Another website for Levon supporters.
I just came across another website set up to support Levon during the elections.
Levon4President.org
The organizers are the cream of the crop of the Armenian intellectuals in California.
The Journal Of An Armenian In Exile.
I just came across another website set up to support Levon during the elections.
Levon4President.org
The organizers are the cream of the crop of the Armenian intellectuals in California.
Տպագրող՝ Ankakh_Hayastan at 12:40 PM 1 մեկնաբանություններ
Տպագրող՝ Ankakh_Hayastan at 1:32 PM 0 մեկնաբանություններ
Տպագրող՝ Ankakh_Hayastan at 2:40 PM 1 մեկնաբանություններ
Aramazd reports that the campaign websites for Levon Ter-Petrosian's bid for presidency are ready.
www.levonpresident.am
www.levonforpresident.am
www.levonforpresident.org
www.levonforpresident.com
Godspeed!
Տպագրող՝ Ankakh_Hayastan at 10:25 PM 1 մեկնաբանություններ
Haylur recently reported on Vazgen Manukyan's bitter response to LTP (see the video below). He said one thing that was the most relevant issue to the upcoming presidential elections; the conduct of the Armenian government during the 1996 presidential elections where it is alleged that the votes were falsified (I believe they were). But even worse, the government brought in the army to suppress the protests by Vazgen Manukyan's supporters.
The army, by definition, is an institution that protects the country from enemies. When you use army against your own people, you are treating your people as an enemy. That is unacceptable in a democratic and civilized society. The internal law and order should be maintained by police or communal militias, not the army.
And to add insult to the injury, the then defense minister affirmed that even if the opposition candidate had gathered 100% of the votes, he would not be allowed to become a president.
LTP has to account for this if he is to differentiate himself from SS. SS and his sponsor, Kocharian, have falsified elections and suppressed protests on a much grander scale but that does not make the 96 elections any more acceptable.
The voters need to see how LTP differentiates his brand from that of SS.
Տպագրող՝ Ankakh_Hayastan at 12:13 PM 3 մեկնաբանություններ
Observer has posted the video of SS response to LTP's speech. As Kronstadt noticed in the comments, the difference between SS and LTP is enormous. You might be tempted to say that a mountain gave birth to a mouse but I don't think SS comes close to an ant hill let alone a mountain.
SS should stick to what he does best - falsify elections or violently suppress protests.
Տպագրող՝ Ankakh_Hayastan at 12:24 PM 1 մեկնաբանություններ
Deactivated the account a couple of days later; it's a completely useless tool at this point for me.
Տպագրող՝ Ankakh_Hayastan at 3:33 PM 0 մեկնաբանություններ
Unfortunately, I don't have the English version yet. But if you know Armenian, read it. The speech addresses and fully answers the attacks of Kocharian-Sargsian duo.
Սիրելի հայրենակիցներ,
Նախ եւ առաջ ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել այն բոլոր կուսակցություններին եւ հասարակական կազմակերպություններին, որոնց ղեկավարները քիչ առաջ հրապարակեցին իմ թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ կայացրած իրենց որոշումները։ Նրանցից ոմանք եղել են իմ եւ նախկին իշխանությունների ամենախիստ քննադատները։ Ուստի եթե նրանք այսօր կանգնած են այս հարթակում, դա նշանակում է, որ նրանց միավորել է ոչ թե իմ անձի նկատմամբ տածած անվերապահ վստահությունը, այլ Հայաստանի ներկա ավազակապետական վարչախմբի լուծը թոթափելու եւ երկրի սահմանադրական կարգը վերականգնելու հրամայականը։
Իսկ այժմ դիմելով այս խորհրդանշական հրապարակում հավաքված ազատ քաղաքացիներիդ եւ ողջունելով պայքարի ձեր կամքն ու երկրի ապագան սեփական ձեռքերով կերտելու ձեր վճռականությունը` կցանկանայի ձեզ հետ բարեկամաբար զրուցել բոլորիդ հուզող որոշ հարցերի շուրջ։ Նախորդ ելույթում ես խոստացել էի առաջիկա ընտրարշավի ընթացքում մեկ առ մեկ բացատրություններ տալ այն բոլոր մեղադրանքների վերաբերյալ, որոնք վերջին տասնհինգ տարիներին բազմիցս հնչեցվել են Հայաստանի նախկին իշխանությունների հասցեին եւ ավելի հաճախակիացել ու սաստկացել ներկա նախընտրական շրջանում։ Այս հանրահավաքում ես հանգամանորեն կանդրադառնամ դրանցից մի քանիսին` մնացյալը թողնելով այլ առիթների։
Ցրտի ու մթի տարիներ
Մինչեւ այս չարաբաստիկ հարցի բուն քննությանն անցնելը, հարկ եմ համարում կատարել որոշ փաստական ճշտումներ։ Թեեւ մեր իմաստուն ընդդիմախոսների եւ քոչարյանա-գեբելսյան քարոզչամեքենայի հետեւողական ջանքերի շնորհիվ “ցրտի ու մթի տարիներ” է պիտակավորվել Հայաստանի նախկին վարչակազմի իշխանավարության ողջ շրջանը, սակայն իրականում ցուրտ եւ մութ է եղել միայն 1992-1994 թվականներին։ Եթե մի պահ փորձենք հիշել, թե դրանք ինչ տարիներ էին, ապա ապշանքով կնկատենք, որ դրանք աստղաբաշխական ճշգրտությամբ համընկնում են Արցախյան պատերազմի տարիներին։ Պատերազմն սկսվել է 1992 թ. մայիսի 9-ին` Շուշիի գրավմամբ, եւ ավարտվել 1994 թ. մայիսի 12-ին` զինադադարի կնքումով։ Միայն այս փաստը բավական էր, որպեսզի համաշխարհային պատմությանը քիչ թե շատ ծանոթ ցանկացած բանական մարդ, առանց մեծ ճիգ թափելու, կռահեր, թե ինչու այդ տարիներին Հայաստանում ցուրտ ու մութ պետք է լիներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ցուրտ ու մութ էր ոչ միայն ողջ Խորհրդային Միությունում, այլեւ Անգլիայում, Ֆրանսիայում, Հունաստանում եւ պատերազմի մեջ ներքաշված մնացյալ բոլոր երկրներում։ Անգլիայում, օրինակ, այդ ժամանակ հազարապատիկ ավելի ծառ է կտրվել, քան ցուրտ ու մութ տարիների Հայաստանում, էլ չխոսած Լենինգրադյան բլոկադայի սարսափների մասին։ Սակայն որեւէ այլ երկրում ոչ մեկի մտքով չէր անցնի պատերազմի տարիները կոչել ցրտի, մթի, իսկ որոշ տեղերում` նաեւ սովի ու համաճարակի տարիներ։ Նման հանճարեղ միտք կարող էր ծագել միայն երեքհազարամյա քաղաքակրթությամբ հպարտացող հայերի ուղեղներում։
Մեր ընդդիմախոսները համառորեն չեն ընդունում կամ փոքրոգաբար անտեսում են որեւէ փոխկապակցվածություն` ցուրտ ու մութ տարիների եւ Արցախյան պատերազմի միջեւ։ Ցուրտն ու մութը նրանք բացատրում են բոլորովին այլ պատճառներով։ Բերենք դրանցից ամենատարածվածները։
Ամենաարտառոց տեսակետն, ինչպես միշտ, մի քանի տարի առաջ արտահայտել է Ռոբերտ Քոչարյանը։ Նրա կարծիքով` Հայաստանի էներգետիկ ճգնաժամը բացարձակապես պայմանավորված չի եղել պատերազմով ու շրջափակումներով, այլ արդյունք է այն իրողության, որ “Ղարաբաղ” կոմիտեն ժամանակին անհեռատեսորեն փակել է Արմավիրի ատոմակայանը։ Սա թեեւ թյուրիմացություն է, բայց տվյալ պարագայում` ներելի թյուրիմացություն։ Գտնվելով Հայաստանից դուրս` Քոչարյանը կարող էր տեղյակ չլինել, որ ատոմակայանի փակման ժամանակ, այն է` 1989 թ. հունվարին, “Ղարաբաղ” կոմիտեի բոլոր տասնմեկ անդամները, գումարած Իգոր Մուրադյանն ու Խաչիկ Ստամբոլցյանը, արգելափակված էին Մոսկվայի “Մատրոսսկայա տիշինա” եւ “Բուտիրկա” բանտերում։ Կարող էր չիմանալ նաեւ, որ ատոմակայանի փակման որոշումն ընդունել են իր սիրելի Նիկոլայ Ռիժկովն ու Սուրեն Հարությունյանը։ Եւ վերջապես, բացառված չէ, որ մի օր էլ Քոչարյանը կհայտարարի, թե ատոմակայանն ինքն է վերագործարկել։ Ու չզարմանաք` շատերը հակված կլինեն հավատալու դրան։
Էներգետիկ ճգնաժամի հետ կապված հաջորդ անհեթեթ տեսակետի համաձայն` “ցրտի ու մթի”տարիներին Հայաստանի իշխանություններն իբր դիտավորյալ հողանցել են արտադրված էլեկտրաէներգիան` իրենց ներկրած նավթն ու մոմը վաճառելու եւ շահույթ ստանալու նպատակով։ Երբ սա ասում է հասարակ մարդը, հասկանալի է։ Իսկ երբ դրա մասին, հազարավոր հեռուստադիտողների առաջ, դեմքի լուրջ արտահայտությամբ եւ դատավորի կեցվածքով, խոսում է ակադեմիական շրջանակներում ըստ արժանվույն մեծ համբավ վայելող մի պատմաբան` Պետական համալսարանի պրոֆեսոր, ապա կարելի է լիովին հիասթափվել Աստծու արարչագործությունից։ Պրոֆեսորն, ըստ երեւույթին, դպրոցի վեցերորդ, թե յոթերորդ դասարանում փախել է ֆիզիկայի դասից, որի թեման եղել է “էներգիայի պահպանման եւ փոխակերպման օրենքը”։ Շատ լավ, դասից բոլորս էլ փախել ենք, հիմա էլ թոռս է փախչում։ Այդ պրոֆեսորի համար ինչ դժվար էր` մտնել հարեւան ֆիզիկայի ֆակուլտետ եւ խորհրդակցել որեւէ ֆիզիկոս-պրոֆեսորի կամ թեկուզ առաջին կուրսի ուսանողի հետ։ Պատասխանը, չեմ կասկածում, վայրկյան անգամ չէր ուշանա` բարձրավոլտ էլեկտրաէներգիայի հողանցման պարագայում Հայաստանի էներգետիկ ցանցի բոլոր ապահովիչները կպայթեին։
Առաջին հայացքից կարող է ավելի լուրջ թվալ էներգետիկ ճգնաժամի հարցում նախկին իշխանություններին ներկայացված այն մեղադրանքը, թե “ցրտի ու մթի տարիներն” իբր արդյունք են էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում, մասնավորապես, խորհրդարանական լատիներենով` “մազութ լափելու” պրոցեսում “բացահայտված” մի քանի հարյուր միլիոն դոլարի հասնող յուրացումների։ Որպես դրա հիմնավորում բերվում է այն փաստը, որ 1993 թվականին արտադրվել է նույնքան էլեկտրաէներգիա, որքան 1996-ին, բայց առաջին դեպքում եղել են հովհարային անջատումներ, իսկ երկրորդում` ոչ։ Մեր ընդդիմախոսներին չեն բավարարում այն բացատրությունները, որ 1992-1994 թվականներին արտադրված էլեկտրաէներգիայի առյուծի բաժինը մատակարարվել է արդյունաբերությանը, որ հովհարային միացումների ժամանակ հոսանքը, էժան լինելով, անխնայողաբար օգտագործվել է ոչ միայն լուսավորման, այլեւ ջեռուցման եւ կենցաղային սարքերն աշխատեցնելու նպատակով, որ 1996-ին արդեն գործում էր Ատոմակայանը, որ այդ թվականին, ի տարբերություն 1993-ի, Հայաստան էին ներկրվում հսկայական քանակությամբ այլ էներգակիրներ` բենզին, նավթ, դիզելային վառելիք, որ 1996-ին արդեն ջեռուցվում էր հանրապետության խոշոր քաղաքների բնակելի շենքերի մեծ մասը, իրականացել էր էներգետիկ ռեֆորմը, վերացել էին անօրինական լարանցումները եւ այլն։ Ձեզ չհոգնեցնելու համար ես չեմ ուզում մանրամասնել թվարկված իրողությունները։ Դրանց սպառիչ քննությունը, իր բազմաթիվ հոդվածներում եւ հարցազրույցնելում, կատարել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որի եզրակացությունները ոչ միայն չեն հերքվել, այլեւ առայժմ նույնիսկ չեն վիճարկվել մասնագետ-տնտեսագետների կողմից։
Որտեղից, ուրեմն, էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում հարյուր միլիոնավոր դոլարի յուրացումների մասին շրջանառվող խոսակցությունները։ Բանից պարզվում է` ոչ այլ տեղից, եթե ոչ նախորդ գումարման Ազգային ժողովում ստեղծված հատուկ հանձնաժողովի եզրակացությունից, որը ներկայացվել էր դատախազություն` համապատասխան քրեական գործ հարուցելու պահանջով։ Գլխավոր դատախազությունը, օրենքի բոլոր պահանջներին համապատասխան գործը քննելուց հետո, ոչ միայն նախկին իշխանությունների գործողություններում հանցակազմ չգտավ, այլեւ չարձանագրեց հանցանքի փաստն անգամ։
Ցանկացած քաղաքակիրթ երկրում պարկեշտությունը կպահանջեր, որպեսզի գլխավոր դատախազը եւ հանձնաժողովի անդամները պաշտոնապես ներողություն խնդրեին նախկին իշխանություններից, մասնավորապես, վարչապետ Հրանտ Բագրատյանից։ Դա չարվեց, ապացուցելով, որ Հայաստանը դեռեւս քաղաքակիրթ երկիր չէ։ Դրա փոխարեն հանձնաժողովի հարգարժան անդամներն ու նրանց հարող քաղաքական գործիչները, չհամաձայնելով դատախազության որոշման հետ, շարունակեցին եւ այսօր էլ շարունակում են պնդել նախորդ իշխանություններին հասցեագրված նույն մեղադրանքները։ Մինչդեռ տրամաբանությունը պահանջում էր, որ այս անգամ նրանք քրեական գործ հարուցեին հանրապետության գլխավոր դատախազի դեմ` նախկին իշխանությունների “հրեշավոր հանցագործությունը” կոծկելու համար։ Իսկ եթե դա էլ չստացվեր, ապա պետք է ներխուժեին գլխավոր դատախազի գրասենյակ եւ, ի նշան բողոքի, անժամկետ հացադուլ հայտարարեին գրասենյակում փռված գորգի վրա։ Ինչու, ասենք, Վազգեն վեհափառը եւ Վիկտոր Համբարձումյանը կարող էին Մոսկվայում հացադուլի նստել Արցախի հարցի արդարացի լուծման պահանջով (ի դեպ` այդ հացադուլից նրանց ես եմ հանել), իսկ պատգամավորական հանձնաժողովի քաջարի անդամները ընդունակ չեն այդպիսի զոհողության գնալու։ Չեմ ուզում ավելի ծավալվել, բայց այս հարցը իրավական եւ քաղաքական հարթությունից ակամա տեղափոխվում է բարոյական հարթություն։
Հարցերի խորքը թափանցելու պարագայում ակնհայտ է դառնում, որ վերը թվարկված մեղադրանքները նպատակ են հետապնդում սոսկ քողարկելու Հայաստանին բաժին ընկած էներգետիկ ճգնաժամի բուն պատճառը, այն է` Արցախյան պատերազմն ու շրջափակումները։ 1992-1994 թվականներին Հայաստանի իշխանությունները, մեծ զրկանքների ենթարկելով հանրապետության քաղաքացիներին, հայթայթված սուղ միջոցներն ամբողջովին ներդրեցին Արցախի գոյությունն ու անվտանգությունն ապահովելու գործում` մեր երկրի տնտեսական գլխավոր խնդիրը դիտելով պատերազմի կարիքների բավարարումը, զենքի, զինամթերքի, դիզվառելիքի, դեղորայքի հայթայթումը, հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծումը, բանակի հանդերձավորումն ու պարենավորումը։ Թեեւ բոլորի մոտ տպավորված է այն պատկերացումը, թե պատերազմն ընթանում էր Լեռնային Ղարաբաղում, սակայն իրականում Հայաստանը նույնպես անմիջականորեն ներքաշված էր չհայտարարված պատերազմի մեջ։ Հայ-ադրբեջանական եւ հայ-նախիջեւանյան ողջ սահմանային գոտին երկու տարի շարունակ ենթարկվում էր համարյա ամենօրյա ռմբակոծությունների, հրաձգությունների եւ ավերումների։ Այդ գոտում` սկսած Ոսկեպարից մինչեւ Մեղրի եւ Երասխ, չկա որեւէ գյուղ, որը զոհեր եւ վիրավորներ տված չլինի։ Ադրբեջանի կողմից, ըստ էության, պատերազմ էր հայտարարված նաեւ Հայաստանի արտաքին կոմունիկացիաներին։ 1992-1995 թթ. ընթացքում 42 անգամ պայթեցվել է Հայաստան մտնող գազամուղը եւ 21 անգամ` վրաց-հայկական երկաթգիծը։ Կարիք չկա ասելու, թե այդ պայթեցումներից հետո ինչ լրացուցիչ ծախսեր են պահանջվել կոմունիկացիաների վերականգնման աշխատանքների համար։
Ես առայժմ չեմ կարող պետական գաղտնիքներ հրապարակել, բայց հավատացնում եմ, որ պատերազմի, զենքի, զինամթերքի, դիզվառելիքի հայթայթման, բանակի մատակարարման, Հայաստանի սահմանամերձ շրջանների պաշտպանության, խափանված կոմունիկացիաների վերականգնման վրա այնքան գումար է ծախսվել, որ լիուլի կբավարարեր մեր ժողովրդին թե' լույսով, թե' ջերմությամբ ապահովելու համար։ 1993-1995 թվականներին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարն է եղել Սերժ Սարգսյանը, որն ամբողջությամբ տիրապետում է այդ գաղտնիքներին, եւ որը չի կարող չհաստատել այս ամենը։ Դիմելով այս հրապարակում գտնվող լրագրողներին, խորհուրդ եմ տալիս` առիթի դեպքում հարցրեք նրան եւ տեսեք, թե ինչ է պատասխանելու։
Թող տարօրինակ չհնչի, բայց ես երջանիկ եմ, որ մեր ժողովրդի մեծամասնությունը 1992-1994 թվականները համարում է “ցրտի ու մթի” տարիներ, ինչը նշանակում է, որ նա իր մաշկի վրա չի զգացել պատերազմի արհավիրքները։ Մինչդեռ Արցախ մեկնած հազարավոր հայաստանցի կամավորների ու նրանց ընտանիքների, սահմանամերձ շրջանների բնակչության համար դրանք եղել են արյան, դիերի, վիրավորների, ռմբակոծումների եւ ավերումների տարիներ` զոհողություններ, որոնց գինը ազատագրված Արցախն է։ Որ Արցախի ազատագրման գործին Հայաստանի իշխանությունների եւ ժողովրդի անմնացորդ նվիրվածության, ինչպես նաեւ կրած զրկանքների ու տառապանքների մասին ասվածը սոսկ մերկապարանոց հայտարարություն չէ, հաստատվում է Ղարաբաղի ղեկավարության` ժամանակին տված անկեղծ գնահատականներով։
Այսպես, ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, 1995 թ. հունվարի 9-ին, դիմելով ինձ, գրել է. “Արցախի երախտագետ ժողովուրդը երբեք չի մոռանա Ձեր անձնական ներդրումը մեր հերոսական գոյապայքարում։ Մենք մեր թիկունքում միշտ զգացել ենք մայր Հայաստանի, Հայաստանի Հանրապետության զորակցությունը” (ՀՀ առաջին նախագահի արխիվ, 09.01.1995)։ 1996 թվականին, մի այլ առիթով, Ռոբերտ Քոչարյանը դա արտահայտել է ավելի պերճախոս կերպով. “Այսօր ԼՂՀ‑ն կայացած հանրապետություն է, որն ունի ինքնուրույն տնտեսություն, մարտունակ բանակ, ներքին կայուն իրավիճակ եւ հարգանք միջազգային հանրության կողմից։ Մեզ համար պարզ է, որ այս ամենը դժվար թե լիներ, եթե մեր թիկունքում չլիներ Հայաստանի Հանրապետությունը... Ես կուզեի շեշտել Հայաստանի Հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներդրումը մեր բոլոր հաջողություններում։ Առանց նրա հստակ դիրքորոշման, առանց փոխհամաձայնեցված քաղաքական քայլերի, մենք դժվար թե կարողանայինք ունենալ այն, ինչ ունենք։ Դա Ղարաբաղում հասկանում են բոլորը, եւ ինձ թվում է, որ Հայաստանում եւ Սփյուռքում` նույնպես” (“Հայաստանի Հանրապետություն”, 19.09.1996 թ.)։ Որպեսզի չթվա, թե սա ընդամենը մեկ մարդու տեսակետ է, բերենք նաեւ ԼՂՀ Ազգային ժողովի երբեմնի նախագահ Արթուր Թովմասյանի գնահատականը. “Անժխտելի է այն փաստը, որ մեր հաջողությունները պայմանավորված են Հայաստանի Հանրապետության վարած ճկուն դիվանագիտությամբ եւ հավասարակշռված քաղաքականությամբ։ Եւ ինչ խոսք, որ այդ դժվարին գործում մեծ է նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դերը” (“Հայաստանի Հանրապետություն”, 19.09.1996 թ.)։ Իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Լեոնարդ Պետրոսյանը 1996 թվականին հայտարարել է հետեւյալը. “Եթե այսօր արցախահայությունը մասնակցեր Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններին, ապա բացարձակ մեծամասնությամբ իր ձայնը կտար ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին” (“Հայաստանի Հանրապետություն”, 19.09.1996 թ.)։
Համոզված եմ, որ սերունդները “ցրտի ու մթի” տարիները գնահատելու են որպես հերոսական մաքառման եւ հաղթական պատերազմի տարիներ։ Բայց դրա հետ մեկտեղ, հասկանում եմ նաեւ, որ իմ երկարաշունչ բացատրությունները, միեւնույն է, չեն փարատելու շատերի կասկածները։ Ուստի ինձ մնում է միայն ներողամտություն հայցել մեր ժողովրդից` հանուն Արցախի փրկության նրան պատճառած տառապանքների համար։ Խորապես ցավում եմ, որ հարկադրված եղա այսքան բացահայտ խոսել Հայաստանի էներգետիկ ճգնաժամի եւ հաղթական պատերազմի փոխկապակցվածության մասին։ Նորմալ երկրում դա պետք է այնպիսի տաբու լիներ, որ յուրաքանչյուր մարդ վիրավորված զգար` այդ բանն իրեն հիշեցնելու համար։
Ներկա արատավոր ռեժիմի արմատները
Կցանկանայի համառոտակի անդրադառնալ նաեւ նախկին իշխանությունների դեմ ուղղված մի այլ հայտնի ամբաստանության։ Խոսքը վերաբերում է վերջերս հաճախակի հնչող այն տեսակետին, որ ներկա վարչախմբի արատները բխում են նախկին իշխանությունների ժամանակից։ Սա, ինձ թվում է, քաղաքական բանավեճում կիրառվող ամենապրիմիտիվ հնարքն է, որի նպատակն է խուսափել պատասխանատվությունից եւ սեփական օրինազանցություններն արդարացնել պատմական նախադեպերով։ Ակամայից հիշում ես Շվարցի պիեսի չարագործ թագավորին, ով իր արարքները բացատրում էր մորաքրոջից ժառանգած վատ գեներով։
Նման տրամաբանությամբ առաջնորդվելու պարագայում կարելի է արդարացնել ցանկացած հանցագործություն, քանի որ անհնար է պատկերացնել որեւէ օրինազանցություն, որն իր նախադեպը չունենա անցյալում։ Նման տրամաբանությամբ առաջնորդվելու պարագայում մարդկության պատմության մեջ ոչ մի գող չպիտի դատվեր, որովհետեւ առաջին գողերը դրախտի արգելված պտուղը ճաշակած Ադամն ու Եւան էին։ Չպիտի դատվեր ոչ մի մարդասպան` Կայենի ոճրագործությունից հետո։ Եւ վերջապես, չպիտի դատվեր ոչ մի կաշառակեր կամ կաշառատու` Եսավից ու Հակոբից հետո։
Յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր իշխանություն, յուրաքանչյուր պաշտոնյա պատասխանատու է իր արատների ու հանցանքների համար, եւ դրանք չի կարող արդարացնել անցյալից ժառանգած գեներով։ Ոչ մի առողջ հասարակություն, ոչ մի դատարան նման փաստարկ չի ընդունի։ Հետեւաբար, Հայաստանի նախկին իշխանությունները պատասխանատու են իրենց արարքների համար, իսկ ներկաներնª իրենց։ Համենայն դեպս, մենք` նախկիններս, երբեւէ չենք փորձել մեր արատները բացատրել Խորհրդային համակարգից ժառանգած ավանդույթներով, առավել եւս` Սերժ Սարգսյանի կարծած մեր ազգային մենթալիտետով։ Այդպիսի փաստարկը (կամ “ես էլ քեզ բան ունեմ հիշեցնելու” հնարքը) ոչ միայն անհեթեթ, այլեւ ծիծաղելի կհնչեր, որովհետեւ եթե քո նախորդը կաշառակեր, գող կամ խաբեբա է եղել, ապա քեզ ի±նչն է խանգարում այդպիսին չլինել։ Երբ “քուչի կամ բազարի”կոդեքսի կատեգորիաները թափանցում են պետականության բարձրագույն ոլորտ, ապա վա'յ այդ պետությանը։
Ոմանք, չբավարարվելով ներկա վարչախմբի արատները նախկինների ժամանակից բխեցնելով, նույնիսկ հայտարարում են, որ նախկին եւ ներկա իշխանությունների միջեւ ոչ մի տարբերություն չկա։ Դա կարելի է բացատրել կա'մ վերը ներկայացված պարզունակ մտայնությամբ, կա'մ էլ երեւույթների խորքը չթափանցելու ցանկությամբ։ Նախկին եւ ներկա իշխանությունները չեն կարող նույնական լինել մեկ պարզ պատճառով։ Նախկինները քաղաքական իշխանություն էին, իսկ ներկաներն` ավազակապետական։
Նախկին իշխանական համակարգում կային հասարակական, քաղաքական եւ ինստիտուցիոնալ հակակշիռներ, իսկ ներկայումս դրանք գոյություն չունեն։ Նախկինների օրոք հակակշիռներ կային անգամ գործադիր իշխանության ներսում։ Վարչապետը եւ առանցքային նախարարություններիª ներքին գործերի, անվտանգության, պաշտպանության ոլորտների, մաքսային եւ հարկային ծառայությունների ղեկավարները, ինչպես նաեւ կենտրոնական բանկի նախագահը, լինելով քաղաքական անհատականություններ, մրցում էին իրար հետ եւ փոխադարձաբար վերահսկում միմյանց, ինչը չէր կարող թույլ տալ իշխանական մոնոլիտ բրգաձեւ համակարգ ձեւավորել։ Բացի այդ, նրանք մշտապես գտնվում էին Խորհրդարանի վերահսկողության տակ, որն, ի տարբերություն վերջին գումարման Խորհրդարանների, նույնպես ընդգծված քաղաքական մարմին էր։ Հիշեք, թե անցյալում ինչպիսի թեժ քննարկումներ եւ քաղաքական բանավեճեր էին ընթանում Խորհրդարանում, կամ որքան դժվարությամբ էին ընդունվում կառավարության ներկայացրած օրենքները։ Ներկայիս համեմատ մոնոպոլիզացված չէր նաեւ տեղեկատվական դաշտը. կային մի քանի տասնյակ ընդդիմադիր թերթեր, ինչպես նաեւ անկախ հեռուստատեսային եւ ռադիո կայաններ։ Նախկինների օրոք հզոր էր նաեւ մի այլ կարեւորագույն հակակշիռ` ի դեմս քաղաքական ընդդիմության, որի ազդեցության գագաթը եղավ 1996-ին Վազգեն Մանուկյանի գլխավորած շարժումը։
Ինչ վերաբերում է ներկա վարչախմբին, ապա, ինչպես նախորդ ելույթում փորձեցի հիմնավորել, նրա ձեւավորման սկիզբը համընկավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը։ Վերացնելով հանցավոր կենտրոնացած համակարգի ստեղծման գլխավոր խոչընդոտը` Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի տանդեմը, ռեժիմը դրանից հետո քայլ առ քայլ ոչնչացրեց իր անօրինական գործունեությանը խանգարող բոլոր մնացյալ հակակշիռները։ Գործադիր իշխանության մարմինները լիովին մաքրեց Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի հետեւորդներից, Խորհրդարանը վերածեց անողնաշար եւ ողորմելի կամակատարի, ամայացրեց քաղաքական դաշտը, մոնոպոլիզացրեց համարյա ողջ տեղեկատվական ոլորտը։ Այս ամենին զուգընթաց, քոչարյանական ռեժիմն աստիճանաբար վերածվեց փակ, անվերահսկելի, ավազակապետական մի համակարգի, որի գոյությունն անհնար էր հակակշիռների առկայության պայմաններում։ Տվյալ գործընթացն ապշեցուցիչ կերպով հիշեցնում է ստալինյան բռնապետության ձեւավորման գործընթացը։ Օգտվելով Կիրովի` իր ամենալուրջ մրցակցի սպանությունից, Ստալինը 1934-1937 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում հիմնովին ոչնչացրեց իր միահեծան իշխանությանն սպառնացող բոլոր առկա եւ հնարավոր հակակշիռները, որից հետո սկսվեց նրա բացարձակ տիրապետությունը։
Այսքանից հետո էլ, միանգամայն պարզ է, որ ոմանք մեր առջեւ արդարացիորեն դնելու են հետեւյալ հարցը. իսկ մի±թե նախկինների օրոք չեն եղել կոռումպացված նախարարներ, պաշտոնեական չարաշահումներ կամ այլ տիպի օրինազանցություններ։ Իհարկե եղել են, չէին կարող չլինել, քանի որ նման երեւույթներ կան աշխարհի բոլոր, նույնիսկ ամենաօրինապաշտ երկրներում։ Այդ արատավոր երեւույթները մարդկությանն ուղեկցել են պետականության առաջացման առաջին իսկ օրվանից ի վեր եւ հետագայում եւս շարունակելու են դրսեւորվել այս կամ այն կերպով։ Բայց մի բան են առանձին երեւույթները, անհատական օրինազանցությունները, բոլորովին մի այլ բան` խմբային կամ կազմակերպված հանցագործությունները։ Ավելի պատկերավոր ասած` մի բան է միայնակ անառակը, մի այլ բան` անառականոցը, մի բան է անհատ գողը, մի այլ բան` ավազակախումբը, բանդան։ Նույնիսկ քրեական օրենսգրքում այդպիսի հանցագործությունների համար տարբեր պատիժներ են նախատեսված. առաջին դեպքում` մեղմ, իսկ երկրորդ դեպքում` անհամեմատ ավելի ծանր։ Նախկին իշխանությունները, պատերազմի, էներգետիկ ճգնաժամի, ցնցումային տնտեսական բարեփոխումների պայմաններում, իրենց ուժերի ներածին չափով, պայքարել են այդ երեւույթների դեմ։ Իսկ եթե նրանք դրանում թերացել են, ապա այդ գործը պետք է շարունակեին ներկա իշխանությունները, որոնք մեզ ներելու ո'չ տրամադրություն, ո'չ էլ քրիստոնեական առաքինություն չունեին։
Թերեւս քչերն են հիշում, որ 1998-ի իմ հրաժարականի պահին միաժամանակ հրաժարական տվեցին, այսպես կոչված, նախկին կամ ՀՀՇ-ական իշխանության բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները` Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանը, փոխնախագահներ Արա Սահակյանը եւ Կարապետ Ռուբինյանը, խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահներ Սամվել Գեւորգյանը, Վիգեն Խաչատրյանը եւ Տեր-Հուսիկ Լազարյանը, Արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Արզումանյանը, Տարածքային կառավարման նախարար Գալուստ Գամազյանը, Երեւանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը, Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանը, Արմավիրի մարզպետ Սեդրակ Հովհաննիսյանը, “Հայաստան” հիմնադրամի տնօրեն Մանուշակ Պետրոսյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահան Փափազյանը, Հանրապետության նախագահի խորհրդականներ Վահագն Խաչատրյանը, Նիկոլ Շահգալդյանը, Կարեն Շահինյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Ավետիս Ավագյանը, մամլո քարտուղար Լեւոն Զուրաբյանը, կադրերի բաժնի վարիչ Ժոզեֆ Ավետիսյանը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Աշոտ Անտինյանը եւ “Ռեսպուբլիկա Արմենիա” պաշտոնաթերթի խմբագիր Արմեն Խանբաբյանը։
Այսպիսի միահամուռ հրաժարական, այսպիսի քաղաքական, ինչու չէ, բարոյական կեցվածք, թերեւս իր նախադեպը չունի պետությունների պատմության մեջ` կեցվածք, որ աներեւակայելի է սպասել իրենց աթոռներին կառչած ներկա քրեական իշխանություններից։ Եթե նախկինները որեւէ հանցանք կատարած լինեին ու քրեական հետապնդումներից վախենալու բան ունենային, ապա ինչո±ւ պիտի այդպես հեշտուհանգիստ հրաժարվեին պաշտոններից` հաստատապես գիտենալով, որ թշնամանքով ու քինախնդրությամբ լցված ներկա գավառամիտ իշխանությունները ոչ մի ջանք չեն խնայելու իրենց չգործած հանցանքները բացահայտելու համար։
Եւ իսկապես էլ ջանք չխնայեցին։ Մի քանի տարի շարունակ ստուգումներ կատարեցին վերը նշված բոլոր պաշտոնյաների, այդ թվում` անձամբ իմ գործունեության ոլորտում։ Դավիթ Վարդանյանին հատուկ նշանակեցին Նախագահի վերահսկողական ծառայության պետ, որպեսզի բացահայտի իմ “մաֆիոզ” կերպարը։ Ստեղծեցին մի քանի խորհրդարանական հանձնաժողովներ` հետաքննելու համար իմ, Հրանտ Բագրատյանի եւ ուրիշների “չարաշահումները”։ Ցանկացած գործով դատախազությունում ընթացող քննությունների ժամանակ փորձեցին տարբեր մարդկանցից վկայություններ կորզել իմ, Բագրատյանի, Սիրադեղյանի եւ նույնիսկ հանգուցյալ եղբորս` 1985-ից “Հրազդանմեքենա” միավորման գլխավոր տնօրեն Թելման Տեր-Պետրոսյանի դեմ։ Ոչինչ չստացվեց` հարյուր դոլարի յուրացում անգամ չհայտնաբերվեց։ Պատկերացրեք, եթե ունենային որեւէ կոնկրետ փաստ, մեզ բոլորիս ի±նչ կանեին. ուղղակի կբզկտեին, կոչնչացնեին, հենց այս հարթակում կախաղան կհանեին։
Այս հարցում առանձին խոսակցության նյութ է Սերժ Սարգսյանի յուրահատուկ պարագան։ Վերջինս 1993-1995 թվականներին զբաղեցրել է Պաշտպանության, 1995-1996-ին` Անվտանգության, իսկ 1996-1999-ին Ներքին գործերի եւ Անվտանգության նախարարի պաշտոնը։ Առաջին հերթին հենց նրա պարտականությունն էր բացահայտել իշխանության մարմիններում առկա արատավոր երեւույթները, անհրաժեշտության դեպքում քրեական գործեր հարուցել եւ դրանք ներկայացնել դատախազությանն ու դատական մարմիններին, կամ, առնվազն, նկատված օրինազանցությունների մասին ահազանգել Նախագահին կամ վարչապետին, ինչը նրա կողմից չի արվել։ Դա կարող է ունենալ հետեւյալ չորս բացատրություններից մեկը. ա) կա'մ նա մասնակից է եղել կատարված հանցագործություններին, բ) կա'մ հանցավոր անփութությամբ թերացել է կատարել իր պարտականությունները, գ) կա'մ պրոֆեսիոնալ պատրաստվածությամբ չի համապատասխանել զբաղեցրած պաշտոնին, դ) կամ էլ` նախկին իշխանությունների գործողություններում հանցանք չգտնելով, քաջություն եւ ազնվություն չի ունեցել պաշտոնապես հերքելու իր գործընկերների հասցեին ուղղված մեղադրանքները։ Համաձայնենք, որ նշված գնահատականներից յուրաքանչյուրն առանձին վերցրած, կամ բոլորը միասին, Հայաստանի Հանրապետության ապագա նախագահի բարոյական կերպարին անհարիր հատկանիշներ են։ Ավելին, այսպիսի խաթարված բարոյական հատկանիշներ ունեցող անձնավորությունը, կարծում եմ, ընդհանրապես իրավունք չունի նախագահական ընտրություններում առաջադրելու իր թեկնածությունը։
Քոչարյանի ժառանգած ավերված երկիրը
Ձեզ չհոգնեցնելու համար կանդրադառնամ միայն մեզ ներկայացված եւս մեկ մեղադրանքի` դրանով ամփոփելով սույն ելույթում նմանատիպ հարցերի համար նախատեսված սեղմ շրջանակը։ Օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ մի հայտարարությամբ, թե իբր ինքը նախկին իշխանություններից ժառանգել է ավերված երկիր, որը տաս տարվա ընթացքում վերածել է ծաղկուն դրախտավայրի։ Թեեւ կարող է տարօրինակ թվալ, սակայն ես չեմ պատրաստվում պատասխանել այս անհեթեթ մեղադրանքին, որովհետեւ դրան սպառիչ կերպով ժամանակին պատասխանել է ոչ այլ ոք, եթե ոչ ինքը` մեր հարգարժան նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այն էլ պատասխանել է ոչ թե սովորական հայտարարությամբ, կամ հարցազրույցով, այլ կառավարության որոշմամբ եւ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով։ Խոսքը վերաբերում է “ՀՀ կառավարության գործունեության ծրագրի մասին” օրենքին, որը 1999 թ. նոյեմբերի 30-ին իր ստորագրությամբ վավերացրել է Քոչարյանը։ Այդ պատմական վավերագրում նախկին իշխանությունների օրոք Հայաստանի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական իրավիճակի մասին ասված է բառացիորեն հետեւյալը.
“Անկախություն ձեռք բերելուց հետո անցած ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունն ունի մի շարք կարեւոր ձեռքբերումներ`
ա) բազմաթիվ փորձություններ անցած ֆինանսական կայունությունը, հետեւողականորեն իրականացվող կոշտ դրամավարկային քաղաքականությունը, վերահսկվող ու ցածր մակարդակ ունեցող սղաճը եւ բաց տնտեսության արտաքին տնտեսական քաղաքականությունը.
բ) ոչ պետական հատվածի ձեւավորումը` շնորհիվ զանգվածային մասնավորեցման, եւ դրա գերակշիռ դերը երկրի համախառն ներքին արդյունքի ձեւավորման գործում.
գ) տեղական ինքնակառավարման համակարգի ներդրումը, դրա զարգացման համար նախադրյալների ստեղծումը.
դ) միջազգային, այդ թվում` ֆինանսական կառույցներին անդամակցությունը, այդ կազմակերպություններից արտոնյալ վարկեր ստանալու լայն հնարավորություններն ու այդ կազմակերպություններում Հայաստանի դրական համբավը.
ե) տարբեր պետություններից 1992 թվականից ի վեր ստացվող նշանակալի օգնությունը, որը նույնպես վկայում է Հայաստանին աշխարհում վստահելի գործընկեր ճանաչելու մասին.
զ) էներգետիկ ճգնաժամի հաղթահարումն ու Հայաստանն էներգոդեֆիցիտ երկրից էներգիայի պոտենցիալ արտահանող դարձնելը.
է) 1994 թվականից մինչեւ այժմ շարունակվող, իհարկե ոչ բավարար տնտեսական աճը.
ը) մարտունակ բանակի կայացումը, հաղթանակը Ղարաբաղում եւ 1994 թվականից պահպանվող զինադադարը.
թ) ժողովրդավարական պետության եւ շուկայական տնտեսության համար անհրաժեշտ հիմնական կառույցների առկայությունն ու կանոնակարգված աշխատանքը.
ժ) Սահմանադրության ընդունումը եւ դրանում ամրագրված համակարգերի աստիճանական ձեւավորումը.
ժա) խոսքի եւ մամուլի ազատությունը.
ժբ) այլակարծության վրա խարսխված բազմակուսակցական քաղաքական համակարգը.
ժգ) բոլոր մակարդակների ընտրությունների ավելի ու ավելի ժողովրդավարական բնույթը, պետության կառավարման գործընթացներում բնակչության պատասխանատու մասնակից դարձնելը.
ժդ) Հայաստանը ներգրավված է եւ ակտիվ մասնակցություն է ցուցաբերում միջազգային, եւրոպական, ԱՊՀ եւ տարածաշրջանային կառույցներին: Էական դրական տեղաշարժեր են արձանագրված երկկողմ եւ բազմակողմ միջպետական հարաբերությունների ոլորտում, որի արդյունքում ձեւավորվել են Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, եւրոպական, Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների, ինչպես նաեւ բազմաթիվ այլ պետությունների հետ բարեկամական փոխշահավետ հարաբերություններ։ Հայաստանը կարեւորել է տարածաշրջանային համագործակցության զուգակցումը հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացներին։ Մենք հետեւողական ենք մեր հարեւանների հետ խաղաղ, տնտեսական փոխշահավետ միջպետական կապերի ձեւավորման գործում”:
Ինչպես տեսնում ենք` ոչ մի խոսք ավերված երկրի կամ նախկին իշխանությունների օրոք դրսեւորված որեւէ արատավոր երեւույթի մասին։ Հետո ասում են, թե ներկա իշխանությունները չեն տվել նախկինների քաղաքական գնահատականը։ Սրանից ավելի լավ քաղաքական գնահատական չէր կարող երազել ոչ մի նախկին իշխանություն։ Քոչարյանին մնում է մեկ բան` անիծել շումերներին, փյունիկեցիներին ու Մեսրոպ Մաշտոցին, որ գիր են ստեղծել եւ իրեն դրել այսպիսի անհարմար վիճակի մեջ։ Գիրն, ի դժբախտություն Քոչարյանի, արձան է` հավերժական ու անջնջելի։ Պատահական չէ, որ միջնադարյան հայ գրիչների ամենասիրած պատգամը հետեւյալն էր.
Ձեռս գնայ, դառնայ ի հող,
Գիրս մնայ յիշատակող։
Իսկ այժմ` մի քանի խոսք այսօրվա խնդիրների մասին։
Նախագահական ընտրությունների գործընթացի մասին
Թեեւ ոչ ֆորմալ առումով` նախագահական ընտրությունների գործընթացն արդեն սկսվել է։ Սերժ Սարգսյանն իր քարոզարշավն, ըստ էության, սկսել է սույն թվականի մայիսի 12-ից, այսինքն` վերջին խորհրդարանական ընտրությունների օրվանից, իսկ ես` այս տարվա սեպտեմբերի 21-ից։ Մյուս հավանական թեկնածուներն առայժմ բավարարվել են իրենց առաջադրվելու մասին արված ոչ պաշտոնական հայտարարություններով։ Քանի որ, այսպիսով, ընտրական գործընթացն սկսված է, անհրաժեշտ եմ համարում ձեր ուշադրությունը հրավիրել մի քանի հրատապ հարցերի վրա։
1995 թվականից այսկողմ Հայաստանում անցկացված բոլոր ընտրությունները, մեղմ ասած, վիճելի եւ աղմկոտ են եղել։ Բացի սուբյեկտիվ պահերից` իշխանությունների կամայականություններից, ընտրակեղծիքներից եւ այլն, դա ունի նաեւ մի օբյեկտիվ պատճառ, որը չհաղթահարելու դեպքում մեր երկրում երբեւէ անաղմուկ եւ վստահություն ներշնչող ընտրություններ չեն լինի։ Խոսքը վերաբերում է ընտրական հանձնաժողովների ձեւավորման սկզբունքին։ Թեւ արտաքուստ թվում է, թե բազմակուսակցական հանձնաժողովները համապատասխանում են ժողովրդավարության պահանջներին, բայց իրականում դրանք չեն նպաստում ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը։ Պարտված կուսակցությունները ներկայացնող հանձնաժողովի անդամները, սովորաբար, չեն ընդունում ընտրությունների արդյունքները եւ չեն ստորագրում ամփոփիչ արձանագրությունները։ Չլինելով պետական պաշտոնյաներ, ընտրական հանձնաժողովների անդամները փաստորեն որեւէ պատասխանատվություն չեն կրում` ընտրությունների ընթացքում եւ ձայների հաշվառման փուլում թույլ տված օրինախախտումների համար։
Մինչդեռ աշխարհի համարյա բոլոր քաղաքակիրթ երկրներում ընտրություններն անցկացնում է պետությունը` իհարկե, ապահովելով դրանց լիակատար վերահսկողությունը թեկնածուների վստահված անձանց, կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների կողմից։ Շատ երկրներում ընտրական գործառույթը սովորաբար դրվում է ներքին գործերի նախարարության վրա։ Այսինքն` առկա է հստակ հասցեատեր, որին, ընտրախախտումների դեպքում կարելի է պատասխանատվության կանչել։ Թեկուզ աշխատանքը կորցնելու վախից` պետական պաշտոնյաները, որպես կանոն, ընտրական հանձնաժողովներում ավելի ազնիվ եւ բարեխիղճ են աշխատում, քան ընտրությունների արդյունքների հարցում բնական շահախնդրություն ունեցող կուսակցական ներկայացուցիչները (փաստ` 1990 թվականի խորհրդարանական ընտրությունները)։ Հետեւաբար, եթե նույնիսկ առաջիկա նախագահական ընտրություններն անցկացնի Հայկ Հարությունյանի գլխավորած համակարգը, ապա այդ ընտրություններն ավելի մաքուր եւ օրինական կլինեն, քան բազմակուսակցական հանձնաժողովների պարագայում։
Մեր իշխանության օրոք ես նման առաջարկ չէի կարող անել, որովհետեւ դա սվիններով կընդունվեր իմ ընդդիմախոսների կողմից։ Հարցը ժամանակին քննարկվել է մեր կողմնակիցների շրջանակում, եւ 1999 թվականի խորհրդարանական ընտրությունների նախօրյակին Դավիթ Շահնազարյանը “Հանրապետություն” խմբակցության անունից այն հնչեցրել է Ազգային ժողովում։ Ի դեպ, ՀՅԴ ղեկավարության հետ իմ ունեցած վերջին հանդիպման ընթացքում պարզվեց, որ Դաշնակցությունը նույնպես կիսում է այս տեսակետը։ Այս ամենը նշելով հանդերձ, հասկանալի է, որ մինչեւ առաջիկա նախագահական ընտրությունները տվյալ փոփոխությունը հնարավոր չէ իրականացնել, ուստի առայժմ այն մնում է որպես տեսական հարցադրում, որին իմ խորին համոզմամբ, վաղ թե ուշ անդրադառնալու են մեր օրենսդիրները։
Սակայն կան հարցեր, որոնք պահանջում են հրատապ լուծում։ Թեեւ անցած խորհրդարանական ընտրությունները բարձր գնահատվեցին միջազգային հանրության կողմից, բայց դրանք, թերեւս, Հայաստանի պատմության ամենախայտառակ ընտրություններն էին, քանի որ ընտրակեղծիքները քողարկված էին այնպիսի ճարտարությամբ, որ ոչ մի դիտորդ չէր կարող նկատել դրանք։ Ընտրությունների ընթացքում իշխանությունների կողմից կիրառվել են, մասնավորապես, հետեւյալ երկու հնարքները.
Առաջին. տպագրվել է շուրջ կես միլիոն հավելյալ քվեաթերթիկ, որոնք բաժանվել են համայնքապետարանների աշխատակիցներին, հավատարիմ գործարարներին, թաղային հեղինակություններին եւ նույնիսկ քրեական տարրերին։ Ընտրությունների օրը վերջիններս ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով քաղաքացիներին բերել են ընտրատեղամաս, ավտոբուսում բաժանել արդեն քվեարկած թերթիկները, եւ ձեւական քվեարկությունից ու տեղամասում տրված դատարկ քվեաթերթիկները ստանալուց հետո միայն վճարել նրանց։
Երկրորդ. տասնյակ հազարավոր մարդկանց իշխանությունները տրամադրել են կեղծ անձնագրեր կամ համապատասխան կնիքներով վավերացված գրանցման տեղեկանքներ, որոնց շնորհիվ նրանք հնարավորություն են ստացել մի քանի անգամ քվեարկել տարբեր տեղամասերում։ Նշված հանճարեղ ընտրակեղծիքները, որոնք արժանի են տեղ գրավելու արդի քաղաքագիտության դասագրքերում, ինչպես ասացի, չէին կարող նկատվել դիտորդների կամ վստահված անձանց կողմից։ Սակայն, որքան էլ հանճարեղ, գոյություն ունեն չափազանց պարզ մեխանիզմներ, որոնցով կարելի է իսպառ վերացնել այդ տիպի կեղծիքները։ Ձեր թույլտվությամբ, այս հանրահավաքի անունից, ես պատրաստվում եմ պաշտոնապես դիմել միջազգային դիտորդական կազմակերպություններին` “Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակին (ODIHR)”, “Եւրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովին” (PACE), “Ազգային դեմոկրատական ինստիտուտին¦”(NDI), ինչպես նաեւ Եւրոխորհրդի գլխավոր քարտուղարին` հետեւյալ խնդրանքով կամ առաջարկով.
Հորդորել կամ պարտադրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին` կարճ ժամկետներում մեր երկրի “Ընտրական օրենքում” կատարել երկու փոփոխություն.
ա) Առաջիկա նախագահական եւ ապագա բոլոր ընտրությունների քվեաթերթիկները, միջազգային կազմակերպությունների վերահսկողությամբ, տպագրել արտասահմանում` բացառելու համար հավելյալ քվեաթերթիկների տպագրման հնարավորությունը.
բ) Քվեարկության ընթացքում կիրառել շատ երկրներում ընդունված` ցուցամատի թանաքոտման կարգը, ինչը միակ միջոցն է միեւնույն ընտրողի կողմից կրկնակի կամ բազմակի քվեարկություն թույլ չտալու.
Բացի այդ, իմ կարծիքով, դիտորդական կազմակերպությունները պարտավոր են ընտրությունների որակն ու արդյունքները գնահատել ոչ թե քվեարկությանը նախորդող մեկ շաբաթվա եւ քվեարկության օրվա դիտարկման հիման վրա, այլ ընտրական գործընթացի շուրջ եռամսյա կտրվածքով` արձանագրելով եւ դատապարտելով այդ ընթացքում նկատված բոլոր խախտումները։
Եթե այս ամենը չի արվելու, ապա միջազգային դիտորդական կազմակերպությունների առաքելությունը Հայաստանում անիմաստ է դառնում, եւ նույնիսկ ավելին` դա նպաստում է աղաղակող կեղծիքներով ու խախտումներով անցկացված ընտրությունների լեգիտիմացմանը։ Եթե նախագահի մյուս թեկնածուներն ու կուսակցությունները միանան այս առաջարկին, ապա ես պատրաստ եմ վերոհիշյալ կազմակերպություններին դիմել համատեղ հայտարարությամբ։
Իսկ մինչ այդ, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մենք արդեն իսկ ստեղծել ենք ընտրական գործընթացի վերահսկման եւ օրինախախտումների գրանցման մեր մեխանիզմները։ Մենք այսուհետեւ թողարկելու ենք շաբաթական տեղեկանքներ` մեր կողմնակիցների նկատմամբ կիրառված վարչական, ոստիկանական եւ տնտեսական բռնությունների, խոսքի ազատության սահմանափակումների, իշխանությունների կողմից նոր ձեւավորվող շարժման ակտիվիստներին ահաբեկելու փորձերի մասին։ Բացի այդ, արդեն իսկ առանձին տեղեկանքներ են պատրաստված մի քանի աղաղակող գործերի` մասնավորապես սույն թվականի հոկտեմբերի 23-ի պրովոկացիայի, Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ ձեռնարկված տնտեսական տեռորի եւ Գյումրու “ԳԱԼԱ” հեռուստաընկերության կազմալուծման փորձի վերաբերյալ։ Այդ տեղեկանքները մենք սիստեմատիկաբար ներկայացնելու ենք Հայաստանում գործող բոլոր դեսպանատներին եւ միջազգային ներկայացուցչություններին, ինչպես նաեւ` վերը նշված դիտորդական կազմակերպություններին։
Ուստի, դիմելով ձեզ, խնդրում ենք` այս տիպի բոլոր բռնարարքների, ահաբեկումների, վարչական, տնտեսական եւ հարկային ճնշումների մասին կազմել մանրամասն գրություններ եւ ուղարկել կա'մ “Արմատ” կենտրոն (Երեւան, Բյուզանդի 26), կամ էլ` “Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնության գրասենյակ” (Երեւան, Եկմալյան 16)։ Կրկնում եմ նախորդ ելույթում արած իմ զգուշացումը` թող ժողովրդի կամքի վրա բռնացող ոչ մի ոստիկան, հարկային տեսուչ, համայնքապետարանի աշխատակից կամ թաղային հեղինակություն չկարծի, որ չորս ամիս հետո խուսափելու է դատական պատասխանատվությունից։ Նախորդ հանրահավաքում ես հրապարակեցի այդպիսի պաշտոնյաների մի փոքրիկ ցուցակ, որում առայժմ հարկ եմ համարում ավելացնել Հարկային պետական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանի, Անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի անունները, ինչպես նաեւ հիշեցման կարգով կրկնել Ոստիկանության Երեւանի վարչության պետ Ներսես Նազարյանի անունը, որը ոչ միայն դաս չի քաղել առաջին զգուշացումից, այլեւ դրանից հետո նույնիսկ ֆիզիկական ուժ է կիրառել թռուցիկ բաժանող երիտասարդների վրա։ Եթե Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը հենց այսօր այդ ժանդարմին չհեռացնեն աշխատանքից նշանակում է` իրենք են կանգնած այդ բռնության ետեւում։
Իսկ այժմ` եւս մի կարեւոր հարցի մասին, եւ վերջ։
Նախկին իշխանությունների ռեւանշիզմի մասին
Վերջերս մեր ընդդիմախոսների, ընդհուպ մինչեւ Հանրապետության նախագահի եւ վարչապետի կողմից շրջանառվում է այն թեզը, թե իմ առաջադրումը պայմանավորված է նախկին իշխանությունների, մասնավորապես ՀՀՇ-ի ռեւանշիստական նկրտումներով։ Այս քաղաքական աբսուրդը կարող էր ծագել միայն Հայաստանի գործող վարչախմբի անդամների կամ նվիրյալների ուղեղներում։ Աշխարհի բոլոր նորմալ, ժողովրդավարական պետություններում ոչ մեկի մտքով չէր անցնի պարտված քաղաքական ուժի իշխանության ձգտումը ռեւանշիզմ անվանել։ Եթե որեւէ մեկն այսօր ռեւանշիստ հայտարարի, ասենք, ամերիկյան դեմոկրատներին, անգլիական պահպանողականներին կամ ֆրանսիական ու գերմանական սոցիալիստներին, ապա նա կա'մ կկանգնի դատարանի առաջ, կամ էլ հրաժեշտ կտա քաղաքական կարիերային։
Քոչարյանա-սերժական քարոզչության այս թեզը պարունակում է նաեւ մի այլ աբսուրդ։ Քարոզչամեքենան իրեն դնում է ծիծաղելի վիճակում` չգիտակցելով, որ նախկին իշխանական համակարգին հասցեագրված որեւէ մեղադրանք ուղղակիորեն վերաբերում է նաեւ Սերժ Սարգսյանին, քանի որ վերջինս նրա առանցքային պատասխանատուներից մեկն էր։ Այս առումով ավելի քան տարօրինակ են Հանրապետական կուսակցության վերջին համագումարում նախկին իշխանությունների եւ անձամբ իմ հասցեին Սերժ Սարգսյանի հնչեցրած մեղադրանքները, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ զրպարտություն կամ ինքնախոստովանություն, առավել եւս, եթե նկատի ունենանք, որ մինչեւ 1998 թվականի իշխանափոխությունը նրա շուրթերից ոչ ոք իմ դեմ ուղղված որեւէ քննադատական ակնարկ, կամ, ինչպես ասում են, §թթու խոսք¦ անգամ չի լսել։ Թե ինչպիսի բարոյական նկարագրի տեր մարդ է հավակնում Հայաստանի նախագահի աթոռին, թողնում եմ ձեր դատողությանը։ Քանի գնում, ես ավելի ու ավելի համոզվում եմ, որ իսկապես ապաշխարության եւ մեղքերի թողության խնդիր ունեմ։ Ուստի, թեեւ ուշացած, ամենայն անկեղծությամբ ձեզանից ներողություն եմ խնդրում` Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին Հայաստան բերելու եւ ձեր վզին փաթաթելու համար։ Եթե կադրային քաղաքականության հարցում ես սխալներ գործել եմ, ապա խոստովանում եմ` սա իմ ամենամեծ սխալն է։ Ավելին, սա սխալ էլ չէ, այլ փորձանք, որ բերել եմ մեր ժողովրդի գլխին։ Ուրեմն` թույլ տվեք, օգնեք ինձ` ձեզ ազատելու այդ փորձանքից։
Այս ամենն արձանագրելով հանդերձ` վերջնականապես հանգստացնելու համար մեր վերադարձից կամ ռեւանշիզմից սարսափողներին, այս բարձր ամբիոնից պաշտոնապես հայտարարում եմ.
Հայոց Համազգային Շարժման հայտնի դեմքերից ոչ մեկը իշխանության մեջ տեղ զբաղեցնելու եւ պետական պաշտոնների տիրելու հավակնություն չունի։ Ես առաջադրվելու եմ ոչ թե որպես ՀՀՇ-ի կամ մի այլ կուսակցության թեկնածու, այլ քաղաքացիական նախաձեռնության հիմունքով։ Իմ եւ ինձ սատարող բոլոր քաղաքական ուժերի նպատակը ոչ թե բարձր աթոռների բազմելն է, այլ միայնումիայն Հայաստանի ներկա հանցավոր վարչախմբի վերարտադրության խափանումը։ Մեր ուզածն ընդամենը նորմալ, քաղաքակիրթ, իրավական պետություն ունենալն է, մեր ժողովրդի, մեր երեխաների ու թոռների անվտանգության, ազատության եւ բարօրության ապահովումը։
Ուստի, որպեսզի այլեւս ոչ մի կասկած չմնա, որ մենք հետապնդում ենք այլ նպատակներ, պաշտոնապես հայտարարում եմ նաեւ հետեւյալը. Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելուց ուղիղ երեք տարի հետո ես պատրաստ եմ ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից` ձեզ հնարավորություն տալով լիովին ազատ եւ օրինական ընտրությունների միջոցով երկրի նոր Նախագահ ընտրել։ Ընդ որում` այդ ընտրություններին ես չեմ միջամտելու, դրանք անցկացնելու է Ազգային ժողովի նախագահը։ Երեք տարին ինձ անհրաժեշտ է` Ավգյան ախոռները մաքրելու եւ պետությունը նորմալ հիմքերի վրա դնելու համար։ Իսկ պետությունը նորմալ հիմքերի վրա դնելը ես հասկանում եմ որպես միջոցառումների մի լայն ծրագիր, որը ձեզ կներկայացնեմ իմ հետագա ելույթներում եւ հրապարակումներում։
Ինչպես ասում են, ես խաղում եմ բաց քարտերով` առանց կոնսպիրացիայի եւ գաղտնի պայմանավորվածությունների։ Քաղաքական ուժերի հետ իմ ունեցած բոլոր հանդիպումներում ես որեւէ սակարկության չեմ գնացել։ Պարզապես շարադրել եմ իմ տեսակետները` ներկա իրավիճակից դուրս գալու անհրաժեշտության եւ քոչարյանական ռեժիմի վերարտադրման վտանգը կանխելու մասին։ Թե Ստեփան Դեմիրճյանի, թե Հրանտ Մարգարյանի, Վազգեն Մանուկյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Արտաշես Գեղամյանի, Արթուր Բաղդասարյանի, Լյուդմիլա Սարգսյանի հետ հանդիպումներում ես նշել եմ, որ առաջիկա ընտրարշավում իմ միակ թիրախը լինելու է ներկա իշխանությունների ներկայացուցիչը։ Մյուս թեկնածուների հետ ես բանավեճի մեջ չեմ մտնելու, չեմ պատասխանելու նրանց քննադատություններին եւ հարձակումներին։
Իսկ այժմ, անվանապես դիմելով վերը թվարկված քաղաքական գործիչներին (բացի Ստեփան Դեմիրճյանից եւ Լյուդմիլա Սարգսյանից, որոնք արդեն արտահայտել են իրենց դիրքորոշումը), դիմելով նաեւ նախագահի մնացյալ բոլոր հնարավոր թեկնածուներին, այս հանրահավաքի անունից կոչ եմ անում միանալ քոչարյանա-սերժական ավազակապետության դեմ ձեւավորվող համաժողովրդական շարժմանը։ Մենք, այսինքն` անձամբ ես եւ իմ կողմնակիցները, մեզ ամբողջովին դնում ենք ձեր տրամադրության տակ։ Մեզ պարզապես օգտագործեք որպես գործիք` հանցավոր վարչախմբից ազատվելու եւ իշխանության ձգտման ձեր օրինական իրավունքն իրացնելու նպատակով, ինչի համար ձեզանից ընդամենը պահանջվում է համբերել երեք տարի, գուցե եւ ավելի քիչ։
Եթե այս կոչն էլ մնա “ձայն բարբառոյ յանապատի”, եւ եթե ընդդիմությունն ընտրություններին մասնակցի տրոհված շարքերով, ապա դա կծառայի միայն Սերժ Սարգսյանի շահերին։ Կոչին չարձագանքելու պարագայում, ձեր տված ոչ մի հիմնավորում ու բացատրություն երբեւէ հասկացողություն չի գտնի ժողովրդի սրտերում։ Այդ պարագայում, բնականաբար, չեղյալ կհայտարարվի նաեւ վերը նշված իմ առաջարկի եռամյա պայմանաժամկետը։ Իմ հաստատակամությունն ամենեւին կախված չէ ձեր դրական կամ բացասական պատասխանից։ Ես արդեն մտել եմ ջուրը եւ թրջվելուց չեմ վախենում, արդեն նետել եմ ձեռնոցը, եւ առանց աջուձախ նայելու, գնալու եմ մինչեւ վերջ։ Ուստի Պայքա'ր, պայքա'ր մինչեւ վերջ։
Իսկ այժմ ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել հանրահավաքը վարող Նիկոլ Փաշինյանին եւ հանրահավաքի անցկացման ժամանակ ոստիկանության ներկայացուցիչ նշանակված, Երեւանի փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանին` իր պարտականությունները բարեխիղճ կերպով կատարելու համար։
Բարի գիշեր:
Տպագրող՝ Ankakh_Hayastan at 12:05 PM 1 մեկնաբանություններ
Yerevan |