Interview with Nikol Pashinian
Չենք ընկրկի որեւէ ուժի առաջ
Ասում է Նիկոլ Փաշինյանը
-Պարոն Փաշինյան դուք եղել եք մարտի մեկի առավոտյան Երեւանի Ազատության հրապարակում նստացույց անողների շարքում: Կարող եք որպես ականատես պատմել, թե ինչ տեղի ունեցավ այդ առավոտ Ազատության հրապարակում:
-Նախ եւ առաջ ես ուզում եմ ցավակցություն հայտնել քոչարյանական վայրագ հարձակման բոլոր զոհերի հարազատներին ու մերձավորներին եւ հավաստել, որ նրանց հիշատակը մեզ պարտավորեցնում է ազատվել քոչարյանասերժական բռնապետությունից:
Ինչ վերաբերում է ձեր հարցին, ապա §Ժողովներ, հանրահավաքներ երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին¦ օրենքը հրապարակային միջոցառումները դադարեցնելու հստակ հիմքեր է տալիս եւ սահմանում է հստակ ընթացակարգ: Ոստիկանությունը այդ ընթացակարգը խախտել է: Եթե ոստիկանությունը մտադիր էր հարկադիր կերպով դադարեցնել հրապարակային միջոցառումը, պետք է այդ մասին նախ տեղյակ պահեր կազմակերպիչներին եւ սահմաներ ողջամիտ ժամկետ դադարեցնելու համար, որից հետո եթե կազմակերպիչները չիրականացնեին այդ պահանջը պետք է երկու անգամ բարձրախոսով հայտարարեր, որ ուժով դադարեցնելու որոշում է կայացված: Պաշտոնական վարկածով ասվում է, որ ոստիկանությունը եկել էր վրաններում զննություն կատարելու: Նման բան չի եղել, տեղի է ունեցել հետեւյալը. մահակներով, էլեկտրաշոկերով զինված սաղավարտավոր ոստիկանները շրջափակել են Ազատության հրապարակը, Հանրապետության առաջին նախագահը մոտեցել է բարձրախոսին, հանրահավաքի մասնակիցներին հորդորել է ոչ մի կոնտակտ չհաստատել ոստիկանության հետ եւ ասել է, որ եթե նրանք եկել են, ենթադրվում է, որ ասելու բան ունեն: Սակայն որեւէ ոստիկան ոչ մի պահանջ չի ներկայացրել, այլ միանգամից սկսել են հարձակում ցուցարարների վրա` մահակներով, արցունքաբեր գազով, էլեկտրոշոկով: Եվ դա տեղի է ունեցել բացարձակապես ապօրինի կերպով: Բայց ամենակարեւորն այն է, որ դրանից հետո էլ ոստիկանները հետապնդել են հեռացող մարդկանց: Իսկ արդեն ցերեկը նրանք հարձակվել են այն մարդկանց խմբերի վրա ովքեր չիմանալով, որ վաղ առավոտյան ցրել են նստացույցի մասնակիցներին, եկել են Ազատության հրապարակ հանրահավաքին մասնակցելու: Հյուսիսային պողոտայում, Մաշտոցի պողոտայում եւ հանրապետության հրապարակի մերձակայքում ոստիկանները հարձակվել են ենթադրվող ցուցարարների վրա, այսինքն մարդկանց խմբերի վրա եւ մահակներով նրանց ծեծի ենթարկել: Այսինքն ծեծը տեղի է ունեցել ոչ միայն Ազատության հրապարակում, այլեւ նրանից շատ հեռու` Մաշտոցի պողոտայում, Հյուսիսային պողոտայում, Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Եւ ըստ էության այս ապօրինի գործողությունները բերել են ընդվզման, եւ մարդիկ տեղեկանալով որ Ֆրանսիայի դեսպանատան մոտ կուտակված է ցուցարարների որոշակի խումբ, որը ծեծի է ենթարկվում ոստիկանների կողմից, հավաքվել են այդտեղ եւ ուղղակի փորձ են արել պաշտպանել իրենց արժանապատվությունը:
-Իսկ ի±նչ տեղի ունեցավ մարտի մեկի երեկոյան քաղաքապետարանի մերձակա հրապարակում:
-Այնտեղ տեղի ունեցավ հետեւյալը. մարդիկ հասկացան որ գործ ունեն ոչ թե օրենքի շրջանակներում գործող ոստիկանության, այլ մի հանցավոր զինված խմբի հետ, որը որոշել է ֆիզիկապես ոչնչացնել քաղաքացիներին: Արդեն կեսօրին լուրեր կային եւ այդ լուրերը հաստատվեցին, որ բանակ է մտնում Երեւան եւ որ զինվորներին բաժանվում է մարտական զենք, այսինքն մարտական փամփուշտներով ավտոմատներ եւ այլն եւ այլն: Եւ, իմիջիայլոց, §Հայլուրը¦ մեզ շատ լավ օգնում է, հայտարարվում է, թե ցուցարարները զինված են եղել, բայց կադրեր են ցույց տալիս, թե ինչպես են երիտասարդները մոտակայքից խողովակներ պոկում պաշտպանվելու համար: Եթե զինված են եղել, ի±նչ կարիք կար մոտակա շինհրապարակներից խողովակներ պոկել, մանրացնել պաշտպանության համար:
Եւ ավելին, տեղի է ունեցել հանցագործություն. ցուցարարների վրա դուրս է բերվել զինված բանակ մարտական փամփուշտներով, ավտոմատներով, որոնք հետագայում ուղիղ նշանառությամբ կրակել են ցուցարարների վրա: Ու եթե չլինեին մեր ձեռնարկած միջոցառումները այդ օրը հրապարակում մենք ունենալու էինք հազարավոր զոհեր: Հիմա էլ այն փաստը, որ զինվորները ուղիղ նշանառությամբ կրակել են մարդկանց վրա, ստիպում է մտածել, որ զոհերի պաշտոնական թիվը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: Իսկ ընդհանրապես հարկ է արձանագրել, որ այդ օրը ժողովուրդը չընկրկեց բիրտ ուժի առաջ, խուճապահար չփախավ եւ ես հպարտ եմ մեր ժողովրդի համար:
Կան նաեւ հավաստի տեղեկություններ, որ ձկան խանութի կողմի մոտակա շենքերի տանիքներում եղել են դիպուկահարներ, որոնք ունեցել են հստակ հանձնարարական` չեզոքացնել հարթակում կանգնած մի քանի անձանց: Ուղղակի բարձրացած ծուխը եւ հարթակի խառնիճաղանջ վիճակը դիպուկահարներին հնարավորություն չի տվել իրականացնել այդ հանձնարարությունը:
Այդ իրադարձություններով մարտի մեկին ամբողջ աշխարհի համար ապացուցվեց այն ինչը մենք այսքան ժամանակ փորձում ենք ցույց տալ` մենք գործ ունենք մարդասպանների իշխանության հետ: Այսօր հանրությունը ինքն իրեն պետք է հարց տա` ի±նչ գործ ունի ժամկետային զինծառայության մեկնած զինվորը Երեւանի Գրիգոր Լուսավորիչ պողոտայում ավտոմատներով եւ ժամանակակից զենքով զինված: Արդյոք նրանց ծնողները իրենց երեխաներին բանակ են ուղարկել, որպեսզի նրանք դուրս գան Երեւանի փողոցներ եւ կոտորեն իրենց համաքաղաքացիներին:
-Վերջին օրերին շատ է խոսվում այն մասին,որ ցուցարարները Ֆրանսիայի դեսպանատան մոտից պետք է գնային Մատենադարան: Ասվում է նաեւ որ դուք թույլ չեք տվել դա անել:
-Ֆրանսիայի դեսպանատան մերձակա հրապարակից ժողովրդին հանելու ոստիկանության ձգտումը ուներ մեկ նպատակ. այդ հրապարակը բացարձակապես հարմար չէր ժողովրդի դեմ ուժային գործողություններ իրակնացնելու համար եւ մենք տեղեկություններ ունեինք, որ ոստիկանության ծրագիրը հետեւյալն էր` մարդիկ երթով պետք է դուրս գային Մաշտոցի պողոտա եւ ցուցարարների մեջ եղած պրովոկատորները պետք է ջարդուփշուր անեին §Երեւան Սիթի¦ խանութի ապակիները, վառեին մի քանի մեքենաներ: Այդ ժամանակ ժողովուրդը կլիներ Մաշտոցի պողոտայում, որը երկու կողմից բաց է, եւ շատ հեշտ կլիներ նրանց խուճապի մատնելը, երկու կողմից ջրցան մեքենաներ եւ այլ տեխնիկա բանեցնելը: Իսկ հաշվի առնելով, որ բանակը արդեն Երեւանում էր եւ զինված էր մարտական զենքերով, ապա Մաշտոցի պողոտայում մարդիկ կլինեին բացարձակապես անպաշտպան: Երբ որ ես եկա Ֆրանսիայի դեսպանատան մերձակա հրապարակ, ես ունեի այդ ծրագրի մասին հավաստի տեղեկություն, եւ հրապարակ գալուց հետո իմ առաջին խնդիրը հետեւյալն էր` ապահովել հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը: Խնդիր, որն իմ կարծիքով լուծվեց` մինչեւ վերջ ոչ մի զինվոր չկարողացավ ոտք դնել Ֆրանսիայի դեսպանատան մերձակա հրապարակ եւ ոչ մի տեխնիկա` ոստիկանական կամ զինվորական, չմտավ հրապարակ, ոչ թե այն պատճառով որ չէին ուզում, այլ նման հնարավորություն ուղղակի չունեին:
-Քաղաքացիների մեջ վստահ լուրեր են պտտվում, որ այդ օրը բոլոր խժդժությունները սկսվել են էջմիածնից ժամանած ինչ-որ խմբի գործողությունների արդյունքում:
-Մենք հենց տեղում հայտարարել ենք, որ դատապարտում ենք խանութների նկատմամբ իրականացվող գործողությունները: Ակնհայտ է, որ դրանք կազմակերպվել են իշխանական սադրիչների կողմից: Մենք տասը օր անընդհատ Երեւանում կազմակերպել ենք հանրահավաքներ, երթեր եւ բոլորը տեսել են, թե ինչ է տեղի ունենում այդ հանրահավաքների եւ երթերի ընթացքում, ոչ մի անկարգություն չի եղել եւ այս փաստերը ինքնին արդեն վկայում են իրենց մասին: Ակնհայտ է, որ այդ ամենը կազմակերպված է եղել Ռոբերտ Քոչարյանի եւ իշխանությունների կողմից, որպեսզի ինչ-որ կերպ արդարացվի արտակարգ դրություն մտցնելու մասին որոշումը: Մենք տեղում դատապարտել ենք կողոպուտի, խանութների ապակիները ջարդելու դեպքերը, ամեն ինչ արել ենք որ այդ դեպքերը տեղի չունենան եւ հիմա էլ դատապարտում ենք, եւ հայտարարում ենք, որ դա կապ չունի մեր պայքարի հետ: Ի դեպ ցուցարարների շարքերում մեծ թիվ են կազմել քաղաքացիական հագուստով ոստիկանները հանրապետության տարբեր մարզերից: Եղել են նաեւ հայտնի օլիգարխների թիկնազորի ներկայացուցիչներ:
-Երեկ արդեն տեղեկատվություն ստացվեց, որ բավական լարված է Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գիծը: Ձեր կարծիքով ի±նչ են նշանակում այդ գործողությունները` արդյոք Ղարաբաղին անմիջական պատերազմի վտանգ է սպառնում:
- Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում են, որ այն պահից երբ տանկերը հանվեցին Երեւանի փողոցներից, իրենք այլեւս իշխանություն չեն ունենալու: Նրա հայտարարած արտակարգ դրությունը ապօրինի է, որովհետեւ Սահմանադրությունը հստակ ասում է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով: Իսկ այսօր Ռոբերտ Քոչարյանը ինչ-որ իրավական ռեժիմ է սահմանել իր հրամանագրով, ինչը նշանակում է, որ իրավական ռեժիմը, գրաքննությունը, թերթերի փակումը եւ մյուս բոլոր սահմանափակումները ապօրինի են: Հիմա Ռոբերտ Քոչարյանի այդ արտակարգ դրությունը չի կարող երկար տեւել, 20 օրով է հայտարարված: Ռոբերտ Քոչարյանին անհրաժեշտ է, որպեսզի նա այս տանկերի ռեժիմը կարողանա ավելի երկար պահպանել, իսկ դրա համար հարմար է ռազմական դրություն հայտարարելը: Եւ ես կարծում եմ, որ Քոչարյանի սցենարներից մեկն է դա, որպեսզի իրենք սահմանների վրա հրահրեին ինչ-որ սահմանային բախումներ, ինչի արդյունքում Հայաստանում հնարավոր կլինի ռազմական դրություն մտցնել, որը օրենքով սահմանված է եւ կարող է տեւել վեց ամիս, մեկ տարի: Դա նշանակում է, որ ինքը կշարունակի պաշտոնավարել նախագահի պաշտոնում, քանի որ ռազմական դրության ժամանակ նախագահի ընտրություններ չեն անցկացնում եւ գործող նախագահը շարունակում է իր պաշտոնավարումը: Կարծում եմ, որ սա Ռոբերտ Քոչարյանի պահեստային սցենարներից մեկն է:
-Սահմանային բախումներից անմիջապես հետո ՀԿ-ում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը հայտարարեց, որ դաշինքը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանում խաղաղությունը վերականգնելուն: Ձեր կարծիքով դա կարող է խոչընդոտ հանդիսանալ Ռոբերտ Քոչարյանի այդ սցենարի իրականացմանը:
-Ես չեմ կարող տվյալ պահին մեկնաբանել դա, բայց կարծում եմ, որ ե’ւ ՆԱՏՕ-ն, ե’ւ Ռուսաստանը, ե’ւ ողջ միջազգային հանրությունը հասկանում են, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պատրաստ են ամենածայրահեղ քայլերի իրենց իշխանությունը պահպանելու համար եւ կարծում եմ, որ Ռուսաստանն ու Արեւմուտքը թույլ չեն տա տարածաշրջանում պատերազմ հրահրել հանուն մեկ-երկու հոգու իշխանության պահպանման:
-Ինչպե±ս են Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները շարունակելու իրենց պայքարը եւ ժողովրդական շարժումը:
-Պայքարի սցենարներն արդեն կան: Գիտեք, որ ակտիվիստների հիմնական մասը ձերբակալված է կան վիրավորներ, ցուցարարների շարքերում կան զոհեր: Իմիջիայլոց Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իբր սգում են տեղի ունեցածի համար: Ութ զոհ է եղել. եթե այդքան սգում են, ինչո±ւ Հայաստանում սգի օր չի հայտարարված: Սա ամենաառաջին հարցն է, որ պետք է նրանց ուղղել: Սգի օր չհայտարարելով, նրանք ընդունում են, որ հենց այդպես էլ պետք է լիներ: Ինչ վերաբերում է մեր հետագա պայքարին, այդ պայքարի սցենարը շարունակում է մնալ նույնը, մենք կկազմակերպենք հանրահավաքներ խաղաղ գործողություններ եւ չենք ընկրկի որեւէ ուժի առաջ: Ես համոզված եմ, որ այս պահից Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերջին մնացել է մեկ, երկու, առավելագույնը երեք հանրահավաք: Կարծում եմ, որ այդ դեպքերից հետո զինվորականությունը հասկացավ, որ ժողովուրդը վճռական է տրամադրված, հասկացավ, որ իրենք գործ ունենք մարդասպան հրամանատարների հետ, որոնք ուզում են երկիրը ներքաշել եղբայրասպան պատերազմի մեջ:
Ես կարծում եմ, որ այսօր Ռոբերտ Քոչարյանը փորձում է այս 20 օրն օգտագործել ընդդիմության լիդերներին չեզոքացնելու համար, սակայն կարծում եմ, որ անգամ նման գործողությունները չեն կարող հետագա իրադարձությունների վրա ազդեցություն ունենալ, քանի որ մենք գործ ունենք իրապես համաժողովրդական շարժման հետ, որը քոչարյանասերժական հանցագործ իշխանությունից ազատվելու որոշում արդեն կայացրել է, մնում է միայն այդ որոշումը իրագործել, եւ ես կարծում եմ, որ այդ որոշման իրագործումը ընթացքի մեջ է: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ ժողովրդի համբերության բաժակը լցվել է եւ նա այլեւս ոչ մի պայմաններում չի հանդուրժի այս հանցավոր իշխանությանը: Պետք է հասկանանք նաեւ, որ այսօր հանրությունը Գագիկ Ջհանգիրյանի ձերբակալությունը համարում է ուղղակի ապացույց այն բանի, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են կազմակերպել հոկտեմբերի 27-ը, հանրությունը հասկանում է, որ նրանք տանկերը հանել են փողոց այս եւ բազմաթիվ այլ հանցագործություների պատասխանատվությունից խուսափելու համար եւ ամենակարեւորը` հանրությունը հասկանում է, որ սա ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի պայքարն է, այլ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու եւ եթե քաղաքացին այս պայքարում ընկրկի, կնշանակի որ նա դավաճանում է սեփական հայրենիքին եւ այդ հայրենիքը դատապարտում չգոյության:
-Պարոն Փաշինյան, այս օրերին Ռոբերտ Քոչարյանը հեռուստաեթերից մի քանի խմբերի է բաժանում մարտի մեկի տեղի ունեցածի մասնակիցներին: Դուք, օրինակ, հայտնվել եք հրահրիչների խմբում:
-Տվյալ իրավիճակում հրահրողի դեր կատարում են միայն հանցագործ իշխանությունները, ովքեր իրենց հանցագործությունների մեջ 10 տարվա ընթացքում օր օրի լկտիացել են, ինչի արդյունքում մարդկանց հասկացրել են, որ իրենց հետ հնարավոր չէ խոսել մարդկային լեզվով: Հոկտեմբերի 27, Պողոս Պողոսյանն, §Տեցի Կռուգ¦, Բուզանդի փողոց, ապրիլի 12, ընտրակեղծիքներ, ընդդիմության վստահված անձերի ծեծուջարդ, քաղաքական հետապնդումներ, §Ա1պլյււսի¦-ի փակում պետական գույքի ունեցվածքի թալան, պետական պաշտոնյաների զեխ ապրելակերպ եւ այլն. ահա այս գործողություններն են մարդկանց հրահրում դուրս գալ փողոց եւ քոչարյանասերժական հանցագործ իշխանություններին ասել հետեւյալը. չի կարելի հանրությունը սեփական լկտիության փորձադաշտ դարձնել, չի կարելի փորձել ժողովրդի համբերությունը, չի կարելի նստել ժողովրդի գլխին: Եւ եթե այս զգուշացումներից հետո վարչախումբը մտադիր չէ իրեն հավաքել, հանրությունը պետք է դիմի վճռական քայլերի:
-Հավաստի տեղեկություններ կան, որ իշխանության ամենաբարձր օղակներից հրահանգված է ԱԱԾ-ին ձեզ ոչ թե ձերբակալել, այլ ֆիզիկապես ոչնչացնել` զինված դիմադրության իմիտացիա ստեղծելով: Ի±նչ կասեք այս մասին:
-Ես ուզում եմ ասել, որ երբեք զենք չեմ ունեցել եւ զենք չեմ կրել, այս պահին էլ զինված չեմ եւ չեմ էլ պատրաստվում զինվել: Իմ, ըստ էության ընդհատակում գտնվելու պատճառը ոչ թե ձերբակալվելուց խուսափելն է, այլ այն, որ ես կարծում եմ որ որոշակի պատասխանատվություն եմ կրում շարժման հետագա ընթացքի համար եւ ընդհատակում գտնվելու շարժառիթը միայն հետագա պայքարը կազմակերպելու գործում համեստ ներդրում ունենալն է: Ինչ վերաբերում է զինված լինելուն, ասացի որ կյանքում զենք չեմ ունեցել, այս պահին էլ զինված չեմ եւ չեմ էլ պատրաստվում զինվել: Ես զինված եմ միայն քաղաքացիական վճռականությամբ. պայքար, պայքար մինչեւ վերջ:

No comments:
Post a Comment