Tuesday, April 26, 2011

ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ է

Ինչպես 2008թ. ընտրությունների ու, մանավանդ, փետրվարյան շուրջօրյա հանրահավաքների օրերին` վերջին հանրահավաքների ազդեցությամμ կրկին աշխարհով մեկ փոթորկվում է հայությունը՝ իր զորակցությունն ու աջակցությունը
ցուցաμերելով Հայ Ազգային Կոնգրեսին։

Ապրիլի 8-ի հանրահավաքից առաջ Լոս-Աջելեսից հազարավոր հայեր զանգահարել են իրենց մերձավորներին՝ հորդորելով մասնակցել հանրահավաքին։ Իսկ Կոնգրեսի համակիրները, որոնք այս քաղաքում տասնյակ հազարներ են ու լավ կազմակեպված, հանրահավաքին ուղղված նամակում մասնավորաμար ասում են.

- Ավելի քան երեք տարի դուք հետեւողականորեն եւ համակարգված պայքարում եք ձեր ոտնահարված ընտրական,
քաղաքացիական, սոցիալական ու տնտեսական իրավունքների վերականգնման համար` չընկրկելով բռնությունների առաջ, տուրք չտալով իշխանությունների եւ իշխանություններին ծառայող տարμեր գործիքների սադրանքներին ու բանսարկություններին, անտեսելով ցուրտն ու տապը` հանուն ձեր և ձեր զավակ ների արժանապատիվ ապագայի Հայաստանում…

Հավատացեք, սահմանադրական իրավունքներին տեր կանգնելուն ուղղված ձե'ր շարունակական պայքարը, համաժողովրդական շարժման շուրջ ձե'ր համախմμվածությունը նոր լիցք եւ հույս է հաղորդում ամերիկահայությանն ու ողջ սփյուռքահայությանը... Կասկածից վեր է, որ սեփական արժանապատվության և ազատության համար պայքարող ժողովրդի հաղթանակն անխուսափելի է:

No comments: