Good Luck.
Wednesday, April 29, 2009
Good Luck to Aramazd.
Good Luck.
Bankrupt.
How are these guys going to stay motivated to continue terrorizing the opposition and their supporters remains to be seen at this point. They will probably be given a big fat bonus to make up for this inconvenience when and if there is money in the treasury.
Tuesday, April 28, 2009
57% Increase.
When all your resources are wasted on denying basic human rights to a large chunk of your population, the criminals become very pleased.
I wonder if the crimes committed by the people in the government are part of the metrics. We know that a large percentage of the MP-s, bureaucrats and their families are involved both in white collar and blue collar crimes such as tax evasion, money laundering (this has declined lately due to the economic crisis), murders and what not. My guess is that these incidents are not reported but I could be wrong. The people in the SS regime are very cynical so they may register them for bragging purposes.
Friday, April 24, 2009
Today, the Armenians and Non-Armenians Mark Metz Yeghern Around the World.
To honor the victims of Metz Yeghern, and the victims of all other genocides, we, the Americans, designate the week of April 24-th as Days of Remembrance. And this year, for the first time, the President referred to our tragedy by its real name, Metz Yeghern.
Thursday, April 23, 2009
Small People.
And all three point five have their own backyard dictatorships.
Wednesday, April 22, 2009
ԱԱԾ-Ն ԵՐԿՐԻ ԱՐՏԱՑՈԼԱՆՔՆ Է
Թվում էր` իշխանությունն ինքը կձեռնարկեր դա` ձգտելով ինքնամաքրվելու եւ դեմքով դեպի զոհերի հարազատները, դեպի իրենց չընտրած ընտրազանգվածը շրջվելու փորձ կատարել: Այդպես պիտի լիներ մարդկային սովորական տրամաբանությամբ, սակայն կատարվեց ինչպես միշտ` դարձյալ անտրամաբանական ու հերթական անհեթեթ քայլը` հրահանգվեց խոչընդոտել, թույլ չտալ հարազատներին, մասսաներին` նշելու սգո այդ օրը, հիշելու մեկ տարի առաջ զոհված նահատակներին:
Արդյունքում` բազմապատկվեց իշխանության նկատմամբ ժողովրդի ատելության չափը: Անցած մեկ տարվա ընթացքում երեւի յուրաքանչյուր ոք, իր ուղեղի ընդունակության չափով, փորձել է գտնել միակ մտատանջող հարցի պատասխանը. Կարելի՞ էր խուսափել առճակատումից ու զոհերից եւ ինչպե՞ս:
Իմ կարծիքով` կարելի էր, եթե իրավիճակը սադրանքների միջոցով ծայրաստիճան սրելու փոխարեն` երկրի նախագահը (ընտրված կամ չընտրված` այստեղ սա չէ էականը) պաշտոնավարման սկզբից հեռուստաէկրանից դիմեր ժողովրդին` հայտարարելով, որ վաղվանից բոլորի համար գործելու են ՀՀ բոլոր օրենսգրքերի բոլոր օրենքները, եւ անօրինականության յուրաքանչյուր դրսեւորում պատժվելու է օրենքի ողջ խստությամբ (սա իր մեջ պիտի ներառեր նաեւ ապօրինի ձերբակալություններն ու ծաղրուծանակի վերածված դատավարությունները), որ վաղվանից բոլոր տրամաչափի ձեռներեցների համար գործելու են հավասար պայմաններ, վերացվելու են տնտեսության մեջ առկա բեւեռացումները, միջին ու մանր բիզնեսի զարգացումն արգելակող խոչընդոտները, որ վաղվանից լուծարվելու է հայտնի կրիմինալ-հեղինակությունների համակարգը, եւ զգուշացներ, որ նոր ժամանակաշրջան է սկսվում, եւ սա իրենց վերջին հանդիպումն է:
Թերեւս` ռոմանտիկ չեմ, բայց համոզված եմ, որ դրանից հետո աստիճանաբար կմեղմվեր լարվածությունը, կնշմարվեր իշխանություն-ընդդիմություն շփման գիծը, ժողովուրդն էլ կլցվեր հավատով եւ նեցուկ կլիներ նախագահին եւ իշխանությանը` երկիրը դուրս հանելու այս խորը եւ մութ անդունդից: Առճակատում, առավել եւս` զոհեր, վստահաբար չէին լինի: Անցած մեկ տարին բավարար ժամանակահատված է` հասկանալու, որ Ս.Ս.-ն նման հայտարարություններ չի անելու, իսկ Երեւանի քաղաքապետի պաշտոնում մականունավոր հեղինակության նշանակմամբ նա վերահաստատեց, որ թքած ունի հանրային կարծիքի վրա, որ եղել է ու շարունակելու է մնալ նրանց կնքահայրը:
Ես առիթ եմ ունեցել աշխատելու Ս.Ս.-ի ղեկավարությամբ եւ հիշում եմ, որ այն ժամանակ էլ նա հենվում էր անձնակազմի ամենաանարժան, հարգանք չվայելող, պրոֆեսիոնալ ու մարդկային ցածր որակ ունեցող անձանց վրա եւ անվերապահորեն վստահում ու հավատում էր նրանց, չնայած տեղյակ էր վերջիններիս բարոյական նկարագրին:
Եւ այսպես, Ս.Ս.-ի ներկայացմամբ կամ նշանակմամբ ովքե՞ր են վերջին տասը տարիներին ղեկավարել հանրապետության ազգային անվտանգության համակարգը:
Գրիգոր Գրիգորյան (ԳԳ) - այժմ թոշակառու է, եղել է նախարարի առաջին տեղակալ, իր ողջ կյանքի ընթացքում այդպես էլ չտիրապետեց հայերենին, զգուշավոր ու անկարծիք ոմն տեսաբան, հայտնի միայն օպերատիվ անձնակազմին պլան-գրաֆիկներ պարտադրելու (դրանով էր գնահատում աշխատանքը), նախարարության ադմինիստրատիվ շենքի բակում դեկորատիվ ծառերով ու ծաղիկներով այգիներ հիմնելու (ընդմիջումներին անձամբ էր ջրում) եւ այդ կարգի այլ նորամուծություններով: Այդ այգեգործ պապիկը (այդպես էին անվանում նրան ենթասպաները) 1999-ի հոկտեմբերի 27-ին Ս.Ս.-ի փոխարեն գտնվել է ԱԺ նիստերի դահլիճում, Նաիրի Հունանյանի պահանջով իրականացրել է նրա ու Ռ. Քոչարյանի միջեւ կապը` տիրապետելով բավականին արժեքավոր ինֆորմացիայի (դրա շնորհիվ մինչեւ 70 տարեկանը մնաց ծառայության մեջ): Սույն անձը վերջերս հրատարակել է իր հիշողությունների ժողովածուն, որտեղ ոչ մի խոսք չի ասվում այդ օրվա կամ այդ ոճրագործության մասին` ընդհանրապես:
Չլսված բան է` ԱԱ նախարարի առաջին տեղակալը գրում է հուշեր, որտեղ չի հիշատակվում դարի մեծագույն ոճրագործությունը, ինչը կանխելու համար կոչված Էր թե իր ղեկավարած գերատեսչությունը եւ թե անձամբ ինքը. ակամայից ցանկություն Է առաջանում հարցնել նրան, թե իր աշխատանքային կենսագրության մեջ դրանից ավելի ցնցող ուրիշ ի՞նչ միջադեպի Է հանդիպել, որ մնացել Է իր հիշողության մեջ:
Կառլոս Պետրոսյան - փոխարինել Է Ս.Ս.-ին նշված ոճրագործությունից հետո, նախկինում հիմնականում աշխատել Էր ՆԳՆ քննչական վարչությունում, ուստի ԱԱՆ-ում առաջին գործը եղավ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բլոկի ընդլայնումը. նախարար աշխատած տարիներին հիմնականում հենվել Է հենց այդ բլոկի վրա` ցուցաբերելով նախանձելի արդյունքներ ( հատկապես առգրավումների մասով): Հեռացվեց աշխատանքից վերնախավային ինտրիգների արդյունքում:
Վրեժ Արզումանյան - համակարգի ղեկավարի տեղակալ կադրերի գծով, Ս.Ս.-ն ամբողջովին նրան Էր վստահել Ա.Ա. կադրային քաղաքականությունը, որի շնորհիվ զինվորական այդ կառույցը վերածվել Է առեւտրական ՍՊԸ-ի: Չկա որեւէ հայտնի կրիմինալ-հեղինակություն, որի որդին կամ այլ հարազատը այսօր չաշխատի ԱԱԾ-ում (վստահելի տանիք է ստեղծվել կրիմինալի համար, եւ նույն չափով խարխլվում են պետության անվտանգության հիմքերը):
Գորիկ Հակոբյան - այս անձը ժամանակին համակարգից հեռացման եզրին էր կանգնած, երբ համակարգային բարեփոխումների արդյունքում վարկաբեկված աշխատակիցները հեռացվում էին:
Այդ ժամանակ էր, որ լուծարվեց հսկայական մի ստորաբաժանում, բոլորը հեռացվեցին, այդ թվում նաեւ նրա ղեկավարը` Հրաչյա Հարությունյանը, ով այսօր ԱԱԾ պետի առաջին տեղակալն է (այստեղ էլ տրամաբանություն փնտրելն անիմաստ է):
Տղամարդու համար անընդունելի հատկանիշների` ջանասիրաբար ցուցադրման շնորհիվ Գ. Հակոբյանը ոչ միայն հեռացվեց, այլեւ կարճ ժամանակ անց գլխավորեց հակահետախուզական վարչությունը:
Գորիկի աստեղնային ժամը վրա հասավ Ս.Ս.-ի օրոք: Ինչպես նշվել է, առաջին տեղակալը` Գ.Գ.-ն, զբաղված էր այգեգործությամբ, ուստի օպերատիվ ամբողջ բլոկը վստահվեց Գորիկին` մարդու, ով ինքնուրույն օպերատիվ աշխատանք չի կատարել: Գորիկը իրականում կիսագրագետ (նրանից երբեք չեք լսի իմաստ արտահայտող որևէ ավարտուն նախադասություն), անտակտ, գեներով ահռելի չափերի չարություն ժառանգած մեկն է, որին ընդհանրապես պատասխանատու, մարդկանց ճակատագիրը (էլ ուր մնաց` երկրի) տնօրինելու պաշտոն չի կարելի վստահել: Այս անձի անունը ուղղակիորեն կապված է Հոկտեմբերի 27-ի ողբերգության հետ: Նա այն ժամանակ հանրապետության թիվ 1 հակահետախույզն էր, որի մոտ կենտրոնացվում էին ուշադրության արժանի բոլոր նյութերը, եւ նա էր վերջնական գնահատական տվողը: Ինչպես բազմիցս գրվել է նախկինում, նրան զեկուցվել է այդ ոճրագործության մտահղացման մասին տեղեկանքը: Իսկ ամբողջ կյանքն ինքնապաշտպանական բնազդով ապրած արարածը չէր կարող այդ մասին չզեկուցել իր նախարարին:
Այժմ պիտի շեղվեմ եւ մակերեսորեն մեկնաբանեմ, թե ինչով է զբաղվում (պիտի զբաղվի) մեր կամ ցանկացած այլ երկրի անվտանգության ծառայությունը: Այն կոչված է մտահղացման- նախապատրաստման փուլում բացահայտելու եւ կանխարգելելու այնպիսի պետական հանցագործություններ, որոնք դասակարգված են որպես հատուկ վտանգավորության հանցագործություններ: Դասակարգման երկար ցանկում իր կարեւորությամբ առաջինը հայրենիքի դավաճանությունն է, երկրորդը` ահաբեկչությունը: Հիշեցնեմ` երբ 1977-ին Մոսկվայում պայթեցվեց մետրոյի գնացքը, եւ ձերբակալվեցին ու մահապատժի դատապարտվեցին ՀՀ երեք քաղաքացիներ, աշխատանքից անմիջապես հեռացվեցին Հայաստանի ՊԱԿ-ի նախագահը, նրա տեղակալները, բաժինների եւ բաժանմունքների պետերն ու օպերլիազորներ, այսինքն` պաշտոնյաներ, ովքեր պատասխանատու էին այդ տիպի հանցագործության բացահայտման ու կանխարգելման համար: Հեռացումներ եղան նաև ԽԱՀՄ ՊԱԿ-ում: Դա` խորհրդային ռեժիմի օրոք: Իսկ քաղաքակիրթ աշխարհում ընդունված է անմիջապես հրաժարական տալ, եթե, իհարկե, պաշտոնյայի գործողություններում կամ անգործության մեջ հանցակազմ չկա: 1999-ի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցածը աննախադեպ ոճրագործություն էր, որ ցնցեց ողջ աշխարհը: Բանականությունը հուշում էր, որ աշխատանքից անմիջապես պիտի հեռացվեին այդ հանցագործությունը բացահայտելու եւ կանխարգելելու համար պատասխանատու, պետական բյուջեից հատուկ դրա համար վարձատրվող պաշտոնյաները, մինչ կպարզվեր նրանց գործողություններում կամ անգործության մեջ հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը: Այդ պարզելու համար ՀՀ նախագահը պարտավոր էր շտապ ստեղծել համապատասխան լիազորություններով օժտված հատուկ քննչական խումբ, որը կզբաղվեր միայն ԱԱՆ կոնկրետ աշխատակիցներով: Չկատարվեց ոչ մեկը եւ ոչ երկրորդը: Փոխարենը` Գորիկը ժամանակ անց նշանակվեց համակարգի ղեկավար (կատարած հանցագործության` հանցավոր անգործության համար պաշտոնյային դատական պատասխանատվության ենթարկելու փոխարեն` պարգեւատրեցին): Սա հերթական անտրամաբանական քայլն է, սակայն 'արդարացված', քանզի հակառակ դեպքում, ցանկացած այլ նշանակում պրոֆեսիոնալիզմի առումով պարտավորված կլիներ վերադառնալ անցյալի հարցականներին, ինչը դեռեւս առջեւում է:
Գորիկի ղեկավարության օրոք ԱԱԾ-ն վերջնականապես դիմազրկվեց ու հեղինակազրկվեց, ինչը ցավ է պատճառում բոլոր պրոֆեսիոնալներին, ովքեր շարունակում են աշխատել միայն վաղվա օրվա հավատով: Ապաշնորհ, կամազուրկ, դեռեւս բացահայտումների կարոտ կասկածելի վարքագծով այդ անձի պատճառով համակարգը վերածվել է սադրիչ ու պատժիչ մեքենայի:
ՀՀ կայացման կարեւորագույն փուլում նրա անվտանգության համակարգը օտարացել է սեփական ժողովրդից: ԱԱԾ-ն ու ժողովուրդը, հատկապես վերը նշված անձանց շնորհիվ, հայտնվել են բարիկադների տարբեր կողմերում (այդպես չէր նույնիսկ խորհրդային տարիներին):
Համակարգում դեռեւս մնացել են ազնիվ, հայրենասեր, պետական շահով առաջնորդվող պրոֆեսիոնալներ, սակայն բարոյալքված մթնոլորտը սահմանափակել է նրանց գործելու դաշտը` ասպարեզը աստիճանաբար ընդլայնելով վերը նշված կրիմինալ-հեղինակությունների որդի-փեսաների առջեւ: Իսկ սա նշանակում է, որ վտանգված է հայրենիքի վաղվա օրը:
ՀԺ մարտի 6-ի թիվ 41 համարում գրված էր, որ Ն.Փաշինյանի կնոջ նկատմամբ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ 'սլեշկա' է իրականացվում, եւ նշված էին կոնկրետ ավտոմեքենաների պետհամարանիշեր:
Պատկերացնո՞ւմ եք, եթե ԱԱԾ-ի օպերատիվ հույժ գաղտնի համարվող միջոցառումը բացահայտվել է սուբյեկտի կողմից, որը չի տիրապետում օպերատիվ հնարքների, ապա նույն ԱԱԾ-ն ինչպես է 'մարտնչում' օտարերկրյա հատուկ ծառայությունների պրոֆեսիոնալ հետախույզների կամ գործակալների դեմ:
Ինչպես ասում են` NO COMMENT:
Original item at Haykakan Zhamanak.
Saturday, April 18, 2009
Why go through the trouble?
Maybe they have more sinister plans...
A day late and a Dollar short.
«Կապիտալ»-ը ներկայացնում է նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի ելույթը երեկ Սլավոնական համալսարանում տեղի ունեցած տնտեսական համաժողովի ժամանակ. - «Նախկին վարչապետը Հայաստանի տնտեսությանը տվել է «հոլանդական հիվանդություն» ախտորոշումը, քանի որ այն էապես կախված է մասնավոր տրանսֆերտների հսկայական ծավալներից: Ըստ նրա՝ Հայաստանը ստիպված է տասը տարով հետ գնալ և նորից դիմել տեղական արտադրողի պաշտպանությանը: «Պատճառն այն է, որ հստակ կողմնորոշիչների բացակայության հետևանքով մենք չկարողացանք խթանել արտահանումը»,- ասել է նա: Նա «չնչին» է անվանել ֆինանսական կենտրոն դառնալու Հայաստանի հնարավորությունները, քանի որ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լինել առնվազն երկլեզու երկիր եւ ունենալ զարգացած ենթակառուցվածքներ: «Բացի այդ՝ Հայաստանում առկա է տոտալ ներդրումային քաղց, իսկ 350 մլն դոլար ծավալի ուղղակի արտասահմանյան ներդրումները պարզապես չնչին են երկիր մտնող մասնավոր տրանսֆերտների լույսի ներքո»,- ասել է Դարբինյանը»:
Երկակի վերաբերմունք ՀՀ եւ Վրաստանի հայ քաղբանտարկյալների հանդեպ
Ապրիլի 14-ին Փարիզում՝ Ֆրանսիայում Վրաստանի դեսպանատան մոտ, տեղի է ունեցել ցույց՝ ի պաշտպանություն «Միասնական Ջավախք» շարժման ղեկավար Վահագն Չախալյանի, որն ապօրինի զենք պահելու եւ արգելված հանրահավաքի մասնակցելու մեղադրանքներով անցած շաբաթ դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ բողոքի ցույցը, որն ընթացել է «Ազատեք Չախալյանին» եւ «Արդարություն» կոչերով, կազմակերպել էր Ֆրանսիայի հայ համայնքի ղեկավար մարմինը: Վրաստանի դեսպան Մամուկա Կուդավան ընդունել է Հայկական կազմակերպությունների կարգավորող խորհրդի ներկայացուցիչներին, որոնք փոխանցել են համայնքի մտահոգությունները եւ առաջարկել վերանայել Չախալյանի դատավարությունը, ինչպես նաեւ հնարավորություն տալ նրան ընտրելու իր դատապաշտպանին՝ հանձին ֆրանսահայ փաստաբան Պատրիկ Արաբյանի, ինչը Վրաստանի իշխանությունները նախկինում մերժել են:
«Հոկտեմբերի 27»-ի մասին իր հրապարակումներից ու դրանց հետեւած հետապնդումներից հետո Ֆրանսիայում քաղաքական ապաստան ստացած ՀՀ քաղաքացի Վահագն Ղուկասյանը երեկ էլեկտրոնային փոստով «Առավոտին» է ուղարկել իր հայտարարությունը, ըստ որի՝ «Ապրիլի 14-ին Փարիզում Վրաստանի դեսպանատան դեմ բողոքի ցույցի կազմակերպիչներն առաջնորդվում են երկակի չափանիշներով: Այսինքն՝ նրանց ամենեւին էլ չի հետաքրքրում, որ Վրաստանում ազգությամբ հայ քաղբանտարկյալ կա: Այսպես եմ կարծում, որովհետեւ առողջ տրամաբանությունը վկայում է, որ եթե դատապարտելի են համարում քաղբանտարկյալի գոյությունը, ապա նույն կերպ էլ պետք է դատապարտելի համարեն Հայաստանում առկա քաղբանտարկյալների գոյությունը: Սակայն նրանք ոչ միայն չեն փորձում դատապարտել Հայաստանում քաղբանտարկյալների գոյությունը, այլեւ նույնիսկ հային ոչ սազական ու ամոթ են համարում ՀՀ-ում քաղբանտարկյալների գոյության մասին բարձրաձայնելը»:
Վահագն Ղուկասյանն անձամբ փորձել է մասնակցել այդ ցույցին ու վկայել է, որ թեեւ հայկական մի կայքէջում նշվել էր, թե այդ ցույցին իբր հարյուրավոր հայեր են մասնակցել՝ «Սակայն իրականում 25-30 մարդ էր մասնակցում: Նրանք նկատելով իմ ձեռքի ցուցանակը, (որի մի կողմում Սերժ Սարգսյանի լուսանկարն էր՝ «Serj Sarksyan, No.1 diectateur en Armenie» մակագրությամբ, իսկ մյուս կողմում՝ «En Armenie, aujord' hui il y en a plus de 50 prisonniers politiques», այսինքն՝ «Այսօր Հայաստանում էլ 50-ից ավելի քաղբանտարկյալներ կան»), առիթ դարձավ, որ ցույցին մասնակցող դաշնակցականների պահանջով՝ ոստիկաններն ինձ ստիպողաբար նստեցրին ոստիկանական մեքենան եւ տեղափոխելով Փարիզի մեկ այլ թաղամաս՝ ազատ արձակեցին (հաշվարկն այնպիսին էր, որ մինչեւ ցույցի ավարտը չէի հասցնի վերադառնալ): Ինձ ցուցարարների միջից հեռացնելու պատճառն այն էր, որ բողոքի ակցիայի կազմակերպիչներն անհարմար էին զգում իմ ցուցապաստառի ներկայությունից: «Ամոթ է, պարոն, այստեղ մենք պահանջում ենք ազատել Վրաստանում բանտարկված հային, իսկ Դուք աս ի՞նչ եք գրել: Ամոթ է, մարդիկ անցնում են, կարդում են՝ «Հայաստանում՝ քաղբանտարկյալ»: Մի խոսքով, խորհուրդ էին տալիս պահել իմ ձեռքի պլակատը, բայց իմ անհամաձայնությունը լսելուց հետո՝ նրանք սկսեցին ուղղակի վիճել ինձ հետ, եւ հենց այդ վեճն էլ պատճառաբանելով՝ տարածքում գտնվող ոստիկաններին բողոքեցին, թե ես բորբոքում եմ հավաքվածների կրքերը, որ տվյալ ցույցն անցկացնելու թույլտվությունն իրենցն է...
Ես, իհարկե, մինչ այդ կանգնել էի լուռ՝ առանց որեւէ մեկին խանգարելու, կազմակերպված ցույցի դեմ բողոքելու, եւ մասնակիցներին չեմ փորձել վիրավորել: Սակայն եթե իրենց վիրավորում ու բորբոքում էր իմ ձեռքի ցուցանակը՝ հետեւաբար դրանով նրանք խոստովանում էին, որ ոչ միայն դատապարտելի չեն համարում Հայաստանում քաղբանտարկյալների գոյությունը, այլեւ կողմնակից են ՀՀ գործող իշխանությունների վարած քաղաքականությանը եւ հնարավոր ամեն ինչ անում են, որ հնարավորինս քիչ հայտնի դառնա իրենց պաշտպանած ռեժիմի ապօրինությունների մասին»:
reprinted from Septemberi 21 and Aravot
Wednesday, April 15, 2009
Սերժ Սարգսյան. «Ղարաբաղը չի կարող նվիրաբերվել Ադրբեջանին»
Serj Sargsian: "Karabagh cannot be given as a gift to Azerbaijan".
Looks like he is leaving the door open for an exchange instead.
Sunday, April 12, 2009
Free Proxy Servers.
Bookmark a few because it's possible that they may block Google as well. It never hurts to be ready for things like this.
Catch up with and Surpass Zimbabwe.
Հարցման մասնակիցները նույնչափ վատ են գնահատել նաեւ խոսքի ազատության աստիճանը. այստեղ Հայաստանը հայտնվել է ցուցակի վերջից հինգերորդ հորիզոնականում, առաջ անցնելով միայն Lիբիայից, Վենեսուելայից, Եթովպիայից եւ Զիմբաբվեից: [...] more here
The speed of progress in Armenia is breathtaking. We can be proud that we are ahead of Libia, Venezuela, Ethiopia and Zimbabwe. The degree of competitive markets is worrysome. We are only ahead of Chad and East Timor. Looks like we still have a lot of work to do to catch up with countries like Zimbabwe and North Korea.
The progress we have seen during the last 15 years has not been enough. Fortunately, there is only one way to go in these rankings: UP (since we are at the bottom of nearly every metric in the world).
Saturday, April 11, 2009
Blogger Detained, Released.
His 'crime' is that he has a blog and is a friend of Nikol Pashinian, the editor of the Haykakan Zhamanak newspaper who is now in the hiding after the March 1 bloodbath in Yerevan. The Armenian government executed 10 people on the streets of Yerevan on March 1, 2008.
Friday, April 10, 2009
The Two-bit Manager.
If you can stand to go through the torture of watching that person speak, here is the video that was broadcast on Russian TV.
Warranted Optimism.
Wednesday, April 08, 2009
A Messed Up Place.
A1+ video, today, Yerevan. At least 5 constitutional rights are being violated (articles 3, 17, 25, 27 and 29 that I can count right now). But since the constitution or the laws don't matter in Armenia, it's probably pointless to keep a tab.
Mauser Purchase on Hold.
I wish him luck and I hope he is safe and sound while on duty there.
A small primer in the US gun laws for non-Americans: when a firearm is purchased online, it has to be shipped to a Federal Firearms Licensed person. Then the FFL runs the buyer through a background check with the FBI prior to giving the firearm to the buyer. There are other restrictions that vary by state. The FBI background check is the Federal restriction on firearm purchase.
Old collectible guns like the Mauser can also be C&R eligible. In addition to an FFL, a C&R (Curio and Relic) licensee can take delivery of the firearm.
Monday, April 06, 2009
Slate: We must resist Turkish pressure to distort history.
When the question is phrased in this thuggish way, it can be slyly suggested that Armenia's own best interests are served by joining in the agreement to muddy and distort its own history. Yet how could any state, or any people, agree to abolish their pride and dignity in this way? And the question is not only for Armenians, who are economically hard-pressed by the Turkish closure of the common border. It is for the Turks, whose bravest cultural spokesmen and writers take genuine risks to break the taboo on discussion of the Armenian question. And it is also for Americans, who, having elected a supposedly brave new president, are being told that he—and our Congress too—must agree to collude in a gigantic historical lie. A lie, furthermore, that courageous U.S. diplomacy helped to expose in the first place. This falsification has already gone on long enough and has been justified for reasons of state. It is, among other things, precisely "for reasons of state," in other words for the clear and vital announcement that we can't be bought or intimidated, that April 24, 2009, should become remembered as the date when we affirmed the truth and accepted, as truth-telling does, all the consequences.
Friday, April 03, 2009
Cashless Society.
Thursday, April 02, 2009
Speaking of Lenin.
Wednesday, April 01, 2009
Omelet
April Fool's Day Prank.
I didn't know there were still Lenin statues in the big cities in Russia. Poor things.