Լոռու ջրերը վտանգավոր են
Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքների գետերի ջրերը օրերս՝ Ջրի մոնիտորինգի համաշխարհային օրվա առիթով, ենթարկվել են կենսաբանական մոնիտորինգի: Ուսանողներից կազմված 3-ական խմբերը ջրի նմուշներ են վերցրել Դեբեդ, Վանաձոր, Տանձուտ, Փամբակ գետերից, Վանաձորի «Թթու ջուր» եւ Սպիտակ քաղաքի «Փամբի ջուր» տեղանքներից: Մոնիտորինգը կազմակերպել էին «Ազգային ջրային համագործակցություն-Հայաստան» հ/կ-ն եւ «Գլոբալ ջրային համագործակցություն» միջազգային ցանցի՝ ԱՄՆ «Մաքուր ջուր» հիմնադրամի տրամադրած սարքավորումներով: Մոնիտորինգի արդյունքներն ամփոփվեցին Վանաձորի «Օրհուս» բնապահպանական-տեղեկատվական կենտրոնում կազմակերպված սեմինարի ժամանակ: Արդյունքներն ամփոփելիս պարզ դարձավ, որ ամենաաղտոտված ջուրը Վանաձորում է՝ «Թթու ջուր» տարածքում: Այստեղ ջուրն այնքան կեղտոտ է, որ կենդանի օրգանիզմների առկայության համար նվազագույն պայմաններ է ստեղծվել: Տեղեկացանք, որ «Թթու ջրին» հարակից կա կուտակված մեծ աղբ, որն էլ, հավանաբար, լցվում է ջուրն ու այն աղտոտում:
Քննարկմանը ներկա «Կայուն ջրային միջավայր» հ/կ-ի անդամ Լուսինե Վարդանյանն ասաց, որ այս ծրագրի նպատակն է հասարակությանն իրազեկել եւ հնարավորություն տալ յուրաքանչյուր քաղաքացու դիտարկել իր բնակավայրի ջրային օբյեկտները: «Խմելու ջրի մոնիտորինգ, անհրաժեշտ ցուցիչներ» թեման ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային Լոռու մարզային տեսչության պետ Կարինե Միրզոյանը. «Մարդու օրգանիզմում ֆիզիկական պրոցեսներն առանց ջրի չեն կատարվում, մեր առողջությունն առանց մաքուր, խմելու համար պիտանի ջրի՝ պահպանել հնարավոր չէ: Ջուրը շատ կարեւոր հիգիենիկ նշանակություն ունի: Խմելու եւ տնտեսական օգտագործման ջրի նկատմամբ պահանջները նույնն են լինելու: Չէի ասի, թե ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերն այնքան անթերի են, որ խնդիրներ չկան: Ունենք ներքին ցանցի շատ խոցելի վիճակ: Վանաձորում պարբերաբար ջրամատակարարման ցանցի հետ կապված խնդիրներ են լինում: Հիմնականում պատճառը տեղային աղտոտումն է: Մեր ջրերը քլորացվող ջրեր են, եթե մի տեղ քլորի պակաս կա, համոզված չենք, որ որակյալ ջուր է»: Տեսչության պետը հույս հայտնեց, որ Վանաձորում հայ-գերմանական ներդրումներով կառուցվելիք ջրատարը կլուծի այս խնդիրները:
Վանաձորի Տարոն թաղամասի ջրի որակի վերաբերյալ մասնակիցներից մեկի հարցին էլ տիկին Կարինեն պատասխանեց. «Թաղամասը սնուցվում է Լեռնաջուր ջրամբարից: Ես ընդունում եմ, որ այստեղ կան խնդիրներ, եթե ջուրը քլորացված չէ, խմելու պիտանի չէ եւ այստեղ էլ կա քլորացնելու անհրաժեշտություն»: Ի պատասխան հնչեց, թե՝ «Այդ դեպքում ինչպե՞ս օգտվենք ջրից, երեւի սպասենք, որ բաժակի «տակը նստի», հետո՞ խմենք»: Սրան էլ Կ. Միրզոյանն ասաց, որ այդ կերպ ջուրը գոնե մանրէաբանական իմաստով անվտանգ է:
The emphasis is mine. If the water is not chlorinated, and there is sediment, chances are that there is bacterial contamination as well. The above passage is either poor journalism or the chief of the epidemics department is hoodwinking people.
No comments:
Post a Comment