Wednesday, May 20, 2009

On չ-law and չ-order.

Հայ Ազգային Կոնգրեսը արդեն մի քանի անգամ հայտարարություններ է տարածել քաղբանտարկյալների գործով վկաների վրա իշխանությունների կողմից բազմապիսի ճնշումների գործադրման, ընդհուպ սպառնալիքների ու ահաբեկչության մասին։ Նրանցից պահանջում են դատարանում չհրաժարվել նախաքննության ընթացքում իրենցից բռնությամբ կորզված կեղծ ցուցմունքներից։ Այսօր, մայիսի 20-ին Մյասնիկ Մալխասյանի դատավարության ժամանակ հենց դատարանի շենքից տեղի է ունեցել վկայի ավազակային առեւանգում։ Դատկոչված վկա Գագիկ Ավդալյանին վկաների սենյակում սպասելիս մոտեցել են ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժանմունքի աշխատակիցներ եւ, առանց դատարանին տեղյակ պահելու, նրան բռնությամբ տարել ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հ. Թամամյանի մոտ։ Վերջինս վկային գործարքի առաջարկ է արել. նույնությամբ կրկնել նախաքննության շրջանում իրենց կորզված կեղծ ցուցմունքները, ինչի դիմաց խոստացել է բաց թողնել վկայի՝ 5 տարվա ազատազրկման դատապարտված եղբորը։ Հակառակ դեպքում սպառնացել է, թե ՙվատ կլինի՚ եւ անձամբ վկայի, ե՜ւ կալանավայրում գտնվող նրա եղբոր, եւ նրա ընտանիքի անդամների համար։ Դրանով իսկ Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետը հանցանք է գործել, ինչի որակումը թողնում ենք ՀՀ Գլխավոր դատախազությանը։

Հայ Ազգային Կոնգրեսը, դատապարտում է վկաների նկատմամբ գործադրված ճնշումների այս խայտառակ փաստերը, եւս մեկ անգամ արձանագրում, որ վարչախումբը ամեն օր այս կերպ հայ եւ միջազգային հանրությանը ցուցադրում է իր կրիմինալ դեմքը, ավազակային գործելակերպը, խայտառակում իրավապահ մարմիններին եւ ողջ հանրապետությունը։ Ինչպես փլուզվեց 7-ի գործը, այնպես էլ փլուզվելու է նրանցից յուրաքանչյուրի անջատված գործերը` մեկ պարզ պատճառով. դրանք բոլորը իրական որեւէ հիմք չունեն։ Հանցագործները այդ գործերը սարքողներն են եւ այսօր վկաների նկատմամբ բռնարարքների հեղինակները, որոնք եւ անպայման մի օր կանգնելու են իրական արդարադատության առջեւ։

1 comment:

Antifa said...

probably it is now the time to start organizing voluntary bodyguard units for the protection of people against police and State fascism and terror.