծելու հրամայականի մասին եւ պատրաստ է միայն հրամաններ կատարել: Այսպիսով, ԱԱԾ-ն պետական մարմնից վերածվեց բութ գործիքի` դառնալով հանցավոր վարչակազմի հիմնական նեցուկներից մեկը:

Ազգիս էլիտան ծանրացավ սրտիս
Մինչ հայրենի ԱԱԾ-ի դեգրադացիայի պատմության հետագա շարադրանքին անցնելը, անդրադառնանք հատուկ ծառայությունները սեփական նպատակների համար օգտագործելու քոչարյանասերժական մի մեթոդի եւս: Սերժն ու Քոչարյանը արագ հասկացան, որ մարդկանց անցյալը, նրանց անձնական կյանքը հետազոտելով` կարելի է քաղաքական լուրջ հաղթաթղթեր ստանալ: Նրանք արագ հասկացան, որ Հայաստանի հատուկ ծառայության այս պոտենցիալը չի օգտագործվում: Ու սկսեցին օգտագործել. պարզվեց, որ Հայաստանի գիտական, մշակութային, քաղաքական էլիտայի մի բավական ծանրակշիռ հատված խորհրդային տարիներին չի կարողացել զերծ մնալ ԿԳԲ-ի գործակալ դառնալու մեղքից: Այդ մարդիկ, որոնք ակադեմիկոս են, նշանավոր դերասան, սիրված նկարիչ կամ երգիչ, քաղաքական գործիչ, գործակալ լինելով, մատնագրեր են գրել իրենց ընկերների բարեկամների, հայտնի ժամանակակիցների դեմ, եւ եթե այդ ամենը հայտնի դառնա, նրանք միանգամից կդառնան զրո, ոչինչ: Այդ գաղտնիքները պահվում են ԿԳԲ-ի արխիվներում, ու այդ արխիվների տերը ԱԱ նախարար Սերժ Սարգսյանն է: Ուրեմն հենց նրա ձեռքում է գտնվում իրենց բարոյական «կենաց ու մահու» հարցի լուծումը: Ավազակապետական զույգը վարպետորեն օգտագործում է այս գործոնը եւ հասարակական քաղաքական կյանքում ձեռք բերում հուսալի հենարան: Այդ «հայտնի մտավորականները», գիտնականները, արվեստագետները, որոնք իրենց անունը ձեռք են բերել ԿԳԲ-ի հետ համագործակցելու, այսինքն` իրենց շրջապատի վրա մատնագրեր գրելու, «ժողովրդի թշնամիներին» հալածելու շնորհիվ, անհրաժեշտ պահերին իրենց աջակցությունն են հայտնում ավազակապետական իշխանությանը, հրապարակային ելույթներում թաքուն կամ բացահայտ փառաբանում «մեծ առաջնորդներին»: Իհարկե, չեմ ասում, թե Քոչարյանին կամ Սարգսյանին աջակցող բոլոր «մտավորականները» ԿԳԲ-ի գործակալներ են, բայց նրանց թիվը եւ իշխանության աջակցությունը բավարար է` համապատասխան ֆոն, բազա, միտում ստեղծելու համար: Նախորդ հրապարակումներից մեկում ես արդեն խոսել եմ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի ԿԳԲ-ական անցյալի մասին: ԳԱԱ նախագահ լինելուց առաջ նա ԵՊՀ ռեկտոր էր: Եւ ահա, պատկերացրեք, թե նա որքան մարդկանց կարող էր գցել սերժանտական ցանցի մեջ` կանգ չառնելով ոչնչի առաջ. չէ՞ որ իր թիկունքում նա մահացու սպառնալիք ունի: Բայց որպեսզի Ռադիկ Մարտիրոսյանի պարագան եզակի չթվա, հիմա կխոսեմ մեկ այլ սուբյեկտի մասին եւս, որովհետեւ այն արարքը, որ նա իրեն թույլ է տվել Սերժ Սարգսյանի անմիջական հանձնարարությամբ, ամենաստորներից է: Խոսքը ԳԱԱ նախկին նախագահ Ֆադեյ Սարգսյանի մասին է, որի մասին մեր հեռուստաընկերությունները ֆիլմ են ցուցադրում` նրան ներկայացնելով որպես մեծագույն անհատ: Ահա այս մեծագույն անհատը 1998 թվականի արտահերթ նախագահական ընտրությունների շրջանում, երբ Կարեն Դեմիրճյանը հաղթական կերպով վերադարձել էր քաղաքական կյանք եւ սպառնալիք էր դարձել Ռոբերտ Քոչարյանի կարիերայի համար, ահա այդ ժամանակ Սերժ Սարգսյանը Ֆադեյ Սարգսյանի վրա տեղադրում է հատուկ-լսող սարքավորումներ եւ նրան ուղարկում նախագահի թեկնածու Կարեն Դեմիրճյանի հետ հանդիպման: Կարեն Դեմիրճյանը, բնականաբար, ընդունում է իր վաղեմի «ընկերոջը», «զինակցին», հարեւանին եւ նրա հետ անկեղծ զրույց ունենում իր քաղաքական ծրագրերի, հետագա անելիքների մասին եւ չի էլ կասկածում, որ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը իր խոսակցությունը լսում են «ուղիղ եթերում», եւ որ Ֆադեյը ոչ թե զրուցում է իր հետ, այլ հարցազրույց է անում Սերժ Սարգսյանի կազմած հարցաշարով: Պետք է ենթադրել, որ այսօրինակ զրույցները պարբերական են եղել, բայց խոստովանեմ, ինձ հայտնի է այդպիսի մեկ դեպքի մասին: Ահա այսպիսի «վարք մեծաց»:

Բայց հասարակական-քաղաքական կյանքում կան նաեւ երիտասարդ գործիչներ, որոնք ԿԳԲ-ի հետ չեն առնչվել: Ինչպե՞ս վարվել նրանց հետ. միկրոսկոպի տակ առնել նրանց անձնական կյանքը: Եթե նրանց կյանքում ոչ մի վարկաբեկող բան չկա, ուրեմն պետք է փորփրել նրանց հարազատների կյանքը եւ ձեռք բերել կոմպրոմատներ: Իհարկե, բոլոր ժամանակներում ամենաբարձրը գնահատվել են սեռական բնույթի կոմպրոմատները: Մարդիկ երբեմն տարօրինակ հակումներ են ունենում. մեկը սիրում է տղամարդկանց հետ սեքսով զբաղվել` տղամարդ լինելով հանդերձ, մյուսը դավաճանում է կնոջը, սիրուհի ունի կամ պուտանկաների հետ է շփվում, երրորդի կինն է ամուսնուն անհավատարիմ, չորրորդը սեփական կնոջ հետ այցելում է կասկածելի ակումբներ: Բնականաբար, բոլոր այս հարցերով պետք է զբաղվի Ազգային անվտանգության ծառայությունը, որը պետք է համապատասխան դոսյեներ կազմի եւ դրանք ապահովի «վիդեոմատերյալներով»:

Այսինքն` եթե որեւէ մեկը գեյ է, պետք է ԱԱԾ-ն դա ապացուցող նկարահանում անի, նկարահանի սեռական ակտը: Ինքներդ եք հասկանում, սա հեշտ գործ չէ եւ պահանջում է նյութական միջոցներ, տեխնիկա, մարդկային ռեսուրս, օպերացիաների մանրամասն պլանավորում եւ իրագործում: Եւ վերջին տասը տարիների ընթացքում հայրենի ԱԱ-ն իրականացրել է բազմաթիվ այդօրինակ օպերացիաներ: Եթե ձեզ զարմացրել է որեւէ քաղաքական գործչի դիրքորոշման փոփոխությունը, դավաճանությունը, մի զարմացեք. ուրեմն այդ մարդը կամ նրա հարազատները ինչ-որ մութ պատմության մեջ են ընկել կամ եղել երբեւէ կամ էլ ունեն սեռական տարօրինակ հակումներ: Մեր քաղաքական գործիչներից շատերի «ծախվելը» մարդիկ սովոր են բացատրել փողի գործոնով: Ինչ խոսք, փողը որոշակի դեր խաղում է, բայց որպեսզի մարդուն տրամադրեն փողով ծախվելուն, դրանից առաջ նրան դեմ են տալիս կոմպրոմատը: Սա տրամաբանական է, որովհետեւ տվյալ մարդը փողը վերցնելուց հետո կարող է դուրս գալ վերահսկողությունից, եւ նրա վրա ազդեցության լծակ է պետք: Մյուս կողմից` միայն կոմպրոմատի գործադրումը «զոհին» թշնամաբար է տրամադրում «գնորդի» նկատմամբ, ինչը նույնպես անթույլատրելի է: Ի վերջո, կոմպրոմատը օգտագործում են ոչ թե թշնամի, այլ բարեկամ ձեռք բերելու համար, եւ սա հայտնի թխվածքաբլիթի եւ մտրակի մեթոդն է: Եւ ի դեպ, տեսեք` նկարագրված իրավիճակին ինչքան է համապատասխանում Սերժ Սարգսյանի սիրած «հաճախորդ» բառը: Այժմ, որպես այս գլխի ամփոփում պատմեմ մի քաղաքական գործչի եւ նրա ընտանիքի պատմությունը, որը էական նշանակություն է ունեցել վերջին տարիների ներքաղաքական զարգացումների վրա:

Պարզվում է` Հայաստանում մի տարօրինակ ակումբ կա, որտեղ այցելում են ամուսնական զույգեր: Այսինքն` ամուսինը այնտեղ է գնում իր կնոջ հետ: Այստեղ գալիս են բազմաթիվ այլ զույգեր, եւ ակումբի իմաստն այն է, որ տեղի է ունենում պարտնյորների փոխանակում: Այսինքն` ակումբի անդամները մի քանի ժամով ուրիշին են հանձնում իրենց կանանց, եւ իրենք էլ ուրիշ կին են ընտրում: Ակումբային այս հավաքից հետո նրանք սովորականի նման վերադառնում են տուն որպես սիրող ամուսիններ: Նման ակումբներ կան աշխարհի բազմաթիվ երկրներում, եւ բնական է` մեր երկրում նման ակումբի ի հայտ գալը եւ մանավանդ դրանցում հայտնի քաղաքական գործիչների հայտնվելը չէր կարող վրիպել ԱԱԾ-ի աչքից: Եւ մինչ շատերը չեն կարողանում հասկանալ վերջին մի քանի կարեւոր իրադարձությունների, քաղաքական վայրիվերումների իմաստը, ամեն ինչ ծայրահեղ պարզ է. ԱԱԾ-ն ունի համապատասխան նկարահանումներ:

Ի դեպ, պարզվում է, որ իշխանական եւ մերձիշխանական կուսակցությունների համամասնական ցուցակները կազմելիս հաշվի է առնվում նաեւ ԱԱԾ ֆակտորը, այն, թե ինչպիսի դոսյեներ ունի ԱԱԾ-ն այս կամ այն անձի վրա: Ինչքան հաստ են դոսյեները, այնքան տվյալ մարդը հարմար է համարվում` խորհրդարանում դեպուտատ աշխատելու համար: Իհարկե, եթե հաջողվում է ընդդիմության մեջ էլ համանման մարդիկ ունենալ, դա մեծ հաջողություն է: Իսկ ընդհանրապես, Հայաստանի ԱԱԾ-ն հսկայական միջոցներ եւ ժամանակ է ծախսում` ընդդիմադիր գործիչների գաղտնալսելու, նրանց շրջապատում գործակալներ ներդնելու եւ այս կարգի այլ գործողություններ իրականացնելու համար: Բայց հայ ԿԳԲ-ականները մնացել են ութսունական թվականների մակարդակի վրա, եւ լուրջ մարդկանց համար դժվար չէ նկատել եւ կանխատեսել նրանց գործողությունները, գործակալներին, պրովոկատորներին:

ԿԳԲ-ական կրախ
Ինչպես արդեն նշեցի, հայրենի ԿԳԲ-ականները չեն նկատել Հայաստանի անկախության` իրենց համար տխուր հանգամանքը: Նրանք չեն նկատել իրենց համար տխուր մեկ այլ հանգամանք. այն, որ իրենց պաշտամունքի առաջվա` սովետական ԿԳԲ-ն գլոբալ պայքարում խայտառակ պարտություն է կրել, եւ դրա վկայությունն է դրան ծնած երկրի` ԽՍՀՄ փլուզումը: Ընդ որում, մինչեւ հիմա ԿԳԲ-ականները չեն ուզում ընդունել, որ ԽՍՀՄ-ը փլուզվել է ոչ թե արտաքին ներգործության, այլ հենց ԿԳԲ-ի գործունեության արդյունքում: Փտած այս համակարգը դարձել էր քաղաքացիների թշնամին, առաջընթացի հիմնական խոչընդոտը:

Այս իրողությունների ընկալման բացակայությունը, բնականաբար, պիտի օգներ, որ հայրենի ԱԱԾ-ն ինքն իր համար աննկատ համակվեր փտախտով եւ կրեր խայտառակ պարտություններ: Եւ այդպես էլ եղավ: ԱԱԾ վերնախավը սկսեց «իր աճող դերը» օգտագործել` անձնական բարեկեցության հասնելու համար: ԿԳԲ-ականները տենդագին կերպով ձեռք են բերում սեփականություն, քթները խոթում են բիզնեսի այս կամ այն ոլորտներ: Այս երեւույթի ամենավառ դրսեւորումը ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գրիգորի Հարությունյանն էր, որը, ինչպես պարզվեց, զբաղվում էր բանանի «կանտրաբանդայով»: Այս փաստը հանրությանը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը Հարությունյանին ազատեց ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից: Սակայն սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե Հարությունյանի պաշտոնանկության պատճառը բանանի «կանտրաբանդայով» զբաղվելն էր. Ռոբերտ Քոչարյանը միշտ էլ իմացել է այդ գործի մասին եւ պաշտոնանկության մասին որոշում կայացրել է այն բանից հետո, երբ հասկացել է, որ Հարությունյանը սկսել է հաշիվների մեջ խաբել իրենց: Այս վարկածի մասին է խոսում երկու հանգամանք. պաշտոնանկությունից հետո Հարությունյանին չդատեցին, ինչը նշանակում էր, որ ավելորդ աղմուկ բարձրացնելը ցանկալի չէ: Եւ հետո` Գրիգորի Հարությունյանը, ԱԱԾ տնօրենի տեղակալ լինելով, իր «Գրիառ» ֆիրմայով շենքեր էր կառուցում Բուզանդի փողոցում, ինչը նշանակում է, որ ԱԱԾ տնօրենի տեղակալի բիզնեսով զբաղվելը ընդունելի հանգամանք էր Ռոբերտ Քոչարյանի կողմից, քանի որ «Գրիառը» երկար տարիներ բացահայտ գործունեություն էր ծավալում, եւ ֆիրմայի անունն էլ ձեւավորվել էր հայրենի ԱԱԾ ղեկավար աշխատողի անուն ազգանվան ռուսերեն տարբերակից` Գրիգորի Առուծյունյան: ԱԱԾ տնօրենի բոլոր տեղակալները, այսպես թե այնպես, ներգրավված են բիզնեսում եւ միլիոնատերեր են: Պետք է խոստովանել, որ այս իմաստով ամենախեղճը ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանն է: Մեր մեջ ասած` համակարգի ներսում նրան «դոձիկ» են համարում, մի յուրօրինակ Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւ, որին այդ պաշտոնում նշանակել են տեղը զբաղեցնելու եւ դրա համար ներքին գզվռտոցը կանխելու համար:

Ինչեւէ, բիզնես-արատը ԱԱԾ-ում լրջորեն է տարածվել. տարածքային կառույցների ղեկավարները «կռիշ» են կանգնում տարբեր բիզնեսմենների, օբյեկտների համար: Իհարկե, այս «բարիքներից» ոչ բոլորն են կարողանում օգտվել, եւ ինչպես ողջ հանրության շրջանում, այնպես էլ ԱԱԾ ներսում մեծանում է ճեղքվածքը հարուստների եւ աղքատների միջեւ: Այս պայմաններում, բնականաբար, համակարգը պետք է լիովին բարոյալքվեր եւ խայտառակ պարտություններ կրեր: Հենց այդպիսի խայտառակ պարտություններ դարձան Մուրադ Բոջոլյանի, փաստաբան Վահե Գրիգորյանի, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործերը, որոնք ԱԱԾ-ին դարձրին համընդհանուր ծաղրի ու ծիծաղի առարկա: Բայց սրանք միայն ծաղիկներն էին, եւ մեծ պարտությունները դեռ առջեւում էին:

2007 թվականի աշնանային մի օր պարզվեց, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները ինտերնետ ցանցով մտել են Հայաստանի ԱԳ նախարարության համակարգչային ցանց եւ «քաշել» այնտեղ եղած ողջ տեղեկատվությունը. արխիվ, դիվանագիտական նամակագրություն, գաղտնի փաստաթղթեր, անգամ անձնական նամակներ: Հիմա կարող ենք արձանագրել, որ Հայաստանի դիվանագիտությունը Ադրբեջանից ոչ մի գաղտնիք չունի: Այս տեղեկատվությունը միայն պատահաբար մամուլ ընկավ, եւ չպետք է բացառել, որ նույն ճակատագրին են արժանացել այլ գերատեսչությունների համակարգչային ցանցեր եւս, որովհետեւ դրանք ԱԳՆ ցանցից ավելի պաշտպանված դժվար թե լինեին, իսկ դրանց պաշտպանությամբ զբաղվում է նույն ԱԱԾ-ն: Այս խայտառակության համար ԱԱԾ-ում, ըստ էության, ոչ ոք չպատժվեց, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանն էլ գիտեր, որ ինքը ողջ ԱԱԾ-ն նետել է ընդդիմության, ավելի ճիշտ` Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ պայքարի, եւ Ադրբեջանի դեմ պայքարի համար ռեսուրսները էականորեն նվազել են:

Ճակատագրի հեգնանքով, սակայն, ԿԳԲ-ական փտած համակարգը պարտություն էր կրելու նաեւ Տեր-Պետրոսյանի դեմ մղված պայքարում: ԱԱԾ-գործադրած տիտանական ջանքերի նպատակը այն էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերստին չստանձնի համաժողովրդական լիդերի դերը, չկարողանա համախմբել ընդդիմությանը, չկարողանա համաժողովրդական շարժում կազմակերպել. չստացվեց: Պարզվեց` տարբեր կուսակցություններում ներդրված ազդեցության գործակալները, շանտաժը, ակտիվիստների «մշակումները» ի վիճակի չեն կանխել իրադարձությունների հետագա ընթացքը: Եւ եթե այս ֆոնին դիտարկենք մարտի 1-ի իրադարձությունները եւ դրանց հաջորդած ռեպրեսիաները, դրանք իրենց բնույթով շատ են հիշեցնում 1990 թվականի ԿԳԲ-ական պուտչը ԽՍՀՄ-ում, որը դարձավ ԿԳԲ-ական համակարգի կարապի երգը: Կասկած չկա, որ Հայաստանում էլ ԿԳԲ-ական դավադրությունը կարժանանա նույն ճակատագրին, ուղղակի այս պարագայում մենք պարտադրված ենք զգույշ գործել` մեր հայրենիքին, Հայաստանի Հանրապետությանը անդառնալի ու անլուծելի խնդիրների առաջ չկանգնեցնելու համար: Եւ ամեն ինչ հենց այդպես էլ ընթանում է:

էժան սադրանքներ
Իհարկե, ԱԱԾ այս շրջանի գործունեության մասին խոսելիս հնարավոր չէ չանդրադառնալ փետրվարի 21-ից Երեւանի Ազատության հրապարակում տեղի ունեցող շուրջօրյա հանրահավաքների ընթացքում ԱԱԾ գործունեությանը: Ինչպես գիտեք, Ազատության հրապարակում բացահայտվեցին սադրիչ գործողություններ իրականացնող երկու ԱԱԾ-ականներ: Նրանց վրա տեղադրված էին լսող սարքավորումներ: Ի՞նչ էին այդ մարդիկ անում Ազատության հրապարակում. նախ ինչ-որ բաներ էին տեղադրում վրանների տակ, մոտակայքում զենք թաղում, նռնակներ, բենզինով շշեր: Եւ հետո, «գաղափարական աշխատանք» իրականացնում հանրահավաքի մասնակիցների շրջանում: Ասենք, սովորական քաղաքացու նման զրույցի են բռնվում հանրահավաքի մասնակից խմբերի հետ եւ հարմար պահի սկսում իրենց խոսակցությունը: Ասենք, ասում են. «Չէ, ախպեր, էսպես չի լինի, քանի օր Օպերայում հավայի կայնած ենք: Սրանց դեմ ուժով պիտի խոսես, ճիշտ չե՞մ ասում»: Անպայման կգտնվեն մեկը կամ մի քանիսը, որ կասեն` ճիշտ ես ասում, բա ոնց: Սա ձայնագրվեց ԱԱԾ-ում: Հետո սադրիչը, ասենք, ասում է. «Ճիշտը նախագահականը գրավելն ա, հեռուստատեսությունը նույնպես, հարկավոր է զինվել: Ճիշտ չե՞մ ասում»: Բնականաբար, սկսվում է խոսակցություն, որտեղ հնչում են կարծիքներ, այդ կարծիքները ձայնագրվում են ԱԱԾ-ում, մոնտաժվում եւ ծառայում արդեն հարուցված քրեական գործին. իբր Ազատության հրապարակում հավաքվածները պատրաստում են զինված հեղաշրջում, պատրաստվում են գրավել հեռուստատեսությունը եւ այլն, եւ այսպես շարունակ: Բայց ինչպես ասացի, ԿԳԲ-ական համակարգը այնքան է բարոյալքվել, որ իր մտահղացումները, իր «մտավորականների» կրակոտ ելույթները, իր «Հայլուրի» զազրելի ռեպորտաժները այլեւս որեւէ մեկի վրա տպավորություն չէին գործում, եւ մարտի 1-ին ավազակապետությունը ստիպված էր դեն նետել բարեպաշտի իր դիմակը եւ ներկայանալ իր հրեշավոր ու զազրելի ողջ կերպարով, բացահայտել իր հանցավոր ու անբարո էությունը:

Վերջաբան
Չեմ կարող պնդել, թե այսօրվա ԱԱԾ-ի բոլոր աշխատակիցները անձնատուր են եղած ապօրինությանը, անբարոյականությանը, ազգային անվտանգության շահերի դավաճանությանը: Բայց եթե կան բացառություններ, նրանք միայն բացառություններ են, եւ այդպիսին լինելով` հաստատում են համակարգի հանցավոր բնույթը: Մեծ հաշվով, արդի ԱԱԾ-ն մի համակարգ է, որի անբարո բնույթը ոչ մի սահման չունի, այդ համակարգը ի վիճակի է ցանկացած անբարոյականության: Սրա վկայությունն է շղթայված ազգային հերոսի` Սասուն Միքայելյանի ցուցադրումը հեռուստատեսությամբ: Չկա մի որեւէ ստորություն, որ սպասելի չլինի այդ համակարգից: Չկա այնպիսի մի ստորություն, որի հնարավորության մասին ինձ ասեն, եւ ես ասեմ` չեն անի նման բան: Այս համակարգից ամեն ինչ սպասելի է: Եւ ամենեւին չզարմացա, երբ իմացա, որ մանկահասակ երեխաներիս ականջն են գցել, թե իրենց կարող են առեւանգել, որպեսզի ես հանձնվեմ: Նման պահվածքը ամենեւին էլ զարմանալի չէ այն անձանց համար, ում գլխավերեւում փակցված է Ձերժինսկու նման պատմական ճիվաղի պատկերը: Եւ ի դեպ, ես ուզում եմ որոշ դիտարկումներ անել իմ այսօրվա կարգավիճակի կապակցությամբ: Թող փոքրոգություն չհամարվի, բայց ուզում եմ անկեղծ խոստովանել, որ ինձ դուր չի գալիս, երբ ասում են, որ ես թաքնված եմ: Համաձայնեք, թաքնված մարդը թերթում հոդվածներ չի տպագրի, այն էլ` այսպիսի ինտենսիվությամբ:

Հայաստանում բազմաթիվ մարդիկ կան, որ չնայած իրենց տանն են գիշերում, այցելում են իրենց աշխատավայրեր, անգամ հայտնվում են ուղիղ հեռուստատեսային եթերում, բայց այդ ընթացքում միշտ թաքնված են ապրում, եւ դա այդ մարդկանց ճիշտ բնորոշումն է: Իսկ ես հիմա ընդամենը գտնվում եմ ընդհատակում` երկու տրիվիալ պատճառով. նախ, իմ բազմաթիվ ընկերների նման, ես նույնպես չէի կարող հենց այնպես հանձնվել ԱԱԾ-ին, որովհետեւ դա կլիներ գերի հանձնվելու նման մի բան: Այն օրերին ինձ չկարողացան ձերբակալել ու հիմա էլ չեն կարողանում հայտնաբերել: Եւ ճիշտն ասած` ինձ հաճույք է պատճառում այն միտքը, թե դա նրանց ինչքան է ներվայնացնում: Հիմա այն մասին, թե ինչ եմ պատրաստվում անել. երբ բոլորին հասկանալի կլինի, որ ավազակապետական ԿԳԲ-ն ի վիճակի չէ լուծել ինձ հայտնաբերելու պրիմիտիվագույն խնդիրը, այս փուլի իմ անելիքն արած կլինեմ: Այս հոդվածի տպագրությունից որոշ ժամանակ անց ես կրճատելու եմ իմ ընդհատակյա ռեժիմը. արդեն բացահայտ դուրս եմ գալու փողոց, քայլելու եմ իմ սիրելի Երեւանի կենտրոնում, ժպտալու եմ իմ սիրելի քույրերին եւ եղբայրներին ու շարունակ պայքարելու եմ, պայքարելու եմ մինչեւ վերջ:

Հ.Գ. Այս տարեսկզբին Հայաստան էին բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԱԾ մոտ 200 աշխատակիցներ, որոնք ամեն օր աշխատանքի էին ներկայանում ԱԱԾ կենտրոնական եւ տարածքային գրասենյակներ: Ղարաբաղցի ԱԱԾ-ականները որեւէ կոնկրետ գործով զբաղված չէին, այլ հսկում էին Հայաստանի գործընկերների աշխատանքները:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ 28-04-2008

Tuesday, April 29, 2008

FYI


For the citizens of Armenia

If you have been asked to go to a police station; or

Your relative has been remanded into custody; or

The police are trying to search your home; or

You feel unprotected from the law enforcement agencies.

Call the 080 - 080 - 804 Hot Line
for free legal help.

(An initiative of several non-profit organizations)

Ձոն գարնանամուտի

Ձոն գարնանամուտի

Խոսքերը` Նիկոլ Փաշինյանի
Երաժշտությունը, գործիքավորումը, կիթար, վոկալ` Մհեր Մանուկյանի (Լավ Էլի)
Բեռնաթափել այստեղից` http://www.soundupload.com/audio/ebc2ww3snamp74w
Երգել Մհերի հետ` www.Payqar.net

ENG: Armenaker Kamilion has an English language post with the translation of the lyrics and several links (including Lav Eli's MySpace page).

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇՈՈՒ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ

Եթե մի պահ վերանանք մեզ հայտնի հանգամանքներից, կարող է տպավորություն ստեղծվել, թե մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործը էական հաջողությունների հասել: Կալանավորվել են հարյուրից ավելի անձինք, ովքեր այս գործի շրջանակներում մեղադրյալ են համարվում:

Բայց եթե անգամ մի պահ մոռանանք, որ այս մարդիկ քաղբանտարկյալներ են, իրավիճակը շատ ավելի աբսուրդային է դառնում, որովհետեւ հովսեփյանական նախաքննությունը պատասխան չի տալիս ամենակարեւոր հարցերին: Ավելին, այդ նախաքննություն կոչվածը չի էլ ձգտում գտնել այդ հարցերի պատասխանը: Իսկ որո՞նք են այդ հարցերը: Օրինակ` ո՞վ է կրակել քաղաքացի Ռուբեն Թորոսյանի ուղղությամբ, որն իր տան պատշգամբում ծխելիս է եղել: Ո՞վ է կրակել հրազենային վնասվածք ստացած մյուս քաղաքացիների վրա: Խոսքը, ի դեպ, նաեւ ոստիկանների մասին է. որովհետեւ երբ ասում են, թե ոստիկանները հրազենային կամ բազմաբեկորային վնասվածք են ստացել, սա դեռ ոչինչ չի նշանակում: Նախաքննության հիմնական խնդիրը պետք է լինի կրակողին հայտնաբերելը, եւ դա պետք է լինի կոնկրետ անուն-ազգանունով մարդ: Նույնը վերաբերում է նաեւ նռնակ նետողին: Եթե անգամ դատախազությունը գտնում է, որ զոհված ցուցարարները «իրենց մեղքով են սպանվել», ինչպես պնդում է հնագույն մասնագիտության տեր մի երգչուհի, միեւնույնն է այդ «հանցագործներին» սպանած անձանց անուն ազգանունները պետք է հայտնի դառնան հանրությանը, հանրությունը պետք է իմանա ո՞վ է նա` ոստիկա՞ն, թե օլիգարխի թիկնապահ, ինչ ավտոմատից է նա կրակել, որտեղ եւ ո՞ւմ անունով է գրանցված այդ զենքը, քանի մետր հեռավորության վրա է գտնվել կրակոցի պահին նրա ապագա զոհը, ո՞ր ժամին է գրանցվել առաջին սպանությունը, որտեղ է գտնվել սպանվածը: Նախաքննությունը պետք է պատասխանի նաեւ այն հարցին, թե ինչո՞ւ զինվորականներից մեկը, որ մահացավ հիվանդանոցում, թիկունքից էր վիրավորվել: Կարճ ասած, նախաքննության հիմնական խնդիրը ամեն պայթյունի, ամեն կրակոցի հանգամանքները ճշտելն է, նռնակ նետած ամեն մարդու ինքնությունը պարզելը: Եւ ի դեպ, միջազգային փորձագետները հենց այստեղ էին հարկավոր` պարզելու համար ամեն վնասվածքի ծագումնաբանությունը:

Բայց հիմա նման փորձաքննության հնարավորությունները կամ նվազել են կամ ընդհանրապես վերացել: Դատախազությունը փորձում էր ցույց տալ, որ զոհված ոստիկան-զինվորականները մահացել են բեկորային, այսինքն նռնակի պայթյունից առաջացած վնասվածքներից, բայց նրանցից ոմանց հարազատների զրույցները լրագրողների հետ բոլորովին ուրիշ բանի մասին են վկայում: Կարճ ասած, Աղվան Հովսեփյանը չարաչար սխալվում է մտածելով, թե կկարողանա «լափշա կախել» հանրության ականջներից: Հիմա նա ոչ թե նախաքննությոն է իրականացնում, այլ քաղաքական շոու է փորձում բեմադրել. կալանավորել են մի քանի տասնյակ քաղաքական գործիչների, անունն էլ դրել զանգվածային անկարգություններ: Սա ուղղակի ծիծաղելի է. մարտի 1-ին մարդիկ սպանվել են կոնկրետ անձանց գործողությունների արդյունքում, բայց Հովսեփյանն ուզում է կոնկրետ անձի սպանությունը լղոզել տասնյակ, հարյուր հազարավոր անձանց գործողությունների մեջ:

Սա արտաիրավական մոտեցում է, իսկ իրավական մոտեցումը ասում է. եթե սպանության վայրում 200 հազար մարդ է եղել. կոնկրետ մարդուն սպանածը մի հոգի է, ամենաշատը` մի քանի հոգի, եւ հատուկ քննչական ծառայությունը պետք է աշխատի այս մարդկանց հայտնաբերելու ուղղությամբ, մի բան, որ մինչ օրս չի արվել եւ չի արվում: Եւ ի դեպ, եթե ոստիկանների ու զինվորների մեջ ոչ մի ցուցարար չի եղել, ցուցարարների մեջ եղել են բազմաթիվ ոստիկաններ ու ԱԱԾ-ականներ` քաղաքացիական հագուստով: Եւ դա նկատելի է նաեւ հայաստանում տարածվող DVD սկավառակների վրա եղած տեսագրություններում:

Իսկ արդյո՞ք նախաքննությունը պարզել է քաղաքացիական հագուստով այն երիտասարդի ինքնությունը, ով ավտոմատ է ստանում ոստիկանների ձեռքից: Արդյոք քննությունը պարզել է նրա գտնվելու վայրը դեպքերի ամենաթեժ պահին: Իհարկե չի պարզել, որովհետեւ հովսեփյանական նախաքննության ոճը մեզ արդեն հայտնի է 10 տարի, եւ այդ ոճի էությունը շատ պարզ է. թաքցնել հանցագործներին եւ դատապարտել անմեղ մարդկանց:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ 29-04-2008

Monday, April 28, 2008

ԱՌՆԱԿԱՆ ԵՌՅԱԿԸ

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, որ իր գլխում լկլկացող զանգվածը ուղեղ է համարում, որոշեց ավազակապետության երկարամյա ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հեռացող ջանդաքի վրայով քայլելով պետական այրի համարում ձեռքբերել: Թորոսյանը, անշուշտ ոչ առանց Սերժ Սարգսյանի խրախուսման, որոշեց ապտակ հասցնել Օսկանյանին, հայտարարելով, որ ԼՂ հարցում Հայաստանի քաղաքականությունը այսուհետեւ պետք է լինի նախաձեռնող: Օսկանյանը, որ բավական երկար ժամանակ հույս ուներ, որ ինքը կլինի Քոչարյանի «գահաժառանգը» եւ այս հույսերի համար Սերժի ատելությանն է արժանացել, Թորոսյանի հարձակումներին «վոեւէ» նորմալ բան չհակադարձեց, միայն թաքուն ակնարկով խորհուրդ տվեց շատ չոգեւորվել: Օսկանյանն էլ հո լավ գիտի, թե ինչ փլավ է եփել իր այժմ արդեն նախկին շեֆը ԼՂ հարցում:


Բայց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը անդրդվելի է. նա համոզված է, որ ԼՂ հարցի հայանպաստ լուծման գործում միշտ էլ չի հերիքել իր առնական ներկայությունը: Եւ ահա ԼՂ հարցի կարգավորման գործում ձեւավորվել է հայկական նորագույն առնական եռյակը. Սերժ Սարգսյան, ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյան, ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյան: Եւ ահա սույն տրոյկան, ինչպես կարելի է հասկանալ, պատրաստվում է այնպիսի նախաձեռնություններ ցուցաբերել, որ աշխարհը սկուտեղի վրա մեզ մատուցի Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման հռչակագիրը, եւ վերջում էլ ներողություն խնդրի երկարամյա թյուրըմբռնման համար: Եւ ուրեմն եկեք փորձենք հասկանալ, թե ինչ արժե դիվանագիտական տիտանների այս եռյակը: ԱԺ խոսնակի պարագան կարծեմ չարժե անգամ քննարկման առարկա դարձնել, որովհետեւ սույն անեկդոտային հերոսը հանրությանը հայտնի է իր փոքրիկ էության բոլոր կողմերից: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի դիվանագիտական ընդունակություններին, կարծում եմ դրանք լավագույնս դրսեւորվեցին նախորդ տարեվերջին ամերիկյան «Լոս Անջելես Թայմս» թերթի խմբագրության ներկայացուցիչների հետ նրա հանդիպման ընթացքում: Զրույցը վերաբերում էր հիմնականում ԼՂ հարցին եւ ահա Սերժ Սարգսյանը սկսեց այնպիսի մտքեր արտահայտել, որ խմբագրակազմը հասկացավ, որ այս պարոնին կարելի է ձեռ առնել, այնպես, ինչպես ձեռ են առնում ասենք «Սադի Գոքորին»: Սա կարծում եմ, բնորոշ դեպք է, եթե հաշվի առնենք, որ լուրջ քննարկման արդյունքում Սերժ Սարգսյանի վրա «կայֆեր վառողները» ԵԱՀԿ ՄԽ համանախագահ ԱՄՆ ընտրախավի ներկայացուցիչներն են, որոնք իրենց զրույցի մասին մանրամասն պատմող նյութ էին տպագրել իրենց հեղինակավոր թերթում: Բացի այս Սերժ Սարգսյանը արդեն հասցրեց Իլհամ Ալիեւին լկտիանալու առիթ տալ Բուխարեստում, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում: Կարճ ասած, Սերժ Սարգսյանի հարաբերությունները դիվանագիտության հետ, ըստ էության կանխորոշված են:

Իսկ ի՞նչ կարելի ասել վերը նշված եռյակի ինկոգնիտոյի` ԱԳ նորանշանակ նախարար Էդուրադ Նալբանդյանի մասին: Նրա վերաբերյալ իշխանական մամուլում հայտնված հրապարկումները իսկապես հուզում են: Ֆրանսիայում ՀՀ դեսպանի պաշտոնում նրա գործունեությունը բարձր է գնահատվում, նրա հասցեին հնչում են դիֆերամբներ: Եւ ո±րն է այս ոգեւորության հիմքը: Հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հարաբերությունները: Ինչ խոսք, հայ-ֆրանսիական հարաբերությոնները ջերմ են, բայց ինչքանով կարելի է այդ ջերմությունը կապել մի դեսպանի կամ դեսպանատան հետ, երբ խոսքը մի երկրի մասին է, որի քաղաքացին է ինքը` Շառլ Ազնավուրը: Երբ Փարիզում որեւէ մեկը քեզ հարցնի, թե որտեղից ես ու դու պատասխանում ես Հայասատանից, հարց տվողը, որպես կանոն արձագանքում է. «Ա~, Շառլ Ազնավուր»: Եւ ֆրանսիայում ՀՀ դեսպանը ավելի շատ Հայաստանի դեսպան է դառնում Շառլ Ազնավուրի մոտ: Իսկ վերջինս այդ երկրում այնպիսի հեղինակություն ունի, որ կարող է ուզած ժամանակ զանգահարել Ֆրանսիայի նախագահին, եւ հարցեր լուծել Հայաստանի դեսպանի խնդրանքով: Իսկ դեսպանը այս պայմաններում վեր է ածվում մի սովորական Ժորժիկի, որին Ազնավուրից կտրելը նույնն է, թե կաթվածահարին արհեստական շրջառության սարքից կտրելը:


Իսկ ընդհանրապես, հաջող արտաքին քաղաքականություն վարելու համար հարկավոր է ունենալ կամ լծակ, կամ բարոյական հեղինակություն: Քոչարյանասերժական Հայաստանը չունի լծակներ, չունի նաեւ բարոյական հեղինակություն: Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանը հեղինակություն ունենալու չնչին հնարավորություն անգամ չունի, եւ չի ունենալու: Այնպես որ այս ողջ պատմության մեջ կշահի միայն նա, ով կնշանակվի ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Այն էլ ժամանակավոր:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ 24-04-2008

«ԿՈՒՌՎԱԶԻԵ» ԽՄԵԼԻՍ

ENG: You may access the English translation at Armenaker kamilion's blog.

Կեւորկովյան թատրոնի վաստակավոր արտիստ Սերժիկ Սարգսյանը ետընտրական գաստրոլները սկսեց ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեից: Վերջին 8 տարիներին մաքսայինի ղեկավար Արմեն Ավետիսյանի պաշտոնանկության առիթով մաքսավորներին հադիպելով Սերժը լուտանքներ թափեց նրանց գլխին, ասելով, թե ՄՊԿ-ում իշխում են հոռի բարքերը, կաշառակերությունն ու կոռուպցիան: Ներկայացման նպատակը մեկն էր. հանրությանը ցույց տալ, թե ահա սկսվում է կոռուպցիայի դեմ ահարկու պայքարի մի աննախադեպ շրջան: Բայց եթե անտեղյակ հեռուստադիտողի համար Սերժ Սարգսյանի «մաքսային ելույթը» դրամա էր, տեղեկացված մարդկանց համար դա ոչ այլ ինչ էր, եթե ոչ կոմեդիա:

Առաջին հայացքից այս պատմությունը կարող է բարենպաստ տպավորություն գործել. ահա Սերժը պաշտոնանկ է անում Արմեն Ավետիսյանին, որը Մաքսայինը վերածել է հանցագործ մի կառույցի: Իրականում, սակայն, Արմեն Ավետիսյանը պաշտոնանկ է արվել ոչ թե հանցավոր գործունեության, այլ վատառողջության պատճառով: Վերջին մեկ տարվա մեծ մասը Արմեն Ավետիսյանն անցկացրել է տարբեր երկրներում բուժման տարբեր կուրսեր ընդունելով, ու նրան պաշտոնում պահելը սադիզմ կլիներ: Իսկ ընդհանրապես, այս իրավիճակը հասկանալու համար պետք է տեղյակ լինել, թե ով է Արմեն Ավետիսյանը: Սերժ Սարգսյանը հաճախ է իր շրջապատում ասել, որ ինքը արու զավակ չունենալով Արմեն Ավետիսյանին որդու տեղ է ընդունում: Արմենն էլ բնականաբար չի հրաժարվել այդպիսի «բարձր հայրությունից» ու նրա ողջ կարիերան կապված է հենց Սերժ Սարգսյանի հետ:

Ավետիսյանի մասին հանրությունն առաջին անգամ տեղեկանում է 1998 թվականի իշխանափոխությունից հետո: Այդ ժամանակ Սերժ Սարգսյանը ՆԳ եւ ԱԱ նախարար է, իսկ Ավետիսյանը Ազգային անվտանգության ծառայության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ: Իշխանությունը զավթելու ուղղությամբ առաջին լուրջ քայլը արած ղարաբաղյան կլանը լուրջ տնտեսական ամբիցիաներ ունի. կլանի ներկայացուցիչները պետք է սեփականություն ձեռք բերեն, բիզնեսի ոլորտներ ստանան: Իսկ սրա համար ավելի հարմար գործիք, քան ԱԱ նախարարության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունն է, դժվար է մտածել: Արմեն Ավետիսյանի թեթեւ ձեռքով գործարար աշխարհի տարբեր ներկայացուցիչներ հայտնվում են ԱԱՆ մեկուսարաններում եւ այնտեղից դուրս են գալիս միայն իրենց սեփականության կամ բիզնեսի մի մասից հրաժարվելու, այն ղարաբաղցի կամ էլ Սերժի հովանավորությունը վայելող այլ անձանց զիջելու գնով: Այսպես ձեւավորվում է ղարաբաղյան կլանի տնտեսական հենքը: Արմեն Ավետիսյանը դառնում է կլանի եւ Սերժ Սարգսյանի սիրելին. նա փողի գետեր է ուղղում դեպի իր ղեկավարությունը: 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո Սերժ Սարգսյանը ստիպված է հեռանալ Ազգային անվտանգության նախարարի պաշտոնից: Ու չնայած Արմեն Ավետիսյանը շարունակում է մնալ ԱԱՆ-ում, իրականում նա ենթարկվում է ոչ թե նոր նախարար Կառլոս Պետրոսյանին, այլ իր հոգեւոր հայր Սերժ Սարգսյանին: Բնականաբար այս իրավիճակը դուր չի գալիս Կառլոս Պետրոսյանին, ու նա ամեն ինչ անում է Ավետիսյանի կյանքը անտանելի դարձնելու համար: Բայց գալիս է 2000 թվականի մայիսը, վարչապետ Արամ Սարգսյանը պաշտոնանկ է արվում, Սերժ Սարգսյանը նշանակվում է պաշտպանության նախարար, ու չնայած Կառլոս Պետրոսյանը պահպանում է իր պաշտոնը, Արմեն Ավետիսյանը նշանակվում է Մաքսային պետական կոմիտեի պետ:

Վազգեն Սարգսյանը վարչապետ դառնալով լուրջ տնտեսական հարվածներ էր հասցրել ղարաբաղյան կլանին, մասնավորապես վերացրել էր կլանի մենաշնորհային դիրիքերը բիզնեսի մի շարք գերշահութաբեր ոլորտներում: Եւ ահա մաքսայինի ղեկավարի պաշտոնում Արմեն Ավետիսյանը մեկ խնդիր ուներ. այնպես անել, որ հավքն իր թեւով, օձն իր պորտով չկարողանան Հայաստան ներմուծել այն ապրանքատեսակներից, որոնց մենաշնորհը Սերժը նվիրել է ախպերության ներկայացուցիչներին: Մաքսայինը, բնականաբար, այս խնդիրը փայլուն ձեւով լուծեց: Արդյունքում, ասենք Սադախլոյից մեկ-երկու պարկ մուրաբայի շաքարավազ գնած բագրատաշենցիների դեմ քրեական գործեր էին հարուցվում` մաքսանենգության մեղադրանքով, իսկ ասենք մի քանի հարյուր հազար դոլար արժեցող ավտոմեքենաները մաքսազերծվում էին ծիծաղելի գներով, եթե իհարկե դրանք պատկանում էին ձեզ հայտնի մարդկանց: Թերեւս ընթերցողներից շատերն են բախվել այն իրավիճակի հետ, երբ իրենց ընտանիքի անդամների համար արտերկրից 2-3 բջջային հեռախոս բերելիս մեղադրվել են մաքսանենգության մեջ, եւ ստիպված են եղել մաքսայինին հանձնել «կանտրաբանդան», անտրամաբանական տուրքեր վճարելուց խուսափելու համար: Ահա այսպես Ավետիսյանը պահպանում էր Սեդրակ Ռոբերտովիչ Քոչարյանի բիզնեսի անձեռնմխելիությունը:
Այս պայմաններում, բնականաբար, Ավետիսյանը ինքը անձեռնմխելիություն ստացավ: Շուտով նա դարձավ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը: Նա հագնում է 10-30 հազար դոլարանոց կոստյումներ, վարում անբարո կյանք, խմում աշխարհի ամենաթանկարժեք խմիչքներից: Մի քանի տարի առաջ նա «վառվել էր» պուտանկաների հետ 7 հազար դոլարանոց 2 շիշ «Կուռվազիե» կոնյակ խմելիս, իսկ վերջին ամանորից առաջ իր ընտանիքի ամանորյա սեղանի համար 20 շիշ 800 եւ 20 շիշ 1000 դոլարանոց կոնյակ էր գնել: Եւ հետաքրքիր է, որ այս առեւտուրն արել էր «Դյութի ֆրիից», այսինքն անմաքս առեւտրի ցանցից:

Բայց Հայաստանի ժողովուրդը թերեւս չհասցնի Ավետիսյանին կանգնեցնել դատարանի առաջ. ասում են, որ նա հիվանդ է ոչ թե հեպատիտով, ինչպես ըհնդունված է կարծել, այլ մի հիվանդությամբ, որի մասին ընդունված չէ բարձրաձայն խոսել: Իրավ Աստծո պատիժը շատ ավելի դաժան է, քան կարող է լինել մարդկայինը:

Հ.Գ. ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր հայտնի ելույթում Արմեն Ավետիսյանին դասել է ավազակապետության հենասյուների շարքին:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ 25-04-2008

Saturday, April 26, 2008

A couple posts on LiveJournal.

There is a vibrant blogger community on LiveJournal. The majority of the posts are in Russian which somewhat limits their audience. From time to time there are interesting and short posts that I think can be disseminated through the English language blogosphere without spending too much time on translating.

1. David Sand: About the New Government.

I would call it boring. It is boring not because the appointed ministers are unknown, but because they are unknown due to their their mediocrity. I've interacted with at least two of them as part of business and I can say that they are ordinary civil servants, educated, well-trained to obey orders without discussion and objections; they are not able to assume responsibility, without any initiative, totally without any political principles. Approximately the same kind of personnel policy as the "government of professionals" which Levon Ter-Petrosyan formed after his failed election. After a while, the "professionals" were removed and left only those who could generate an upward flow of money to the top.

2. Narjan: I'm Aghast.

Azatych(1) in conversation with taxmen:
Մենք պետք է հասկանանք, որ բիզնեսի գործընկեր ենք, եթե կոպիտ ասելու լինենք՝ փայատեր ենք, եւ մեր բաժինը հարկերն են: (We have to understand that we are partners in the businesses, to put it crudely, we are shareholders, and our share is the taxes)

Psychologists, where you are? I think the time has come for us to add a new category to the group that includes visual, hearing and sensory thinking: the new category called «Փայատիրական».

P.S. No wonder that a TV audience member from Uryupinska (Uryupinsk (c) Zloyan) asked SS the following question:

Ճի՞շտ է, որ դուք բոլոր բիզնեսներում փայ ունեք: (Is it true that you have a share in every business in Armenia?)

Sometimes our nation grasps the reality well.

(1) Azatych is the middle name of SS.

Friday, April 25, 2008

Melkonioan still closed.

Yesterday the Western Armenian National Council finished its conference in Nicosia. They discussed the fate of the Melgonean school. To remind the readers - Melkonian was closed a few years ago by the AGBU. The main motive, it is alleged, is to sell the real estate that it sits on. Those who have been in Nicosia have seen that the Melkonian area is a high growth place with ever increasing real estate prices.

Melkonian issue raised at Western Armenian conference in Cyprus

BUSINESSMEN and academics of the Armenian Diaspora met in Cyprus last weekend where they raised the issue of the closure of the historic Melkonian School, calling for the US-based charity responsible to reopen the school in Nicosia.
Anoushavan Danielyan, Chairman of the Organising Committee of the Western Armenian National Council, said he would raise the issue with the leadership of the AGBU in New York.

“If there are 1,200 schools in Armenia, adding one more would simply bring the total to 1,201, while closing a school in the diaspora will have dire consequences for Western Armenians that would also impact on present-day Armenia,” Danielyan said. He was commenting on the AGBU announcement that plans are under way to start a ‘Melkonian Summer School’ near the capital Yerevan to teach the Armenian language and culture to about 400 diaspora youths for three months each year.
Six speakers were invited by the 40-member central committee meeting held at the Holiday Inn in Nicosia to elaborate on the history of the school and the reasons behind its closure, as well as to explain whether there was any hope or grounds for the school to reopen.

Ambassador Nicholas Makris, a member of the Council of Europe committee that drafted the Charter for European Minority Languages, said that the Melkonian should reopen, otherwise the whole of the Armenian community of Cyprus would disappear. He said the government of Cyprus had an obligation to implement the Charter, and this was best done through the reopening of the school.
Dr Akabie Nassibian-Ekmekdjian, historian and director of the school in the 1980s gave a historical overview of the school, saying that the Melkonian Education Institute, initially established in 1926 for orphans that survived the genocide, has produced hundreds of scientists, doctors, lawyers, artists, teachers and other professionals, who moved on from their studies to excel in their fields and become community leaders.

Yeran Kouyoumdjian, editor of a community newspaper, and Armen Urneshlian, an educator from Lebanon, argued that the closure of the Melkonian was not for financial reasons and was already having a negative effect on the Armenian diaspora. Vartan Tashjian, former headmaster of the Nareg elementary schools, spoke of his personal experiences and explained how Cypriots in general were opposed to the school’s closure and how they supported the struggle to reopen it.

The final speakers of the session included Masis der Parthogh, journalist and alumnus, who said that the school’s closure was planned years in advance with the intention to exploit the land, and Manouk Yildizian, journalist, who explained the legal aspects of community and minority rights in Cyprus and gave an overview of the government’s pledge to support the school, both financially and academically.

Present among the few seats reserved for observers from the community was former AGBU Central Board member Benon Sevan, who said that it was “unfair” that only one side of the argument was heard.

The session’s chairman argued that the AGBU’s positions were very clear and that the committee members wanted to hear about the prospects of reopening the historic school.

Dr Ekmekdjian added that the worldwide Melkonian alumni and friends had always wanted a dialogue, but it was the AGBU that refused for years to discuss keeping the school open.

The three-day meeting ended on Sunday with the central committee members visiting the Melkonian School grounds and laying wreaths at the founders’ monument.
This was the sixth meeting of the Organising Committee of the Western Armenian National Council that is expected to reconvene later this year to discuss several issues related to the Armenian Diaspora, such as social, community and historic aspects of the Western Armenian language, history and heritage.

Copyright © Cyprus Mail 2008

Thursday, April 24, 2008

Covering his tracks

There are reports from Yerevan that SS chooses different paths to get to work or meetings. He probably suspects that after what he did in March, there is an IED or an RPG with his name written on it.

Embarking on a defeatist path.

The "foreign minister" Eduard Nalbandian has said "It is impossible to imagine the future of the Armenians and Turks without reconciliation".

He said this on April 24! This is serious.

This kind of policies in the past have been labeled as defeatist by the pseudo-president. Why has he decided to embark on this kind of foreign policy now? Does he hope that the Turks will come to his aid when he is about to be kicked out of Armenia?
Էդվարդ Նալբանդյան. "Հայերի եւ թուրքերի ապագան անհնար է պատկերացնել առանց հաշտեցման"

Հայ եւ թուրք ժողովուրդների ապագան անհնար է պատկերացնել առանց հաշտեցման, որի ուղին ոչ թե մոռացությունն է, այլ գիտակցված հիշողությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` այսօր Փարիզի քաղաքապետարանում ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության հիշատակի ընդունելության ժամանակ:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Բերտրան Դելանոեին արդեն ավանդույթ դարձած այդ քաղաքացիական միջոցառման նախաձեռնման կապակցությամբ` Հայաստանի արտգործնախարարը բարձր է գնահատել հետպատերազմյան Եվրոպայի ղեկավարների ցուցաբերած իմաստնությունը եւ քաղաքական խիզախությունը` հանուն խաղաղ եւ համերաշխ ապագայի հաշտեցնելու պատերազմներից ու թշնամանքներից ջլատված Եվրոպայի ժողովուրդներին:

"Մեր հիշողության մեջ հառնում են Ֆրանսուա Միտերանի եւ Հելմուտ Քոլի խորհրդանշական կերպարները, որոնք ձեռք-ձեռքի գլուխ են խոնարհել 1870-ից մինչեւ 1945 թիվն ընկած երեք մահաբեր պատերազմներին զոհ գնացած ֆրանսիացի եւ գերմանացի զինվորների գերեզմանների առջեւ: Իրենց մեծ նախորդների` գեներալ դը Գոլի եւ կանցլեր Ադենաուերի նման, նրանք վաստակեցին իրենց ժողովուրդների երախտիքը եւ առհավետ մտան մարդկության պատմության մեջ", - ասել է Էդվարդ Նալբանդյանը` հավելելով. - "Հույս ունեմ, որ մի օր էլ հայ եւ թուրք ղեկավարները միասին կխոնարհվեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խորհրդանիշի առջեւ, եւ անցյալի ծանր բեռից ազատված մեր ժողովուրդները միասին կկառուցեն ապահով ապագա":
"Մեր ժողովուրդների ապագան անհնար է պատկերացնել առանց հաշտեցման, եւ հաշտության ուղին ոչ թե մոռացությունն է, այլ գիտակցված հիշողությունը, քանի որ միասին շրջելով մեր պատմության սեւ էջը կարելի է վստահությամբ ու հավատով նայել մեր ապագային", - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը: - "Ես հավատում եմ մեր երկու երկրների ղեկավարների եւ ժողովուրդների իմաստնությանը: Հայաստանը բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունը` Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: Ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը պատրաստ է շարունակելու ջանքեր գործադրել այդ ուղղությամբ լուծումներ գտնելու համար եւ հույս ունի, որ նույն մոտեցումը կցուցաբերի Թուրքիան: Դրանից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները, դրանից կշահեն մեր ժողովուրդները":

Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն հայտարարել է, որ ընդառաջելով Էդվարդ Նալբանդյանի առաջարկին, նրա իսկ կողմից ընտրված վայրում` Փարիզի կենտրոնում գտնվող Կոմիտասի արձանի շրջակա այգին անվանվելու է Երեւանի պուրակ: Քաղաքապետը Հայաստանի արտաքին գործերի նախարարին հրավիրել է միասին բացելու այն:

Ընդունելությանը ներկա էին Ֆրանսիայի պետական, քաղաքական եւ հասարակական գործիչներ, Ֆրանսիայի հայկական, հրեական եւ իսլամական կազմակերպությունների ղեկավարներ, հոգեւոր հարանվանությունների պետեր, մտավորականներ, մոտ հազար ֆրանսահայեր:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` առավոտյան տեղի էր ունեցել Էդվարդ Նալբանդյանի եւ Բերտրան Դելանոեի առանձնազրույցը:

Այսօր ուշ երեկոյան Հայաստանի արտգործնախարարը կվերադառնա Երեւան: