Եթե մի պահ վերանանք մեզ հայտնի հանգամանքներից, կարող է տպավորություն ստեղծվել, թե մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործը էական հաջողությունների հասել: Կալանավորվել են հարյուրից ավելի անձինք, ովքեր այս գործի շրջանակներում մեղադրյալ են համարվում:
Բայց եթե անգամ մի պահ մոռանանք, որ այս մարդիկ քաղբանտարկյալներ են, իրավիճակը շատ ավելի աբսուրդային է դառնում, որովհետեւ հովսեփյանական նախաքննությունը պատասխան չի տալիս ամենակարեւոր հարցերին: Ավելին, այդ նախաքննություն կոչվածը չի էլ ձգտում գտնել այդ հարցերի պատասխանը: Իսկ որո՞նք են այդ հարցերը: Օրինակ` ո՞վ է կրակել քաղաքացի Ռուբեն Թորոսյանի ուղղությամբ, որն իր տան պատշգամբում ծխելիս է եղել: Ո՞վ է կրակել հրազենային վնասվածք ստացած մյուս քաղաքացիների վրա: Խոսքը, ի դեպ, նաեւ ոստիկանների մասին է. որովհետեւ երբ ասում են, թե ոստիկանները հրազենային կամ բազմաբեկորային վնասվածք են ստացել, սա դեռ ոչինչ չի նշանակում: Նախաքննության հիմնական խնդիրը պետք է լինի կրակողին հայտնաբերելը, եւ դա պետք է լինի կոնկրետ անուն-ազգանունով մարդ: Նույնը վերաբերում է նաեւ նռնակ նետողին: Եթե անգամ դատախազությունը գտնում է, որ զոհված ցուցարարները «իրենց մեղքով են սպանվել», ինչպես պնդում է հնագույն մասնագիտության տեր մի երգչուհի, միեւնույնն է այդ «հանցագործներին» սպանած անձանց անուն ազգանունները պետք է հայտնի դառնան հանրությանը, հանրությունը պետք է իմանա ո՞վ է նա` ոստիկա՞ն, թե օլիգարխի թիկնապահ, ինչ ավտոմատից է նա կրակել, որտեղ եւ ո՞ւմ անունով է գրանցված այդ զենքը, քանի մետր հեռավորության վրա է գտնվել կրակոցի պահին նրա ապագա զոհը, ո՞ր ժամին է գրանցվել առաջին սպանությունը, որտեղ է գտնվել սպանվածը: Նախաքննությունը պետք է պատասխանի նաեւ այն հարցին, թե ինչո՞ւ զինվորականներից մեկը, որ մահացավ հիվանդանոցում, թիկունքից էր վիրավորվել: Կարճ ասած, նախաքննության հիմնական խնդիրը ամեն պայթյունի, ամեն կրակոցի հանգամանքները ճշտելն է, նռնակ նետած ամեն մարդու ինքնությունը պարզելը: Եւ ի դեպ, միջազգային փորձագետները հենց այստեղ էին հարկավոր` պարզելու համար ամեն վնասվածքի ծագումնաբանությունը:
Բայց հիմա նման փորձաքննության հնարավորությունները կամ նվազել են կամ ընդհանրապես վերացել: Դատախազությունը փորձում էր ցույց տալ, որ զոհված ոստիկան-զինվորականները մահացել են բեկորային, այսինքն նռնակի պայթյունից առաջացած վնասվածքներից, բայց նրանցից ոմանց հարազատների զրույցները լրագրողների հետ բոլորովին ուրիշ բանի մասին են վկայում: Կարճ ասած, Աղվան Հովսեփյանը չարաչար սխալվում է մտածելով, թե կկարողանա «լափշա կախել» հանրության ականջներից: Հիմա նա ոչ թե նախաքննությոն է իրականացնում, այլ քաղաքական շոու է փորձում բեմադրել. կալանավորել են մի քանի տասնյակ քաղաքական գործիչների, անունն էլ դրել զանգվածային անկարգություններ: Սա ուղղակի ծիծաղելի է. մարտի 1-ին մարդիկ սպանվել են կոնկրետ անձանց գործողությունների արդյունքում, բայց Հովսեփյանն ուզում է կոնկրետ անձի սպանությունը լղոզել տասնյակ, հարյուր հազարավոր անձանց գործողությունների մեջ:
Սա արտաիրավական մոտեցում է, իսկ իրավական մոտեցումը ասում է. եթե սպանության վայրում 200 հազար մարդ է եղել. կոնկրետ մարդուն սպանածը մի հոգի է, ամենաշատը` մի քանի հոգի, եւ հատուկ քննչական ծառայությունը պետք է աշխատի այս մարդկանց հայտնաբերելու ուղղությամբ, մի բան, որ մինչ օրս չի արվել եւ չի արվում: Եւ ի դեպ, եթե ոստիկանների ու զինվորների մեջ ոչ մի ցուցարար չի եղել, ցուցարարների մեջ եղել են բազմաթիվ ոստիկաններ ու ԱԱԾ-ականներ` քաղաքացիական հագուստով: Եւ դա նկատելի է նաեւ հայաստանում տարածվող DVD սկավառակների վրա եղած տեսագրություններում:
Իսկ արդյո՞ք նախաքննությունը պարզել է քաղաքացիական հագուստով այն երիտասարդի ինքնությունը, ով ավտոմատ է ստանում ոստիկանների ձեռքից: Արդյոք քննությունը պարզել է նրա գտնվելու վայրը դեպքերի ամենաթեժ պահին: Իհարկե չի պարզել, որովհետեւ հովսեփյանական նախաքննության ոճը մեզ արդեն հայտնի է 10 տարի, եւ այդ ոճի էությունը շատ պարզ է. թաքցնել հանցագործներին եւ դատապարտել անմեղ մարդկանց:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ 29-04-2008

No comments:
Post a Comment