Wednesday, June 18, 2008

ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Եվ այսպես, Հայաստանի իշխանությունները հերթական անգամ մերժեցին Հայաստանի քաղաքացիների հանրահավաքի հայտը, պատճառաբանելով բանտարկված Ազատության Հրապարակում մանկական մշակութային միջոցառում անցկացնելու անհրաժեշտությամբ:

Ցավալի է տեսնել հոգեվարք ապրող հանցախմբի ողորմելիության աստիճանը, երբ չբավարարվելով շարժման առաջամարտիկներին պատանդ վերցնելու ամոթալի պրակտիկայից, Հայաստանի ազատ քաղաքացիներին պատկանող Ազատության Հրապարակը նույն այդ քաղաքացիներից պատնեշում է մեր մանուկների միջոցով:

ԱԶԱՏ ՀԱՅԵՐԸ Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո հանդես եկան Քաղաքացիական Անհնազանդության կոչով: Կոչը լայն արձագանք գտավ քաղաքացիների շրջանում, իր համեստ նպաստը բերելով շարժման անկոտրում ոգու պահպանմանը: Սակայն ելնելով վարչախմբի շարունակվող ամբարտավան պահվածքից, ինչպես նաև Ազատության Հրապարակը վարչախմբի ելուզակներից օր առաջ ազատագրելու հրամայականից, կոչ ենք անում Հայաստանի բոլոր ազատ քաղաքացիներին՝

• ողջունել քաղաքապետարանի կազմակերպած մանկական մշակութային միջոցառումը

• Հունիսի 20-ին իրենց մանուկների հետ միասին անպայմանորեն ներկայանալ Ազատության Հրապարակ և մասնակցել այդ միջոցառմանը

• միջոցառման ավարտից հետո անցնել անժամկետ նստացույցի:

Հունիսի 20-ին մեր մանուկները կազատագրեն Ազատության Հրապարակը բռնագրավումից : Հունիսի 20-ին մեր մանուկները սկիզբ կդնեն Հայաստանի ապագաղութացման գործնթացին: Մեր մանուկների ազատ ոգու առաջ կընկրկի ցանկացած ելուզակ:

ԱԶԱՏ ՀԱՅԵՐ

No comments:

Post a Comment