Tuesday, March 25, 2008

The repressions go on.

There was a protest in the small town of Vanatur demanding the release of one of the political prisoners, an MP representing their district Sasoon Mikaelian. The cops used force to disperse the protesters and there were photo-journalists present who captured it. The cops then decided to fix the situation so they tried to grab the cameras and recorders from two of the journalists and kidnapped another one and forced her to clear the camera's memory card.
ԼՐԱԳՐՈՂԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐՎԵԼ

Azg, 03-25-2008, Yerevan Երեկ Վանատուր գյուղում ի պաշտպանություն ձերբակալված պատգամավոր Սասուն Միքայելյանի հանրահավաքի լուսաբանումից հետո իրավապահ մարմինները բռնություն են կիրառել լրագրողների նկատմամբ: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, «Չորրորդ իշխանության» թղթակիցներ Թագուհի Թովմասյանից եւ Գագիկ Շամշյանից փորձել են խլել ձայնագրիչը եւ լուսանկարչական ապարատը, իսկ «Ժամանակ Երեւան» թերթի լրագրող Կարինե Հարությունյանին բերման են ենթարկել Հրազդանի ոստիկանության բաժին: Ըստ ռադիոկայանի, Կարինե Հարությունյանին բռնի ուժով նստեցրել են մեքենան եւ տարել ոստիկանություն:

Ոստիկանության բաժանմունքում ստուգել են լրագրողի վկայականը, պահանջել են ջնջել արված լուսանկարները: Մեկ ժամ անց լրագրողին ազատ են արձակել, ինչպես ավելի ուշ պարզվել է` տեղի ոստիկանապետին մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հեռախոսազանգից հետո:

The assistant manager of Matenadaran has been arrested. The reason, apparently, is his speech in an opposition rally.
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՓՈԽՏՆՕՐԵՆԸ
Azg, 03-25-2008, Yerevan Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի տանը մարտի 24-ի երեկոյան խուզարկություն է կատարվել, հետո նրան հարցաքննել են հատուկ քննչական ծառայությունում: Այս մասին «Ազատությունե ռադիոկայանին հայտնել է Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը: Ըստ նրա, ժամը 3-ի սահմաններում տեղեկություն է ստացվել Ա. Բանուչյանի ձերբակալության մասին: Թե ինչ մեղադրանք է առաջադրվել վերջինիս, հայտնի չէ: Բոլոր դեպքերում անթույլատրելի է մարդուն ձերբակալել միտինգավորների առաջ ելույթ ունենալու համար, նույնիսկ եթե ենթական լիազորված չի եղել ներկայացնելու Մատենադարանի կարծիքը:
The state is going to try to close down the Chorrord Ishkhanutyun newspaper. They will start tax audits on March 28, 2008. Then they will probably fine them for an exorbitant amount in the hopes of forcing them into bankruptcy and liquidation. The only good news is that there was no violence this time (somebody blew up the Chorrord Ishkhanutyun editorial office a couple of months ago and has not been found yet).
ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ "ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ"
Azg, 03-25-2008, Yerevan Մարտի 28-ից ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը լայնածավալ ստուգումներ է իրականացնելու "Չորրորդ իշխանություն" թերթի խմբագրությունում: Այդ մասին "Նոյյան տապանի" թղթակցին հայտնել է թերթի խմբագիր Շողեր Մաթեւոսյանը: Նշելով, որ դա հերթական ստուգում չէ, նա համոզմունք հայտնեց, որ այդպիսով իշխանությունները նպատակ ունեն թերթի հետագա տպագրությանը խոչընդոտելու «ուղիներ" գտնել: Ըստ Շ. Մաթեւոսյանի, հարկայինի ստուգումներ անցկացնելու գաղափարը պայմանավորված է հատկապես "Չորրորդ իշխանության"` այսուհետեւ որպես օրաթերթ լույս տեսնելու հանգամանքով: "Սա կապված է ներքաղաքական վիճակի հետ. այս թերթն իրենց կխանգարի", ասել է նա: Այնուամենայնիվ, ինչպես հավելեց թերթի խմբագիրը, լավ է, որ նշված ծառայության աշխատակիցները քաղաքակիրթ կերպով այցելել են խմբագրություն եւ ծանուցագիր ներկայացրել:

3 comments:

Anonymous said...

If she has only deleted the memory card she can use programs to retrieve the data. Someone please inform her.

Ankakh_Hayastan said...

Can you point to an internet resource that describes how to do it?

The problem is that once the siloviki realize that, they will start physically destroying these cards.

Anonymous said...

I'm sure she can use something as simple as Undelete Plus http://undelete-plus.com/download.html

Just scan the card dicc.