Բաց նամակ Հայաստանի ժողովրդին
Բաց նամակ Հայաստանի ժողովրդին, Հայաստանի կառավարությանը և միջազգային կազմակերպություններին
Շատ շուտով Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի որոշում է կայացնելու: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է որոշի, թե ինքը համարձակվելու՞ է Մադենադարանի առջև միանալ ուրիշներին ՝ մասնակցելու համար մարտի 1-ից ի վեր ընդդիմության կազմակերպած առաջին մեծ հանրահավաքին:Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին նախորդած իրադարձությունները, ներառյալ խոսքի ու մամուլի ճնշումները և բուն քվեարկության ընթացքում ու հետո ուժի կիրառմամբ կատարված զարհուրելի վայրագությունները, արդար ընտրություններն անհնարին դարձրին և հանգեցրին կեղծված արդյունքների:
Հարյուր հազարավոր մարդիկ խմբվեցին և օրեր ու գիշերներ անցկացրին Ազատության Հրապարակում՝ խաղաղ բողոքի ցույց անելով պաշտոնական արդյունքների դեմ:
Մարտի 1-ի գիշերը Հայաստանի կառավարությունը մահացու ուժ կիրառեց իր իսկ ժողովրդի դեմ, որի համար ոչ մի արդարացում լինել չի կարող: Այդ պահից սկսած Հայաստանը գտնվում է անհիմն արտակարգ իրադրության պայմաններում, ուր հետագա փոփոխությունների շղարշը միջազգային հանրության քննադատությունները հանդարտեցնելու նպատակ ուներ միայն: Որևէ իրական փոփոխություն չկատարվեց՝ վերականգնելու Հայաստանի յուրաքանչյուր կնոջ, տղամարդու, երեխայի անկապտելի իրավունքներն ու ազատությունները, որոնց այդ իրավունքներն ու ազատությունները պատկանում են ոչ թե այն պատճառով, որ իրենք Հայաստանի քաղաքացիներ են, այլ որովհետև իրենք կան: Եվ, պարզ ասած, որևէ հոդված կամ օրենք չի էլ կարող վերացնել այդ իրավունքներն ու ազատությունները:
Հունիսի 20-ին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է ընդունի այդ կարևոր և դժուար որոշումը: Դժուար, քանի որ ներկայիս կառավարությունն արդեն իսկ ապացուցել է, որ իր համար ուժն ինքնին նպատակ է, և որ որևէ միջոցի կիրառում այդ նպատակի համար արդարացի է` ըստ իրենց:
Մենք՝ ներքոստորագրյալներս, սատարում ենք Հայաստանի ժողովրդի իրավունքներն ու ազատությունները, իր քաղաքացիների հանդեպ սոսկ արգահատանք ցուցաբերած կառավարության դեմ խաղաղ կերպով իր դժգոհությունը հայտնելու նպատակով հավաքվելու ժողովրդի իրավունքը:
Պահանջում ենք, որ Հայաստանի կառավարությունը վերականգնի իր ժողովրդի իրավունքներն ու ազատությունները:
Մարդու, քաղաքական և քաղաքացիական իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններին հորդորում ենք հավատարիմ մնալ իրենց իսկ սկզբուքներին, փոփոխության կեղծ պատրանքներով չխաբվել և օգնել ապահովելու այն իրավունքներն ու ազատությունները, որ պատկանում են Հայաստանի ժողովրդին:
Ա. Մանուկյան [aramazd.livejournal.com]
Հ. Նազարյան [hnazarian.blogspot.com]
ՀԻՄԱ Երիտասարդական Շարժում [himaam.info]
Պենելոպ Մորիսոն
Սեյվ Արմենիա Գործող խումբ [SAAG]
Գեղեցկությունը կփրկի աշխարհը [YouTube: BeautySavesWorld]
Մանե Մանուկյան, Լոռվա մարզի ՀՀՇ ղեկավար քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանի դուստրը [YouTube zzz13423]
Ջոն Լոու, ԱՄՆ Փիս Քորի նախկին կամավոր, Ժողովրդավարություն և Զարգացում, Վանաձոր
Ծիծեռնակ [tzitzernak.blogspot.com]
Հայկ [payqar.org]
Հասմիկ Հարությունյան, Հայաստանի Հանրապետության նախկին դիվանագետ
IHAVETHERIGHTS [youtube]
An Open Letter to the People of Armenia, the Government of Armenia , and International Organizations
Very soon, every citizen of Armenia will be making a decision. Each citizen will have to decide whether he or she will be venturing out to join others in front of the Matenadaran, to participate in the first large rally organized by the Opposition since the events of March 1.
Events leading up to the February 19th presidential elections, including repressions of speech and media and flagrant abuses of power during and after the voting itself, made fair elections impossible and resulted in a falsified outcome.
Hundreds of thousands of people gathered, day and night, in Liberty Square to peacefully protest the official outcome.
On the night of March 1st, the government of Armenia used lethal force against its own people, for which there can be no justification. Since then, Armenia has been through an unfounded State of Emergency, with a smokescreen of changes afterwards meant only to appease critics from the international community. No real changes have been instituted to restore the rights and freedoms that belong to every man, woman, and child in Armenia, who have these rights and freedoms not because they are citizens of Armenia, but because they are. And, simply stated, no article or amendment can take away those rights and freedoms.
On June 20, every citizen of Armenia will have to make that important and difficult decision. Difficult, because the present government has already proven that it considers power an end in itself, and that the use of any means is justifiable to that end.
We, the undersigned, support the people of Armenia in their rights and freedoms, in their right to gather to voice discontent in a peaceful manner against a government which has shown only disdain for its citizens.
We demand that the Government of Armenia restore those rights and freedoms to her people.
We urge those international organizations involved in promoting human, political and civil rights to be true to their principles, to not be distracted by false attempts at change, and to help ensure the rights and freedoms that belong to the people of Armenia.
A. Manoukyan [aramazd.livejournal.com]
H. Nazarian [hnazarian.blogspot.com]
HIMA Youth Movement [himaam.info]
Penelope Morrison
Save Armenia Action Group [SAAG]
BeautySavesWorld [YouTube]
Manet Manukyan, daughter of political prisoner Ashot Manukyan, head of Lori ANM
[YouTube zzz13423]
John Lowe, former United States Peace Corps Volunteer, Democracy and
Development, Vanadzor
Tzitzernak [tzitzernak.blogspot.com]
Haik [payqar.org]
Hasmik Harutyunyan [former diplomat of the Republic of Armenia]
IHAVETHERIGHTS [youtube]
via Tzitzernak
No comments:
Post a Comment