Wednesday, September 15, 2010

Bad karma


Հրկիզում ու մահ


Սեպտեմբերի 4-ին Երեւանի Նորքի 2-րդ զանգվածի թիվ 80 շենքի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել: Նույն օրը վեճի երկու մասնակիցները տեղափոխվել են հիվանդանոց, օրեր անց երկուսն էլ մահացել են: Ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 4-ին ժամը 17.30-ին նշված հասցեում վիճաբանության ժամանակ Ա.Այվազյանը եւ Կ.Դավթյանը քաշքշել են իրար, այդ ընթացքում Դավթյանի մոտ եղած բենզինով լի տարան շրջվել եւ բռնկվել է ծխախոտից, ինչի հետեւանքով նրանք այրվածքներ են ստացել: Սեպտեմբերի 9-ին Ա.Այվազյանը գիտակցության չգալով` մահացել է: Ավելի ուշ ոստիկանությունը պարզել է, որ հրկիզումը պատահական չի եղել: Ըստ ոստիկանության, վիճաբանության ժամանակ Դավթյանը իր հետ բերված պոլիէթիլենային տարայի մեջ եղած բենզինը դիտավորյալ լցրել է Այվազյանի վրա եւ կրակայրիչով հրկիզել նրան: Փաստի առթիվ սեպտեմբերի 11-ին ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Սեպտեմբերի 12-ին հիվանդանոցում մահացել է նաեւ Դավթյանը:

No comments: