Եթե Քոչարյանը քո մասին վատ բան է ասում, նշանակում է դու նորմալ մարդ ես...
Անկեղծ ասած այս ընթացքում Ռոբերտ Քոչարյանը ինձ շատ է օգնել: Անգամ այն մարդիկ, ովքեր առանձնապես գլուխ չեն հանում ներքաղաքական իրավիճակից ասում են. “Եթե Քոչարյանը քո մասին վատ բան է ասում, նշանակում է դու նորմալ մարդ ես”:
Երեւի այս երեւույթի մասին Քոչարյանին էլ զեկուցել են ու վերջին անգամ նա իմ մասին խոսեց առանց անուն տալու: Նա ասում էր, որ եթե որեւէ մեկը Գերմանիայում զինվորներին կոչ աներ չծառայել, չկատարել իրենց պարտքը հինգ տարի ազատազրկման կարժանանար: Նախ ասեմ, որ խնդրո առարկա հայտարարությունը “Հայլուրի” եւ իր ճուտերի կողմից ներկայացվում է կրճատված: Ես զինվորներին կոչ եմ արել չծառայել քոչարյանասերժական հանցավոր վարչախմբին, այսինքն` չկրակել ժողովրդի վրա:
Բայց խնդիրը ոչ թե սա է, այլ Գերմանիայի հետ Քոչարյանի արած հոգեցունց զուգահեռը: Եթե մենք Գերմանիայում լինեինք, Քոչարյանը վերջին տասը տարիները կանցկացներ ոչ թե նախագահի նստավայրում, այլ ուղղիչ աշխատանքային գաղութում: Ասենք` Պողոս Պողոսյանի սպանության համար, ասենք` Պնախարար Վաղարշակ Հարությունյանին առանց վարչապետի միջնորդության պաշտոնանկ անելու համար: Ասենք` ընտրություն կեղծելու համար, ասենք` բնակության վայրի մասին կեղծ տեղեկանք ներկայացնելու համար: Եթե մենք Գերմանիայում լինեինք` Քոչարյանը վաղուց իշխանությունից հեռացված կլիներ` բազմաթիվ գռեհիկ, հակահիգիենիկ արտահայտությունների համար, որդու խմած` հազար դոլարանոց շամպայնի համար, բջջային հեռախոսների բիզնեսը որդու ձեռքում կենտրոնացնելու համար:
Բանը հասավ այնտեղ, որ Ֆինլանդիա կատարած այցելության ժամանակ Քոչարյանը իր որդի Սեդրակին էլ հետը տարավ, նրանք այցելեցին “Նոկիա” ընկերություն եւ հերուտղա գին գցեցին իրենց կողմից ներմուծվող հեռախոսների համար: Եթե մենք Գերմանիայում լինեինք Քոչարյանը պարտկոմից բարձր պաշտոն չէր ունենա: Եւ մեր պայքարը հանուն այնպիսի Հայաստանի է, որի նախագահը ունի գոնե միջին գրագիտություն: Այսպիսի նախագահ կարող է լինել միայն ընտրյալը: Մեր պայքարը այնպիսի Հայաստանի համար է, որի նախագահին ընտրում է ժողովուրդը:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

No comments:
Post a Comment