Ովքեր էին Մարտի 1-ի բանդաների պարագլուխները
Բացի ժողովրդի վրա հարձակվելուց այս բանակը բնականաբար միտված էր նաև հսկելու ավազակներին, նրանց տներն ու օբյեկտները: Համազգեստը նրանց բերում էր բանակի հովանոցի տակ:
Գույքի տեսակից ակներև է դառնում այս բանդայի գործողության բնույթը: Ձմեռային համազգեստավորները պետք է գործեին դրսում (մարտի մեկը ցուրտ օր էր) իսկ մնացյալը փակ տարածությունում: Իհարկէ հնարավոր է, որ նույն բանդիտի համար նախատեսված էր և ձմեռային և ավելի թեթև համազգեստ: Սա միգուցե Վաչոի դեպքում էր և միգուցե մասամբ Դոդի Գագոյի:
Չպետք է անտեսել գլխարկները: Սա իմ կարծիքով ամենակարևորն է ցուցակում: Ընդհանուրը 140 է: Գլխարկը ձմեռային է և այն քողարկում է հագնողին կամ նրա սափրած գանգը: Այսինքն դա կրողը պետք է երկար ժամեր գտնվեր դրսում և լիներ քողարկված: Իսկ կլոր թիվերը ցույց են տալիս, որ ամեն մի ավազակապետի հրամայված էր մատակարարել կոնկրետ թվով բանդիտ կազմելու համար ընդհանուր թվով 140 հոգանոց խումբ: Իմ կարծիքով սա է այն թիվը որ գործել է ժողովրդի դեմ:
Դոդ - լիսկա 49-51 հարաբերությունը միգուցե մրցակցության նշան է որտեղ Լիսկան ցուցադրում է իր մրցունակ և ավելին անելու կերպարը: