Wednesday, April 16, 2008

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ՆՈՎԱՅԱ ԻԶՎԵՍՏԻԱ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻՆ – 14.04.2008

via Payqar.net

ՆԻ - Լեւոն Հակոբի, ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը մինչ նախագահական ընտրությունները եւ դրանից հետո Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

ԼՏՊ - Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում փետրվարի 19-ին, հնարավոր չէ անվանել ընտրություններ: Դա ժողովրդի կամքի նկատմամբ կոպիտ բռնություն էր: Այդ օրվան նախորդել են բերման ենթարկումները ոստիկանություն եւ իմ հազարավոր կողմնակիցների ձերբակալությունները: Նրանց սպառնացել են, վախեցրել, որ չմասնակցեն իմ ընտրարշավին: Իմ հանրահավաքների ժամանակ իշխանությունների կողմից պրովոկացիաներ են կազմակերպվել, իշխանություններին ենթակա հեռուստատեսային բոլոր ալիքներով տեղի է ունեցել նախընտրական քարոզարշավի միակողմանի լուսաբանում, ժողովրդի աչքում իմ անձի հրեշավորում: Ընտրությունների օրը նույնպես իմ 200 կողմնակիցներ, վստահված անձինք, դիտորդներ ծեծի են ենթարկվել: Ամենասարսափելին տեղի է ունեցել ժամը 20-ից հետո, երբ ընտրատեղամասերը փակել էին ձայների հաշվարկի համար: Տեղի է ունեցել վստահված անձանց զանգվածային վտարում եւ ընտրությունների արդյունքների կեղծում: Դրան հաջորդեցին ԵԱՀԿ դիտորդների 2 զեկույցներ: Հատկապես խիստ էր երկրորդը: Դրանից հետեւում էր, որ ընտրությունները որպես այդպիսին չեն եղել, եւ բնականաբար, մենք չէինք կարող ճանաչել դրանք: Դրան հետեւած բազմահազարանոց խաղաղ ցույցերն ապացուցեցին, որ ժողովուրդը եւս դրանք չի ճանաչում: Այն օրը, երբ մեզ միացան Սերժ Սարգսյանի հանրահավաքի մասնակիցները, ցուցարարների թիվը կազմում էր 300-ից 400 հազար մարդ, իսկ ակտիվ մասնակիցների նման թիվը արդեն իսկ ամբողջ ժողովուրդն է: Իշխանությունները գիտակցում էին, որ նման մթնոլորտում Սահմանադրական դատարանը կարող էր իրենց համար անընդունելի վճիռ կայացնել, եւ նրանք դիմեցին պրովոկացիայի. Ազատության հրապարակի հանրահավաքը առավոտյան ցրեցին: Դա մանրակրկիտ կերպով մշակված ծրագիր էր, ընդհուպ մինչեւ խանութների թալանը եւ ցուցարարների գնդակահարությունը: Նրանց առիթ էր պետք` դատարանի նիստն արտակարգ դրության պայմաններում անցկացնելու համար, եւ նրանք հասան դրան:

ՆԻ - Ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր:

ԼՏՊ - Առաջին հերթին, Հայաստանում հաշվվում է մոտ 150 քաղբանտարկյալ: Ես Եվրախորհրդի այլ երկիր չգիտեմ, ուր քաղբանտարկյալներ կան: Կալանքի տակ են գտնվում իմ գրեթե բոլոր վստահված անձինք, իմ շտաբների բոլոր ղեկավարները: Որոշ մարդիկ ստիպված են թաքնվել: Ավելին, այն գյուղերում, որտեղ ես հաղթել եմ, աշխատանքից ազատվում են գյուղական ավագանիները: Աշխատանքից ազատվում են ընտրատեղամասերի նախագահները, որոնց տեղամասերում ես հաղթել եմ: Ամեն օր ոստիկանություն, ԱԱԾ են տարվում տասնյակ մարդիկ, ովքեր քաղաքացիական ակտիվություն են ցուցաբերել: Նրանց վախեցնում են, ազատում աշխատանքից, հարվածում նրանց բիզնեսին: Ապրիլի 9-ին միջազգային հանրության եւ, առաջին հերթին, եվրոպական կազմակերպությունների օրհնությամբ Հայաստանը ձեռք բերեց բռնապետական, կրիմինալ ռեժիմ, որը, մեղմ ասած, չի վայելում ժողովրդի վստահությունը: Նույնիսկ նրանք, ովքեր քվեարկել են Սերժ Սարգսյանի օգտին, այն ջարդից հետո, որը իրագործեցին իշխանությունները խաղաղ ցուցարարների դեմ, այժմ մեծամասամբ դեմ են նրան: Հասարակության կողմից ուժեղանալու է անհանդուրժողականությունը այս իշխանությունների նկատմամբ: Այսինքն, եթե կուզեք, դասական «գանդիզմ», քաղաքացիական անհնազանդություն, եւ մենք կանոնակարգելու ենք այդ տրամադրությունները: Այսինքն, եթե հարցնեք, թե ինչ եմ ես անելու, ես ձեզ կասեմ` ես ձեւավորելու եմ որոշակի հասարակական կարծիք, որ այս իշխանությունը չճանաչվի: Ինչ քաղաքական ձեւեր այն կընդունի, ես այսօր չեմ կարող ասել, ինչ քաղաքական գործողությունների այն կվերածվի, ցույց կտա ժամանակը: Կասեմ միայն, որ դրա համար օգտագործելու ենք օրինական բոլոր հնարավոր միջոցները:

ՆԻ - Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում կայացած ընտրությունների վերաբերյալ արեւմտյան կառույցների արձագանքը:

ԼՏՊ - Հայաստանը հանդիսանում է ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի անդամ, եւ նրա կառավարությունը որոշակի պարտավորություններ ունի այդ կազմակերպությունների առջեւ: Դրա հետ մեկտեղ, գտնում եմ, որ այդ կազմակերպությունները, իրենց հերթին, պարտավորություններ ունեն մեր ժողովրդի առջեւ: Այդ ժողովրդի իրավունքների պաշտպանությունը, մարդու իրավունքների, ժողովրդավարության զարգացման, երկրում օրինականության հաստատումը նրանց պարտավորությունն է մեր ժողովրդի առաջ: Սակայն իրենց առջեւ Հայաստանի կառավարության պարտավորությունների կատարումը պահանջելով` դրա հետ մեկտեղ իրենք մոռանում են մեր ժողովրդի առաջ իրենց ստանձնած պարտավորությունների կատարման մասին: Հենց այստեղ է կայանում նրանց ձեւական մոտեցումը այն իրադարձությունների նկատմամբ, որոնք տեղի են ունենում Հայաստանում: Ինչ վերաբերում է ընտրություններին, սա առաջին անգամը չէ: Այդ կազմակերպությունների դիտորդները ժամանում են, ինչ-որ առաքելություն իրականացնում, վերադառնում եւ զեկուցում իրենց ղեկավարությանը. նկատել ենք ինչ-որ թերություններ, տալիս ենք ինչ-որ խորհուրդներ, որպեսզի հետագա ընտրությունների ժամանակ դրանք վերացվեն, բարելավման հույս ենք ունենում, օրենսդրության մեջ նկատում ենք շատ դրական տեղաշարժեր եւ ժողովրդավարությունը խորացնելու իշխանությունների մտադրություն: Ի՞նչ եմ ես այդ ամենի ետեւում տեսնում: Իր գոյության պատճառի արդարացում: Դրանք, ըստ էության, մաքուր բյուրոկրատական կազմակերպություններ են, ես նկատի ունեմ դրանց ապարատը: Ապարատը ունի իր գոյության տրամաբանությունը: Նրանք պետք է ապացուցեն իրենց անհրաժեշտությունը, «ռեզոն դե-տրեն»: Այնտեղ հավաքվել են դիվանագիտական թոշակառուներ եւ երիտասարդ կարիերիստներ. նրանք չեն կարող ասել, որ իրենց համակարգման ներքո գտնվող երկրներից մեկում ամեն ինչ վատ է: Այդ դեպքում իրենց կհարցնեն` իսկ ինչո՞վ եք դուք մինչ այժմ զբաղվել: Դա զգում են նաեւ Եվրոպայում, արդեն իսկ կան քննադատական նկատողություններ, դրա վերաբերյալ հոդվածներ: Եթե նախկինում այդ կազմակերպությունների դեմ հանդես էին գալիս հիմնականում կառավարությունները, ապա այժմ հանդես է գալիս նաեւ հասարակայնությունը, ընդդիմությունը, ինչը նրանց համար առավել վտանգավոր է: Ե°ւ Վրաստանում է այդպես եղել, ե°ւ Հայաստանում, ե°ւ Ադրբեջանում այդպիսի ձայներ կան: Այդ կազմակերպությունների գործողություններից դժգոհ են բոլորը: Նրանք ժամանում են, կազմում են խախտումների ցանկը, իսկ վերջում ասում են, թե խախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա: Ես նրանց հարցնում եմ. եթե հազարավոր մարդիկ տարվում են ոստիկանական բաժանմունքներ, եթե մարդկանց ծեծել են, ձերբակալել են, ընթանում է միակողմանի քարոզչություն, այդ ամենը չի՞ ազդում ընտրությունների արդյունքների վրա: Այդ ամենը նրանք նկարագրում են, իսկ վերջում այսպիսի անհեթեթ ձեւակերպում: Ես չեմ հասկանում, թե ինչ է դա` տրամաբանության պակա՞ս, թե՞ ինչ-որ անբարոյական բան... Գրում ես, որ տասնյակ վստահված անձինք ձայների հաշվարկի ժամանակ վտարվել են, եւ դա չի ազդում ընտրությունների արդյունքների վրա: Կարծում եմ` վաղ թե ուշ այդ կազմակերպությունները պետք է վերակազմավորվեն:

ՆԻ - Ինչպե՞ս եք տեսնում Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունները:

ԼՏՊ - Դա չարչրկված հարց է: Հայաստանի քաղաքական օրակարգում այդպիսի հարց գոյություն չունի: Իմ իշխանության օրոք այդպիսի հարց չի եղել, ոչ էլ Քոչարյանի: Եթե այսօր Հայաստանի քաղաքական օրակարգում այդպիսի հարց չկա, ապա դրա մասին խոսելն էլ իմաստ չունի: Ինչ վերաբերում է տարբեր ծրագրերի շրջանակներում ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին, ապա այդպիսի հարաբերություններ կան բոլորի մոտ: Հենց նույն Ռուսաստանի մոտ դրանք կան, նույնիսկ, կարող է, ավելի սերտ, քան Հայաստանինը: Փաստ է, որ Հայաստանը գտնվում է ԱՊՀ անվտանգության համակարգում: Առայժմ Հայաստանին դա ձեռնտու է, եւ ես առիթ չեմ տեսնում Հայաստանը արհեստականորեն հրել այլ կողմ: Առավել եւս, որ նրան ոչ ոք չի հրավիրում:

ՆԻ - Ամեն դեպքում, Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում ինչպե՞ս կարելի է գոնե նվազագույն առաջընթացի հասնել:

ԼՏՊ - Ներկա պահին ամենալավ ելքը կարգավորման վերջին պլանի իրագործումն է, որը ներկայացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Սակայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը հասավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտնի բանաձեւի ընդունմանը, այդ պլանի իրագործումը դարձել է խնդրահարույց:

ՆԻ - Ինչպե՞ս եք տեսնում ռուսական բիզնեսի հեռանկարները Հայաստանում եւ հայկականինը` Ռուսաստանում:

ԼՏՊ - Դա բավականին պարզ է: Եթե Սերժ Սարգսյանը մնա նախագահ, ապա տնտեսության առկա կրիմինալ համակարգը կկապվի կրիմինալ Ռուսաստանի հետ: Կլինի բիզնես, կլինի մրցակցություն, սակայն հիմնականում դա կլինի համագործակցություն Հայաստանի կրիմինալի եւ Ռուսաստանի կրիմինալի միջեւ: Այլ, օրենք հարգող իշխանության դեպքում կլինեն ամենասերտ, նորմալ տնտեսական հարաբերություններ ռուսական պետության հետ:

ՆԻ - Դուք հայտնի գիտնական եք: Կապեր պահպանո՞ւմ եք գիտական աշխարհի ձեր ռուսաստանցի կոլեգաների հետ:

ԼՏՊ - Այո, իհարկե, ուղղակիորեն կամ անուղղակիորեն: Հիմնականում իմ լենինգրադյան կոլեգաների հետ: Դրանք արեւելագետներ են` պատմական գիտությունների դոկտորներ Կարեն Յուզբաշյանը, Ելենա Մեշչերսկայան, Ալեքսանդր Խոսրոեւը, Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, ԼՊՀ-ի արեւելագիտության ֆակուլտետի դեկան Իվան Ստեբլին-Կամենսկին: Նրանք բոլորը իմ մտերիմ ընկերներն են: Հանդիպում ենք, իհարկե` հազվադեպ, հիմնականում, երբ նրանք Երեւան գալու առիթ ունեն»:

Tuesday, April 15, 2008

Political prisoners.

It is a known fact that during the Stalin years there were no political prisoners. Every single one of them, who was charged, were charged with criminal offenses.

Armenia is determined not to have any political prisoners. There are two ways of doing it:
1. Do not imprison people for their political views and let them think whatever they want; or
2. Charge political prisoners with criminal offenses just like the Stalinist system.

It's not an Earth shuttering prediction that Armenia has chosen option number two. As a prelude, here is a very cynical quote from Avet Adons, the head of the Armenian representation at PACE:
Adonts admitted that there is a sense of concern among Strasbourg officials over the possible presence of political prisoners in Armenia. “But we will do everything to prove [that there are no such] so as to dispel these concerns,” Adonts said. “There mustn’t and won’t be political prisoners in Armenia… If no crime was committed, they will be released.” Source: Radio Liberty article here.
I don't know how much the PACE will like to be treated like idiots after they called for the release of all the prisoners who have not committed crimes. They should have studied the Armenian reality a little bit before saying things like that. Armenia has become a place where saying the word 'Levon' is a cause for a beating by police, or at least a detention for a few hours. Even reading a book can result in a detention or a beating.

ԿԼԱՆԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

Only a few days past the date it was written, this may seem dated. However, it seems to predict how things will proceed, and have proceeded, given the number of ministries set to be given to people originating from Karabakh. It points out, quite truly, the nature of the 'opposition' that SS is trying to build with cadres from Karabakh (most notably Samvel Babayan).

Նկատելի է որ Ռոբերտ Քոչարյանը ակտիվ ստեղծագործական տվայտանքների մեջ է: Կոռուպցիայից ազատ ժամերին նա մտածում է, թե էլ ինչ հոդված կարելի է ավելացնել ՀՀ Քրեական Օրենսգրքում: Նման մտածումների նպատակը, անշուշտ, պետականության հիմքերի ամրապնդումն է: Քոչարյանը երազում է այնքան հարստացնել ՔՕ-ն, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի տանը նստած հասցնի մի ինչ-որ հանցանք գործել , որպեսզի արդեն տնից դուրս գալիս նրան հնարավոր լինի ձերբակալել միանգամայն օրինական հիմքերով:

Քոչարյանի ստեղծագործական միտքը , սակայն, չի տեղավորվում առանձին վերցրած մի պետության ու նրա հիմքերի ամրապնդման շրջանակներում, ու նա որոշել է ամրապնդել նաեւ ազգի հիմքերը: Եւ ահա, կարծիք է արտահայտել, որ ՔՕ-ում պետք ունենալ այնպիսի հոդված, որը քրեական պատասխանատվություն նախատեսի ազգի տարբեր հատվածների մեջ սեպ խրելու համար:

Քոչարյանը, սակայն, չի պարզաբանել, որոշ կարեւոր մանրամասներ. եթե, օրինակ, իր եւ Սերժի գործունեության արդյունքում հայաստանցիների զգալի մասը սկսել է ղարաբաղցիներին մեղմ ասած վատ վերաբերվել, ո՞ւմ պետք է քրեական պատասխանատվության ենթարկել, ո՞վ է հանցագործը` Ռոբն ու Սե՞րժը, հայաստանցինե՞րը, թե՞ ես, որ այս մասին գրում եմ: Բայց քանի որ ինձ վրա հոդված արդեն իսկ դրված է, առաջարկում եմ որպես մեղադրյալներ ներգրավել այն հայաստանցիներին, որոնց արարքները չեն տեղավորվում Քրեական օրենսգրքի ավելի քան 300 հոդվածների շրջանակներում: Իսկ եթե մի փոքր ավելի լուրջ վերլուծենք Ռ.Քոչարյանի վերը բերված հայտարարությունը, կհասկանանք, որ այն հեռահար նպատակներ է հետապնդում:

Այդ հայտարարությամբ Քոչարյանը ըստ էության մատնում է Հայաստանը հետագայում ավելի ուժեղ ղարաբաղիզացիայի ենթարկելու իր եւ Սերժի պլանները: Թվում է, թե սրա համար բոլոր նախադրյալները ստեղծված են, եւ ոչ մի խոչընդոտ չկա: Բայց Քոչարյանին մտահոգել է թերեւս այն, որ պաշտոնների բաժանման այս փուլում նրան ասել են, թե «Հայռուսգազարդի» ղեկավար Կարեն Կարապետյանին չի կարելի վարչապետ նշանակել, քանի որ նա ղարաբաղցի է, իսկ ժողովուրդը առանց այն էլ, ղարաբաղցիների նկատմամբ լավ չի տրամադրված:

Այստեղից Քոչարյանը եզրակացրել է, որ ղարաբաղյան կլանի ներկայացուցիչները Հայաստանում ենթարկվում են խտրական վերաբերմունքի եւ նրանց օրենքով պաշտպանելու անհրաժեշտություն կա: Թե չէ վաղն էլ կասեն, որ ինքը չի կարող Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրվել, քանի որ ինքնուրույն չի կարող 14-ի կռուգից Երեւանի քաղաքապետարան հասնել: Իսկ ինչու չի կարող, որովհետեւ… Այ այստեղ էլ կհայտնվի մեկը Հատուկ քննչական ծառայությունից, ու վերը նշված փաստարկի հեղինակին օրինական հիմքով կգործուղի ուղղիչ աշխատանքային հիմնարկներ: Իսկ ընդհանրապես, վերջին զարգացումները ցույց են տալիս, որ ղարաբաղիզացիայի թեման շատ ավելի է լրջանում, քան կարելի էր սպասել: Վերլուծությունը ցույց է տալիս, որ Քոչարյան-Սարգսյան զույգը մտադիր է ղարաբաղիզացիայի ենթարկել ոչ միայն իշխանությունը, բիզնեսը, այլեւ ընդդիմադիր դաշտը:

Ինչպես հայտնի է, վերջին իրադարձություններից հետո, երբ Արթուրիկը, Դհոլը, Վազգենը եւ այլոք բացահայտեցին իրենց սերժանտական էությունը, ընդդիմության դաշտում մնացել են միայն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված ուժերը եւ ՀՀ առաջին նախագահը հայտնվել է միավորված ընդդիմության լիդերի կարգավիճակում: Սա իշխանության համար չափազանց վտանգավոր վիճակ է, քանի որ քանի որ նրանք սովոր են ընդդիմության դաշտում բավական թվով կառավարելի ուժեր ունենալ: Եւ ուրեմն, Քոչարյան-Սարգսյան զույգին հարկավոր է այլ ընդդիմություն` կառավարելի, յուրային, օրթախ: Այսպիսի ընդդիմության դերում զույգը, փաստորեն տեսնում է Սյամո Բաբայանին, որը ինչպես հայտնի է, հիմա ռամկավար է դարձել եւ շուտով կդառնա ՀՌԱԿ ատենապետ: Այ սա կլինի իսկական ազգային միասնություն` ղարաբաղցի Սերժը նախագահականում, Ղարաբաղցի Ռոբերտը` թիվ մեկ երեւանցու կարգավիճակում, ղարաբաղցի Ալիկը` «Հ1»-ի ղեկավար, ղարաբաղցի Սեյրանը` գլխավոր շտաբի պետ, ղարաբաղցի Գրիշան` Պետական պահպանության ծառայության պետ, Ղարաբաղցի Արկաշան` Սփյուռքի հետ կապերի նախարար: Իսկ այնտեղ, ուր Արկաշան իշխանություն է, այնտեղ ղարաբաղցի Սյամոն` ընդդիմություն է:

Վերջինս, ի դեպ, արդեն իսկ «բոլոր առողջ ընդդիմադիր ուժերին» կոչ է արել միավորվել, ձեւավորել նոր ազգային ազատական արժեքներ դավանող ընդդիմություն, եւ լուսանցքում, այսինքն «խաղից դուրս թողնել» Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված ընդդիմությանը: Կարծում ենք կոչը առավել քան թափանցիկ է, սցենարը շատ ավելի թափանցիկ:

Հ.Գ. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւ Ռոբերտ Քոչարյանը վերջերս մի ապշեցուցիչ քայլ արեցին: Սահակյանը ինչ-որ մեդալով պարգեւատրեց Ռոբերտ Քոչարյանին: Կներեք տղերք, բայց սա արդեն ադրբեջանական ոճ է, ալիեւյան ոճ: Ասեմ նաեւ, որ ազգի երկու հատվածների միջեւ սեպ խրելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում տրված այս ցուցմունքը ճիշտ է, գրված է իմ ձեռքով, որի համար ստորագրում եմ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ 11-04-2008

Hypocrisy Challenged:Rights come with Responsibilities

[sent out by the Save Armenia Action Group]

The final conclusion of the PACE meetings regarding the recent events in Armenia defied all logic. Example after example was given of fraud, restrictions of free speech and press, unlawful imprisonment and use of force in Armenia leading up to, during and after the elections. Yet the fundamental conclusions of the initial OSCE report stood. With now 10 dead and many more injured, over 100 imprisoned, and revocation of free speech, press and the right to protest, one wonders what other rights must be removed and lives destroyed to convince the impartial PACE, or any other organization for that matter, that the elections of February 19, 2008 in Armenia cannot be legitimized.

As with all Rights, the right to express an opinion which will be respected and seen as objective carries with it responsibility. This is especially true when the opinion directly contributes to violence and destruction. Weak statements in the aftermath of such violence and in the face of increasingly obvious truths are made in large part to satisfy contradictions, to maintain veneers of integrity and to satisfy consciences. Organizations move on, but peoples and nations are left in the wake of these paradoxically noxious interventions and opinions. There are two reasons that responsibility is not taken for consequences, and they are not mutually exclusive. The first is indifference. While the formation of organizations and committees to help spread and institute democracy is applauded, there is no true investment in such principles, and as such, as long as there is no direct impact of a small country being torn apart, there is no need to take any responsibility. The second is a sense of superiority, be it moral, cultural, psychological or otherwise. Giving oneself the right to interfere deleteriously, without regard to consequence, to loss of human life, is setting oneself not only apart, but above, from these realities.

Undoubtedly there are numerous challenges in contradicting an already published statement. What is the use of yet one more organization on security, cooperation, or democracy that cannot stand up for the principles on which it is founded. In light of that, those courageous individuals who have been consistent with the principles that these organizations are meant to uphold are to be commended.

One dares to hope that the outcome of the meetings this Thursday to be held in the US Congress will be more in line with the latter group.

Save Armenia Action Group
April 14, 2008

via Tzitzernak

Sunday, April 13, 2008

Documenting what happened.

Here is a five part documentary chronicling the events that preceded March 1, the events of March 1 and later.

Part 1.


Part 2.


Part 3.


Part 4.


Part 5.

Saturday, April 12, 2008

ՔԱՋԱԳՈՐԾ ՍԵՐԺԻԿԸ ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ

Հայ-ադրբեջանական հարաբերությունների սրումը մեր մեջ ասած ձեռնտու է թե Սերժ Սարգսյանին եւ թե Իլհամ Ալիեւին: Վերջինիս առաջիկայում սպասում են նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, իսկ Սերժ Սարգսյանը պետք է փորձի մարսել ներքաղաքական ճգնաժամը:

Դեռեւս դասականն է ասել` տականքների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է. եւ եթե սա ճիշտ է անհատ տականքների առումով, շատ ավելի ճիշտ պետք է լինի տականքների իշխանության վերաբերյալ: Իլհամ Ալիեւը սեփական ժողովրդի աչքի առաջ պիտի աքլորանա` տեսեք ո~նց շշեցի հայերին, եւ քաղաքական հակառակորդներին պետք է զնդաններ լցնի, քանի որ նրանք ջուր են լցնում հայերի ջրաղացին: Ինչ վերաբերում է Հայաստանին, կարծում եմ Սերժի իշխանության համար ուղղակի փրկություն է այս թեման: Նա էլ իր հերթին ետ չի մնա եւ աղբ կթափի Հեյդարի տղա Իլհամի վրա, իսկ իշխանական Լարիսկաները կգովերգեն բոյով-բուսաթով Սերժի քաջագործությունները: Բնականաբար այս ցնցող տեսարանի ֆոնին հանրային եւ գրպանային հեռուստաընկերությունները Մեծն Սերժիկին իշխանությունից հեռացնելու նրա հրաժարականին հասնելու փորձերը կորակեն դավաճանական: Սա արդեն ծանոթ եւ մի քանի անգամ կիրառված սցենար է, որը վերաբերում է ներքաղաքական խոհանոցին, եւ այստեղ Իլհամն ու Սերժը իրարից շատ չեն տարբերվում:

Ինչ վերաբերում է ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացին, այստեղ իրավիճակը շատ ավելի բարդ է, որովհետեւ Սերժ Սարգսյանն ու Վարդան Օսկանյանը, ինչպես ասում են` «պրյոմի տակ մնացին»: ՄԱԿ-ի ԳԱ-ում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձեւի ընդունումից հետո ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մի այնպիսի հայտարարություն արեց, որի նպատակը թերեւս մարտի 1-ի իրադարձություններից շոկահար հայ ժողովրդին հայրենասիրական զգացումներ ներարկելն էր: Օսկանյանն ասում էր, որ իր կարծիքով ՀՀ (մեղա, մեղա) նորընտիր նախագահը Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում պետք է հանդիպի Իլհամ Ալիեւին եւ նրան ասի. «Եթե դուք հավատում եք, որ ԼՂ հարցը պետք է լուծվի ՄԱԿ-ի ԳԱ-ում ընդունված բնաձեւի շրջնակներում, մենք խոսելու բան չունենք»: Նույն միտքը մի քանի օր անց կրկնեց նաեւ Սերժ Սարգսյանը, թե կգնամ ու Ալիեւին էսպես կասեմ: Շարմազանով Էդոն, Ճպըլ Արմենը արդեն պատկերացնում էին, թե ինչպես է Սերժը այս ասելով դուրս գալիս բանակցությունների սենյակից, Իլհամն էլ հետեւից վազում է. «Ապե, հըլը մի րոպե մի տաքացի էլի, կյանքիդ մեռնեմ», ասելով: Բայց Բաքուն շատ արագ արձագանքեց Սերժի այս հայտարարությանը ու Իլհամ Ալիեւը ասաց, թե չի պատրաստվում Սերժ Սարգսյանի հետ հանդիպել: Հայ պատրիոտները քիչ էր մնում ծունկ չոքեին Իլհամի առաջ, ախր վերջինիս հետ հանդիպումը միակ բանն էր, որ իմաստալից էր դարձնում Սերժի բուխարեստյան այցը: Բայց Իլհամը անդրդվելի էր, եւ նա ոչ միայն չհանդիպեց Սերժի հետ այլեւ Բուխարեստում բառիս բուն իմաստով քրֆեց համանախագահներին, չստանալով ոչ մի պատասխան: Ընդհակառակը` համանախագահները չքմեղացան եւ մի անգամ էլ հայտարարեցին, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ որ ԼՂ հարցի լուծումը պատկերացնում են հենց այս շրջանակներում: Ի դեպ, մինչ հայ հանրությունը աղմուկ է բարձրացնում ՄԱԿ-ի ԳԱ հայտնի բանաձեւի վերաբերյալ, որով ԳԱ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, շատերը չնկատեցին, որ դեռ նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկից առաջ Մոսկվայում համանման հայտարարություն էր արել նաեւ Սերժ Սարգսյանը: Նա բառացիորեն ասել էր, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Եւ հենց այս հայտարարության ֆոնին առնվազն հասկանալի չէ, թե ինչով Սերժին դուր չի եկել ՄԱԿ-ի ԳԱ բանաձեւը: Չէ որ բնաձեւում կրկնվում են իր մտքերը: Ինչեւէ Սերժ Սարգսյանի բուխարեստյան քաջագործությունը տապալվեց: Ընդհակառակը, պարզվեց, որ նրա հետ շփումը իր համար անպատեհ է համարում նույնիսկ Իլհամ Ալիեւի նման սուլթանիկը: Դե իսկ ճաշին` Սերժ Սարգսյանին նստեցրին երկու եվրոաղջիկների արանքում, ճիշտ այնպես, ինչպես մանկապարտեզներում են վարվում միջոցառման ֆոնը փչացնող տղաների հետ: Իսկ աղջիկները, որոնց լեզուն Սերժ Սարգսյանը բարեբախտաբար չի հասկանում, չնկատելու էին տալիս մեր բոյով ու սիրուն ազգային հերոսի ներկայությունը եւ իրենց մայրենի գերմաներենով հարցնում. «Աղջի, էս դանդուռին ո՞վ էստեղ բերեց»: Տեսնես Վարդան Օսկանյանը հասկացա՞վ, թե ինչու է ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող Ավստրիայի ԱԳ նախարարը նստած սեղանի շուրջ, իսկ ինքը, այսինքն Հայաստանի արտգործնախարարը պատի տակ: Գիտե՞ք ինչու. որովհետեւ ինքը «հայրենասեր» է, իսկ Ավստրիայի ԱԳ նախարարը` ոչ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, 10-04-2008

The Soiling of Old Glory


Photograph © Stanley J. Forman. From Slate.com

This is not Armenia related but I felt that I had to post this photograph.

Friday, April 11, 2008

New arrests.

Looks like SS is determined to continue what he started. There were 4 more politically motivated arrests today. Additionally, there was 1 arrest yesterday. All the arrested parties are accused of taking part in April 9 ceremony to pay their respects to the victims of the regime on March 1.

More here on A1+.

ՎԱԽԻ ԵՎ ԽԵՂՃՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

ChI.am, Yerevan, 04-09-2008 Երեկ Երեւանում "ՀՀ նախագահի երդման արարողություն" անվանումով մի ծիծաղաշարժ միջոցառում տեղի ունեցավ: Ինչպես եւ ցանկացած այլ ոստիկանական միջոցառում, այս անգամ եւս փակվել էին Երեւան մտնող բոլոր մայրուղիները, քաղաքի կենտրոնն ամբողջովին շղթայված էր ոստիկանական ուժերով եւ այլն: Եվ սա պատահական չէ. ռեժիմն ընդամենը հերթական "ուժային ակցիան" էր իրականացնում:

Ամեն ինչ խղճուկ էր: Եվ Սերժ Սարգսյանի` ձայնին խրոխտ երանգներ տալու անհաջող փորձերը, եւ դահլիճում նստածների մռայլ ու ձանձրացող հայացքները: Նույնիսկ "Հայլուրն" էր անհեթեթ վիճակում հայտնվել ու որպեսզի գոնե փոքր-ինչ հանդիսավոր տեսք տա օրվա խեղկատակությանը, սյուժեներ էր ներկայացնում այլ երկրների "երդման արարողությունների" մասին: Եվ պատկերացրեք` հինգ օրինակ բերեց. Ռուսաստան, Բելառուս, Իրան, Թուրքմենստան եւ ինչ-որ աֆրիկյան երկիր: Հետո երեւի իրենք էլ հասկացան, որ անհարմար բան ստացվեց ու փորձեցին մի երկու խոսք կորզել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականից: Դարձյալ անհարմար բան ստացվեց. Մեթյու Բրայզան ընդամենը ասաց, որ Սերժ Սարգսյանը գեղեցիկ խոսքեր է ասում, մինչդեռ կարեւոր է, որ դրան կոնկրետ քայլեր հաջորդեն:

Բայց ավելի անհեթեթ էր Օպերայի դահլիճի բեմում Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Թորոսյանի` այդպես էլ անհասկանալի մնացած ցածրաձայն երկխոսությունը: Տիգրան Թորոսյանը Սերժ Սարգսյանին համառորեն հրավիրում էր խոսափողի մոտ, Սերժ Սարգսյանը հրաժարվեց ու նրա վրա "մուննաթ եկավ", սա բեմի վրա ինչ-որ անհասկանալի պտույտ արեց ու նորից հրավիրեց, Սերժն էլ նեղացավ ու գնաց բեմի անկյունում կանգնեց, հետո ԱԺ նախագահը գնաց-կանգնեց նրա կողքին, հետո ԱԺ փոխնախագահը "սումըչկան" թեւը գցած, միացավ նրանց, հետո ինչ-որ մեկը բոլորին հրավիրեց "մի կտոր հաց ուտելու...": Մի խոսքով, լավ բան չստացվեց: Ու "պատասխանատու հեռուստաընկերությունները" ստիպված եղան ուղիղ հեռարձակումն ընդմիջել "երաժշտական դադարով":

Հետո սկսվեց ամենաահավորը: Ազատության հրապարակում շարված զորքը սպասում էր նոր "գերագույն գլխավոր հրամանատարին": Ի վերջո սա բավականին ուշացումով դուրս եկավ շենքից ու ողջույնից հետո մեռելային լռության տակ քայլեց զորքի առջեւով: Նրան ուղեկցում էր մի զինվորական եւ քամուց քշվող մի պոլիէթիլենային չարանենգ պարկ... Մի խոսքով, ամեն ինչ իսկապես սգո արարողություն էր հիշեցնում: Իսկ "Հայլուրը", չգիտես ինչու, այս ամենն անվանում էր "հաղթական քայլերթ" (սովորաբար այս միջոցառումն անվանում են "տոնական քայլերթ", իսկ "հաղթական քայլերթ" անցկացնում են ինչ-որ ճակատամարտում հաղթելուց հետո):

Բայց "Հայլուրն" ինչ-որ իմաստով իսկապես իրավացի էր: Այնպիսի տպավորություն էր, թե թշնամու մայրաքաղաքը գրավելուց հետո օկուպացիոն զորքերի հրամանատարը մեռյալ քաղաքի դատարկ փողոցներում "պառադ" է ընդունում: Միայն մի բան էր պակասում` որ քայլող զինվորները Սերժ Սարգսյանի ոտքերի տակ նետեն թշնամուց խլված դրոշները: Բայց քիչ անց նկատեցինք, որ դա էլ չէր պակասում: Ամբողջ միջոցառման ընթացքում հսկայական Եռագույն մի դրոշ ընկած էր ասֆալտին` Սերժի ոտքերի մոտ: Քամին պոկել էր Օպերայի շենքի ճակատից եւ որեւէ մեկը, բնականաբար, չէր բարձրացրել:

Իրականում երեկվա միջոցառումը չափազանց ճշգրիտ է արտացոլում ռեժիմի ներկա վիճակը: Հայաստանում նրանք դատարկության մեջ ե, ժողովուրդը նրանց հետ որեւէ կապ չի ունեցել, չունի եւ չի ունենալու: Երեկվա միջոցառմանը մասնակցում էր ռեժիմի հենարանը` ամբողջ կազմով: Դահլիճում` ինչ-որ անհասկանալի դեմքեր, մի քանի "կառուցողական" հոգեւորականներ, մտավորականներ ու շոու-բիզնեսի "աստղեր", դրսում` ոստիկանություն ու "սպեցնազ", եւ իհարկե, մի քանի երկրներից ձեւի համար ուղարկված մի քանի պաշտոնյաներ (երախտապարտ կլինեինք, եթե "Հայլուրը" հրապարակեր այն "մոտ 60 երկրների" ցանկը, որոնք իբր ներկայացուցիչներ էին ուղարկել): Վերջ, սա է Սերժ Սարգսյանի ողջ պոտենցիալը:

Հայաստանում նա ուրիշ հենարան չունի եւ չի ունենալու: Ու միշտ այդպիսին է մնալու` խղճահարության չափ ծիծաղելի ու մեկուսացված: Արյունով "պաշտոն ստանձնողներն" ուրիշ ճակատագիր ունենալ չեն կարող:

ԻՆԴՈՒԼԳԵՆՑԻԱ ՍԵՐԺԻԿԻ ՀԱՄԱՐ

Թվում էր, թե այն ժամանակները, երբ հնգամյակը կարելի էր լրացնել երեք տարում հեռացել են անվերադարձ: Վեհափառ ավազակապետը, սակայն ցույց տվեց իր զորությունը, եւ մարտի 1-ին զոհվածների քառասունքը որոշեց ծածկադմփոց անել 37-րդ օրը: Քառասունքի արագացումը քաղաքական որոշում է, եւ գոնե հանրային առումով լկտի սրբապղծություն:

Միջնադարում, ինկվիզիցիայի գոյության տարիներին, մի այնպիսի հասկացություն-փաստաթուղթ կար կաթոլիկ աշխարհում, որ կոչվում էր ինդուլգենցիա: Եթե որեւէ մեկը ուներ այս եկեղեցու թողարկած թղթի կտորից, «նրա մեղքերը ներված» էին համարվում: Եւ ահա, շատ շուտով ինդուլգենցիա կարելի էր գնել տոնավաճառներում` չնչին գրոշների դիմաց: Սա կաթոլիկ եկեղեցու խայտառակությունն է: Բայց եթե կաթոլիկ եկեղեցին խայտառակ է եղել խավար միջնադարում, իսկ հիմա մաքրվում է, մեր եկեղեցին խայտառակ է լինում լուսավոր 21-րդ դարում: Քիչ չի Վեհափառ ավազակապետը մեդալ է կախում իր գրպանը 50 դոլար մտցրած ամեն դուրսպրծուկի դոշից, հիմա էլ որոշել է ինդուլգենցիա շնորհել Սերժիկին. իբր մարտի 1-ի զոհերի ու Սերժիկի նախագահի նստավայր տեղափոխվելու մեջ ոչ մի կապ չկա: Իբր ապրիլի 9-ը այնքան էլ սգի օր չէ, եւ կարելի է հանգիստ քեֆ անել ու տոնախմբություն կազմակերպել: Նման պահվածքը անշուշտ տարօրինակ չէ մի կաթողիկոսի համար, որ այդ կարգավիճակին արժանացել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին: Այս ամենը սակայն բոլորովին այլ եզրակացության է բերում. Հայաստանում եկեղեցին ոչ միայն անջատ չէ պետությունից, ինչպես նախատեսված է Սահմանադրությամբ, այլեւ դարձել է ավազակապետական իշխանության կցորդը: Եւ ինչպես ՀՀ քաղաքացիները հայտնվել են մի քանի կոռուպցիոներ-մարդասպանների պատանդի կարգավիճակում, նույն կերպ եւ Հայ առաքելական եկեղեցու հազարավոր արդարամիտ ծառաներ հայտնվել են մի քանի բոզարած-«կուսակրոնների» պատանդի վիճակում:


Եւ իրականում, վերջին հայտնի իրադարձություններից հետո Գարեգին Բ կաթողիկոսը պաշտպանում է իր սեփական իշխանությունը, որովհետեւ հասկանում է, որ այնքան է սերտաճել ավազակապետության հետ, որ նրա հեռացումից հետո չի կարող պաշտոնավարել որպես Ամենայն հայոց կաթողիկոս: Իսկ ընդհանրապես` հիմա Հայաստանը իրապես կանգնած է գլոբալ վերափոխումների, եթե կուզեք հեղափոխության անհրաժեշտության առաջ: Ժամանակակից Հայաստանը բնորոշվում է համատարած այլասերությամբ` նեխած-անբարո պետական համակարգ, նեխած-անբարո քաղաքական դաշտ լապիդառ խոսրավատիպ թրթուռներով, նեխած-անբարո դատաիրավական համակարգ, նեխած-անբարո մտավորականություն, նեխած-անբարո բուհական համակարգ, նեխած-անբարո հոգեւորականություն, եւ ի վերջո նեխած-անբարո հասարակական հարաբերություններ: Նեխման այս պրոցեսը քայքայում է Հայաստանը: Մյուս կողմից սակայն վերը նշված բոլոր մակարդակներում քիչ չեն ախտահարությունից զերծ մնացած կամ բուժման հնարավորությունը չկորցրած անհատները, խմբերը, շերտերը: Անկախ ամեն ինչից Հայաստանում կան վերջնականապես չկործանված պետական պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ, ազնիվ մանկավարժներ, հոգեւորականներ, դասախոսներ, մտավորականներ: Եւ հեղափոխությունը ուղղակի անհրաժեշտ է այդ սերմը, այդ թթխմորը փրկելու համար:

Հակառակ դեպքում հայ ժողովուրդը այդպես էլ չի վայելելու սեփական նախագահին, կաթողիկոսին, մտավորականին հարգելու ու սիրելու հաճույքը եւ այդպես էլ իր խղճուկ գոյությունն է քարշ տալու նեխած կերակուր ճաշակածի զգացողությամբ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, 09-04-2008