Friday, March 28, 2008

ԻՐ ԿՅԱՆՔԸ ԶՈՀԵՑ Ո՞ՒՄ ԵՎ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ

Haykakan Jamanak, 03-28-2008, Yerevan Արյունոտ մարտի 1-ին ողբերգությունը ներխուժեց նաեւ 32-ամյա սպա Համլետ Թադեւոսյանի տուն, որովհետեւ նա մեկն էր այն ութ մարդկանցից, ովքեր զոհվեցին` չգիտես ինչի համար:

Այսօր հարազատների վերքը դեռ թարմ է, եւ նրանք ամեն անգամ դժվարությամբ են պատմում Համլետի մասին. «Ի՞նչ ասենք, ո՞ր մեկն ասենք: Նրա մասին գրքեր կարելի է գրել",- ինչպիսի լավ խոսքերով էլ ներկայացնեն իրենց սպա որդուն ու ամուսնուն, էլի քիչ են համարում Համլետի մայրն ու կինը: Երիտասարդ սպան որբ թողեց իր երկու երեխաներին, որոնցից մեկը` Աղասին, երեք տարեկան է, իսկ փոքրիկ Գոհարիկը` ընդամենը մեկ: Հատկապես աղջիկը շատ դյուրազգաց է եւ ամեն մի փոքրիկ բանից կարող է լաց լինել: «Միշտ այսպես չէ",- ասում է Համլետի կինը` Քրիստինեն, շարունակելով, որ դա հոր կարոտից է, ինչի պատճառով երեխաները նույնիսկ ջերմում են: «Ամեն ինչ խանգարվել է",- շարունակում է նրանց մայրը: Իսկ Աղասին, որ հորը դիմելիս ու նրա մասին խոսելիս հաճախ Համիկ էր ասում, մինչեւ հիմա սպասում է նրան եւ ամեն անգամ, ավտոմեքենան տեսնելիս, հարցնում է. «Համիկն եկա՞վ": Այսօր այս բազմանդամ ընտանիքը, իր անդառնալի կորուստը սգալով, նաեւ ապագայում ապրուստի խնդիրը հոգալու կամ ավելի ճիշտ կլինի ասել` հոգալ չկարողանալու պատճառով է անհանգստանում, որովհետեւ ընտանիքում միակ աշխատողը Համլետն էր: Նրա մայրը` տիկին Գոհարը, պատմում է, որ նորաստեղծ ընտանիքով իրենց հետ ապրող մյուս որդին աշխատավայրում հիվանդացել է եւ մինչեւ հիմա չի կարողանում առողջությունը կարգի բերել: Իսկ Համլետի հայրը, որ որդու մահվանից ընդամենը 15 օր առաջ մեկնել էր Ռուսաստան` արտագնա աշխատանքի, նրա մահվան բոթը ստանալուն պես վերադարձել է Հայաստան: Նորից ետ դառնալու մտադրություն, ըստ Քրիստինեի, նա չունի. «Էլ ուժ չկա մեջը, ո՞նց գնա": Իսկ ինչ վերաբերում է Համլետ Թադեւոսյանի մահվան պատճառներին, ապա նրա հարազատները մեկ անգամ եւս պատմում են այն, ինչի մասին հեռուստատեսությամբ ու մյուս լրատվամիջոցներով բազմիցս հայտնվել է. նա իր մարմնով ընկել է նռնակի վրա` այդպիսով կասեցնելով պայթյունը եւ փրկելով իր զինվորների կյանքը: «Զինվորներին պաշտպանել է, որ ոչ մեկի մատը չքերծվի",- ասում է ոստիկանության ներքին զորքերի թիվ 1032 զորամասի մոտոհրաձգային գումարտակի առաջին հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Համլետ Թադեւոսյանի մայրը, որի զոհված որդուն ետմահու արժանացրեցին մայորի կոչման, իսկ բոլորովին վերջերս էլ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր ստորագրեց` սպային 2-րդ աստիճանի «Մարտական խաչե շքանշանով պարգեւատրելու մասին: Այդ ամենը, սակայն, Համլետի մորը չի մխիթարում: «Մեզ պետք չի դա: Այս երեխաները չեն մեծանա իրենց այդ թղթերով ու շքանշաններով",- նկատում է տիկին Գոհարը` համարելով, որ իր երիտասարդ որդին անարժանների համար զոհվեց: «Ինքն իր կյանքը զոհեց ինչի՞ համար, ո՞ւմ համար: Նման մարդկանց համար չէր կարելի, նրանք արժանի չէին դրան: Ա՛յ դա կարող եմ ասել, ուրիշ ոչ մի բան: Ես ասում եմ, որ իրենք արժանի չէին դրան, որովհետեւ իրենք այդ մարդը չեն",- անկեղծանում է զոհված սպայի մայրը եւ մանրամասնում, որ ինքը նկատի ունի իշխանավորներին: «Բա իշխանավորների աթոռի համա՞ր չգնաց այսօր",- համոզմունք արտահայտելու պես հարցնում է որդեկորույս մայրը: Նա տապակվում է ցավի մեջ, թե ինչո՞ւ այդ օրը Համլետը գնաց աշխատանքի, կարող էր, չէ՞, ասել` հիվանդ եմ: Բայց նա, ըստ տիկին Գոհարի, ազնիվ ու պարզ էր, եւ այդպիսի պահվածքը նրան հատուկ չէր: Կարող էր, չէ՞, գործից դուրս գալ, մանավանդ որ սպա-իրավաբանի դիպլոմ է ստացել եւ հնարավորություն ուներ նաեւ դատարանում աշխատելու: Դա անել նույնպես Համլետը չի փորձել: «Ինքը չլսեց մեզ, գնաց: Ես վախենում էի այդ ցույցերից, բայց այդպիսի վայրենի ցույց չէր եղել",- ասում է մայրը: Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ նույնպես տիկին Գոհարը չի հաշտվում` մեզ հիշեցնելով նրա ղեկավարության տարիները: «Հիշո՞ւմ եք, ի՞նչ ձեւի էինք ապրում` ցուրտ, մութ, սառնամանիք, սոված: Հացը հիշո՞ւմ եք, որ կտրոնով էր: Նա ի՞նչ է արել ժողովրդի համար",- անցածը չի մոռացել կինը: Բայց իր որդուն կորցնելու համար մեղադրում է հենց որդուն, որ վեր կացավ ու գնաց: Ապա նաեւ զոհվեց: «Իշխանության համար է գնացել, Սերժի ու Լեւոնի պատերազմի պատճառով, նրանք երկուսով էին պատերազմում: Բացահայտ պիտի կանգնեն ասե՞ն",- որդու զոհվելուն անդրադառնալով` ասում է մայրը: Ցուցարարներին նկատի ունենալով էլ` նա նշում է, թե անմեղ մարդկանց սպանելու փոխարեն` թող գնային կառավարական շենք` Սերժ Սարգսյանի դեմ: Եւ տիկին Գոհարի խոսքերից պարզ է դառնում, որ իրենք անկեղծորեն հավատում են` Համլետը զոհվել է ցուցարարների նետած նռնակից: Նաեւ պաշտոնական այս տեսակետն ընդունելու դեպքում, սակայն, մի հարց է առաջանում. այդ հազարավոր ցուցարարները միայն մի՞ նռնակ ունեին: Ազատության հրապարակի դեպքերին անդրադառնալով էլ` տիկին Գոհարը նույնպես ասում է, որ մասնավորապես իր տղան զինված չի եղել: Դա պնդում են նաեւ իշխանավորները, ինչը մի քանի հարցեր է առաջացնում: Ինչո՞ւ էին իրավապահներն առանց զենքի այցելել իրենց կարծիքով զինված ցուցարարներին: Եթե իսկապես առանց զենքի էին, նշանակում է` գիտեի՞ն, որ ցուցարարներն անզեն են: Եւ ուրեմն` նրանց զինված լինելու մասին համառ պնդումներն ուղղակի անհի՞մն են: Ինչեւէ:

Իսկ արդյո՞ք Համլետի ընտանիքի վիշտը կթեթեւանա, եթե պարզվի, որ նա զոհվել է ոչ ցուցարարների նետած նռնակից:

5 comments:

Anonymous said...

1971 Ã-ÇÝ ³í³ñï»É »Ù ºñ»õ³ÝÇ ÃÇí 128 éáõë³Ï³Ý ÙÇçݳϳñ• ¹åñáóÁ / ³ÛÅÙ È. îáÉëïáÛÇ ³Ýí³Ý/: Ø»ñ ѳÛáó É»½íÇ »õ •ñ³Ï³ÝáõÃÛ³Ý áõëáõóãáõÑÇݪ èá½³ Øáíë»ëáíÝ³Ý Çñ ³ß³Ï»ñïÝ»ñÇÝ Ñ³Ûñ»Ý³ëÇñáõÃÛ³Ý ³Ûµáõµ»ÝÁ ßÝáñÑ»ó: ÞÝáñѳϳÉáõÃÛ³Ùµ »Ù ÑÇßáõÙ Ñ³Û •ñ³Ï³ÝáõÃÛ³ÝÁ ¹³ë»ñÁ: ä. ê»õ³ÏÇÝ ÝíÇñí³Í »ñ»ÏáÛÇÝ »ë åÇïÇ ³ñï³ë³Ý»Ç “²ÝÉé»ÉÇ ½³Ý•³Ï³ï³Ý” ѳïí³ÍÝ»ñÇó: Ð³Û ÅáÕáíñ¹Ç ٻͳ•áõÛÝ ½³í³Ï ä.ê»õ³ÏÁ »õ Ù»ñ ѳÛáó É»½íÇ áõëáõóãáõÑÇÝ áõ½áõÙ ¿ÇÝ Ù»ñª 16-17 ï³ñ»Ï³ÝÝ»ñÇë Ñáõ•áõ ËáñùáõÙ ½•³óÝ»É ï³É, û ÇÝã ¹³Å³Ý •³ñáõÝ ¿ñ µ³óí»É Ñ³Û ÅáÕáíñ¹Ç ѳٳñ 1915 Ã-ÇÝ: È³í »Ù ÑÇßáõÙ, û ÇÙ áõëáõóãáõÑÇÝ ÇÝãå»ë ¿ñ µ³ó³ïñáõÙ “³ñáõݳ, ã»Ï³Í ³Ù³é ÷áõÉ »Ï³í »ñÏñ³Ï³Ù³ñ” ïáÕÇ ÇÙ³ëïÁ: ²ÛÝ Å³Ù³Ý³Ï ÇÝÓ ÃíáõÙ ¿ñ, û »ë ³ÙµáÕç ËáñáõÃÛ³Ùµ ѳëϳÝáõÙ »Ù ÇÝãÇ Ù³ëÇÝ »õ ÇÝãå»ë å»ïù ¿ ³ñï³ë³Ý»Ù ³Û¹ ïáÕÁ:
¸åñáóÁ ³í³ñï»Éáõó Ñ»ïá ÙÇ ù³ÝÇ ³Ý•³Ù ï³ñµ»ñ ³éÇÃÝ»ñáí ѳݹÇå»É »Ù áõëáõóãáõÑáõë. ì»ñçÇÝ ³Ý•³Ù ¿É ѳݹÇå»óÇ ³åñÇÉÇ 24-ÇÝ 1915 Ã-Ç »Õ»éÝÇ ½áÑ»ñÇ ÑÇß³ï³ÏÇ Ñáõß³ñÓ³Ý ï³ÝáÕ ×³Ý³å³ñÑÇÝ: ºÏ»É ¿ñ Çñ ÃáéÝÇÏÇ Ñ»ï: ܳۻÉáí Ó»éùÇë ͳÕÇÏÝ»ñÇݪ ³ãù»ñáõÙ ßÝáñÑ³Ï³É Ñ³Û³óùáí ³ë³ó. §²åñ»ë ³ÕçÇÏë¦:
Þ³ï ï³ñÇÝ»ñ »Ý ³Ýó»É ³ÛÝ ûñ»ñÇó:
ºë ï³ñí³ µáÉáñ »Õ³Ý³ÏÝ»ñÁ ß³ï »Ù ëÇñáõÙ, ë³Ï³ÛÝ •³ñáõÝÁ, ÉÇÝ»Éáí ÑáõÛë»ñÇ »õ ½³ñÃáÝùÇ ËáñÑñ¹³ÝÇß, ³é³ÝÓݳѳïáõÏ ³Ýѳٵ»ñáõÃÛ³Ùµ ¿ ëå³ëíáõÙ: ²Ûë ï³ñí³ •³ñáõÝÁ ³é³çÇÝ ÇëÏ ûñí³ÝÇó óÝó»ó µáÉáñÇë: ÜáõÛÝÁ ³ñ»ó »õ »ñÏñáñ¹ ûñÁ….. ²Ù»Ý ûñ:
ºí »ë ÑÇÙ³ Ýáñ ѳëϳó³, û ÇÝãå»ë ¿ ÉÇÝáõÙ, áñ •³ñݳÝÁ »ñÏñ³Ï³Ù³ñÁ ÷áõÉ ¿ •³ÉÇë: ºí ³ñÇ áõ ï»ë, û áõÙ ßÝáñÑÇí »ë í»ñç³å»ë ¹³ ѳëÏ³ó³ª ÙÇ ËáõÙµ Ù³ñ¹Ï³ó / Çñ³Ï³Ý Ãí³ù³Ý³ÏÁ µ³Ó³ñó³Ï ϳå ãáõÝÇ, ù³ÝÇ áñ Ýñ³Ýù Çñáù ÙÇ ËáõÙµ »Ý/, áñáÝù ÷áñÓáõÙ »Ý •³ñáõÝ ëå³Ý»É, Ùáõ• áõ ¹³Å³Ý •áõÛÝ»ñáí Ý»ñÏ»É •³ñݳݳÛÇÝ •»Õ»óÇÏ ³é³íáïÝ»ñÁ:
ºñµ»ù ã»Ù Ùáé³Ý³, û ÇÝã ¹»ÙùÇ ³ñï³Ñ³ÛïáõÃÛ³Ùµ »õ Ó»éùÇ ß³ñÅáõÙáí ¿ñ èá½³ Øáíë»ëáíÝ³Ý ³Ù»Ý³ËÇëï ¹ÇïáÕáõÃÛáõÝÁ ³ß³Ï»ñïÇÝ ³Ý»ÉÇë ³ëáõÙ. §î»ñ¹ Ëݹ³¦:
ºÃ» ÇÙ ëÇñ»ÉÇ èá½³ Øáíë»ëáíÝ³Ý ÑÇÙ³ áÕç ÉÇÝ»ñ, »ë ѳÙá½í³Í »Ù, û áñï»Õ ÏѳݹÇå»Ç Çñ»Ý »õ ÇÝã ϳë»ñ •³ñáõÝÁ ëå³Ý»Éáõ ÷áñÓ»ñ ³ÝáÕ ³Û¹ ÙÇ ËáõÙµ Ù³ñ¹Ï³Ýó:

Ankakh_Hayastan said...

Can anyone read the first comment by anonymous?

mayranoush said...

no, its illegible

Haik said...

I converted the anonymous's comment into unicode and it reads:
1971 թ-ին ավարտել եմ Երեւանի թիվ 128 ռուսական միջնակարգ դպրոցը / այժմ Լ. Տոլստոյի անվան/: Մեր հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհինª Ռոզա Մովսեսովնան իր աշակերտներին հայրենասիրության այբուբենը շնորհեց: Շնորհակալությամբ եմ հիշում հայ գրականությանը դասերը: Պ. Սեւակին նվիրված երեկոյին ես պիտի արտասանեի “Անլռելի զանգակատան” հատվածներից: Հայ ժողովրդի մեծագույն զավակ Պ.Սեւակը եւ մեր հայոց լեզվի ուսուցչուհին ուզում էին մերª 16-17 տարեկաններիս հուգու խորքում զգացնել տալ, թե ինչ դաժան գարուն էր բացվել հայ ժողովրդի համար 1915 թ-ին: Լավ եմ հիշում, թե իմ ուսուցչուհին ինչպես էր բացատրում “արունա, չեկած ամառ փուլ եկավ երկրակամար” տողի իմաստը: Այն ժամանակ ինձ թվում էր, թե ես ամբողջ խորությամբ հասկանում եմ ինչի մասին եւ ինչպես պետք է արտասանեմ այդ տողը:
Դպրոցը ավարտելուց հետո մի քանի անգամ տարբեր առիթներով հանդիպել եմ ուսուցչուհուս. Վերջին անգամ էլ հանդիպեցի ապրիլի 24-ին 1915 թ-ի եղեռնի զոհերի հիշատակի հուշարձան տանող ճանապարհին: Եկել էր իր թոռնիկի հետ: Նայելով ձեռքիս ծաղիկներինª աչքերում շնորհակալ հայացքով ասաց. §Ապրես աղջիկս¦:
Շատ տարիներ են անցել այն օրերից:
Ես տարվա բոլոր եղանակները շատ եմ սիրում, սակայն գարունը, լինելով հույսերի եւ զարթոնքի խորհրդանիշ, առանձնահատուկ անհամբերությամբ է սպասվում: Այս տարվա գարունը առաջին իսկ օրվանից ցնցեց բոլորիս: Նույնը արեց եւ երկրորդ օրը….. Ամեն օր:
Եվ ես հիմա նոր հասկացա, թե ինչպես է լինում, որ գարնանը երկրակամարը փուլ է գալիս: Եվ արի ու տես, թե ում շնորհիվ ես վերջապես դա հասկացաª մի խումբ մարդկաց / իրական թվաքանակը բաձարցակ կապ չունի, քանի որ նրանք իրոք մի խումբ են/, որոնք փորձում են գարուն սպանել, մուգ ու դաժան գույներով ներկել գարնանային գեղեցիկ առավոտները:
Երբեք չեմ մոռանա, թե ինչ դեմքի արտահայտությամբ եւ ձեռքի շարժումով էր Ռոզա Մովսեսովնան ամենախիստ դիտողությունը աշակերտին անելիս ասում. §Տերդ խնդա¦:
Եթե իմ սիրելի Ռոզա Մովսեսովնան հիմա ողջ լիներ, ես համոզված եմ, թե որտեղ կհանդիպեի իրեն եւ ինչ կասեր գարունը սպանելու փորձեր անող այդ մի խումբ մարդկանց:

Ankakh_Hayastan said...

Thanks, Haik.

That is a nice comment and it would be a shame to lose it.