Արման Մելիքյան: Այս իրավիճակը մեզ մոտ ծնելու է ահաբեկչություն
A1+, 03-21-2008, Yerevan Այսօր երկրում ստեղծված իրավիճակը ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը համարում է խիստ մտահոգիչ: Նա գտնում է, որ ցանկացած ճնշում, եթե համազդվելու հնարավորություն չի թողնում, դրան հակազդում են անօրինական ճանապարհով."Այս իրավիճակը մեզ մոտ ծնելու է ահաբեկչություն: Ես այդ մասին այսօր եմ ասում: Եթե քաղաքական ուժերի միջեւ չլինի երկխոսություն, թող ոչ մեկ չզարմանա, որ Երեւանում տեղի ունենան պայթյուներ, քաղաքական սպանություններ եւ պետք է չէ դրա վրա աչք փակել: Եթե քաղաքական գորոծիչները քաղաքականապես այնքան գրագետ չեն, որ իմանան, թե այսօրվա իրենց քայլերը վաղը ինչ հետեւանքներ կարող են ունենալ, ապա մենք բոլորս մեծ խնդիր ունենք":
Իշխանությունների կողմից կոալիցիա ձեւավորելու փորձերը նա համարում է անիմաստ: "Բովանդակությունը մնում է նույնը: 10 տարի շարունակ այդ քաղաքական ուժերն են եղել երկրի կառավարման ղեկին: Չեմ կարող ասել, որ արդյունքնները գոհացուցիչ են: Ուստի այսօր որեւէ վստահություն չի կարող լինել, որ կոալիցիա կազմելով` նրանք նոր որակներ ձեռք կբերեն",- կարծում է Արման Մելիքյանը: Ստեղծված իրավիճակում կոալիցաի ստեղծումը նա չի համարում ելք. "Եթե չկա ճգնաժամից դուրս գալու իրական ճանապարհը, կոալիցիաները անպտուղ են: Կոալիցիաները կարող են լրացուցիչ բռնաճնշման միջոց դառնալ":
Այսօր Աժ-ում 7 հոգուց բաղկացած մի ընդդիմադիր հատված կա` "Ժառանգություն" խմբակցությունը, եւ իշխանական մեքենան ամեն ինչ անում է, որ այդ ընդդիմադիր հատվածը բռնաճնշվի եւ որեւէ հնարավորություն չունենա":
Ստեղծված իրաիճակից դուրս գալու միակ ելքը Մելիքյանը համարում է երկխոսությունը` թե քաղաքական ուժերի եւ թե հասարակության միջեւ."Ես գիտեմ, որ մինչեւ մարտի 1-ը կոնտակտներ կային Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի թիմերի միջեւ: Դրանք գաղտնի կոնտակտներ էին, եւ մեկը մյուսին ասում էր` դու պիտի զիջես: Դրանք բանակցություններ չէին: Սրանք վերջնագրեր էին, որը չէր կարող արդյունավետ լինել": Մելիքյանը դժավարացավ ասել, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի թիմերի միջեւ ինչ մակարդակով է հաղորդակցությունը եղել եւ նշեց, որ իրեն այդ մասին ասել են, իսկ երբ ինքն անձամբ է փորձել զրուցել Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի հետ` երկխոսություն սկսելու համար, իրեն չի հաջողվել: "Այսօր կոտրված է բոլոր կողմերին սատարող ժողովուրդը, որովհետեւ ժողովուրդը չէր պատկերացնում, որ քաղաքական գործիչները կարող էին այնքան հեռու գնալ, որ գործը հասնի մարդասպանության": Ընդգծելով, որ իշխանավորը պետք է պատասխանատու լինի իր ընտրողի առաջ` Մելիքյանն ասաց. "Մենք բոլորս սխալներ ենք գործել, եւ ես չեմ ուզում մեղքը բարդել կոնկրետ մարդկանց վրա: Մենք պետք է իրավիճակ ստեղծենք, որտեղ նվազագույնի կհասցվի այդ մեղավորների առաջացման հնարավորությունը: Պետական կառավարման մեքենան պետք է գործի թափանցիկ եւ հաշվետու լինի հասարակությանը: Ես չեմ պատկերացնում, թե բարձր վարկանիշ ունեցող պետական գործիչը ինչպես կարող է ստել": Իսկ թե ում նկատի ունի Արման Մելիքյանը, նա չմանրամասնեց, եւ նորից ընդգծեց."Բարձր պետական գործիչը իրավունք չունի ստել: Սուտն ու կեղծիքը պետական կառավարման զինանոցից պետք է վերացվեն: Եթե պետական գործիչը չի կարողանում փաստարկների ուժով իր շուրջը համակիրներ հավաքագրել, նա պետք է հեռանա ասպարեզից":
Այսօր օրենքին կատարվող հղումններին Մելիքյանը անլուրջ է վերաբերվում."Մենք պետք է մեզ անցյալից բաժանող մի գիժ քաշենք: Քանի մենք սուտը մեր կյանքից չենք հանել մենք ընտրությունից ընտրություն անընդհատ բախումներ ենք ունենալու": Ինչ վերաբերում է կոնկրետ մարտի 1-ի դեպքերին, ապա Մելիքյանը նշեց, որ ջարդից ու զոհերից անկասկած կարելի էր խուսափել, եթե քաղաքական կամք լիներ. "Բացառապես շեշտը դրվում էր ուժային, քանակային մեթոդների վրա` այ մեր թիմը ավելի շատ է, ուրեմն մենք ենք հաղթել:
Իրավիճակը հարթելու Ճանապարհը եղել է կա եւ կլինի առաջիկայում, սակայն այն երկար չի: Այսինքն` կգա մի պահ, երբ ուժային բռնաճնշման կողմնակիցները հաղթանակ տոնեն իշխանության օղակներում, դա կնշանակի, որ Հայաստանը ընկղմվում է երկարատեւ մղձավանջի մեջ": Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, որ ցանկացած երկրում էլ ընտրություններից հետո, միշտ էլ պարտվող կողմը չի ընդունում ընտրությունների արդյունքները, ապա Արման Մելիքյանն ասաց. "Ցանկացած երկրում խնդիր չի կանգնում, թե արդյոք արժանահավատ են պետական ատյանների հայտարարությունները ընտրությունների արդյունքների մասին: Մեր երկրում պարբերաբար նույն խնդիրն է առաջանում, եւ պետական ատյանները չեն կարողանում համապատասխան արժանահավատություն ապահովել": Մելիքյանն անդրադարձավ նաեւ ընտրական գործընթացում եւ դրանից հետո իրականացված ձերբակալություններին եւ խոստացավ այս մասին ամփոփ գնահատական տալ ապրիլի 6-ին կամ 7-ին` բացատրելով, որ լրացուցիչ ինֆորմացիայի կարիք ունի, որը կստանա մոտ օրերս:
Ի դեպ, արտերկրից մի շարք իրավաբանական ընկերություններ Արման Մելիքյանին առաջարկել են հետաքննություն անցկացնել տեղի ունեցածի վերաբերյալ: Այս պահին մա զբաղված է այդ հետաքննությամբ:

No comments:
Post a Comment