ժողովրդական զբոսանք Ազատության հրապարակում
«Ազգային զարթոնք» հասարակական կազմակերպությունների միության հայտարարությունը
Մարտ 23, 2008Հարգելի հայրենակիցներ,
Մարտի 21-ին մենք նախատեսել էինք մոմավառություն անցկացնել Ազատության հրապարակում ի հիշատակ վարչախմբի կողմից սանձազերծված մարտիմեկյան բռնությունների զոհերի։ Սակայն իշխանությունները նորից ցույց տվեցին իրենց դեմքը։ Ժողովրդի փորձերը նշել այդ օր որպես ազգային սգո օր /մի բան, որ հանցանք գործած իշխանությունը անամոթաբար հրաժարվեց անել/ խափանվեցին բազմահազար ոսիկանական զորքի կողմից։
Այսուհետ պարզ է, որ իշխանությունները իրականում չեն հանել արտակարգ դրությունը եւ շարունակում են կապանքի տակ պահել մեր ազատության խորհրդանիշը՝ Ազատության հրապարակը։ Որպես մեր երկրում ազատության եւ ժողովրդավարության վերականգնման առաջին քայլ մենք պետք է վերականգնենք մեր սիրված հրապարակը ազատորեն այցելելու եւ այնտեղ զբոսնելու մեր իրավունքը։
Մենք միանում ենք ժողովրդի որոշմանը ամեն օր ժամը 18.00-ից սկսած ժողովրդական զբոսանք անցկացնել Ազատության հրապարակում, որտեղ հնարավոր կլինի հանդիպել նաեւ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչների, որոնց առջեւ փակված են վարչախմբին սպասարկող հեռուստատեսությունների դռները։
Թող վարչախումբը նորից ոստիկաններով փակի մեր հրապարակը, մենք կգանք մյուս օրը։ Սակայն մենք ամբողջ աշխարհին կապացուցենք, որ այս իշխանությունները միակ հենքը՝ սվիններն են։ Մենք ավելի համառ կլինենք մեր խաղաղ ճնշման իրականացման մեջ, քան ռեպրեսիվ մեքենան իր անպտուղ զորաշարժերով եւ բռնի գործողություններով։ Իրականացնելով մեր հրապարակներում զբոսնելու իրավունքր, որն արգելված չէ անգամ իշխող ռեժիմի կողմից վերջերս ընդունված հակասահմանադրական օրենքներով, մենք հերթական կարեւոր քայլը կանենք մեր ազատությունների վերականգնման ճանապարհին:
«Ազգային զարթոնք» հասարակական կազմակերպությունների միություն
1 comment:
Մտորումներ…
88-89 թվերին մենք 13-14 տարեկան էինք, բայց երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումները մեզ մի քանի տարով մեծացրեցին: Արդեն 8-րդ, 9-րդ դասարաններում մենք ունեինք հստակ քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշում ու ամեն առիթ օգտագործում էինք դա արտահայտելու համար: Էն ժամանակ մեր պայքարը սովետի դեմ էր, բայց արդարության համար; 1996-ին Լևոնի դեմ էր, բայց էլի արդարության համար; 2003-04-ին էլ Ռոբերտի ու իրա ռեժիմի դեմ էր, բայց էլի արդարության համար; և ի վերջո 2007-08-ին էլ արդեն քոչարյանասեռժական ռեժիմի դեմ էր, բայց էլի արդարության համար… թող ոչ ոք չնեղանա, բայց ուսանողության ակտիվության էն տեսակը, որ առկա էր հետխորհրդային Հայաստանում ու էն որակը, որը արտահայտվում էր նրանց մտածողության, մոտեցումների, հայացքների ու քաղաքական հասունության մեջ, մենք էդպես էլ չտեսանք էս վերջին զարգացումների ընթացքում: Իհարկե, բացառություն են կազմում բժշկականի մի խումբ ուսանողներ ու նմանատիպ այլ խմբեր ևս, որոնք, չնայած իրենց լավ որակին, իրենցից տանող ուժ չէին ներկայացնում ու շարժում չէին ստեղծում ուսանողության, որպես խավի, մեջ… շատ եմ ցավում, սակայն դեռ հույս ունեմ, որ էդ զարթնած կորիզը ծիլեր կտա ու կտարածվի ամբողջ Հայաստանով, քանի որ գոյություն ունեցող խնդիրները համազգային են ու լուծման կարոտ են հենց հիմա, հի’մա, հի’մա…….
Էսօրվա դրությամբ չկան մեծ պետական գործարաններ, որտեղ մարդիկ կարող են գործադուլ անել ու դրանով խաթարել կենսական անհրաժեշտության ոլորտների բնականոն աշխատանքը, որը կստիպի իշխանություններին հաշվի նստել մարդկանց հետ: Մարդիկ մի տեսակ զրկվել են իրենց բողոքն արտահայտելու էդ շատ արդյունավետ լծակներից: Էսօր ամբողջը սեփականա ու քիչա սեփականա գործող հիմնարկների 80%-ը կամ չի ձևակերպում իր աշխատողներին հավուր պատշաճի, կամ էլ պայմանագիր չի կնքում, որ տեղն եկած տեղը գոնե ձևի համար մարդ իրեն պաշտպանի դատարանում: Արդյունքում, շատ հանգիստ հեռացնում են անհնազանդներին աշխատանքից, մի երկուսի վրա էլ գործ սարքում, մի քանիսին էլ պարզապես կարող են ծեծել ու դրանով կվերականգնվի փորձված վախի մթնոլորտն ու ստրկատիրական բարքերը: Մարդիք էլ ընտանիք պահելու խնդիր ունեն ու մանավանդ վերջերս, երբ լրիվ հիասթափվել էին բոլոր վեհ գաղափարներից ու իրենց գործադուլով բացի ծաղր ու ծանակից ուրիշ ոչինչ չէին վաստակի, նախապատվությունը տալիս էին գլուխները կախ փող աշխատելուն: Մյուս կողմից էլ «ընտանիք պահելու» արդարացմամբ էնքան մարդ էնքան հանցանքա գործում, որ մի քանի սերունդ տակից չեն դուրս գալու, բայց դա ուրիշ թեմա է:
Ասածիս ողջ իմաստն էն էր, որ ուսանողությունն «ամեն օր քնելուց առաջ մի քիչ երկար մտածի իր եկրի մասին» ինչպես կասեր Մեծն Անդրանիկ Զորավարը… ուսանողությունն էն խավն է, որ կարող է իրեն թույլ տալ լինել լիովին անկախ, ունենալ քաղաքական ու քաղաքացիական հստակ դիրքորոշում (խոսքս ամենևին հանրապետական անդեմ զանգվածի մասին չի, որոնք իրենք էլ չգիտեն թե ինչ են ուզում, երիտասարդություն ասելով ինչ են հասկանում և այլն…), դրսևորել գործնական ակտիվություն ուղղված մեր երկրի օրհասական խնդիրների լուծմանը, չվախենալ որ չեն նշանակի, դուրս կթողնեն, կծեծեն և այլն և այլն, քանի որ եթե էսօր մի մարդու պես դուրս չեկան ու չհարցրին թե «այ հարգելի իշխանություն կոչեցյալ էս ին՞չ էս դարձրել էս երկիրը, էս ին՞չ էս մեզ ժառանգում, բա մեր ծնողներն էսպիսի երկրի համար էին պայքարու՞մ, դուք հո մեր թշնամին չե՞ք, ինչո՞ւ չեք փորձում հասկանալ, որ դուք լիքը խնդիրներ ունեք էս երկրում, թե՞ ուզում եք ապացուցել, որ ի վիճակի եք ուժով լուծել ձեր բոլոր խնդիրները, չեք մտածու՞մ, որ ով ինչ անի իրեն կանի, թե՞ հասկանալն ու մտածելը Ձեզ հատուկ որակներ չեն… էդ ողորմելի ու ճղճիմ սուտը, որ դուք ասում դուք էլ հավատում եք ձեզ մինչև ու՞ր է տանելու, թե՞ մեզ է տանելու… հա, երևի դուք մեր մասին եք մտածում, բա ոնց, Եվրոպայում ծեծված, բարոյալքված, բռնադատված, բռնաբարված, (մնացածն էլ դուք ավելացրեք) երիտասարդներին ավելի հեշտ են ապաստան ու քաղաքացիություն տալիս, հետո էլ սովորելու հնարավորություն և ապահով մարդավայել կյանք… փաստորեն դուք մեզ ուղեգիր եք տալիս մենք էլ ձեր էդ բարի ցանկությունը ոչ հասկանում ենք, ոչ էլ գնահատում, բայց էդ չհասկանալու մեջ երևի դուք մաս ունեք, չէ որ անհասկացողի կրթած ուսանողից շատ բան սպասել չի կարելի…
ԲԱՅՑ, մի մեծ ԲԱՅՑ… քանի որ մենք շատ ենք, մենք ուզում ենք, որ դուք գնաք էս երկրից ու թողնեք էս երկիրը երկիր դարձնենք, այլ ոչ թե պոռնկանոց` տուրիզմի անվան տակ, ֆորպոստ` ստրատեգիական գործընկերության անվան տակ, փողերի լվացքի մեքենա` ներդրումների ու նմանատիպ այլ բաների անվան տակ, տնտեսական օֆշոր Ռուսաստանի համար` գույք պարտքի դիմացի անվան տակ, անօրեն բաշիբոզուկների ու պոռտաբույծների վայելքներին հագուրդ տալու գրավյալ տարածք` Հայաստանի ու Արցախի անվան տակ, և այլն, և այլն……………
Մենք ուզում ենք ունենալ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԻՐ բառիս բոլոր իմաստներով ու ապրել մարդավայել, վայել էն երբեմնի «լավ, պատմական, քաջ հայերի», որոնց մասին բոլորս սիրում ենք շատ խոսել, բայց վախում ենք նրանց նմանվել, երևի պատասխանատվությունն է ՄԵԾ…»
Դե ուսանողություն, դարձի’ր բռունցք հանուն քո իսկ ապագայի.
Երկու ճանապարհ կա`
1. կամ ձեզ կտան «եվրոպական ուղեգիր»,
2. կամ էլ հնարավորություն ձեր երկրում մարդավայել ապրելու
Չմոռանամ ասեմ, մենք ամեն դեպքում ձեր հետ ենք…
Աստված մեզ հետ!
Post a Comment